25/01/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


03.11.2011

Վլադիմիր Սոլովյով. «Դուք հայի չեք վիրավորել, դուք վիրավորել եք Ռուսաստանի Դաշնությանը և Ռուսաստանի Դաշնության յուրաքանչյուր քաղաքացու»

«Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը ԶԼՄ-ներին պարզաբանել է, թե ինչու է խոչընդոտել «АВТОВАЗ» ԲԲԸ արտահանական վաճառքների վարչության պետ Սերգեյ Գյուրջյանի թռիչքին։
Գյուրջյանը պետք է «АВТОВАЗ»-ի պատվիրակության կազմում Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանից թռչեր Ադրբեջանի մայրաքաղաք՝ LADA ավտոսրահի բացման միջոցառմանը մասնակցելու համար։ Բայց ավիափոխադրողը հրաժարվել է գրանցել նրան։ Ավիաընկերության ներկայացուցիչ Մաղերամ Սաֆարլիի խոսքով՝ պրն Գյուրջյանին չեն թույլատրել թռչել «իր անվտանգությունից ելնելով»։ Եվ հենց այսպիսի պատասխան էր ստացել օդանավակայանում «АВТОВАЗ»-ի թոփ-մենեջերը գրանցման ժամանակ։ «Ինչպես հայտնի է, Ադրբեջանի տարածքի 20%-ը օկուպացված է Հայաստանի կողմից։ Այդ պատճառով ազգությամբ հայ մարդկանց ներկայությունն Ադրբեջանում ցանկալի չի համարվում։ Դրա համար էլ այդ մարդկանց այցելություններն իրականանում են միայն միջազգային բնույթի միջոցառումների շրջանակներում»,- հայտարարել է Սաֆարլին։
Ադրբեջանական կողմի պահվածքը բուռն զայրույթ է առաջացրել Ռուսաստանում։ «Вести ФМ» ռադիոկայանի եթերով սկանդալային այս պատմության վերաբերյալ կարծիք է հայտնել ռուս հայտնի ռադիո- հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը։

- Ես ձեզ պատմել եմ Սերգել Գյուրջյանի պատմությունը, որին չթողեցին, պարզապես վերցրին ու չթողեցին ինքնաթիռ նստել այն հիմնավորմամբ, թե Ռուսաստանի Դաշնության քաղաքացին հայկական ազգանուն ունի։ Ընդ որում՝ նրա տոմսը նախապես պատվիրված և դուրս էր գրված, դա գաղտնիք չէր տոմսը պատվիրելու պահին, նա չէր փոխել ազգանունն այդ մի քանի օրվա կամ ժամվա ընթացքում, չէ՛ր փոխել։ Պարզապես ուզում եմ, որ դուք հասկանաք դա։ Ոչ մի կերպ ոչինչ չէր արել։ Մեկնաբանությունները, որոնք լիքը լցվեցին, խիստ ակնհայտորեն էթնիկ երանգավորում ունեին։ Միայն ադրբեջանական կողմից, որի համար քաղաքացիությունը ոչ մի դեր չի խաղում, բայց նույնիսկ հայկական մի կաթիլ արյունը նրանց համար վայրի, անմարդկային, ես կասեի՝ գազանային ատելության առարկա է։ Այսինքն՝ ինձ համար, որպես հրեայի, այդ ատելությունն անկեղծորեն հիշեցնում է իմ ժողովրդի ողբերգությունն ու Հոլոքոստը։
Այսինքն՝ ելնելով դրանից, եթե ես ճիշտ եմ հասկանում, ադրբեջանական կողմը մեզ կոչում է Ռուսաստանում աշխատող ադրբեջանցիներին և նրանց բիզնեսին վերաբերվել ճիշտ այնպես, ինչպես նրանք վերաբերվեցին Ռուսաստանի Դաշնության քաղաքացու հանդեպ։ Այսքանից հետո ճի՞շտ եմ արդյոք հասկանում, որ դուք սպասում եք, սիրելի ադրբեջանցի ընկերներ, նման հակազդեցություն Ռուսաստանի Դաշնության քաղաքացու կողմից։ Դուք հայի չեք վիրավորել, դուք վիրավորել եք Ռուսաստանի Դաշնությանը և Ռուսաստանի Դաշնության յուրաքանչյուր քաղաքացու, անկախ նրա էթնիկ, ազգային, կրոնական և այլ արմատներից։ Դուք էդ ո՞ւմ եք որոշել պոզահարել։ Դուք, որ եկել-լցվել եք այստեղ Լուժկովի ժամանակ, որ այստեղ հնոտիաշուկաներ եք կազմակերպել, թքել եք մեր մշակույթի վրա, ձեզ դրել եք «սև բազեների» տեղ։ Հոտառություններդ կորցրել ե՞ք։ Հիմա դուք ձեզ իրավունք եք վերապահում Ռուսաստանի Դաշնության տարածքում բացահայտորեն խտրականությամբ զբաղվե՞լ Ռուսաստանի քաղաքացու հանդեպ։ Էս ի՞նչ եք ձեզ թույլ տալիս։ Թե՞ կարծում եք, որ ռուս մեծ ժողովուրդը, որը ձեզ գրկաբաց է ընդունել, վաստակելու հնարավորություն տվել, այդ թվում և օրենքը խախտելով, ինչի մասին վկայում են բազմիցս հարուցված քրեական գործերը, որը երբեք ձեզ չի հետապնդել էթնիկական հատկանիշից ելնելով և երբեք չի հարցրել՝ «Որտեղի՞ց ես եկել և ո՞վ ես դու», այսինքն՝ դուք սիմետրիկ պատասխան ե՞ք ուզում։ Եվ ես հարց ունեմ ցանկացած ռուսաստանցու. սրանից հետո ինչպե՞ս պետք է մենք վերաբերվենք այսպիսի բիզնեսներին, այդպիսի ավիաընկերություններին։ Ես հարց ունեմ նաև Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ին և նրանց, ովքեր զբաղվում են հավատարմագրմամբ. այդ ինչո՞ւ ենք մենք թույլ տալիս խախտել բոլոր հնարավոր օրենքները և այդպես անտաշ, քամահրանքով վերաբերվել մեր քաղաքացուն։ Եթե այսպես չեն հարգում Ռուսաստանի քաղաքացիներին, նշանակում է՝ չեն հարգում նաև մեր մեծ տերությունը։ Ի՞նչ է, մենք պետք է համակերպվե՞նք մեր հանդեպ նման վերաբերմունքին։
Ես խնդրի հանճարեղ լուծում ունեմ. ինչպես հայտնի է, Սերգեյ Գյուրջյանին՝ Մոսկվայում ծնված Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն, որը ծառայել է բանակում, աշխատում է ռուսական խոշոր ընկերությունում, որը բիզնես-հրավերք ուներ, չթողեցին թռչել՝ մասնակցելու իրենց ընկերության մասնաճյուղի բացմանն Ադրբեջանում՝ այն հիմնավորմամբ, որ նա հայկական ազգանուն ունի։ Չթողեցին, որ նստի ադրբեջանական AZAL ավիաընկերության օդանավ՝ դա պարզաբանելով նրանով, որ նա հայկական ազգանուն ունի։ Վերջ։ Նրան պաշտպանեց միայն մի ներկայացուցիչ, մյուսները, ոչ մի բանի չնայելով, թռան մասնակցելու բացման արարողությանը, ինչը նույնպես շատ բանի մասին է խոսում, և այն մարդը, որը նրան պաշտպանեց, միևնույն ժամանակ նաև իսրայելական անձնագիր ունեցող հրեա էր։ Նույնպես այդ ընկերության աշխատակից։
Ուստի, Ռուսաստանի Դաշնության՝ հայկական արմատներ ունեցող քաղաքացիների հետ կապված Ադրբեջանի խնդրի լուծման համար առաջարկում եմ. գուցե հրավերքի արտոնություն մտցնել մեր երկրների միջև։ Որպեսզի խնդիրներ չառաջանան, երբ մարդը խնդրանքով դիմում է այցելել Ադրբեջանի պետություն, Ադրբեջանի պետությունը, ինչպեսև մեկ այլ անկախ պետություն, ասում է. «Ոչ, դուք մեզ ցանկալի չեք», և նրան մուտքի իրավունք չի տալիս։ Դա բացարձակորեն նրանց իրավունքն է։ Այդժամ Ռուսաստանի Դաշնությունն էլ իրավունք ունի իր մոտ չթողնել Ադրբեջանի քաղաքացիներին։ Եվ սա դեռ քիչ է՝ հաշվի առնելով անհամեմատելի հոսքերը, դե՝ ուղղակի անհամեմատելի հոսքերն այն քաղաքացիների, որոնք Ադրբեջանից Ռուսաստան են գնում, և այն հատուկենտ հաշվվողները, որոնք Ռուսաստանից են Ադրբեջան գնում, ես կարծում եմ, որ նմանատիպ հրավերքային մոտեցումը քիչ փող չի բերի Ռուսաստանի Դաշնության գանձարան։ Եվ ակնթարթորեն կլուծի AZAL ընկերության և մյուս բոլորի բոլոր խնդիրները, թե չէ, Աստված չանի, հանկարծ ու «Աերոֆլոտով» Ռուսաստանի՝ հայկական ազգանուններ ունեցող քաղաքացիներ անցնեն։ Չեն ուզում ապրել որպես եղբայր ժողովուրդ, թող չապրեն որպես եղբայր ժողովուրդ։ Թող ապրեն որպես հիանալի, անկախ, ազատ պետություն։ Վիզանե՛ր։ Այսպիսով, մենք կիմանանք, թե քանի ադրբեջանցի է գալիս Ռուսաստան, ինչ են անում նրանք այստեղ, ինչու են այստեղ գտնվում։ Նման վերաբերմունք եք ուզում՝ խնդիր չկա։ Ո՛չ մի։ Գուցե պետք է այսպես վարվել։ Գուցե այդ ժամանակ նրանք երջանիկ կլինեն։             

Share        


Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


25.01.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը

Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը



25.01.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի

Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի



25.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավրովի բացած փակագիծը

Լավրովի բացած փակագիծը



24.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,

«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,



24.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները

Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները



24.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը

Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը



23.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ

Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ



23.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար

Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար



23.01.2012
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
Մոռացված բանի մայրաքաղաքը

Մոռացված բանի մայրաքաղաքը



20.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք

ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք



20.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...

Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...



19.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»

Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»


Նորությունների արխիվ

Լրահոս


25.01.2012 / 21:26
ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ



25.01.2012 / 21:23
ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ

ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ



25.01.2012 / 21:15
ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



25.01.2012 / 21:10
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ



25.01.2012 / 21:08
«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ

«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ



25.01.2012 / 21:00
ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ

ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ



25.01.2012 / 20:56
ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ



25.01.2012 / 20:54
Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»

Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»



25.01.2012 / 20:50
ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:48
ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ

ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ



25.01.2012 / 20:46
ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ

ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ



25.01.2012 / 20:43
ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ



25.01.2012 / 20:40
ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ

ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ



25.01.2012 / 20:36
ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ

ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ



25.01.2012 / 20:34
ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:27
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:26
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:21
ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ

ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ



25.01.2012 / 20:20
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ



25.01.2012 / 20:14
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ



25.01.2012 / 20:11
ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ

ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ



25.01.2012 / 20:05
ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ

ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ



25.01.2012 / 20:00
ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ

ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ



25.01.2012 / 18:50
ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ

ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ



25.01.2012 / 18:11
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ



25.01.2012 / 17:31
ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ

ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ



25.01.2012 / 17:27
ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ

ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ



25.01.2012 / 17:00
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ



25.01.2012 / 13:53
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ



25.01.2012 / 13:47
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ



25.01.2012 / 13:46
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ



25.01.2012 / 13:41
«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»

«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»



25.01.2012 / 13:14
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ



25.01.2012 / 13:13
ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ

ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ



25.01.2012 / 11:58
ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ

ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ



25.01.2012 / 11:55
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



25.01.2012 / 11:52
ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ

ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ



25.01.2012 / 11:46
ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ

ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ



25.01.2012 / 11:42
ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ

ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ



25.01.2012 / 11:36
ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics