25/01/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


04.10.2011

Հովիկ Աբրահամյանն այնքան էլ չի հարգում իր կուսակիցներին. արդարացի՞ է նա

Լուսինե ԿԵՍՈՅԱՆ

Այն, որ ՀՀԿ-ն բյուրոկրատիայի կուսակցություն է, ինչպես և Ռուսաստանի «Միասնական Ռուսաստանը», ակնհայտ էր հենց առաջին օրվանից: Բյուրոկրատիայի կամ իշխող կլանի կուսակցությունն այն է, երբ մի տանիքի տակ հավաքվում են մարդիկ, որոնք չունեն որևէ գաղափարական ընդհանրություն: Նրանց միակ ընդհանրությունը տվյալ պահի մասնավոր շահի իրականացումն է` լինեն դրանք բենզինի կամ սիգարետի քվոտաները, թե այլ բան: Դրա վառ վկայությունը Ազգային ժողովի այսօրվա նիստն էր, որտեղ երևացին նժդեհականների կուսակցության հակասությունները, բնականաբար՝ ոչ գաղափարական, այլ զուտ անձնական:
ՀՀԿ-ական պարտաճանաչ պատգամավորներից  մեկը՝ Գագիկ Մելիքյանը, հայտարարություն հնչեցրեց, որի նպատակը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի փառաբանումն էր` միաժամանակ ափսոսալով, որ նման ծրագիրը լքեց Հայաստանը: Բայց Մելիքյանի հայտարարության մեջ փառաբանումից զատ նաև որոշ նրբերանգներ կային, ինչը չվրիպեց ԱԺ նախագահի ուշադրությունից:
 «Մեծածավալ աշխատանքներ են կատարվել գյուղական ճանապարհների վերանորոգման ուղղությամբ: Հսկայական աշխատանք է կատարվել ոռոգման ջրի ենթակառուցվածքում, ընդ որում՝ թե´ վերանորոգում և թե´ նոր ջրագծերի կառուցում, իսկ մինչև հիմնադրամի գործունեությունը նման աշխատանքներ կատարվել էին հիմնականում 20 տարի առաջ, ինչի հետևանքով ոռոգման ջրի խնդիրը գյուղացու համար դարձել էր առաջնային: Հիմնադրամի միջոցներով վերանորոգվել են ավելի քան 600 կմ ջրանցք, ջրագիծ ու դրենաժ, արդիականացվել է 17 պոմպակայան և արդյունքում` ոռոգման ջուրը հասանելի է մոտ 70.000 հեկտար հողից օգտվող 427.000 գյուղաբնակների համար»:
Հազիվ էր Մելիքյան Գագիկն ավարտել հայտարարությունը, երբ Աբրահամյանը վրա բերեց. «Պարո´ն Մելիքյան, մի տեսակ հազիվ, տխուր եք խոսում: Ո՞վ է Ձեզ գրել, չգիտեմ, բայց ճիշտ բաներ չի գրել, «Հազարամյակի մարտահրավերները» լավ է, բայց դե ո՞ւր էին «Հազարամյակի մարտահրավերները», երբ մեր կառավարությունն էր լավ բաներ անում»:
Եվ այսպես, ի՞նչ է նշանակում աբրահամյանական այս ռեպլիկը:
Առաջին. ԱԺ նախագահը, ավելին` ՀՀԿ-ականը, խայտառակում է իր գործընկերոջը` պատգամավորին, բացահայտելով, որ Հայաստանի պատգամավորներն ինքնուրույն չեն հայտարարություններ գրում, որ նրանք ընդունակ չեն ինքնուրույն մտքեր շարադրել, այլ ընդամենը կարդացողներ են, գործիքներ. մեկը գրում է, տալիս պատգամավորին, որի խնդիրն ընդամենը գրածի արտաբերումն է` անկախ նրանից, թե տվյալ պատգամավորն ինչպես կարտաբերի տեքստը` պաթոսով, թե առանց պաթոսի: Եվ ուրեմն, առաջին` ՀՀԿ-ականը գցում է ՀՀԿ-ականի պատիվը և դա անում է հրապարակավ` խորհրդարանական հայտարարությունների ժամին:
Երկրորդ. ՀՀԿ խմբակցությունում իսկապես ինքնուրույն պատգամավորներ չկան, որոնք ի վիճակի լինեն ինքնուրույն սուր հարցադրումներ բարձրացնել և այլն: Թե´ հայտարարությունները (դրանց թեմատիկան), թե´ կառավարությանը տրվող հարցերը կոորդինացվում են մի տեղից. ով մասնագիտացած է պարոն Ալիևին դասեր տալու մեջ, իր տեքստը կառուցել է տալիս այդ ոգով, ով` կրթական հարցերում` այդ ոգով, և այսպես շարունակ: Հիմա, եթե Գագիկ Մելիքյանի հայտարարությունը պետք է վերաբերեր «Հազարամյակի մարտահրավերների» գովերգությանը, ապա դա հենց նման ձևով պետք է հնչեր: Հայտարարությունը հաստատ, մինչև հնչելը, քաղաքական «դաբրո» էր ստացել: Հովիկ Աբրահամյանի ռեպլիկը խոսում է մի բանի մասին. Հովիկ Աբրահամյանը դուրս է անգամ ՀՀԿ կոորդինացիայից, նա վեր է այդ ամենից` կա´մ չի ենթարկվում, կա´մ անտեղյակ է, մի խոսքով՝ իր սեփական խաղն է առաջ տանում:
Իսկ ի՞նչ էր նշանակում աբրահամյանական այս ռեպլիկը բովանդակային տեսանկյունից: ՀՀԿ-ական պատգամավորի պատիվը ոտնատակ տալով, ՀՀԿ` տվյալ պահից բխող քաղաքականությանն ընդդիմանալով` Հովիկ Աբրահամյանը լուծեց մեկ այլ խնդիր` պաշտպանեց իր նախկին, գուցեև մշտական շեֆին` Ռոբերտ Քոչարյանին: Նախ նրանով, որ հայտարարեց, թե «ո՜ւր էին «Հազարամյակի մարտահրավերները», երբ կառավարությունն ահագին գործ էր անում». ամերիկյան կառավարության այս ծրագիրը Հայաստանում լայնամասշտաբ գործունեություն ծավալել է 2008-ից. ԱԺ նախագահի հիշեցումն այն էր, որ մինչև 2008թ. Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած Հայաստանում բոլորովին էլ «Հազարամյակի մարտահրավերների» հույսով չէին ապրում:
ԱԺ նախագահի քոչարյանամետ ելույթը մի ուրիշ հիմք էլ ունի սակայն, ինչն ավելի ցայտուն է դարձնում Քոչարյանին բացեիբաց արված նրա ռևերանսը:
Վերջերս Wikilieaks կայքը բացահայտել է 2009թ. մայիսի 8-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին հրապարակված զեկույցը, որտեղ երկրորդ նախագահը «Հազարամյակի մարտահրավերների» մասին արտահայտվել էր այսպես. «Դա ամենամեծ բլեֆն էր»: Քոչարյանը զրույցի ժամանակ ասել էր, որ ծրագրի գումարներից ոչ մի կոպեկ չի ծախսվել իր նախագահության շրջանում, և ասել էր, որ դա քաղաքականացված ծրագիր է, որով Միացյալ Նահանգները ճնշումներ է գործադրում, ինչն արվեց Հայաստանի պարագայում։ Փաստը` ծրագրի ֆինանսավորման դադարեցումը, քանի որ առաջնայինն այս ծրագրի համար բոլորովին էլ տվյալ երկրի զարգացումը չէ:
ԱԺ նախագահն իր ռեպլիկով պաշտպանեց հենց Ռոբերտ Քոչարյանի այս տեսակետը` մեկ անգամ ևս հավաստելով, որ Քոչարյանի նախագահության օրոք, որի կառավարության անդամ էր նաև ինքը` իբրև տարածքային կառավարման նախարար, առանց «Հազարամյակի մարտահրավերների» էլ գործեր են կատարվել:
Ինչպես տեսնում ենք, առաջին հայացքից անմեղ թվացող հայտարարությունը կարող է բավական շատ բան բացահայտել, եթե հնչում է որոշակի պահի: Իսկ ամենից հետաքրքիրն այստեղ, թերևս, այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտն աստիճանաբար կարծես թե իսկապես սկսում է թեժանալ, և նախկինում խուսանավող, անորոշ կամ մի քանի տիրոջ ծառայի կարգավիճակը գերադասողները սկսում են ավելի բաց խաղ դրսևորել: Սակայն այս անորոշությունն ուշ թե շուտ տեղը կզիջի կոնկրետությանը, երբ նժդեհականները հարկադրված կլինեն հստակ կողմնորոշում ցուցաբերել, և այդ ժամանակ գրելու շատ բան կլինի...
Սպասենք այդ օրվան՝ հուսով, որ բացարձակապես չենք հիասթափվի Հայաստանից՝ ի դեմս նրա իշխանության ներկայացուցիչների: 


Share        


Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


25.01.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը

Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը



25.01.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի

Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի



25.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավրովի բացած փակագիծը

Լավրովի բացած փակագիծը



24.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,

«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,



24.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները

Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները



24.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը

Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը



23.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ

Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ



23.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար

Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար



23.01.2012
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
Մոռացված բանի մայրաքաղաքը

Մոռացված բանի մայրաքաղաքը



20.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք

ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք



20.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...

Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...



19.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»

Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»


Նորությունների արխիվ

Լրահոս


25.01.2012 / 21:26
ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ



25.01.2012 / 21:23
ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ

ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ



25.01.2012 / 21:15
ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



25.01.2012 / 21:10
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ



25.01.2012 / 21:08
«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ

«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ



25.01.2012 / 21:00
ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ

ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ



25.01.2012 / 20:56
ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ



25.01.2012 / 20:54
Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»

Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»



25.01.2012 / 20:50
ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:48
ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ

ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ



25.01.2012 / 20:46
ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ

ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ



25.01.2012 / 20:43
ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ



25.01.2012 / 20:40
ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ

ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ



25.01.2012 / 20:36
ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ

ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ



25.01.2012 / 20:34
ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:27
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:26
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:21
ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ

ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ



25.01.2012 / 20:20
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ



25.01.2012 / 20:14
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ



25.01.2012 / 20:11
ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ

ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ



25.01.2012 / 20:05
ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ

ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ



25.01.2012 / 20:00
ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ

ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ



25.01.2012 / 18:50
ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ

ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ



25.01.2012 / 18:11
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ



25.01.2012 / 17:31
ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ

ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ



25.01.2012 / 17:27
ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ

ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ



25.01.2012 / 17:00
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ



25.01.2012 / 13:53
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ



25.01.2012 / 13:47
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ



25.01.2012 / 13:46
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ



25.01.2012 / 13:41
«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»

«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»



25.01.2012 / 13:14
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ



25.01.2012 / 13:13
ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ

ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ



25.01.2012 / 11:58
ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ

ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ



25.01.2012 / 11:55
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



25.01.2012 / 11:52
ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ

ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ



25.01.2012 / 11:46
ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ

ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ



25.01.2012 / 11:42
ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ

ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ



25.01.2012 / 11:36
ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics