Մեր մասին

n-idea.am պորտալը Քաղաքական հետազոտությունների կենտրոնի պարբերականն է։ Կանխավ նախագիծը մտածված էր որպես «Ազգային գաղափար» ամսագրի էլեկտրոնային տարբերակ՝ www.nationalidea.am դոմենի տակ։ 2008թ. սեպտեմբերից Քաղաքական հետազոտությունների կենտրոնը սկսեց հրատարակել երկլեզվյա «Ազատամտություն» («Свободомыслие») օրաթերթը, որը, գոյություն ունենալով մեկուկես տարի, փակվեց իշխանական, ընդդիմադիր և որոշ քաղաքականացված կոմերցիոն խմբավորումների ճնշման տակ, թեև կարճ ժամանակում հասցրեց կայուն նիշա զբաղեցնել երկրի տեղեկատվական հարթությունում։ 2010թ. մարտից զգացվեց «Ազատամտության» նիշան պահպանելու պահանջ, և ամսագրի կայքը միանգամայն հարմար գործիք էր էլեկտրոնային թերթի թողարկման համար։ 2012թ. փետրվարից մենք բաժանեցինք կայքերը. www.nationalidea.am–ն այսուհետ «Ազգային գաղափար» ամսագրի էլեկտրոնային տարբերակն է, իսկ n-idea.am–ը՝ էլեկտրոնային օրաթերթի։
Կայքի այցելուների ուշադրությունն ենք հրավիրում նորությունների բաժնին on-line ռեժիմում, վերլուծական և իրադարձային հոդվածներին «Հրապարակումներ» և «Մեկնաբանություններ» սյունակներում։ Մեզ մոտ մշտական հիմունքներով աշխատում և էլեկտրոնային թերթի թողարկման մեջ ընդգրկված են լրագրողներ Մանե Մարգարյանը և Գայանե Բաղրամյանը, հրապարակախոսներ Գրիգոր Աղանյանը և Ալեքսանդր Գարեգինյանը, մեզ հետ համագործակցում են հրապարակախոսներ Հայկազ Սիմոնյանը, Հակոբ Հակոբյանը և ուրիշներ։ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի հիմնադիրը և տնօրենն է Արտյոմ Խաչատրյանը։
Հասցե` ք.Երևան, Այգեստան 9-րդ փող., տուն 4,
Հեռ.`: (374 10) 55 41 02, (374 10) 55 40 65
էլ. փոստ` ,