25/01/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


03.10.2011

Իսկապես, ի՞նչ կապ կա Եվրոպայի և Ադրբեջանի միջև

Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ

«Հին ու բարի Եվրոպան» հնուց ի վեր երկդիմի է եղել, իսկ նոր տեխնոլոգիաների հովերով տարված` նույնիսկ  «3D ձևաչափի» քաղաքական կուրս է որդեգրել, որի մեկ կողմն է տեսանելի նախկին ԽՍՀՄ այնպիսի նորանկախ այնպիսի պետությունների համար, ինչպիսիք են Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը, իսկ Արևմուտքի մնացած երկու և ամենակարևոր կողմերը կամ երեսները թաքցվում են նրանցից: «Արաբական գարնան» հետևանքներից մեկը հանդիսացող ֆրանս-իտալական Միջերկրածովյան համագործակցության ստեղծման գաղափարին զուգահեռ, ԵՄ-ում նախագահող Լեհաստանը փորձում է կյանքի կոչել այսպես կոչված «Արևելյան գործընկերության» ծրագիրը, որում ընդգրկված են վերը հիշված վեց երկրները: Արևելյան Եվրոպայում լուրջ խաղացողի դերակատարման ձգտող լեհական դիվանագիտությունը կարծես խնդիր է դրել վերականգնել լեհ-լիտվական պետության`Ռեչ-Պոսպոլիտայի երբեմնի բուֆերային և միջմշակութային հաղորդակցությունն ու երկխոսությունն իրականացնողի դերն Արևելք-Արևմուտք կապերի և փոխհարաբերությունների բնագավառում: Լեհական «միջնորդական առաքելությունը», բացի պատմամշակութային հիմքերից, ունի նաև քաղաքական լուրջ ենթատեքստ, որի արմատները ևս ինչ-որ տեղ պայմանավորված են որոշ պատմական իրողություններով: Ոչ վաղ անցյալում Լեհաստանը ևս նախկին «սոցիալիստական ճամբար» կոչվող միավորման անդամ էր և դեպի Արևմուտք ու եվրահամակարգեր տանող նրա ճանապարհը բավական ուսանելի կարող է լինել հետխորհրդային որոշ երկրների համար, որոնցից մի քանիսի եվրաինտեգրման «քավորությունը» ստանձնելով՝ լեհական դիվանագիտությունը փորձում է բարձրացնել իր տեսակարար կշիռը ԵՄ շրջանակներում և ինչ-որ կարևոր քայլերով նշանավորել սեփական նախագահությունն այս կազմակերպությունում: Բանն այն չէ, թե Լեհաստանը ցանկանում է «հակադրվել» ԵՄ հին շնաձկներին (ԳԴՀ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) և սեփական «խաղը խաղալ» նախկին խորհրդային հանրապետությունների հետ: Լեհերը լավ էլ հասկանում են, որ առանց վերոհիշյալ «շնաձկների» համաձայնության և  «դաբրոյի» այս երկրների հետագա, առավել խոր և համապարփակ ինտեգրումն անհնար է և աներևութական: Բայց այս վեց երկրներին շատ հեռու վանելն էլ կարծես չի բխում հենց Լեհաստանի շահերից, որն իրեն համարում է եվրոպականության ֆորպոստ և Ռուսաստանի ամենակենսունակ մրցակից Արևելյան Եվրոպայում: Նախկին խորհրդային Մերձբալթիկայում Լեհաստանն անելիք չունի, և մնում են Եվրոպային քիչ թե շատ մոտ կանգնած այս վեց երկրները, որոնց «մեծահոգաբար» առանձին-առանձին կամ «փաթեթով» ընդունեցին ԵԽ: Ռուսական քաղաքական ազդեցության և «հովանու» տակից հիշյալ երկրների դուրսբերման անշնորհակալ գործը փաստորեն «հին շնաձկները» դրել են ԵՄ համեմատաբար երիտասարդ անդամ Լեհաստանի փխրուն ուսերին և մեկ կրակոցով երկու նապաստակ են սպանում: Հաջողության դեպքում այս երկրներն առավելապես կհեռանան ռուսական ազդեցությունից, իսկ անհաջողության պարագայում կարելի կլինի Լեհաստանին «ցույց տալ իր իրական տեղը» ԵՄ անդամների շարքում և ստիպել նրան առավել զիջողական լինել ԵՄ շրջանակում կոլեգիալ որոշումներ պահանջող շատ հարցերում:

Բնավ էլ պատահական չէ, որ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի թարմ հետքերով ֆրանսիական հեղինակավոր «Լը Մոնդ» պարբերականը մի քանի հետաքրքիր հարցադրումների անդրադարձավ, որոնց հիմնական լեյթմոտիվը մեկն էր` «պե՞տք է արդյոք Հարավային Կովկասը համարել եվրոպական տարածքներ կամ տարածաշրջան»: Այսինքն՝ մասնակից վեց երկրներից Ուկրաինան, Բելառուսը և Մոլդովան որոշ վերապահումներով եվրոպական երկրներ են, իսկ Վրաստանը, Ադրբեջանն ու Հայստանը դրանց շարքին դասվելու համար պետք է համապատասխանեն որոշակի չափորոշիչների: Թե ինչքանով է «բելառուսական բատկա» Լուկաշենկոյի ղեկավարած երկիրը կամ միջէթնիկ բախումներից ծվատված ու մասնատված Մոլդովան «Եվրոպա», իսկ վերջին խնդիրներով ոչ պակաս «հարուստ», ասենք Վրաստանը՝ ոչ Եվրոպա, այդպես էլ անհասկանալի է, որովհետև, եթե հետևենք ԵՄ կառուցվածքային տրամաբանությանն ու հիմնական քաղաքական դոկտրինին, այս կառույցին անդամագրվել ցանկացող երկրները, բացի սոցիալ-տնտեսական որոշակի նախապայմաններից, պետք է զերծ լինեն ներքին անջատողական և միջէթնիկ ու միջկոնֆեսիոնալ հակամարտություններից: Ուկրաինան ևս զերծ չէ նմանատիպ, բայց լատենտ (գոնե մինչ այժմ ծպտված) հակասություններից, որոնք վաղ թե ուշ մեծ խնդիրներ են առաջացնելու այս երկրի ղեկավարության համար (Ղրիմի թաթարների հողային էքսպանսիան, Վոլինի և Դոնբասի խնդիրները և այլն):

Կովկասյան եռացող կաթսայից հեռո փախչելու և սեփական ձեռքերը դրանում չայրելու եվրոպական հիմնական խաղացողների ձգտումը պարզ է ու հասկանալի: Բայց լրիվ մեկուսացվել այս տարածաշրջանից, որը Ռուսաստանի «փափուկ փորատակն» է, ևս չի մտնում եվրաբոնզերի ծրագրերի մեջ: Ուրեմն, պետք է գտնել որևէ միջանկյալ որոշում կամ, ավելի ճիշտ՝ ճանապարհ Հարավային Կովկասը «եվրոպական ընտանիքից» ոչ շատ մոտիկ և ոչ էլ շատ հեռու պահելու համար, որին հաճախ և որոշ դեպքերում նաև ճշմարտացիորեն մեղադրում են «փակվածության» և «յուրայինների նեղ ակումբ» ստեղծելու մեջ:

«Լը Մոնդի» մեկնաբանն ինքն իրեն հարց է տալիս և պատասխանում. «Կարելի՞ է արդյոք Հարավային Կովկասը համարել եվրոպական տարածք։ Այս հարցին պատասխանելը դժվար է, որովհետև հարցն ինքը կազմված է երեք բաղադրիչից. մշակույթ, քաղաքականություն, ժողովրդագրություն» (https://regnum.ru/news/polit/1451682.html#ixzz1ZiPc5SUo): Հիշյալ բաղադրիչներից ոչ մեկը չի մանրամասնում վերլուծաբանը, որովհետև սրանցից յուրաքանչյուրի տակ վտանգավոր խութեր կարող են հայտնվել: Արևմուտքի «սիրելի» Վրաստանը կարծես շատ հարցերում «առաջընթաց» է գրանցել, բայց աբխազական և հարավօսական խնդիրները և Սաակաշվիլու անհաղթահարելի ձգտումն ամեն գնով այդ երկրամասերը հետ բերելու ուղղությամբ՝ ինչ-որ տեղ հետ են պահում Եվրոպային, որը դեռևս 2008թ. ցույց տվեց, որ ցանկություն չունի գնալու բացահայտ առճակատման Ռուսաստանի հետ: Հայաստանի պարագայում արդեն երկակի խաղի ստանդարտներն են գործում, որը երևի ևս կապվում է ռուսական գործոնի հետ, և եվրոպացիների այն քարացած համոզմունքը, թե գոնե ներկայիս Հայաստանը դժվար է լիովին «պոկել» ռուսաստանյան ծիրից, շարունակում է կենցաղավարել:

Չափազանց հետաքրքիր է «Լը Մոնդի» վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ. «Ի՞նչ ընդհանուր բան կարող է լինել Եվրոպայի և Ալիևի կլանի միջև, որը,- ֆրանսիական թերթի կարծիքով,- «Կնքահայրը» ֆիլմի դոն Կոռլեոնեի ընտանիքի պատճենն է» (https://regnum.ru/news/polit/1451682.html#ixzz1ZiPc5SUo): Իրապես, ի՞նչ կապ կարող է լինել հարյուրամյակների ընթացքում արյունալի հեղափոխությունների և պատերազմների արդյունքում  «ժողովրդավարություն» կոչվող արժեքի հաղթանակին հասած Եվրոպայի և «ասիական բռնակալի փադիշահական» վարչակարգերի միջև: Բնական է, որ ոչ մի կապ և նույնիսկ կապող որևէ օղակի նշույլ: Բայց Եվրոպայի նոր և հատկապես նորագույն պատմությունը վկայում է, որ «շատ ցանկանալու» դեպքում դրանք կարելի է «գտնել», երբ հրապարակ է բերվում էներգակիրների խնդիրը: Արևմուտքը կարող է ցանկացած «բռնապետի» ներել ու հանդուրժել, այնքան ժամանակ, որքան որ  վերջինս հեզորեն հաշտվում է գազանավթային կիսաձրի դոնորի իր դերի հետ: Ժառանգական այս բռնապետերին «կընդունեն ու պատիվներով կճամփեն», քաղաքական սիլի-բիլիներ կանեն նրանց հետ, «եղբայրական խորհուրդներ» կտան ժողովրդավարություն հաստատելու ուղիների մասին: Բայց Ալիևն ու կլանը և սրանց նմանները հանկարծ փորձեն դուրս գալ «թույլատրելի» ու համեմատաբար «մեղմ դիկտատուրայի» շրջանակներից կամ տնտեսական ինքնուրույնություն ցուցաբերեն, համոզված եղեք, որ նույն Եվրոպան շռնդալից ապտակը ապտակի հետևից կհասցնի անհնազանդին և կանի ամեն ինչ նրան գահընկեց անելու և Սադամի ու Քադաֆիի ճակատագրին արժանացնելու համար:

«Լը Մոնդի» մեկնաբանի վերլուծության մեջ «հայտնագործություններ» չկան, բայց տարակուսելի մի համեմատությանը չեմ կարող չանդրադառնալ: Խոսքը Կոռլեոնե ընտանիքի և «Ալիևի կլանի» միջև նմանության մասին է: Ֆրանսիացի վերլուծաբանը, մեղմ ասած, մոլորվում է, երբ «ալիևյան» բարոյազուրկ և սեփական երկիրն ու ժողովրդին թալանող կլանը դնում է միևնույն սանդղակի վրա, ինչ Կոռլեոնե ընտանիքն է: Պարզաբանեմ միտքս: Կոռլեոնե ընտանիքը ճշմարիտ է, որ պետական-իրավական դաշտում հանցավոր գործունեություն էր ծավալում, և սոսկ իրավական առումով այն օրենքից դուրս էր: Բայց սեփական մեծ ընտանիքում, այսինքն՝ ԱՄՆ-ում ապրող  իտալական գաղթօջախում և յուրայինների նեղ շրջանակում այս մաֆիոզ պարագլուխներն ազնիվ էին և առաջնորդվում էին հազարամյակներով մշակված բարոյական կոդեքսով: Որքան հակոտնյա ու թշնամի էր Կոռլեոնե ընտանիքն ամերիկյան պետաիրավական դաշտին ու հասարակական վարքականոնին, նույնչափ և ավելի բարոյական էր ,այն է` չէր խախտում որևէ բարոյական նորմ: Եվ բացի այդ, ի տարբերություն «ալիևյան կլանի»` Կոռլեոնեները պետական իշխանությամբ չէին օժտված և չէին օգտվում դրա լծակներից: «Ալիևյան կլանը» որքան որ հակապետական գործունեություն է իրականացնում Ադրբեջանում, նույնքան էլ անբարոյական վարքականոն է հաստատել սեփական ժողովրդի նկատմամբ` ուզուրպացնելով և ժառանգական դարձնելով պետական բարձր պաշտոններն ու ի վերջո` «ժողովրդին պատկանող» իշխանությունը: Բարոյականության յուրովի կանոնների ենթարկվող Կոռլեոնե ընտանիքն անհամեմատելի է զոմբիացած և թշվառ հասարակությունը կառավարող բարոյազուրկ «ալիևյան կլանի» հետ:

 

Share        


Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


25.01.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը

Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը



25.01.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի

Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի



25.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավրովի բացած փակագիծը

Լավրովի բացած փակագիծը



24.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,

«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,



24.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները

Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները



24.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը

Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը



23.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ

Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ



23.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար

Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար



23.01.2012
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
Մոռացված բանի մայրաքաղաքը

Մոռացված բանի մայրաքաղաքը



20.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք

ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք



20.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...

Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...



19.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»

Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»


Նորությունների արխիվ

Լրահոս


25.01.2012 / 21:26
ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ



25.01.2012 / 21:23
ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ

ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ



25.01.2012 / 21:15
ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



25.01.2012 / 21:10
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ



25.01.2012 / 21:08
«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ

«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ



25.01.2012 / 21:00
ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ

ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ



25.01.2012 / 20:56
ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ



25.01.2012 / 20:54
Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»

Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»



25.01.2012 / 20:50
ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:48
ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ

ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ



25.01.2012 / 20:46
ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ

ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ



25.01.2012 / 20:43
ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ



25.01.2012 / 20:40
ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ

ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ



25.01.2012 / 20:36
ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ

ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ



25.01.2012 / 20:34
ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:27
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:26
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:21
ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ

ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ



25.01.2012 / 20:20
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ



25.01.2012 / 20:14
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ



25.01.2012 / 20:11
ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ

ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ



25.01.2012 / 20:05
ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ

ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ



25.01.2012 / 20:00
ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ

ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ



25.01.2012 / 18:50
ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ

ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ



25.01.2012 / 18:11
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ



25.01.2012 / 17:31
ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ

ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ



25.01.2012 / 17:27
ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ

ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ



25.01.2012 / 17:00
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ



25.01.2012 / 13:53
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ



25.01.2012 / 13:47
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ



25.01.2012 / 13:46
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ



25.01.2012 / 13:41
«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»

«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»



25.01.2012 / 13:14
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ



25.01.2012 / 13:13
ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ

ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ



25.01.2012 / 11:58
ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ

ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ



25.01.2012 / 11:55
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



25.01.2012 / 11:52
ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ

ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ



25.01.2012 / 11:46
ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ

ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ



25.01.2012 / 11:42
ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ

ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ



25.01.2012 / 11:36
ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics