25/01/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


25.10.2011

Իլհամ Ալիևի aftershock-ը կամ հայկական զորահանդեսից հետո ծնված նոր վախերը

Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ

Հայաստանի հետ համեմատվելու ալիևյան մոլուցքը, որը հիվանդությունից աստիճանաբար վերածվում է զառանցանքի, ոչ մի լավ բան չի գուշակում ադրբեջանական ժողովրդի համար: Այս երկրի «գերագույն գլխավոր հրամանատարը», պարզվում է, ոչ միայն շարքային ստախոս է, այլև տգետ է ու բոբիկ ռազմական հարցերում: Իսկ երբ սուտն ու տգիտությունը միախառնվում և թունավոր բացիլի նման բույն են դնում երկրի ղեկավարի հիվանդ ուղեղում և երևակայության մեջ, ուրեմն սպասեք նոր ռազմական ավանտյուրաներ և անգիտակից քայլեր անսահման իշխանությամբ օժտված սույն սուբյեկտից: Չեմ նախանձում ադրբեջանական ժողովրդին, որի ապագան գտնվում է այսպիսի ողորմելի պոռոտախոսի և նրա կլանի ձեռքերում, որի հայրիկը մասը տվեց, իսկ ինքը, եթե այս ոգով շարունակի, կարող է զիջել նաև ամբողջը: Մութ և դժնդակ կանխատեսում եմ անում, բայց պատմական փորձը ցույց է տալիս, որ դատարկ տեղում աքլորացողների և կուրծք ծեծողների ղեկավարած երկրների ու դրանցում ապրող ժողովրդի ճակատագիրը ողբալի է: Օրինակների համար հեռու գնալ պետք չէ, և միայն հետսադամյան ծվատված ու մասնատված Իրաքի ճակատագիրը բավական է ասվածը հիմնավորելու համար:
 Սեպտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում երևի Իլհամ Հեյդար օղլիի «ամենասիրած ու դիտած ֆիլմը» Երևանում անցկացված զորահանդեսի տեսագրությունն է, որը դիտել է իր անփոխարինելի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի ընկերակցությամբ` որպես «հոգևոր էքսպերտ» հրավիրելով Ալլահշուքյուր Փաշազադեին: Իսկապես, մեր զորահանդեսը շատ է «հուզել» Իլհամին, թե չէ՝ ինչու մարդը մեկ ամիս հետո չդիմացավ և սկսեծ «գնահատել ու վերլուծել» այն: Կամ «նախիջևանյան արքայազնը» շատ է վախեցել, կամ էլ ադրբեջանական ռազմաքաղաքական վերնախավի դեռևս սթափ գիտակցությունը չկորցրած որոշ ներկայացուցիչներ վախվորած ինչ-ինչ բաներ են շշնջացել նրա ականջին հայկական զինուժի պոտենցիալի մասին: Չար լեզուներն ասում են, որ հայկական զորահանդեսի մասին պատմող խտասկավառակը ձեռքից ձեռք են խլում Ադրբեջանում, և սեփական ժողովրդին ու քաղաքական որոշ շրջանակների հանգստացնելու համար Իլհամ Հեյդար օղլին իր երկրի տնտեսության անցած ինը ամսվա «նվաճումներն» ամփոփելու ժամանակ, ոչ ավելի, ոչ պակաս, հիշել է մեկ ամիս առաջ տեղի ունեցած հայկական զորահանդեսը: Թե ինչքանով հարևան երկրում անցկացված զորահանդեսը կապ ունի իր երկրի տնտեսական «աննախընթաց զարգացման» հետ, գիտեն միայն Ալիև բալիկը և նրա պնակալեզ շրջապատը, որոնք խանդի տեսարաններ սարքելուց հետո անցել են միայն վախկոտներին հատուկ և «անհաղթ աքլորին» բնորոշ ճղճղան պրոպագանդիստական հայտարարություններին: Հաշվարկը պարզունակ է և ուղղված է ներքին լսարանի սպառմանը: Արտաքին լսարանին այս հոխորտանքով մոլորեցնելն անհնար է և ոչ մի դիվիդենդ չի խոստանում Ադրբեջանին: Պատահական չէ, որ Ալիև կրտսերը կառավարության նիստի ժամանակ ակնարկել է իր անհամաձայնությունը հայկական զինուժի բարձր մարտունակության վերաբերյալ երրորդ կողմի գնահատականների մասին. «Ինչ վերաբերում է ռազմական բալանսին, ապա կարող եմ ասել, որ մինչև վերջին ժամանակներս, գուցե հայկական քարոզչության արդյունքում, տարբերությունն այդ ոլորտում, այսինքն՝ տարբերությոնը հօգուտ մեզ, բավականաչափ չէր գիտակցվում միջազգային կառույցների և դիտորդների կողմից։ Սակայն վերջին ժամանակներս թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում անցկացվող զորահանդեսները ցայտուն ցույց են տալիս ով ով է»։  (
https://anspress.com/index.php?a=2&lng=ru&nid=123061): Իրապես. երկու զորահանդեսները ցույց տվեցին, թե ով ով է, բայց ոչ հօգուտ ադրբեջանական «հաղթական բանակի», որը, նավթադոլարները մսխելուց բացի, ուրիշ բանի դեռևս պիտանի չէ: Իսկ ինչ վերաբերում է միջազգային կառույցների և դիտորդների գնահատականներին, ապա Ալիև բալիկը նորից բացում է հերթապահ ստի տոպրակը և նրանց գնահատականները բխեցնում է հայկական պրոպագանդայից: Նախ, որ հիշատակված կառույցները սեփական խելքն ունեն և հետախուզական-վերլուծական հսկայական հնարավորություններով են օժտված՝ պետք է վաղուց հայտնի լիներ Ալիևին: Ինչ վերաբերում է «հայկական պրոպագանդային», ապա այստեղ ևս «պստիկ փադիշահը» մոլորվում է, քանզի այն այնքան էլ սարսափելի ու գերհզոր չէ, ինչպես պատկերացնում է ահաբեկված ադրբեջանական գերագույն գլխավոր ստախոսը: Մեկ նկատառում ևս այս հարցի շուրջ: Պարոն Իլհամը երևի Մոսկվայի իր տաքուկ բնակարանում էր, երբ արցախյան բանակը, որը տասնապատիկ պակաս մարդկային և ռազմական ռեսուրսների էր տիրապետում, 1993-1994թթ. թքած ունենալով «բալանս» կոչվածի վրա, ազատագրեց իր հայրենիքը և ի ցույց աշխարհի խայտառակեց ադրբեջանական մինչև ատամները զինված «քաջարի բանակին»: Ալիև բալիկը նորից քանակը շփոթում է որակի հետ և մոլորության մեջ է գցում սեփական ժողովրդին (դե, պետք է, չէ՞, ինչ-որ կերպ հիմնավորել անիմաստ և ուռճացված ռազմական բյուջեն):
Ադրբեջանի կառավարության նիստում չխոսել տարածքային ամբողջականության սկզբունքի մասին Ալիևը չէր կարող, որովհետև, բացի արդեն տաղտուկ և ձանձրալի դարձած այս մտասևեռումից, այլ բան սպասել նրանից հնարավոր չէ: Յուրաքանչյուր անգամ ծանոթանալով ալիևյան հայտարարություններին այս սկզբունքի գերակայության և միջազգային կառույցների ինչ-որ բանաձևերի մասին՝ համոզվում եմ, որ զառամախտը, երբ դառնում է քաղաքական կատեգորիա, քայքայիչ դեր է խաղում դեռևս ոչ շատ ծեր ու երևի ֆիզիկապես առողջ տղամարդու հոգեկան առողջության վրա: Մարդուն շտապ բուժվել է պետք, և նա իրապես հոգեվերլուծաբանի խիստ կարիք ունի, որը երևի կկարողանա Ալիև բալիկին երազանքների մշուշոտ ոլորտից իջեցնել  իրական հողի վրա և արթնացնել հիվանդոտ թմբիրից:
Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս կարելի է բնութագրել այն մարդու հոգեկան առողջության վիճակը, որը տարվա 365 օրը, առավոտ, թե իրիկուն, տանը, թե դրսում միայն մի երգ է երգում, որի գլխավոր թեման Հայաստանի և Ադրբեջանի տնտեսությունների «համեմատությունն է. «Այս երկու երկրներն անհամեմատելի են, տարբերությունը մեր միջև նման է երկնքի ու երկրի տարբերությանը։ Այդ մասին բոլորը գիտեն՝ և՛ միջազգային հանրությունը, և՛ այն կողմերն ու կառույցները, որոնք ուղղակիորեն զբաղվում են սույն հարցով։ Ավելի շուտ, հենց այս իրողությունն է ընկած ստատուս-քվոյի մասին վերջին հայտարարությունների հիմքում, այսինքն՝ ստատուս-քվոյի փոփոխության մասին։ Քանի որ թե՛ մենք, թե՛ ցանկացած անաչառ դիտորդ գիտե, որ Ադրբեջանը զորեղանում է, իսկ Հայաստանը՝ թուլանում, Ադրբեջանի բնակչությունն աճում է, իսկ Հայաստանի բնակչությունը՝ նվազում»  (
https://anspress.com/index.php?a=2&lng=ru&nid=123061): Երևի հասունացել է ժամանակը, որ Հաագայում միջազգային քրեական դատարանի կողքին ստեղծվի հոգեբանական դատարան, որը կվերլուծի որոշ երկրների հոգեկան խանգարում ստացած «առաջնորդների» վարքագիծը և անհրաժեշտության դեպքում պարտադիր հոգեբուժական միջամտության որոշում կընդունի սրանց նկատմամբ` զերծ պահելով միջազգային հանրությանը քաղաքական մառազմով և բացահայտ շիզոֆրենիայով տառապողներից:
Վերն արտահայտած մեր մտքի հիմնավորման մի քանի օրինակ էլ բերենք, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ տգետ զառամախտավորի «մտքի գոհարներ» և բանակից ու ռազմական տեխնիկայից միլիոնավոր կիլոմետրեր հեռու գտնվող «գերագույն գլխավոր անգետի» տպավորություններ. «Նախագահի կարծիքով՝ Հայաստանում զորահանդեսի անցկացումը նրանց մեծ սխալն էր։ Քանի որ, եթե մինչև այդ նրանք, ինչպես միշտ, փորձում էին առասպելների կամ էլ երևակայության հաշվին ինչ-որ մեկին վստահեցնել, թե հայկական բանակը ամենամարտունակն է, ապա նրանց կողմից անցկացված, այսպես կոչված, «զորահանդեսից» հետո բոլորը հասկացան, թե ինչ վիճակում, ինչ ողբալի դրության մեջ է հայկական բանակը։ Ես, հավանաբար նաև դուք և ամբողջ հասարակությունն առաջին անգամ տեսանք (Իլհամ Հեյդար օղլին անուղղակիորեն խոստովանում է, որ հայկական զորահանդեսի խտասկավառակները բեսթսելեր են դարձել Ադրբեջանում- Գ.Ա.), որ ռազմատեխնիկան ի վիճակի չէ ինքնուրույն շարժվել, դրանք զորահանդեսում ցուցադրում էին քարշակների և բեռնատարների վրա։ Դա կարող է մի քանի պատճառ ունենալ։ Կամ այդ տեխնիկան չի աշխատում, խափանված վիճակում է, կամ այնտեղ վառելիք չկա, կամ էլ այս երկու պատճառը՝ միասին վերցրած։ Ավելի շուտ՝ երկու գործոնն էլ դրանում իրենց դերն են խաղացել» (
https://anspress.com/index.php?a=2&lng=ru&nid=123061): Թե ում բանակն է «ողբալի վիճակում»՝ արցախյան ազատամարտը ցույց տվեց, և ողբասացությունը` որպես մշակութային «նոր ժանր», Ադրբեջանի համար  իրականություն դարձրեց: Արցախից և հարակից շրջաններից ճողոպրած իր ազգակիցների պատմությունները երևի ծանոթ չեն Իլհամ Ալիևին, իսկ եթե չգիտի, դեռևս ուշ չէ, կարող է ունկնդրել իր «հերոսական» գեներալներին կամ էլ նորից դիտել ադրբեջանական կործանված «անօդաչու հրաշքի» տեսապատկերները: Սա՝ դեռ ոչինչ: Պատկերացրեք մի երկրի բանակի և անվտանգության ճակատագիրը, որի գերագույն գլխավոր հրամանատարը պատկերացում չունի ծանր թրթուրավոր զրահատեխնիկայի մասին: Ալիև բալիկը երևի չգիտի, որ ժամանակակից աշխարհում ոչ մի զարգացած երկիր իր ծանր թրթուրավոր զրահատեխնիկան սեփական ընթացքով չի անցնում մայրաքաղաքի կենտրոնական հրապարակի ասֆալտի վրայով; Իսկ թե կասկածում է, որ դրանք չեն կարող շարժվել, թող մի երկու գեներալ ուղարկի Արցախի կամ Հայաստանի ռազմական զորախաղերին, որտեղ կծանոթանան դրանց շարժունակությանն ու մարտունակությանը: Ալիև բալիկը, ստախոս և հումորից իսպառ զուրկ լինելուց բացի, երևի տեսողության հետ խնդիրներ ունի, քանզի չի տեսել, որ զրահատեխնիկան տանող քարշակները շարժվում են և դրանք ներքին այրման շարժիչներով են համալրված, որոնք աշխատում են բենզինով կամ սոլյարայուղով: Վերջիններիս առատությունն իր նավթահոտ երկրում դեռևս չի նշանակում, որ ադրբեջանական բանակն առավել հզոր է, քան հայկականը: Կարևորը ներքին այրման շարժիչների վառելիքը չէ, կարևորը գանգատուփի մեջ գոյություն ունեցող գորշ նյութն է, որը նավթով կամ գազով չի աշխատում, այլ տրված է ի վերուստ: Ա´յ, երբ Իլհամի և իր կլանի գանգատուփում ծվարած փոքրածավալ գորշ նյութը սկսի խելքի նշույլներ ցույց տալ, այդժամ նրանք կսթափվեն ու կդադարեն զառանցանքը  որպես իրողություն ներկայացնել և ադրբեջանական ժողովուրդը կփրկվի վերահաս աղետներից:
Ալիև կրտսերին ու նրա ոհմակին երևի շատ է ցավեցրել կամ նույնիսկ ահաբեկել ՌԴ զորամիավորումների մասնակցությունը հայկական զորահանդեսին, թե չէ ինչպես կարող ենք մեկնաբանել «կրտսեր փադիշահի» հետևյալ հայտարարությունը. «Այդ զորահանդեսը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ Հայաստանը ոչ թե անկախ պետություն է, այլ՝ ֆորպոստ»։ Ալիևն իր կամքից անկախ պատասխանեց մեր երկրում վխտացող որոշ սուտի լիբերալներին, որոնք ռուսական զորամիավորների մասնակցության հարցում որդեգրել էին խիստ «անկախական ու հայրենասիրական» դիրքորոշում:
Ալիև կրտսերի վերջին վախի մասին չխոսել չեմ կարող, որովհետև այն մի անգամ ևս  ցույց է տալիս այս մարդուն պատած սարսափի անատոմիան, որը հաղթահարելու համար նա շինծու և ոչ տեղին հումոր է անում ի տես իր ոհմակի. «Դրանում հոգևորականների մասնակցությունը, մեղմ ասած, զարմանք է առաջացնում։ Դրա հետ մեկտեղ, քահանաները զինվորականի քայլքով էին քայլում։ Դժվար է դա բառերով նկարագրել։ Մենք հասկանում ենք, զավթողական քաղաքականության պատճառով Հայաստանը բախվել է ժողովրդագրական աղետի։ Բայց մենք չէինք պատկերացնում, որ  այնտեղ արդեն նաև կրոնական գործիչներն են ժամկետային զինվորական ծառայության ենթարկվում» (
https://anspress.com/index.php?a=2&lng=ru&nid=123061): Ալիև բալիկին կարող ենք հիշեցնել, թե ինչպես էին Սարդարապատում սարսափած ճողոպրում իր արյունակից թուրք ասկյարները, երբ Գարեգին եպս. Հովսեփյանի գլխավորությամբ զինավառ էջմիածնական միաբանները գրոհի էին ելնում հայոց կանոնավոր բանակի և կամավորների հետ: Այսօրվա հայոց բանակի հոգևոր սպասավորներն էլ նույն եկեղեցու և ժողովրդի զավակներն են, և եթե Իլհամը սարսափած է կամ զարմացած, ապա վախը բռնելու համար կարող է գալ Գանձասար, և Վանք գյուղի հերոսական բնակիչները նրա միջից բոլոր վախերն իսպառ կհանեն: Մեղք է, չէ, Ադրբեջանը, այսպիսի՜ անկրկնելի վախկոտ ղեկավարի կորցնելուն այն դեռևս պատրաստ չէ…

 

Share        


Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


25.01.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը

Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը



25.01.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի

Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի



25.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավրովի բացած փակագիծը

Լավրովի բացած փակագիծը



24.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,

«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,



24.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները

Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները



24.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը

Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը



23.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ

Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ



23.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար

Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար



23.01.2012
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
Մոռացված բանի մայրաքաղաքը

Մոռացված բանի մայրաքաղաքը



20.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք

ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք



20.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...

Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...



19.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»

Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»


Նորությունների արխիվ

Լրահոս


25.01.2012 / 21:26
ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ



25.01.2012 / 21:23
ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ

ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ



25.01.2012 / 21:15
ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



25.01.2012 / 21:10
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ



25.01.2012 / 21:08
«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ

«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ



25.01.2012 / 21:00
ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ

ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ



25.01.2012 / 20:56
ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ



25.01.2012 / 20:54
Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»

Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»



25.01.2012 / 20:50
ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:48
ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ

ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ



25.01.2012 / 20:46
ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ

ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ



25.01.2012 / 20:43
ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ



25.01.2012 / 20:40
ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ

ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ



25.01.2012 / 20:36
ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ

ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ



25.01.2012 / 20:34
ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:27
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:26
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:21
ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ

ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ



25.01.2012 / 20:20
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ



25.01.2012 / 20:14
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ



25.01.2012 / 20:11
ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ

ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ



25.01.2012 / 20:05
ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ

ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ



25.01.2012 / 20:00
ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ

ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ



25.01.2012 / 18:50
ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ

ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ



25.01.2012 / 18:11
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ



25.01.2012 / 17:31
ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ

ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ



25.01.2012 / 17:27
ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ

ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ



25.01.2012 / 17:00
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ



25.01.2012 / 13:53
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ



25.01.2012 / 13:47
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ



25.01.2012 / 13:46
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ



25.01.2012 / 13:41
«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»

«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»



25.01.2012 / 13:14
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ



25.01.2012 / 13:13
ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ

ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ



25.01.2012 / 11:58
ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ

ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ



25.01.2012 / 11:55
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



25.01.2012 / 11:52
ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ

ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ



25.01.2012 / 11:46
ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ

ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ



25.01.2012 / 11:42
ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ

ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ



25.01.2012 / 11:36
ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics