25/01/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


21.10.2011

Բանակի պրոբլեմները Հայաստանում սպայության բացակայության հետևանքն են

Լուսինե ԿԵՍՈՅԱՆ

Պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի անդամ Գեղամ Հարությունյանն այսօր հայտնել է, թե բանակում տիրող իրավիճակի հանդեպ հանրության այսօրվա վերաբերմունքը մտահոգում է զինվորական շրջանակներին: Զինվորականներին և, փաստորեն, զինվորական վերնախավի շահերը պաշտպանող հասարակական խորհրդի անդամներին մտահոգում է այն, որ հասարակության մեջ անվստահություն կա բանակային միջադեպերի քննության նկատմամբ: «Պետք է արմատախիլ անել դա, հաղթահարել թե´ անձնական զգացմունքային մակարդակով, թե´ հասարակական առումով: Պետք չէ տպավորություն ձևավորել, թե բանակում ամենաթողություն է և ահավոր վիճակ: ԶԼՄ-ների ագրեսիվությունն ինձ հասկանալի չէ, ես նման բան չեմ կարող ասել, որ ինչ-որ գործ արդար չի վճռվել, ես ինքս չեմ վարել քննություն»,- ասել է Գեղամ Հարությունյանը: Իբրև հակափաստարկ հասարակության դժգոհությանը, հասարակական խորհրդի ներկայացուցիչը նշել է նաև, որ 90-ականների համեմատ մահացության դեպքերը բանակում նվազել են:
Եվ այսպես, արդարացի՞ է արդյոք իր մտահոգություններում պարոն Գեղամ Հարությունյանը, նրա հետ մեկտեղ՝ նաև զինվորական վերնախավի պարոնայք: Իհարկե, ո´չ: Հասարակությունը դժգոհ է բանակից, որովհետև ունի դժգոհելու բոլոր հիմքերը: Ինչպե՞ս կարող է չդժգոհել կամ բանակը չանիծել այն ծնողը, ում հայտնում են, թե որդին զոհվել է, ինքնասպան եղել, հոգեկան խանգարում սպացել կամ, լավագույն դեպքում՝ հաշմանդամ դարձել ու վիրավորվել: Ի՞նչ է, եթե 90-ականների բեզպրեդելի ֆոնին այսօր բանակային բեզպրեդելը մի քիչ մեղմվել է, ուրեմն հասարակությունը պիտի շատ հանգի՞ստ ընդունի հերթական զոհի լուրը: Թե՞ զինվորական վերնախավն ու նրանց փիառով շահագրգիռ հասարակական խորհրդի անդամները չգիտեն, որ բանակում 90-ականներից այս կողմ այդքան էլ բան չի փոխվել, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, բանակում իշխողը գողական «պանյատկեքն» են, որոնցով ապրում ու աշխատում են նաև զինվորական վերնախավի առանձին առանձնյակներ:
Սովորական մի դեպք հայկական բանակի առօրյայից. զինվորի հրացանն ընկնում է զուգարանում, և զինվորը հրաժարվում է վերցնել այն ու սպաներից պահանջում է դուրս գրել զենքը... որովհետև զուգարանում, ինչպես նաև բաղնիքում գետին ընկած օճառը, ինչպես և զենքը վերցնել-օգտագործելը «զապադլո» է հայկական բանակում ծառայող զինվորի համար: Սա ընդունված նորմ է` համաձայն բանակային կանոնադրությա՞ն, թե՞ գողականի: Իհարկե, երկրորդը, որովհետև դժվար թե կանոնադրության մեջ նման բան գտնենք. ուրեմն, անկախ տարբեր շահագրգիռ անձնավորությունների՝ հօգուտ բանակի տարվող քարոզչության, բանակը Հայաստանում ապրել և շարունակում է ապրել գողական և ֆիդայական-խմբապետական ամենաթողության բարքերով: Գողականի «պանյատկեքն» են իշխում ոչ միայն զինվորների փոխհարաբերություններում, այլև սպայական անձնակազմի ներսում: Երկրապահա-ֆիդայական` բանակ ներմուծված մասսան հիմնականում հենց այն հատվածն է, որի վրա ընկնում է 90-ականներից այս կողմ առանձնապես բան չփոխած բանակի վարքուբարքի մեղքը: Իհարկե, ոչ պակաս դերակատարում ունի նաև նախարարի գործոնը: Ուժեղ բանակն ուժեղ նախարար է ունենում: Սեյրան Օհանյանին այդպես էլ չհաջողվեց դառնալ պաշտպանության իսկական նախարար` ո´չ կադրային զինվորական, ո´չ զուսպ ու կիրթ մարդ լինելը չօգնեցին նրան այս հարցում: Հատկապես, եթե նման ամպլուա ունեցող նախարարն աշխատում է հակադիր ամպլուա ունեցող Գլխավոր շտաբի պետի հետ: Եվ որքան էլ ՊՆ-ից հերքում են լուրերը, թե նախարարն ու զինված ուժերի ԳՇ պետն անգամ իրար հետ չեն խոսում, միևնույն է, այդ խոսակցություններն այդպես էլ չեն դադարում: Մեկ տարի առաջ համանման իրավիճակում, երբ օրը մեջ բանակային հերթական միջադեպի վերաբերյալ ինֆորմացիան էր տարածվում և արդեն նախարար Օհանյանի հրաժարականի հարցն էր քննարկվում, նախարարի` տեղում մնալու գործում որոշակի դերակատարում ունեցավ զինվորական ոստիկանության պետի պաշտոնից մինչև փոխնախարար առաջխաղացում ստացած Վովա Գասպարյանը: Գասպարյանն ու Օհանյանը ընկերներ են, և ընկերը օգնեց ընկերոջը պահպանել աթոռը` Սեյրան Օհանյան-Յուրի Խաչատուրով մրցակցության ժամանակ բռնելով ընկերոջ կողմը: Վերջերս Վովա Գասպարյանն իր հերթին հակահարված տվեց բանակից դժգոհողներին, սակայն որպես բանակում տեղի ունեցող սպանությունների, տարբեր միջադեպերի բացահայտման հարցում թիվ մեկ պատասխանատու՝ վերջինիս դերը ևս քիչ չէ բանակի հանդեպ դժգոհության չնվազման հարցում: Ինչքան էլ գեներալ-լեյտենանտ Գասպարյանն ապացուցի, թե իր վերահսկողությամբ գործող կառույցներն ամեն ինչ անում են բանակում տիրող իրավիճակը շտկելու համար, հանրության աչքում դա երկրորդ պլան է մղվում` առաջին պլան մղելով այն, որ Վովա Գասպարյանը շրջում է չորս ավտոմեքենաներից բաղկացած շարասյունով, որ երբ Գասպարյան Վովան ուզում է ծխել, չորրորդ ավտոմեքենայից իջնում է նրա մոխրաման բռնողը, իսկ երբ Գասպարյան Վովայի կոշիկի մաքրությունը տիրոջն այնքան էլ դուր չի գալիս, նա ոտքը բարձրացնում, դնում է իր մեքենայի վրա, իսկ ուղեկցող շքախմբից համապատասխան սպան գալիս և մաքրում է տիրոջ կոշիկը:
Հասարակության ներսում դժգոհությունը ո´չ վերանում է, ո´չ էլ մեղմանում, որովհետև մինչ զինվորական վերնախավի տղերքն իրենց բիզնեսներն են ընդարձակում կամ հերթական «Բենթլին» ավելացնում եղած ավտոպարկին, հերթական զինվորն է սպանվում, ինքնասպան լինում, խեղանդամվում, հոգեկան խանգարում ստանում, և այսպես շարունակ:

Հետգրություն-1
Թեև չարժեր խորանալ այս հարցի մեջ, բայց առիթը որ կա, պետք է ավելացնել հետևյալը: Բանակի խնդիրների հիմնապատճառը, թերևս, այն է, որ Հայաստանում ի սպառ բացակայում է «սպայություն» հասկացությունը: Թե ինչ է նշանակում սպան և սպա լինելը` հայտնի է գրականությունից, պատմությունից և մեր ամենօրյա դիտարկումներից, ասենք՝ Նորվեգիայի, Շվեդիայի, ԱՄՆ, Ֆրանսիայի և շատ այլ երկրների բանակներից: Մեկը կարող է՞ պատկերացնել, որ նորվեգական մի գեներալ «քացու տակ» առնի Նորվեգիայի մեկ այլ քաղաքացու միայն այն բանի համար, որ վերջինս չի ճանաչել գեներալին և վազանցի «լկտի» փորձ է կատարել: Կամ մեկը պատկերացնում է՞ մի արևմտյան գեներալի, որն արջ է պահում իր կառույցի տարածքում, և երբ արջը մարդ է ուտում (սովի կամ այլ պատճառով), հարձակվում է ԶԼՄ-ների վրա, որոնք համարձակվել են գրել այդ միջադեպի մասին: Ինչևէ, Գասպարյան Վովաներով, Մանվել Գրիգորյաններով, Սյամոներով կամ թեկուզև Սեյրան Օհանյաններով ՀՀ բանակը երբեք բանակ չի դառնա. կմնա այնպիսին, ինչպես որ կա այսօր, տարբերությունը կլինի միայն զոհված երեխաների թիվը` գողական ռազբորկաների և այլ՝ զուտ «անկախհայաստանական» իրականությունից բխող պատճառներից ելնելով:

Հետգրություն-2
Իհարկե, բանակի վրա չի կարելի հարձակվել. այս հարցում իրավացի են զինվորական վերնախավի ներկայացուցիչները: Սակայն բացատրենք, որ մենք չենք հարձակվում, այլ խոսում ենք պրոբլեմներից, իսկ եթե պրոբլեմներ ստեղծողները դժգոհում են իրենց ստեղծած պրոբլեմից դժգոհողներից, ապա դա նրանց անձնական իրավունքն է: Իսկ մեր իրավունքն է ամեն առիթով պնդել, որ Հայաստանում չկա սպայություն, քանի որ գեներալ են այստեղ Գասպարյան Վովան ու Գրիգորյան Մանվելը, ղարաբաղցի Սյամոն, Սեյրանն ու Խաչատուրովն էլ՝ ձեզ վկա...

Share        


Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 4

Կարծիքներ

  • Artem13:42 | 22.10.2011
    Dear Viking11, А сравнение со шведами - это, простите, не бред? Сравнивать профессиональные вооруженные силы с многовековой традицией и полуграмотный сброд, наряженный в военную форму? Страны третьего мира логично сравнивать в их категории. Собственно, только наш миротворческий контингент (афганский, косовский)выглядит достойно. Ими можно гордиться. Наши ВС - своеобразная "дикая армия", кстати эти "дикость и варварство" - непременное условие боеспособности всякого азиатского войска. Уважаю шведов, но против дикарей, партизан, да тех же чечен или турок - они не выстоят. Со всей своей культурой и порядком. Армия страны, не имеющей внешних врагов - это не армия в том традиционном смысле, который вкладывается в это слово. Это хорошо оплачиваемая престижная работа, не сопряженная с большим риском. За риск - особо доплачивают, плюс страховка и т.д. Да что тут сравнивать? Такой армией как наша способны заправлять только Гаспаряны, Григоряны и др. Другим она просто "не по зубам". Кишка тонка ...
  • Viking1103:22 | 22.10.2011
    "Если армия не воюет - она разлагается." - что за бред?! Шведская армия не воевала последние 200 лет (не считая конечно участия в разного рода миротворческих операциях) и не думает разлагаться. Сам я служил в армянской армии 2 года и прекрасно знаю, что там происходит и кто там всем этим рулит. Знакомая служит в шведских вооруженных силах, и мне действительно больно и обидно за наших парней... Автор прав, ничего не изменится, пока Гаспаряны, Григоряны и др заправляют армией. А они в свою очередь будут крепко сидеть на своих местах, пока их Верховный не решится на хоть что то... А он судя по всему плевать хотел на все и вся, ну зачем ему менять что то, ведь народ доказал ему, что он, народ стерпит все! И цены на продовольствие, и цены на горючее, бедность, и трупы в армии в мирное время... Трудно найти и упоминуть хоть что то, что наш народ не стерпит. Мы же не арабы какие то...
  • Анюта = зэк)))03:14 | 22.10.2011
    нет, Артем... на зоне за безосновательный беспредел нужно держать ответ. на зоне живут по понятиям, а в армии по беспределу... в зоне беспредел есть нарушение "воровских понятий" и прочее ... уголовники между прочим оскорбляются, когда жизнь в зоне сравнивают с "буднями" в армии
  • Artem12:47 | 21.10.2011
    Печальная картина... По-моему, нашей армии не хватает "дедовщины". Установления того естественного порядка, при котором круг обязанностей четко и ясно обусловлен сроком службы, а не "воровскими понятиями". Вот это самое "западло", как категорию - должны искоренять офицеры. Как человек послуживший в Советской Армии, могу засвидетельствовать - в нашей элитной гвардейской части личный состав зубными щетками вычищал нужники, а пол в казарме был выстелен белым линолеумом. Сортиры убирали все - включая спортсменов комплекции Сталлоне. А вот кто отказывался это делать - тех наказывали по полной программе. Иногда доходило и до самоубийтва, и до психушки. Если армия не воюет - она разлагается. Это касается любой армии. Чтобы сохранить порядок (основанный на единоначалии и беспрекословном подчинении), поддерживать состояние духа, при котором солдат в любое время готов к жестокости, убийству, привычен к виду крови, к боли, к лишениям, к войне, умеет выключить нервы и стойко бороться до конца, как воин - необходимо отставить интеллигентщину, родительские посещения, сюсюканье и поповщину. Ведь с любым из нас может произойти несчастье в любую минуту - никто от этого не застрахован. А что до количества смертей - уверяю Вас, водить автомобиль гораздо опаснее, чем служить в армии.

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


25.01.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը

Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը



25.01.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի

Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի



25.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավրովի բացած փակագիծը

Լավրովի բացած փակագիծը



24.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,

«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,



24.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները

Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները



24.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը

Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը



23.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ

Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ



23.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար

Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար



23.01.2012
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
Մոռացված բանի մայրաքաղաքը

Մոռացված բանի մայրաքաղաքը



20.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք

ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք



20.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...

Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...



19.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»

Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»


Նորությունների արխիվ

Լրահոս


25.01.2012 / 21:26
ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ



25.01.2012 / 21:23
ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ

ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ



25.01.2012 / 21:15
ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



25.01.2012 / 21:10
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ



25.01.2012 / 21:08
«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ

«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ



25.01.2012 / 21:00
ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ

ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ



25.01.2012 / 20:56
ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ



25.01.2012 / 20:54
Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»

Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»



25.01.2012 / 20:50
ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:48
ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ

ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ



25.01.2012 / 20:46
ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ

ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ



25.01.2012 / 20:43
ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ



25.01.2012 / 20:40
ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ

ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ



25.01.2012 / 20:36
ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ

ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ



25.01.2012 / 20:34
ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:27
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:26
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:21
ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ

ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ



25.01.2012 / 20:20
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ



25.01.2012 / 20:14
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ



25.01.2012 / 20:11
ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ

ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ



25.01.2012 / 20:05
ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ

ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ



25.01.2012 / 20:00
ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ

ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ



25.01.2012 / 18:50
ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ

ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ



25.01.2012 / 18:11
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ



25.01.2012 / 17:31
ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ

ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ



25.01.2012 / 17:27
ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ

ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ



25.01.2012 / 17:00
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ



25.01.2012 / 13:53
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ



25.01.2012 / 13:47
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ



25.01.2012 / 13:46
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ



25.01.2012 / 13:41
«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»

«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»



25.01.2012 / 13:14
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ



25.01.2012 / 13:13
ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ

ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ



25.01.2012 / 11:58
ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ

ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ



25.01.2012 / 11:55
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



25.01.2012 / 11:52
ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ

ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ



25.01.2012 / 11:46
ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ

ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ



25.01.2012 / 11:42
ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ

ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ



25.01.2012 / 11:36
ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics