Մեկնաբանություններ

Քոչարյանի ահը սրտում
Լուսինե ԿԵՍՈՅԱՆ
Այն օրից, ինչ վերջնականապես բացահայտվեց Դմիտրի Մեդվեդևի իրական` Վլադիմիր Պուտինի տեղապահի էությունը, Հայաստանի քաղաքական դաշտում հետաքրքիր իրարանցում սկսվեց:
Այսօր իրար հերթ չտալով հատկապես հանրապետականներն են փորձել հերքել ռուսաստանյան սցենարի կրկնությունը մեզ մոտ: Երիտհանրապետականներից Հովհաննես Սահակյանն ասել է, թե պետք չէ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվությունը կապել Վլադիմիր Պուտինի` նախագահի պաշտոնին հավանական վերադարձի հետ: «Եթե նա որոշի վերադառնալ, ապա ավելի լավ, եթե ոչ` դա նրա ընտրությունն է»,- ասել է Սահակյանը: Մեկ այլ երիտհանրապետական` Արտակ Զաքարյանը, նույնպես խորհուրդ է տվել կապ չտեսնել Ռուսաստանի և Հայաստանի նախընտրական գործընթացների, ինչպես նաև թեկնածուների մեջ, որովհետև այդ կապը չի եղել:
«Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեն ռազմավարական միջպետական, այլ ոչ՝ փոխանցվող կամ տրանսֆորմացվող հարաբերություններ։ Երկու երկրների քաղաքական համակարգերը զարգանում և գործում են տարբեր հարթությունների մեջ»,- ասել է Զաքարյանը:
Երկու օր առաջ Ռուսաստանի քաղաքական զարգացումները հայկական իրականության հետ համեմատելու փորձերին ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հումորով էր վերաբերվել...
Անկախ նրանից, թե լրջության ինչ աստիճանով մեր քաղաքական գործիչները կվերաբերվեն ռուսաստանյան զարգացումներին, ակնհայտ է մի բան. եթե մարդն ասում է, թե Ռուսաստանի սցենարը Հայաստանում չի կրկնվի, նշանակում է՝ չի ուզում, որ կրկնվի, իսկ մարդը չի ցանկանում այն, ինչ իր սրտով չէ: Այսինքն` այս քաղաքական գործիչների համար ռուսաստանյան սցենարը լավը չէ: Բայց այդքանով հանդերձ, այս քաղաքական գործիչներից և ոչ մեկը չի ասում, թե ինչու չի կրկնվի այդ սցենարը կամ՝ ինչով է այդ սցենարը վատը, որ չկրկնվի: Քաղաքական գործիչները բավարարվում են ընդամենը կարծիք հայտնելով, թե Ռոբերտ Քոչարյանը չի վերադառնա և Սերժ Սարգսյանին չի ուղարկի հետ` վարչապետական աթոռին, ինչպես դա եղավ Ռուսաստանի Դաշնությունում: Նրանք ընդամենը ասում են, թե դա չի լինի, բայց որևէ մեկը չի ասում, թե, ասենք, Սերժ Սարգսյանն ինչով է Ռոբերտ Քոչարյանից լավը կամ՝ Ռոբերտ Քոչարյանն ինչով է Սերժ Սարգսյանից վատը:
Հովհաննես Սահակյանն այսօր ասել է, թե Սերժ Սարգսյանն այն բացառիկ քաղաքական գործիչներից է, որը կարողացավ համահայկական գաղափարներ ներմուծել, հենց այդ պատճառով էլ օժանդակություն ստացավ ոչ միայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Որպես իր կոչմանը հավատարիմ երիտհանրապետական` Սահակյանն, իհարկե, պարտավոր էր ռևերանս անել շեֆին, բայց փորձելով գովել իր կուսակցության առաջնորդին (նկատենք, որ անգամ այս գովեստն ուղղակի օդի մեջ արված գովեստ է` պատգամավորը այդպես էլ չի նշել, թե այդ ինչ համահայկական գաղափարներ է ներմուծել Սարգսյանը. Քոչարյանի վերադարձի ժամանակ երիտքոչարյանականները երևի թե մի տասն անգամ ավելի շատ նման` համահայկական գաղափարներ կհրամցնեն հանրությանը, որոնք ներմուծվել են իրենց շեֆի շնորհիվ)՝ այնուամենայնիվ, պատգամավոր Սահակյանը զերծ է մնացել երկրորդ նախագահի հասցեին որևէ բան ասելուց: Ռուսաստանյան սցենարի կրկնությունը հերքողների շրջանում նկատելի է ընդհանուր այս գիծը` բոլորն ասում են, թե չի լինի, բայց որևէ մեկը չի փորձում Ռոբերտ Քոչարյանի հասցեին որևէ վատ բան ասել, թե իրենք չէին ուզի, որ այդպիսի բան լինի, որովհետև Սերժ Սարգսյանը հազար անգամ լավն է Ռոբերտ Քոչարյանից, որովհետև Ռոբերտ Քոչարյանն էսպիսին է ու էսպիսին: Ինչո՞ւ, որովհետև որևէ մեկը համոզված չէ, որ ռուսաստանյան սցենարը կարող է իսկապես Հայաստանում կրկնություն չունենալ, դրա համար էլ որևէ մեկը ռիսկ չի անում այրել կամուրջներն ու Ռոբերտ Քոչարյանի մասին ասել իր իմացած որոշ ճշմարտություններ:
Նույն լոյալությունը փորձում են պահպանել անգամ այն ուժերը, որոնք Քոչարյանի վերադարձի պարագայում կարող են քաղաքական աղբանոցում հայտնվել: «Դա Մեդվեդևի իրավունքն էր՝ առաջադրելու և Պուտինի իրավունքը` առաջարկն ընդունելու»,- ասել է ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը` մեկ անգամ էլ հիշեցնելով, որ 2013թ. նախագահական ընտրություններին ՕԵԿ-ը չի մասնակցելու, այլ աջակցելու է նախագահ Սերժ Սարգսյանին: ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին Ռոբերտ Քոչարյանը դավաճան էր որակել և, բնական է, որ երկրորդ նախագահի վերադարձի դեպքում ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությունը ՕԵԿ առաջնորդին չի վստահվի, որը Սերժ Սարգսյանի «հաճախորդներից» էր: Եվ բնական է, որ եթե կուսակցության ղեկավարը տեղ չունենա, նշանակում է՝ կուսակցությունն ընդհանրապես տեղ չի ունենա: Բայց անգամ այդքանով հանդերձ, դարձյալ ՕԵԿ-ական պատգամավորն էլ է լոյալություն պահպանում` չհամարձակվելով բան ասել Քոչարյանի հասցեին:
Մի կես տարի առաջ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը` Ռոբերտ Քոչարյանի ավագ որդի Սեդրակի աները, Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին խոսակցությունները հերքեց` ասելով, թե իր խնամին հիմա պարզապես վայելում է ազատ կյանքը: «Հիմա եմ հասկանում, թե ինչ ասել ա ապրել: 10 տարի պրատակոլով եմ ապրել»,- ասել էր նախկին նախագահը խնամուն: Սակայն ներքաղաքական կյանքում երկրորդ նախագահի չդադարող ներկայությունն ու պարբերական սրացումներն այլ բանի մասին են վկայում:
Նախընտրական շրջանն արդեն մոտեցել է, այնպես որ շատ քիչ ժամանակ է մնացել պարզելու` ռուսաստանյան սցենարը կկրկնվի, թե ոչ: Իսկ այս ամբողջ իրարանցման մեջ ամենազվարճալին Ռոբերտ Քոչարյանի պահվածքն է, որ էլ ավելի է շիկացնում մթնոլորտը` լռություն պահպանելով և, հավանաբար, իր հերթին զվարճանալով իր մասին մտքեր արտահայտողների մտքերով:
Գնահատում



Կարծիքների քանակը - 2
Կարծիքներ
Нестору горе-Летописцу: стоило ли марать столько текста, если всю "мысль" вашего опуса можно уместить в двух собачьих досадливых "гав-гав" на армяно-российскую дружбу?
В Армении уже давно нет Мысли, а без нее, как известно, далеко не уедешь. Армения страдает неизлечимой болезнью, и тут увы медицина бессильна, по крайней мере медицина отечественная. Армения уже давно и по всем копирует Россию. Достаточно несколько дней смотреть армянское телевидение, чтобы убедится что даже своя собственная тв программа для Армении уже роскошь. Все копируют оттуда, нашли откуда копировать... И так во всем, от шоу бизнеса до политиков. Теперь вот снова заговорили о втором президенте. А почему бы нет?! Ведь армяне уже давно доказали, что с ними можно поступать как угодно. Целыми днями болтают о своей уникальности, а их насилуют в это самое время. Причем полагать что они об этом не догадываются, было бы наивно. Они наверняка знают, что их постоянно насилуют, и это судя по их реакции им нравится. Не было в третьей республике большего зла чем Роберт Кочарян. По мнению многих, и отнюдь не членов Анк, этот даже хуже первого. Это не значит что третий лучше, но его, по крайней мере, ну никак не получается назвать подонком. Но подождем еще немного и я уверен, что мы еще станем свидетелями интересных дебатов, обсуждений.... Разные политические пр-ки будут восхвалять второго, вспоминать про годы его правления, приводить какие то цифры роста и т.д. И начнутся массовые перебежки из одного лагеря в другой, доносы, сплетни, наезды.. А народу все равно, его насиловали все подряд, так что он будет как покорная восточная невеста ждать первой ночи, не имея понятия, за кого же ее выдали... Грустно и обидно это...