25/01/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


29.09.2011

Ի՞նչ հիմքեր ունեն Էրդողանի հոխորտանքները, կամ՝ քեմալիզմի մայրամուտը

Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ

Համարյա 90 տարի Մուսթաֆա Քեմալի ստեղծած «աշխարհիկ» Թուրքիան, որը տարբեր միջոցներով և ճանապարհներով փորձում էր ինտեգրվել եվրաամերիկյան քաղաքակրթական համակարգում, վերջին շրջանում կարծես կտրուկ շրջադարձի նշաններ է ցուցադրում: Հյուսիսատլանտյան դաշինքին անդամագրումը և այս կառույցում բավական ամուր դիրքերի հաստատումը, ինչպես նաև քեմալական սահմանադրությամբ բանակին տրված քաղաքական բացառիկ դերակատարումը պատրանք էին ստեղծել, թե դեպի իսլամական արմատականություն վերադարձի ճանապարհը հուսալիորեն փակված է: Քսան տարին մեկ հաճախականությամբ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումները և «եվրոպական քաղաքացիական արժեքների» երաշխավոր հանդիսացող  սպայակույտի առկայությունը հուշում էին, որ իսլամական արմատականների կողմից երկրի քաղաքական զարգացման վեկտորի փոփոխություններ ակնկալելը նույնիսկ անհավանական է: Բայց ժամանակը ցույց տվեց, որ քեմալիզմի շատ դրույթներ, մեղմ ասած, այնքան էլ անսասան չեն, ու 21-րդ դարում նեոիսլամիստները փայլուն ռևանշի են հասնելու և կարողանալու են արմատապես փոխել իրավիճակը Թուրքիայի ներսում և նրանից դուրս: Եվ բնավ էլ պատահական չէ, որ թուրքական և ադրբեջանական որոշ քաղաքական շրջանակներ և վերլուծաբաններ առանց վարանելու քննարկում են «եվրաիսլամիզմի» գաղափարը, որի առաջամարտիկ համարվում է Էրդողան-Գյուլ-Դավութօղլու եռյակի կողմից կառավարվող ժամանակակից Թուրքիան (https://nationalidea.am/publications.php?id=10925&fl=y):

Թուրքական քաղաքական շրջանակներն առանց սեթևեթանքների ու բացեիբաց (օրինակ, վերջերս այս երկրի փոխվարչապետի տված հարցազրույցը Եվրանյուսին) հայտարարում են, որ հոգնել են Եվրոպայի հետ անվերջ շարունակվող ու անարդյունք բանակցություններից և Եվրամիության «դուռն անիմաստ թակելուց»: Եթե մի պահ կտրվենք հայ-թուրքական պատմական և ժամանակակից թնջուկներից և օբյեկտիվորեն գնահատենք ստեղծված իրավիճակը, ապա դուրս է գալիս, որ իսկապես, Եվրոպան քաղաքական «պինգ-պոնգ» է խաղում թուրքական բոլոր կառավարությունների հետ սկսած 1960-70-ական թվականներից մինչև այսօր: Եվրաինտեգրման «պինգ-պոնգի» գնդակն անընդհատ թուրքական դաշտ տեղափոխելով և նորանոր նախապայմաններ առաջադրելով այս երկրի կառավարող շրջանակներին՝ Եվրամիության առաջնորդները, բացահայտ չվանելով վերջիններիս, շատ էլ մոտիկ չեն թողնում նրանց: Բնական է, որ այսօրինակ անորոշությունից պետք է օգտվեին արմատական կողմնորոշում ունեցող ուժերը, որոնք ճկուն և հետևողական քայլերի շնորհիվ կարողացան թուրքական հասարակական կարծիքի մեջ լուրջ փոփոխություններ կյանքի կոչել: Մինչ «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալը, թուրքական համարյա բոլոր կառավարությունները սեփական հասարակությունը «կերակրում» էին եվրաինտեգրման և Եվրամիությանը միանալու գայթակղիչ գաղափարներով: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ ո´չ Եվրոպան և ո´չ էլ «թուրքական դեմոկրատները» պատրաստ չեն արմատական զիջումների մեկմեկու: 2002-2003թթ. իշխանության եկած, նախկին անվանումը փոխած (1997թ. թուրքական դատարանն արգելել էր իսլամական կոալիցիայի անդամ «Բարօրություն» կուսակցության գործունեությունը) Ռեջեփ Էրդողանի գլխավորած քաղաքական ուժը Թուրքիայում իրականացրեց  այն, ինչին, համոզված եմ, ոչ ոք չէր հավատում և նույնիսկ չէր էլ կանխատեսում: Զինվորական իշխանությունների կողմից հալածված և զանազան դատավարական քաշքշուկների մեջ ընկած նորաստեղծ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կարողացավ տարեցտարի, ընտրությունից ընտրություն ամրապնդել դիրքերը և մինչ այդ չտեսնված սահմանադրական բարեփոխումներ կյանքի կոչելով՝ ծանր հարված հասցնել քեմալիզմի գլխավոր հենասյանը` բանակին: Իսկ որ բանակը բոլոր ժամանակներում Թուրքիայի ներքին կյանքում հսկայական դեր է խացացել՝ հանրահայտ իրողություն է: Թուրքական շատ բարեփոխիչներ ու քաղաքական հայտնի «շնաձկներ» են փշրել ժանիքները՝ բախվելով անվերապահ հեղինակությամբ և իրական իշխանությամբ օժտված գեներալիտետի մարտական դիրքերին (Ադնան Մենդերեսը մահապատժի ենթարկվեց 1960թ., Կորեական պատերազմում խայտառակված գեներալ Քենան Էվրենը 1980թ. ձերբակալեց և  քաղաքական դաշտից ժամանակավորապես դուրս մղեց Բյուլենթ Էջևիթին և Սուլեյման Դեմիրելին, նույն Էրդողանը բանտում չորս ամիս անցկացրեց և այլն), սակայն իսլամական արմատականներին կարծես հաջողվում է բանակի ոտքերի տակից հողը խլել, և վերջին տարիներին Թուրքիայում իրականացված բարձրաստիճան գեներալների աղմկոտ ձերբակալություններն ու դատավարությունները գալիս են հաստատելու այս ենթադրությունը: Հարկ է նաև արձանագրել, որ հիշյալ աղմկոտ ձերբակալություններին թուրքական հասարակությունը չպատասխանեց ընդվզումներով կամ գոնե բողոքի որևէ դրսևորմամբ: Կամ թուրքերն են հոգնել բանակի անսահմանափակ իրավունքներից և գեներալիտետի քաղաքական մենաշնորհից, կամ էլ Էրդողանին ու ընկ. հաջողվել է իրականացնել իսկական հեղաշրջում սեփական ժողովրդի մենթալության և, եթե կուզեք, աշխարհայեցողության մեջ: Սկսենք նրանից, որ թուրքական նեոիսլամիստներին հաջողվեց տնտեսական լուրջ ձեռքբերումների հասնել, և այս երկրում գրանցվեց մինչ այդ չտեսնված աճ: Ամերիկյան ամենատեղեկացված հատուկ ծառայության` ԿՀՎ-ի տվյալներով, այսօր Թուրքիան աշխարհի զարգացած տնտեսություն ունեցող երկրների շարքում գրավում է 17-րդ տեղը,  և 2010թ. վերջին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 12,300 ԱՄՆ դոլար (https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/tu.html): Տնտեսական ակնհայտ ձեռքբերումներն ու քաղաքական լավ հաշվարկված քարոզչությունը (հաճախ ակնհայտ պոպուլիստական տարրերով համեմված), ինչպես նաև արտաքին քաղաքական բնագավառում դրսևորվող հարաճուն ագրեսիվությունը թույլ տվեցին Էրդողանին ու ընկ. ամրապնդվել երկրի ներսում (գաղտնիք չէ, որ ընտրությունից ընտրություն այս քաղաքական ուժն էլ ավելի է ամրապնդում դիրքերը թուրքական Միլի մեջլիսում) և ձեռնոց նետել բանակին: Թուրքական հանրապետության պատմության մեջ առաջին անգամ զինվորական օգոստոսյան շքերթն ընդունեց ոչ թե գլխավոր շտաբի պետը, այլ երկրի նախագահ Աբդուլա Գյուլը։ Թե ինչքանով և մինչև որ սահմանը կհանդուրժեն այս «խայտառակությունը» ցայժմ «անպարտելի» համարվող թուրքական բանակն ու գեներալիտետը՝ ոչ ոք չի կարող կանխատեսել, բայց որ սրանց ողնաշարը, եթե չասենք՝ կոտրվել է, ապա գոնե ճաքեր է տվել, անուրանալի փաստ է և դրանում մեծ է գոնե մինչև հիմա «անխորտակելի» Էրդողանի «վաստակը»:

Դասագրքային ճշմարտություն է, որ յուրաքանչյուր երկրի և դրա քաղաքական համակարգի արտաքին քաղաքականությունն ուղղակի շարունակությունն է ներքին քաղաքականության: Հաջողությամբ ամրապնդելով սեփական դիրքերը երկրի ներսում և չեզոքացնելով հիմնական «դեմոկրատական» և մարգինալացված «ծայրահեղ ազգայնական» ընդդիմությանը՝ Էրդողանն ու ընկ. լայն ճակատով հարձակման անցան արտաքին քաղաքական դաշտում՝ թիրախ ընտրելով  մի քանի ուղղություններ. ա) եվրաինտեգրում և Եվրամիության անդամակցություն, բ) արաբական աշխարհ և Թուրքիա հարաբերություններ` այսպես կոչված «արաբական գարնան» ֆոնին, գ) թուրք-իսրայելական ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերություններից հրաժարում և պաղեստինյան խաղաքարտի շահարկում, դ) թուրք-սիրիական և թուրք-իրանական հարաբերություններում լարվածության առաջացում և ԵվրաՀՀՊ-ների տեղակայում Թուրքիայում, ե) հարավկովկասյան գործերին ուղղակիորեն միջամտելու և անմիջական խաղացող դառնալու ձգտում (ի մասնավորի՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացում միջնորդական առաքելություն կատարելու ցանկություն) և, վերջապես, սրանց բոլորից կազմված «ծաղկեփունջը» հանդիսացող հետպատերազմյան աշխարհաքաղաքական կարգերի և համաշխարհային անվտանգության հաստատված ձևաչափերի վերանայում (խոսքը ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների գոյության անթույլատրելիության և ժամանակավրեպության մասին է՝ ըստ թուրքական ներկա առաջնորդների):

Եվրաինտեգրման և Եվրամիության անդամակցության հարցում չնայած դեռևս իշխանության գալու արշալույսին Էրդողանն իրեն հայտարարում էր այդ գաղափարներին «հավատարիմ մարտիկ», այժմ կարծես 180 աստիճան շրջադարձ է կատարում և մեղադրում է այդ տնտեսական-քաղաքական կառույցի գլխավոր դերակատարներ Ֆրանսիայի և ԳԴՀ-ի ղեկավարներին Թուրքիային Եվրոպայից ամեն կերպ հեռու պահելու մեջ. «Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի և Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի օրոք Թուրքիան մասնակցում էր Եվրոպայի առաջնորդների բոլոր գագաթաժողովներին։ Սակայն երբ իշխանության եկան Մերկելն ու Սարկոզին, իրավիճակը կտրուկ փոխվեց։ Ամեն դեպքում, մենք վճռական ենք Եվրամիությանն անդամակցելու հարցում. ԵՄ–ում բոլոր առաջնորդներն էլ վաղ թե ուշ փոխվելու են»,– ասել է Էրդողանը (չնայած ԵԽԽՎ նախագահի պաշտոնը նույն այս ղեկավարների թեթև ձեռամբ որպես «ընծա» մատուցվեց Էրդողանի հայրենակից ու գաղափարակից Մևլութ Չավուշօղլուին): Ինչքան էլ փորձի այս ճարպիկ քաղաքական լարախաղացն իր «վճռականությունը» ցուցաբերել եվրաինտեգրման հարցերում, միևնույն է, պարզ է, որ ժամանակակից Թուրքիայի քաղաքական վեկտորը կտրուկ շրջվել է դեպի արևելք և խնդիր է դրվել համախմբել նախկին Օսմանյան կայսրության փլատակների վրա առաջացած պետությունները Թուրքիայի առաջնորդության տակ։ Պատահական չէ, որ նույնիսկ Էրդողանի արյունակից ու ցեղակից ադրբեջանցիներն ու «ալիևյան կլանը» սկսել են սարսափել Էրդողանի որդեգրած «նորօսմանիզմի» քաղաքական կուրսից (https://nationalidea.am/comments.php?id=11234): Ինչպես ասում են ռուսները, «Европа доигралась»:

Գաղտնիք չէ, որ Թուրքիան բավական բուռն արձագանքեց «արաբական գարնանը» և հատկապես մեծ ակտիվություն ցուցաբերեց լիբիական գնդապետ դիկտատորի դեմ սկսված արշավում` պաշտպանելով անհասկանալի ծագմամբ և գաղափարախոսությամբ «ապստամբներին»: Եթե Թունիսի և Եգիպտոսի պարագաներում թուրքերը որոշակի զսպվածություն ցուցաբերեցին, ապա Լիբիայի հարցում Էրդողան-Գյուլ տանդեմին կանգնեցնելն արդեն անհնար էր: Անհասկանալի ու դեռևս չկողմնորոշված լիբիական նոր ղեկավարությունը, հարկավ, հեշտ ու կառավարելի է դառնալու թուրքերի համար, ի տարբերություն էքսցենտրիկ և ամբիցիոզ գնդապետ Քադաֆիի, և այստեղ կարելի է պղտոր ջրում նավթադոլարներ որսալ: Միայն թե թուրքերի հաշվարկներում խառնաշփոթ մտցրին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դ.Քեմերոնը և Ֆրանսիայի նախագահ Ն.Սարկոզին, որոնք ապստամբների ձեռքն անցած Տրիպոլի ժամանեցին թուրքական առաջնորդից մի քանի ժամ առաջ` չթողնելով Քադաֆիի նկատմամբ «պյուռոսյան հաղթանակի» դափնին  վաստակել մի երկրի ղեկավարի, որն իրենցից բազմաթիվ անգամ քիչ միլիարդներ էր ծախսել Լիբիան ռմբակոծելու վրա: Սրանից հետո էլ Էրդողանն ու ընկ. հույսները չեն կտրում իրենց դիրքերն այս էներգակիրներով հարուստ երկրում ամրապնդելու ուղղությամբ:

Արաբական հեղափոխությունների ալիքով և դրանցից հետո այդ երկրներում իրենց ազդեցությունը մեծացնելու ձգտումով էին պայմանավորված նաև թուրքերի կողմից Իսրայելի հետ ռազմաքաղաքական դաշինքի սառեցումը և բացահայտ «սառը պատերազմի» սանձազերծումը հրեական պետության դեմ, ինչն ուղեկցվում է նաև անթաքույց հակասեմիթական հայտարարություններով: Չեմ կարծում, որ այսպես կոչված «Խաղաղության տորմիղի» ընթացքի կասեցումը դեպի Գազայի հատված և ի մասնավորի՝ «Մավի Մարմարա» նավի գրավումը իսրայելական հատուկջոկատայինների կողմից պատճառ  հանդիսացան թուրք-իսրայելական հարաբերությունների լարման համար: Հարկ է նշել, որ Թուրքիան միակ իսլամական երկիրն էր, որ արաբա-իսրայելական բոլոր լայնամասշտաբ բախումների ժամանակ (1947, 1956, 1967, 1973թթ. և այլն) և հետո բարիդրացիական կապեր և ռազմավարական սերտ հարաբերություններ էր հաստատել հրեական պետության հետ: «Մավի Մարմարայի» միջադեպը և իսրայելական կողմի համառությունը թուրքերից ներողություն խնդրելու հարցում միայն պատրվակ էին և ոչ թե պատճառ: Արաբական «կարծրացած և քիչ թե շատ կայուն» վարչակարգերի փլուզումից հետո իշխանության եկած ուժերն, անշուշտ, որդեգրելու էին բացահայտ հակահրեական կուրս, և հեղափոխություններից ու խժդժություններից ակնհայտորեն թուլացած այս երկրների վրա սեփական ազդեցությունը մեծացնելու համար թուրքերը գնացին իրենց վաղեմի ռազմաքաղաքական գործընկերոջ հետ հարաբերությունների վատթարացման: Չեմ կարծում, որ էրդողանի նման խորամանկ գործիչը Իսրայելին հայտարարած «սառը պատերազմից» կանցնի «տաք պատերազմի», քանզի այն չի խրախուսվի ո´չ ՆԱՏՕ-ական  իր դաշնակիցների և ո´չ էլ հատկապես եվրոպացիների կողմից, իսկ սրանց հետ հարաբերությունները փչացնելու ցանկություն թուրքերը գոնե առայժմ չունեն:

Թուրք-իսրայելական հարաբերությունների սրացման պայմաններում Էրդողանը հմտորեն օգտագործում է պաղեստինյան խաղաքարտը` մանևրելով Պաղեստինի ճանաչված առաջնորդ Մահմուդ Աբասի և Գազայի հատվածի անջատական արմատական իսլամիստների միջև: Թուրքական դիվանագիտության պաղեստինամետ հռետորաբանությունը ևս տեղավորվում է «նորօսմանիզմի» գաղափարաբանության շրջանակներում և երբեք էլ կապ չունի պաղեստինյան արաբների իրական կամ արդարացի շահերի հետ:

Սիրիայի ալավի դավանանքի Ասադների դեմ սկսած թուրքական բացահայտ ու ագրեսիվ արշավը պատմական նախահիմքեր ունի, և ինքնուրույն ու անհնազանդ սիրիացիներին պատժելու առավել հարմար առիթ դժվար թե այլևս ստեղծվի, քան առաջացել է վերջին ամիսներին սկսված հակակառավարական ելույթների արդյունքում: Սիրիային թուլացնելով՝ հզոր հարված է հասցվում Իրանին, որը Մերձավոր և Միջին Արևելքում «նորօսմանիզմի» գաղափարների կյանքի կոչման և Թուրքիայի հեգեմոն դիրքի ապահովման միակ լուրջ և հզոր խոչընդոտն է: Եվ այս ռազմավարական նպատակին հասնելու համար (Սիրիայի մասնատումը կամ քայքայումը և Իրանի մեկուսացումը) Էրդողանն ու ընկ. պատրաստ են մոռանալ եվրոպացիներից ստացած «ապտակները» և ԵվրաՀՀՊ համակարգեր տեղակայել իրենց երկրի հարավարևելյան շրջաններում, որոնց թիրախները հայտնի են բոլորին (https://nationalidea.am/publications.php?id=10887&fl=y):

Դեռևս 2008թ. ռուս-վրացական «հնգօրյա» միկրոպատերազմի ժամանակ թուրքական կողմն առաջ քաշեց այսպես կոչված «Կովկասյան տան» ի սկզբանե մեռելածին գաղափարը, որի թիրախը ոչ այնքան Հարավային Կովկասում նոր փոխհարաբերությունների մշակումն էր (ինչպես երկերեսանիորեն հայտարարում էր Գյուլը), այլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում հերթական միջնորդի դերի ստանձնման ցանկությունը: Թե´  գաղափարը և թե´ ցանկությունը կարծես մերժվեցին տարածաշրջանի երկրների և այստեղ իրենց ռազմավարական շահերն ունեցող գերտերությունների կողմից: Սակայն Էրդողանը հույսը դեռևս չի կորցնում և նորանոր փորձեր է կատարում իր հեռուն գնացող ծրագրերի իրականացման ուղղությամբ: Հավանաբար, այս տրամաբանության մեջ կարելի է տեղավորել նաև մինչև վերջերս սառեցված համարվող հայ-թուրքական  արձանագրությունների վերադարձը Միլի մեջլիսի օրակարգ:

Իրապես, էրդողանյան արտաքին քաղաքական նախաձեռնությունների «ծաղկեփունջը» թե «կուլմինացիան» (ինչպես կուզեք՝ բնութագրեք) հետպատերազմյան աշխարհաքաղաքական կարևոր իրողություններից մեկի «ռևիզիայի» բացահայտ պահանջն է: Էրդողանն իրեն այնքան ամուր և հաստատուն է զգում, որ քննադատում է ՄԱԿ կառուցվածքային բուրգի շուրջ 65 տարի «անխախտ ու անխափան» գործող գագաթը հանդիսացող Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամների գոյության փաստն իսկ. «Ընդգծելով, որ ՄԱԿ–ում անհրաժեշտ են բարեփոխումներ, Էրդողանն ասել է. պետք է բոլորն անկեղծ լինեն, և դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ–ում բարեփոխումներ իրականացնել։ Ի՞նչ է նշանակում ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ։ Անհրաժեշտ է վերացնել դա։ Ողջ աշխարհը բառի բուն իմաստով դարձել է այդ 5 մշտական անդամների (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) որոշումների գերին»: Սա արդեն ոչ թե էժանագին պոպուլիզմ է, այլ լուրջ քաղաքական մեսիջ աշխարհիս հզորներին, որ Մերձավոր և Միջին Արևելքում հեգեմոն դիրքերի ձգտող Էրդողան-Գյուլ-Դավութօղլու «եռապետության» կառավարած Թուրքիան կարող է և հաշվի չնստել աշխարհիս հզորների հետ և իրականացնել «նորօսմանիզմի» հեռուն գնացող ծրագրերը:

 

Հետգրություն

Մեր երկրի շահերից ելնելով՝ պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ հանձին Էրդողանի և ընկ. գործ ունենք խելացի և խորամանկ ընդդիմախոսների հետ, որոնց քաղաքական ներուժը և մանևրելու ընդունակությունը պետք է սառը և լրջորեն գնահատենք` ռազմավարական կոպիտ սխալներ թույլ չտալու համար:

Share        


Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 1

Կարծիքներ

  • Նուբար Ասլանյան07:22 | 30.09.2011
    «Ուրիշ ի՞նչ,ոչինչ,Խնդալու կամ լալու պատճառ ասես...ԿԱ»:

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


25.01.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը

Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը



25.01.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի

Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի



25.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավրովի բացած փակագիծը

Լավրովի բացած փակագիծը



24.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,

«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,



24.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները

Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները



24.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը

Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը



23.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ

Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ



23.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար

Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար



23.01.2012
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
Մոռացված բանի մայրաքաղաքը

Մոռացված բանի մայրաքաղաքը



20.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք

ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք



20.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...

Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...



19.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»

Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»


Նորությունների արխիվ

Լրահոս


25.01.2012 / 21:26
ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ



25.01.2012 / 21:23
ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ

ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ



25.01.2012 / 21:15
ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



25.01.2012 / 21:10
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ



25.01.2012 / 21:08
«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ

«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ



25.01.2012 / 21:00
ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ

ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ



25.01.2012 / 20:56
ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ



25.01.2012 / 20:54
Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»

Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»



25.01.2012 / 20:50
ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:48
ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ

ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ



25.01.2012 / 20:46
ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ

ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ



25.01.2012 / 20:43
ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ



25.01.2012 / 20:40
ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ

ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ



25.01.2012 / 20:36
ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ

ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ



25.01.2012 / 20:34
ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:27
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:26
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:21
ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ

ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ



25.01.2012 / 20:20
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ



25.01.2012 / 20:14
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ



25.01.2012 / 20:11
ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ

ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ



25.01.2012 / 20:05
ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ

ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ



25.01.2012 / 20:00
ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ

ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ



25.01.2012 / 18:50
ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ

ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ



25.01.2012 / 18:11
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ



25.01.2012 / 17:31
ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ

ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ



25.01.2012 / 17:27
ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ

ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ



25.01.2012 / 17:00
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ



25.01.2012 / 13:53
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ



25.01.2012 / 13:47
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ



25.01.2012 / 13:46
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ



25.01.2012 / 13:41
«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»

«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»



25.01.2012 / 13:14
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ



25.01.2012 / 13:13
ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ

ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ



25.01.2012 / 11:58
ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ

ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ



25.01.2012 / 11:55
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



25.01.2012 / 11:52
ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ

ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ



25.01.2012 / 11:46
ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ

ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ



25.01.2012 / 11:42
ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ

ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ



25.01.2012 / 11:36
ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics