25/01/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


27.10.2011

Արդյո՞ք անհրաժեշտ է իշխանական բուրգին մի քանի գագաթների գոյությունը, կամ՝ երկրորդն ու երրորդն ավելորդ են

Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ

Երբ մեծն Բոբի Ֆիշերին հարցնում էին, թե ովքեր են աշխարհի ամենաուժեղ շախմատիստները, նա իրեն հատուկ անմիջականությամբ և ուղղամտությամբ պատասխանում էր. «Առաջինը ես եմ, երկրորդ և երրորդ չկան, իսկ չորրորդը Տիգրան Պետրոսյանն է»: Ակամա միտքդ է գալիս պետության կառավարման մասին բյուզանդական Մորիկ (Մավրիկիոս) հայազգի կայսեր անվան հետ կապված կիսալեգենդար պատմությունը: Զինվորից կայսր դարձած Մորիկը, որը կառավարման փորձ չուներ, իր պալատականների միջոցով խորհուրդ հարցրեց Օշականում ապրող հորից, որը լռելյայն վերցրեց մի դագանակ և հերթով կոտրեց իր բանջարանոցում աճած կաղամբները (մեկ այլ դեպքում՝ ձմերուկները) և թողեց միայն մեկը` ամենաառողջն ու մեծը: Մորիկը լավ հասկացավ հոր խորհուրդ-պատգամը: Երկիրը հաջողությամբ կառավարելու համար անհրաժեշտ է մեկ` լավագույն և ամենաառողջ գլուխ: Բերածս օրինակներից թող տպավորություն չստեղծվի, թե բացարձակ միապետություն կամ միահեծան կառավարման համակարգ եմ քարոզում, բայց մեր երկրի 20-ամյա անկախության փորձը ցույց է տալիս, որ դեմոկրատիա կոչվող կառավարչակարգն այլանդակ և դեգրադացված բազմաթիվ դրսևորումների տեղիք է տվել մեր իրականության մեջ: Պարզաբանեմ միտքս:

Իշխանության տարբեր թևերի գլուխ կանգնածները, առանց բացառության, իրենց տրված իշխանական լծակներն ընկալում են որպես սեփական անձն ունեցած աթոռով զարդարելու և պճնելու միջոց և, ինչու չէ, նաև հարստանալու կամ եղած հարստությունը պահպանելու կամ բազմապատկելու հեշտ ու հանգիստ եղանակ: Սակայն, երբ խոսքը պատասխանատվության և սահմանադրորեն ամրագրված պարտականությունների մասին է, սրանց մեծ մասը դիմում է արևելյան խորամանկության և փորձում է բեռն ուսերից գցել նույն  իշխանության մեկ կամ մյուս թևի վրա, կամ էլ անխոս, միայն գլխի կամ աչքերի շարժումով ցույց տալ դեպի երկրի առաջին դեմքի կողմը: Դուրս է գալիս, որ իշխանության հաճույքները վայելելիս կարելի է լինել երկրորդը կամ երրորդը, բայց պատասխանատվությունը կիսելիս հեշտությամբ բոլոր դժվարությունները կարելի է բարդել առաջինի ուսերին, որը հստակ չի հայտարարել հասարակությանը, թե ովքեր են իրենից հետո երկրորդը կամ երրորդը: Հստակեցնեմ միտքս: Վերջին շրջանում մեր մամուլում անընդհատ ծամծմվում և տարբեր տեսանկյուններից հասարակությանն են մատուցվում ՀՀ ԱԺ նախագահի և վարչապետի միջև գոյություն ունեցող հակասությունների մասին չգիտեմ շինծու, թե իրական (մեղք առնելը լավ բան չէ) լուրերը: Նորմալ քաղաքական համակարգ ունեցող և այդքան գովելի դեմոկրատական ավանդույթներով հայտնի երկրներում օրենսդիր և գործադիր իշխանական թևերի միջև հակասություններ և տարաձայնություններ ոչ միայն կան, այլև քաղաքական տրամաբանությունից ելնելով` պարտադիր են: Խորհրդարանը չի կարող լինել կառավարության առաջարկած օրենքների և օրինագծերի դակիչ: Սակայն մեր պարագայում հակասությունները ոչ թե ինստիտուցիոնալ մակարդակում են, այլ սոսկ անձնական ու ճղճիմ կենցաղային հարթությունում: Դուրս է գալիս, որ իշխանության երկու ամենակոլեգիալ մարմիններն անձնավորված են և փորձում են նմանվել նախագահական ինստիտուտին, որն այդպիսին է սահմանադրական նորմից ելնելով: Անձնավորելով կոլեգիալ մարմինները՝ ՀՀ Աժ նախագահն ու վարչապետը հակակշիռների համակարգից իշխանության այս թևերը տանում են հակոտնյաների հարթություն, որտեղ մենամարտ են սկսում «արծաթե» կամ «բրոնզե»  մեդալներին արժանանալու համար` սրանցից բխող բոլոր դիվիդենդներով հանդերձ: Վերը ես պատահաբար չբերեցի Բոբի Ֆիշերի հայտնի հայտարարությունը, որը մեր պարագայում քաղաքական շախմատի երանգներ կարող է ստանալ: Հայկական պարբերականներից մեկում այսօր մի հոդված էր տպագրվել, որտեղ մի այսպիսի միտք է հրապարակ նետվում. «Եթե ժամանակին Հովիկ Արգամիչն էր երկրորդ մարդ համարվում, հիմա Տիգրան Սուրենիչն է»: Այս եզրակացությունը հաստատելու համար հոդվածագիրը փաստում է, որ վերջին շրջանում ՀՀԿ բոլոր քաղաքական հայտարարություններն արվում են Տիգրան Սարգսյանի կողմից, և այդ «դաբրոն» վարչապետը ստացել նախագահ Սերժ Սարգսյանից: Ցավոք, ես` մեղավորս, այսչափ «տեղեկացված» չեմ, բայց որ ներկա և ոչ միայն ներկա, այլև ապագա քաղաքական իրադրության պայմաններում երկրորդ կամ երրորդ մարդու անհրաժեշտությունը չկա` լրիվ համոզված եմ: Նորից եմ կրկնում, ես լիովին համոզված կամ վստահ չեմ, որ Հովիկ Արգամիչի և Տիգրան Սուրենիչի միջև այսպիսի մրցակցություն կա, բայց մեր քաղաքական դաշտի տառապանքը փորձ ունի և ամբողջովին բացառել դրա գոյությունը ևս անհնար է: Հիշյալ քաղաքական այրերի հայտարարություններն ու գնահատականները կարելի է հաջողությամբ մեկնաբանել ցանկացած տեսանկյունից և դրանցում ցանկության դեպքում գտնել մեկմեկու հասցեին ուղղված ծպտյալ մեսիջներ: Սակայն այս ամենը թեականության ոլորտից են միայն և այդպիսին կմնան այնքան ժամանակ, մինչև ուղղակի քայլեր կամ գործողություններ չձեռնարկվեն երկրի միակ քաղաքական արբիտրի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Իսկ դեռ հարց է՝ քաղաքական արբիտրին պե՞տք է արդյոք խառնվել այս շինծու թե իրական հակամարտությանը, կամ՝ էլ ի՞նչ կտա իշխող քաղաքական ուժին «հակամարտող կողմերի» հանդարտեցումը: Նախագահ Սերժ Սարգսյանի և´քաղաքական կշիռը, և´ սահմանադրորեն ամրագրված իրավասությունները, և´ շախմատային մտածելակերպը հնարավորություն են տալիս նրան «յոլա գնալ» առանց երկրորդ կամ երրորդ դեմքերի, առավել ևս, որ այսպիսիք դառնալու համար մարդիկ թաքուն կամ բացահայտ պայքար են սկսել միմյանց դեմ: ՀՀ նախագահի ինստիտուտն այնքան վեր է կանգնած «պադդավկի» և« քիկբոքսինգ» (ականջդ կանչի, Սամվել Նիկոյան) հիշեցնող քաղաքական պայքարից, որ նույնիսկ արբիտրի դերը ստանձնելու կարիքը չկա: Ինչպես շախմատը ֆուտբոլ կամ բռնցքամարտ չէ, որտեղ մրցավարը մեծ դերակատարում ունի, այնպես էլ նախագահի ինստիտուտն ու անձը պետք է վեր լինեն տարազան ուժերի և անհատների սկսած «առանց կանոնների մարտի» դատավորը լինելու գայթակղությունից: Իսկ որ մեր երկրի նախագահը դա լավ գիտե և գոնե մինչ այժմ շախմատից չի իջնում «քիկբոքսինգի վարպետների» մակարդակին, փառք Աստծո, անվիճելի իրողություն է:

 

Հետգրություն

Իշխանության «երկրաչափությունը» խախտելն անշնորհակալ գործ է, քանզի, ինչպես երկրաչափական բուրգը, այնպես էլ իշխանականը, մեկ գագաթ ունի, իսկ եթե քառագագաթ եք ուզում, բարձրացեք Արագած լեռը, բայց ուշադիր եթե նայեք` սրանցից մեկը բավական բարձր է մյուսներից:

 

Share        


Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


25.01.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը

Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը



25.01.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի

Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի



25.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավրովի բացած փակագիծը

Լավրովի բացած փակագիծը



24.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,

«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,



24.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները

Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները



24.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը

Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը



23.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ

Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ



23.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար

Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար



23.01.2012
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
Մոռացված բանի մայրաքաղաքը

Մոռացված բանի մայրաքաղաքը



20.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք

ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք



20.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...

Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...



19.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»

Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»


Նորությունների արխիվ

Լրահոս


25.01.2012 / 21:26
ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ



25.01.2012 / 21:23
ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ

ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ



25.01.2012 / 21:15
ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



25.01.2012 / 21:10
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ



25.01.2012 / 21:08
«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ

«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ



25.01.2012 / 21:00
ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ

ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ



25.01.2012 / 20:56
ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ



25.01.2012 / 20:54
Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»

Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»



25.01.2012 / 20:50
ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:48
ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ

ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ



25.01.2012 / 20:46
ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ

ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ



25.01.2012 / 20:43
ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ



25.01.2012 / 20:40
ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ

ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ



25.01.2012 / 20:36
ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ

ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ



25.01.2012 / 20:34
ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:27
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:26
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:21
ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ

ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ



25.01.2012 / 20:20
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ



25.01.2012 / 20:14
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ



25.01.2012 / 20:11
ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ

ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ



25.01.2012 / 20:05
ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ

ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ



25.01.2012 / 20:00
ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ

ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ



25.01.2012 / 18:50
ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ

ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ



25.01.2012 / 18:11
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ



25.01.2012 / 17:31
ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ

ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ



25.01.2012 / 17:27
ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ

ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ



25.01.2012 / 17:00
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ



25.01.2012 / 13:53
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ



25.01.2012 / 13:47
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ



25.01.2012 / 13:46
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ



25.01.2012 / 13:41
«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»

«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»



25.01.2012 / 13:14
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ



25.01.2012 / 13:13
ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ

ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ



25.01.2012 / 11:58
ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ

ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ



25.01.2012 / 11:55
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



25.01.2012 / 11:52
ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ

ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ



25.01.2012 / 11:46
ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ

ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ



25.01.2012 / 11:42
ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ

ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ



25.01.2012 / 11:36
ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics