ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ

01 հունիսի, 10:13 //

Հունիսի 1-ից Հայաստանում մեկնարկում են պետական ավարտական և միասնական քննությունները: Այսօր 1240 դիմորդ քննություն կհանձնի «Ռուսաց լեզու» առարկայից:  Քննությունը կանցկացվի ամբողջ հանրապետությունում ձևավորված 12 քննակենտրոնում, որոնցից մեկը գտնվում է Երևանում, երկուսը` Սյունիքում և մեկական` մնացած մարզերում:

Դիմորդները քննությունից հետո պատճենահանված ձևաթղթերով են դուրս գալու, և 1 ժամ անց նրանք կարող են այցելել ԳԹԿ-ի atc.am կայք, որտեղ տեղադրված կլինեն թեստերն իրենց պատասխաններով: Ստեղծվել է ևս մեկ կայք` gtk.am, որին բաժանորդագրվելով՝ դիմորդն իր էլեկտրոնային հասցեին կստանա իր քննության արդյունքը: Ամենաշատ դիմում-հայտերը ներկայացվել են «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Օտար լեզու» առարկաների համար: Հաջորդ քննությունը կկայանա հունիսի 4-ին` «Հայոց լեզու» առարկայից: Պետական ավարտական և միասնական քննությունների առաջին փուլը կավարտվի հունիսի 21-ին` «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներով: 

ֆեյսբուք

Կամ
Ուղարկել մեկնաբանություն
Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

0 մեկնաբանություն
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

 
 
Բոլոր լուրերը
 
 
 
 
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում