25/01/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


25.10.2011

Հրաչ Բերբերյանի միտքը զորեղանում է փուլ առ փուլ

Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը սիրում է մամուլի ասուլիսներ հրավիրել։ Այս իմաստով հոկտեմբերը բացառություն չէր և հարուստ էր բերբերյանական «հայտնագործություններով» ու «կանխատեսումներով»։ Այս պարոնի ներկայացրած վիճակագրությունից գլուխ հանելու և ցորենը որոմից զատելու համար, կարծում եմ, հարկ է մի ամբողջ վարչություն ստեղծել։ Սակայն մենք համեստ մարդիկ ենք և մեզ հատուկ հետևողականությամբ կփորձենք ինքներս պարզել ամեն ինչ ճյուղ առ ճյուղ։
Այսպես, Բերբերյանի մամուլի ասուլիսը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 24-ին, նվիրված էր... կարտոֆիլին։ Միության նախագահի խոսքով՝ նախ, կարտոֆիլի գները Հայաստանում որոշ ժամանակով կիջնեն, երկրորդ՝ գարնանը նորից կբարձրանան, և երրորդ՝ նա կոչ արեց չինովնիկներին բնակչությանը մոլորության մեջ չգցել՝ հայտարարելով բերքի մեծ ծավալների մասին։ Սկսենք նրանից, որ մոլորության մեջ գցելու առումով Բերբերյանը պրոֆեսիոնալ է, և, ինչպես ասում են, սելը ճռռալու տեղ սելվորն է ճռռում... Բայց չշեղվենք։
Եվ այսպես, իրոք, ավելի վաղ հանրապետության գյուղնախարար Սերգո Կարապետյանն ասել էր, որ կարտոֆիլի գները կնվազեն։ Նախարարի ասածի տարբերությունը Բերբերյանի ասածից այն է, որ չի օգտագործվել «որոշ ժամանակով կնվազի» բառակապակցությունը։ Այնուհետև, նախարարը չի ասել սպասվող կարտոֆիլի բերքի սուպերծավալների մասին, այլ նշվել է միայն, որ սպասվում է  բերքի ավելցուկ 50-60 հազար տոննայի չափով»։ Իսկ եթե հաշվի առնենք, որ կարտոֆիլի ներքին սպառումը կազմում է մոտ 500 հազար տոննա, հետևաբար՝ խոսքը 10%-անոց ավելցուկի մասին է։ Եվ վերջապես, Բերբերյանի «հաղթաթուղթը» կարտոֆիլի գարնանային գնի աճն է։
Նշենք, որ փորձագետների կարծիքով՝ ոչ միայն կարտոֆիլի, այլև ընդհանրապես բանջարեղենի  գների գարնանային աճը պայմանավորված է մի քանի գործոններով. նախ՝ ձմռանը և գարնանը խանութների վաճառասեղաններին գերակշռում է թանկարժեք ներկրվող արտադրանքը։ Իսկ ամռանը տաղավարներում հայտնվում են ավելի էժան և թարմ հայրենական բանջարեղեններ, և գներն սկսում են ընկնել։ Երկրորդ՝ որպես կանոն, գարնան կեսին հայրենական արտադրության բանջարեղենի պաշարները կրճատվում են, և մեծածախ մատակարարները բարձրացնում են ապրանքի գները։ Եվ, թերևս, ամենակարևոր գործոնն այն է, որ բանջարեղենի անհրաժեշտ քանակության արդիական հատուկ պահեստարաններ չկան։ Եվ մենք չէ, որ պետք է բացատրենք Բերբերյանին, որ լավ կարտոֆիլը ժամանակակից պահեստներ է պահանջում։ Իսկ այն մինչև գարուն մեր պահեստարաններում պահելն իրական չէ։ Դա նույնն է, թե «Շևրոլե լեչետիի» պահեստամասերը փորձես տեղադրել «Ժիգուլիի» վրա։
Մի՞թե այս մասին Հրաչ Բերբերյանը տեղյակ չէ։ Հազիվ թե։ Մանավանդ որ, դատելով ըստ ամենայնի, կարտոֆիլը նրա համար տառացիորեն «երկրորդ հաց» է դառնալու։ Պարզաբանենք։ Բանն այն է, որ Հայաստանի Ագրարագյուղացիական միությունը պայմանագիր է կնքել ռուսական ընկերության հետ Կրասնոդար կարտոֆիլի առաջին ռեպրոդուկցիայի սերմացու մատակարարելու և գյուղտնտպարարտանյութեր մշակելու մասին։ «Մենք արդեն համաձայնագիր ենք ստորագրել Կրասնոդարի խոշոր ընկերության հետ, որի շրջանակում Հայաստանում առաջին ռեպրոդուկցիայի սերմացուի արտադրություն է հիմնվելու, որը հետագայում ցանվելու է Կրասնոդարում։ Արդեն պայմանավորվածություն կա 350 տոննա կարտոֆիլ մատակարարելու մասին, սակայն խնդիրը սերմացուի պահպանման պահեստների բացակայությունն է»,- «Նովոստի-Արմենիային» ասել է միության ղեկավար Հրաչ Բերբերյանը։ Ինչպես տեսնում ենք, պահեստների խնդիրը խորքից է հայտնի։
Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ գյուղատնտեսական մշակաբույսերի գների աճը մեր երկրում սպեկուլյառիվ բնույթ է կրում և շատ բանով ընդհանուր ոչինչ չունի բերքի ստացված ծավալների հետ, բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է...
Շարունակությունը՝ հաջորդիվ...

Հետգրություն

Անկեղծ ասած, ի՞նչը շարունակենք, և արժե՞ արդյոք։ Կարծում ենք՝ արժե, քանի որ Հայաստանում խեղաթյուրված է կարևոր մի հասկացություն։ Խոսքը բիզնեսը և հասարակական գործունեությունը, բիզնեսը և քաղաքականությունն իրար խառնելն է։ Օրինակ, չի կարելի, որ Բերբերյանի ղեկավարած հասարակական կազմակերպությունը կոմերցիոն շահեր հետապնդի իր հասարակական գործունեության մեջ։ Չի կարելի, որովհետև, նախ, դա արգելում է օրենքը, երկրորդ՝ դա չեն ընդունում բարոյականության նորմերը։ Կարծում ենք՝ պետությունը՝ հանձին արդարադատության նախարարության, պետք է ավելի մանրակրկիտ հետևի գրանցված հասարակական կազմակերպությունների գործունեությանը, իսկ մամուլը պարբերաբար տեղեկացնի հասարակությանը գործունեության տեսակները խառնելու փաստերի և շահերի բախման մասին։ Թե չէ՝ ստացվում է, որ հայ գյուղացիության մասին հոգում են բոլորը, իսկ նրա դրությունը ոչ մի կերպ չի բարելավվում, քանի որ ամեն տեսակ առևտրային, հասարակական և պետական կազմակերպությունների «մտահոգության» արդյունքը, որպես կանոն, դառնում է դրանց ղեկավարների բարեկեցության բարելավումը։                  

Share        


Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 1

Կարծիքներ

  • David Grigoryan 07:42 | 25.10.2011
    Моя бабушка тоже знает, что весной картошка дорожает... И это не сенсация и не открытие. Так было всегда! Но в отличии от Берберяна моя бабушка не председатель союза.

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


25.01.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը

Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը



25.01.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի

Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի



25.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավրովի բացած փակագիծը

Լավրովի բացած փակագիծը



24.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,

«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,



24.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները

Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները



24.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը

Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը



23.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ

Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ



23.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար

Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար



23.01.2012
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
Մոռացված բանի մայրաքաղաքը

Մոռացված բանի մայրաքաղաքը



20.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք

ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք



20.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...

Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...



19.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»

Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»


Նորությունների արխիվ

Լրահոս


25.01.2012 / 21:26
ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ



25.01.2012 / 21:23
ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ

ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ



25.01.2012 / 21:15
ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



25.01.2012 / 21:10
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ



25.01.2012 / 21:08
«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ

«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ



25.01.2012 / 21:00
ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ

ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ



25.01.2012 / 20:56
ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ



25.01.2012 / 20:54
Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»

Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»



25.01.2012 / 20:50
ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:48
ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ

ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ



25.01.2012 / 20:46
ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ

ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ



25.01.2012 / 20:43
ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ



25.01.2012 / 20:40
ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ

ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ



25.01.2012 / 20:36
ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ

ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ



25.01.2012 / 20:34
ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:27
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:26
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:21
ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ

ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ



25.01.2012 / 20:20
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ



25.01.2012 / 20:14
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ



25.01.2012 / 20:11
ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ

ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ



25.01.2012 / 20:05
ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ

ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ



25.01.2012 / 20:00
ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ

ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ



25.01.2012 / 18:50
ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ

ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ



25.01.2012 / 18:11
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ



25.01.2012 / 17:31
ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ

ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ



25.01.2012 / 17:27
ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ

ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ



25.01.2012 / 17:00
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ



25.01.2012 / 13:53
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ



25.01.2012 / 13:47
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ



25.01.2012 / 13:46
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ



25.01.2012 / 13:41
«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»

«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»



25.01.2012 / 13:14
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ



25.01.2012 / 13:13
ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ

ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ



25.01.2012 / 11:58
ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ

ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ



25.01.2012 / 11:55
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



25.01.2012 / 11:52
ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ

ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ



25.01.2012 / 11:46
ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ

ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ



25.01.2012 / 11:42
ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ

ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ



25.01.2012 / 11:36
ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics