25/01/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


27.09.2011

Արդյո՞ք Հայաստանին «սպառնում» է Ռոբերտ Քոչարյանի երրորդ նախագահական ժամկետը,

կամ՝ ի՞նչ նմանություններ կարող են լինել ռուսական «փոխատեղման» հետ

Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ

Հայաստանյան խիստ քաղաքականացված հասարակությունն ու քաղաքական որոշ ուժերն ակտիվորեն քննարկում են վերջերս Մոսկվայում տեղի ունեցած «անսպասելի», բայց դեռևս 2007-ից քիչ թե շատ լուրջ քաղաքագետներին պարզ մի իրադարձություն: «Միասնական Ռուսաստան» կառավարող կուսակցության համագումարում ՌԴ գործող նախագահն առաջադրեց վարչապետ Պուտինի թեկնածությունը 2012թ. նախագահական ընտրություններում, իսկ վերջինս էլ Մեդվեդևին առաջարկեց 2011թ. ՌԴ պետդումայի ընտրություններում գլխավորել կառավարող կուսակցության համամասնական ցուցակը: Քաղաքական այս «փոխատեղումը», որը չափազանց կանխատեսելի էր ու ակնհայտ, վերջնական տեսքի բերվեց և ներկայացվեց ռուսական և միջազգային հանրությանը: Դելֆյան աստղագուշակ չպետք է լինել՝ կանխատեսելու համար վաղուց մշակված և բավական ծամծմված ու չարչրկված այս սցենարը: Եվ պետք է ասել, որ գոնե ռուսական քաղաքական շրջանակներում այն ընդունվեց բավական հանգիստ, և բացահայտ դժգոհության արտահայտություններ չհնչեցին: Իրադարձությունը հմտորեն և մեթոդաբար նախապատրաստվում էր, և ոչ ոք անակնկալի չեկավ, ինչպես, ասենք, 1999թ. դեկտեմբերի 31-ին, երբ Բ.Ելցինը հայտարարեց իր հրաժարականի մասին: Վլադիմիր Պուտինը դեռևս մի քանի տարի առաջ կարողացավ փոխել տալ ՌԴ սահմանադրական նորմը, և 2012թ. նախագահական ընտրություններից հետո երկրի ղեկավարի կառավարման ժամկետը երկարացվեց երկու տարով: Դրանից առաջ պարզ էր, Պուտինը չի խախտի ՌԴ սահմանադրությունը, չի գնա երրորդ անընդմեջ նախագահական ժամկետին, այլ միջանկյալ հարմար թեկնածու կընտրի իր շրջապատից` ինքը մնալով կառավարության նախագահի պաշտոնին: Ռուսական մամուլում բավական աշխույժ քննարկում էին, թե պետերբուրգցիներից կազմված իր թիմից ում կընտրի Պուտինը որպես իր հետնորդ, ի վերջո՝ ՎՎՊ-ն կանգ առավ Դ.Մեդվեդևի թեկնածության վրա: Ամենահետաքրքիրն այն է, որ մինչև վերջերս (գոնե մինչև «ՄՌ» համագումարը) ռուսական որոշ լրատվամիջոցներ աղոտ հույսեր էին կապում Մեդվեդևի հետ և նույնիսկ նրա ու Պուտինի միջև ինչ-որ հակասություններ էին պեղում և գտնում: Վերլուծաբանների մի մասն էլ գտնում էր, որ ճգնաժամի ակնհայտ նշաններ ցույց տվող ռուսական տնտեսության անկումային վիճակի պայմաններում Պուտինը չի ուզենա արդեն վեց տարով գլխավորել երկիրը, քանի որ նրա կառավարման տարիներին էներգակիրների վաճառքից ստացված հսկայական միջոցների հաշվին ՀՆԱ աննախադեպ աճ էր գրանցվել և հետխորհրդային Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ պրոֆիցիտային բյուջե էր ընդունվել: Այս վերլուծաբանների կարծիքով, երրորդ անգամ մասնակցելով նախագահական ընտրություններին՝ Պուտինը (իսկ նրա հաղթանակին ոչ ոք չի կասկածում) և իր թիմը ստիպված են լինելու լուծել համակարգային բավական բարդ խնդիրներ և ոչ հանրահաճո մի շարք միջոցների դիմել (օրինակ, կենսաթոշակային տարիքի բարձրացումը և այլն): Ինչ վերաբերում է օտարերկրյա վերլուծաբաններին, ապա այստեղ էլ մեծ անակնկալի չեկան, սակայն այս քաղաքական «փոխատեղման» մեջ տեսան ռուսական պատմության ամենամութ ու սարսափելի մի շրջանի` «օպրիչնինայի» տարրեր և սկսեցին համեմատել Պուտինին Իվան Ահեղի հետ, որն իր միահեծան կառավարումը երկարաձգելու և ամրապնդելու համար պատրաստ էր դիմելու ցանկացած հակաժողովրդական քայլի: Իվան Ահեղի հետ համեմատությունը մի քիչ կոռեկտ չէ, բայց միահեծանության որոշ տարրերի գոյությունը պուտինյան կառավարչակարգում իսկապես առկա է: Ինչևէ, Ռուսաստանում կատարվեց այն, ինչին սպասում էին դեռևս 2007-2008 թվականներից սկսած:

Հայաստանի ռազմավարական դաշնակցի քաղաքական ղեկավարության այս «փոխատեղումը» երևի առավել աշխույժ քննարկվեց մեր քաղաքական ու մեդիա շրջանակներում, քան ռուսական իրականության մեջ: Հիմա ռուսներն առավել շատ խոսում են ֆիննախարար Կուդրինի հրաժարականի և կառավարությունում սպասվող նոր նշանակումների, քան Պուտին-Մեդվեդև տանդեմի մասին, քանի որ սրանց շուրջ ինտրիգը վաղուց «մեռած» էր ու անհետաքրքիր: Արդ ուրեմն, ի՞նչն է անհանգստացնում կամ հուզում մեր հայրենական քաղաքագետներին և, բնականաբար, նաև քաղաքական զանազան ուժերին: Այն, որ այս «փոխատեղումից» հետո ՌԴ-ն շարունակելու է մնալ ՀՀ ռազմավարական դաշնակիցը, կարծես բոլորն են համաձայն: Երկրորդը, որ շատ բան չի փոխվի ղարաբաղյան կարգավորման գործընթացում ռուսական կողմի դիրքորոշման մեջ, նույնպես կարծես բոլորին հասկանալի է: Բայց շատերի կարծիքով՝ այս «փոխատեղումը» կարող է ինտրիգ առաջացնել հայաստանյան ապագա խորհրդարանական և նախագահական ընտրություններում: Ինչպես և հատուկ է մեր քաղաքական մշակույթին, ինտրիգը տեսնում ենք ոչ թե գաղափարների, գաղափարախոսության, քաղաքական տեխնոլոգիաների կատարելագործման և, վերջապես, ժողովրդավարական արժեքների ամրապնդման մեջ, այլ՝ անձերի ու անհատների հակասությունների կամ ազդեցության չափի ու մակարդակի հարթությունում: Սպոնտան, թե հմուտ կառավարվող որոշակի կենտրոնից շրջանառության մեջ դրվեց ՀՀ երկրորդ նախագահի մեծ քաղաքականություն վերադառնալու հարցը` կապված Վ.Պուտինի առաջադրման իրողության հետ: Որոշ քոչարյանամետ և քոչարյանաբաղձ ուժեր և լրատվամիջոցներ բացահայտ հայտարարեցին, որ Պուտին-Քոչարյան ջերմ և անբռնազբոս հարաբերություններն անպայման նպաստելու են Ռ.Քոչարյանի վերադարձին, և նա անվերապահորեն կստանա Կրեմլի ապագա նոր, բայց հին տիրակալի աջակցությունը: Այսինքն՝ ստացվում է, որ ՀՀ նախագահին ընտրում է ոչ թե Հայաստանի քաղաքացին, այլ «հին ու բարի» ժամանակների նմանությամբ նշանակվում է Կրեմլից: Ճշմարտության դեմ չմեղանչելու և քաղաքական միամիտի պիտակ չստանալու համար ասեմ, որ, իրապես, ՀՀ նախագահական ընտրություններում բավական մեծ է մոսկովյան գործոնի դերը: Հետաքրքիրն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահն ինքը ոչ մի անգամ և ոչ մի տեղ նույնիսկ «նամյոկ» չի արել, որ պատրաստվում է վերադառնալ մեծ քաղաքականություն, իսկ նրա երկրպագուներն արդեն, երևի ՀԱԿ-ական ակտիվիստներին ընդօրինակելով, նախարարական ու այլ պաշտոններ են բաժանում իրարու մեջ: Շատ վերլուծաբաններ փորձում են նույնիսկ նմանություններ տեսնել ՌԴ և ՀՀ երկրորդ նախագահների միջև: Երկուսի օրոք էլ իրենց երկրներում գրանցվել է ՀՆԱ-ի աճ և բյուջետային ծախսերի ավելացում, երկուսն էլ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ամենասուր պահերին նախագահի պաշտոն չէին գրավում (չնայած Պուտինը վարչապետ էր), երկուսն էլ կառավարման կոշտ սկզբունքների և իշխանական ուղղահայացի խստորեն ընդգծված կանոնների պահպանման կողմնակիցներ են և նման այլ բաներ: Կրակի վրա կարծես յուղ է լցվում, երբ սկսում են քննարկել Ռ.Քոչարյանի հնարավոր քաղաքական հենարանների խնդիրը: ՀՅԴ պարագայում թվում է, թե ամեն ինչ պարզ է, կամ գոնե որոշ հստակեցումներ են նկատվում: ՀՅԴ «Հայ դատի գրասենյակի» պատասխանատու Կիրո Մանոյանը կասկած հայտնեց, որ Քոչարյանի պարագայում կարող է կրկնվել ռուսաստանյան սցենարը: Ռ.Քոչարյանի մյուս քաղաքական հենարանի`ԲՀԿ-ի դիրքորոշումը գոնե մինչ այժմ շատերին մշուշոտ է թվում և, չնայած «փետրվարյան կոալիցիոն պակտի» գոյությանը, այս քաղաքական «ծանրաքաշը» կարող է փոխել իր քաղաքական վեկտորը: Ի՞նչն է պատճառը, որ վերլուծաբանների ու մեդիա ընկերակցության մի ստվար հատված Քոչարյանի վերադարձը կապում է հենց ԲՀԿ-ի ու այս կուսակցությանը ռուսաստանյան կառավարող ուժերի կողմից «անվերապահ» աջակցության հետ: Մամուլում լուրեր տարածվեցին, որ «ՄՌ» կուսակցության համագումարի ընթացքում, թեև պայմանավորվածություն կար, որ այլ երկրներից ժամանած հյուր-պատվիրակությունների հետ կուսակցական բարձրաստիճան ֆունկցիոներների հանդիպումներ չեն լինելու, բայց ՌԴ պետդումայի նախագահ և համատեղությամբ նաև Պուտինի կուսակցական գծով տեղակալ Բ.Գրիզլովն ընդունել է ԲՀԿ առաջնորդ Գ.Ծառուկյանին, իսկ ՀՀԿ-ն ներկայացնողները եղել են «աղքատ բարեկամի» կարգավիճակում: Դե, եթե Գ.Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժը համարվում է Ռ.Քոչարյանի «պրոյեկտը», իսկ ԲՀԿ առաջնորդն ընդունվում է ամենաբարձր մակարդակով, ապա անխուսափելի է ՀՀ երկրորդ նախագահի վերադարձը: Նորմալ քաղաքական մշակույթ դավանող հասարակություններում եթեներով ու թեական այլ սկզբունքներով չեն առաջնորդվում, բայց դա նորմալ երկրներում ու նորմալ քաղաքական փոխհարաբերությունների պայմաններում, ինչը երբեք չենք կարող պնդել մեր դեպքում: Եթեների վրա հիմնաված ու հեռու գնացող եզրահանգումների առատությունը  մեր երկրում կարող է իսկապես հաստատունի կամ իրողության վերածվել, որովհետև քաղաքական դաշտի մարգինալացումն ու քաղաքական ռենեգատիզմն ահավոր չափերի են հասել, որն անթույլատրելի է նեղ ու փոքր քաղաքական սպեկտրով բնութագրվող Հայաստանի համար:

Մի կողմ թողնելով եթեների նկատմամբ անվստահությունը՝ եկեք մի պահ պատկերացնենք, որ ԲՀԿ-ն իսկապես կտրուկ շրջադարձ է կատարում, Ռ.Քոչարյանը որոշում է վերադառնալ մեծ քաղաքականություն ու դառնում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի մրցակիցն ապագա ընտրություններում: Այստեղ նմանությունները ռուսական իրականության հետ կարծես վերջանում են: Պուտինին հաջողվեց այսպես կոչված անխախտ ու անդավաճան «տանդեմի» ստեղծման միջոցով մնալ ջրի երեսին և սահուն ու շռնդալից վերադառնալ Կրեմլ  (զորօրինակ, «ՄՌ» համագումարի ընթացքում բրեժնևյան ժամանակների ոգով հնչած «բուռն և երկարատև ծափահարությունները»), իսկ Հայաստանում այդ տանդեմը չստեղծվեց (դա լավ էր, թե վատ՝ ժամանակը ցույց կտա): Ստանալով Ռ.Քոչարյանի պես փորձված ու ուժեղ մրցակից, որին չեմ կարծում, որ չաջակցեն դաշնակցականները, քաղաքական ի՞նչ ռեսուրսների վրա կարող է հենվել Սերժ Սարգսյանը: Մարգինալացված ՕԵԿ-ի կամ մի քանի անիմաստ գոյություն քարշ տվող մանր-մունր կուսակցությունների՞, թե՞ իր հարազատ ՀՀԿ վերնախավի կամ շարքային անդամների վրա: Մարգինալներն ու Բաղրամյան 26-ի դռների առաջ քարշ եկող մուրացիկները պատեհ առիթի դեպքում կես ժամում կթռնեն հակառակ ճամբար: Մնում է ՀՀԿ-ն իր մարազմատիկ աքսակալներով և սուպերկարիերիստ ջահելներով: Պատկերը և արդյունքը, մեղմ ասած, ոչ բարենպաստ կլինեն նախագահ Սարգսյանի համար: Ու թե հանկարծ Քոչարյան-Ծառուկյան տանդեմը կարողացավ ստանալ նաև անխորտակելի Իվան Ահեղ-Պուտինի դաբրոն, ուրեմն գույներն առավել մգանալու են գործող նախագահի ու իր շրջապատի համար:

Վերը նկարագրվածն իրավամբ թեականության բնագավառից է, և Աստված մի արասցե՝ դառնան իրականություն: Ես էլ չեմ հակված, որ Ռ.Քոչարյանը կմտնի քաղաքականություն ընդդեմ Սերժ Սարգսյանի, կամ Գ.Ծառուկյանը, որը հայտնի է որպես խոսքի մարդ, կդրժի իր ստորագրությունը: Բայց որ հիշյալ ֆուտուրիստական սցենարի նույնիսկ քիչ հատվածի իրականացման դեպքում Սերժ Սարգսյանին անվերապահորեն քծնող և շողոքորթող շատ «քաղաքական գործիչներ» կփախչեն նրանից և ուրանալով այն,  ինչ ստացել են նախագահից, հանգիստ խղճով կդավաճանեն նրան` ինչ-որ չափով համոզված եմ: 

 

Share        


Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


25.01.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը

Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը



25.01.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի

Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի



25.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավրովի բացած փակագիծը

Լավրովի բացած փակագիծը



24.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,

«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,



24.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները

Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները



24.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը

Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը



23.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ

Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ



23.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար

Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար



23.01.2012
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
Մոռացված բանի մայրաքաղաքը

Մոռացված բանի մայրաքաղաքը



20.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք

ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք



20.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...

Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...



19.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»

Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»


Նորությունների արխիվ

Լրահոս


25.01.2012 / 21:26
ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ



25.01.2012 / 21:23
ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ

ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ



25.01.2012 / 21:15
ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



25.01.2012 / 21:10
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ



25.01.2012 / 21:08
«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ

«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ



25.01.2012 / 21:00
ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ

ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ



25.01.2012 / 20:56
ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ



25.01.2012 / 20:54
Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»

Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»



25.01.2012 / 20:50
ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:48
ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ

ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ



25.01.2012 / 20:46
ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ

ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ



25.01.2012 / 20:43
ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ



25.01.2012 / 20:40
ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ

ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ



25.01.2012 / 20:36
ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ

ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ



25.01.2012 / 20:34
ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:27
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:26
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:21
ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ

ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ



25.01.2012 / 20:20
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ



25.01.2012 / 20:14
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ



25.01.2012 / 20:11
ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ

ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ



25.01.2012 / 20:05
ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ

ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ



25.01.2012 / 20:00
ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ

ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ



25.01.2012 / 18:50
ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ

ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ



25.01.2012 / 18:11
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ



25.01.2012 / 17:31
ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ

ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ



25.01.2012 / 17:27
ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ

ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ



25.01.2012 / 17:00
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ



25.01.2012 / 13:53
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ



25.01.2012 / 13:47
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ



25.01.2012 / 13:46
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ



25.01.2012 / 13:41
«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»

«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»



25.01.2012 / 13:14
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ



25.01.2012 / 13:13
ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ

ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ



25.01.2012 / 11:58
ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ

ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ



25.01.2012 / 11:55
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



25.01.2012 / 11:52
ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ

ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ



25.01.2012 / 11:46
ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ

ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ



25.01.2012 / 11:42
ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ

ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ



25.01.2012 / 11:36
ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics