ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

09 նոյեմբերի 2012, 21:27 //

Եղանակը հանրապետությունում կպայմանավորվի ցածր ճնշման դաշտով: Այս գիշեր, նոյեմբերի 10-11-ին հանրապետության ողջ տարածքում պարբերաբար սպասվում են տեղումներ` անձրև, ամպրոպ, ամպրոպի ժամանակ հավանական է քամու ուժգնացում մինչև 20մ/վրկ: Տեղ-տեղ պահպանվում է մառախուղի հավանականությունը, ուշադրություն. առանձին վայրերում հավանական են առատ անձրևներ, տեղատարափ, բացառություն կկազմեն Սյունիքն ու Արցախը, որտեղ տեղումները կսկսվեն նոյեմբերի 10-ին կեսօրից հետո միայն:
Հանգստյան օրերին օդի ջերմաստիճանը և ցերեկը, և գիշերը կնվազի 4-5 աստիճանով:
Նոյեմբերի 12-ին ողջ տարածքում ամպամած կլինի, պարբերաբար սպասվում են տեղումներ, լեռներում ու նախալեռներում հնարավոր է ձյուն և թաց ձյուն: Հնարավոր է մառախուղ, քամու ուժգնացում պոռթկումներով 18-20մ/վրկ, առանձին վայրերում` առատ տեղումներ:
Օդի ջերմաստիճանը ամենուրեք կնվազի ևս 3-5 աստիճանով, իսկ արևելյան շրջաններում կցրտի ավելի զգալի` մոտ 5-7 աստիճանով:


ԵՂԱՆԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երևանում նոոյեմբերի 10-ին և 12-ին պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է քամի 10-15մ/վ ուժգնությամբ: Նոյեմբերի 10-ին և 12ին հնարավոր են առատ տեղումներ: Նոյեմբերի 11-ին մեծ մասամբ արևային, տեղ-տեղ հնարավոր են միայն կարճատև անձրևներ:
Այս գիշեր +7+9, ցերեկը +16+18, երեկոյան +11+13:

ֆեյսբուք

Կամ
Ուղարկել մեկնաբանություն
Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

0 մեկնաբանություն
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

 
 
 
 
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում