25/01/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


07.11.2011

Հայաստանը՝ առաջատար պետականազուրկ էթնոսների ինքնագիտակցության բարձրացման հարցում

Լուսինե ԿԵՍՈՅԱՆ

Հոկտեմբերի 28-30-ը Երևանում տեղի ունեցավ զազայագիտությանը նվիրված միջազգային կոնֆերանս: Նախաձեռնողը զազայագիտության ուսումնասիրման հարցում աշխարհի գիտական շրջանակներում առաջատարի համարում ունեցող ԵՊՀ իրանագիտության ամբիոնն էր: Մենք Երևանի պետական համալսարանին մշտապես անդրադարձել ենք` հիմնականում թիրախավորելով այստեղ առկա բացերը, այնպես որ՝ որոշ առումով զարմանալի և հաճելի էր պարզել, որ այս բուհում իրանագիտության ամբիոնը կարծես թե միանգամայն այլ կյանքով է ապրում և այստեղ իսկապես լուրջ գիտական աշխատանք է տարվում, ինչն այդքան էլ կարծես թե ուշադրության չի արժանանում կամ գոնե չի արժանանում ինչպես հարկն է: Իսկ որ ավելի հետաքրքիր էր, պարզվեց, որ հայ իրանագետների գործունեությունը, ամեն դեպքում, ուշադրությունից դուրս չի մնում։ Հակառակը։ Միայն թե այդ ուշադրությունն ավելի շատ դրսից է:

Այսպես, զազայագիտական կոնֆերանսը դեռ չսկսված` ռուսական որոշ լրատվամիջոցներ աղմուկ բարձրացրին, թե հայերը փորձում են նոր խոչընդոտ ստեղծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, որ զազա էթնոսի ուսումնասիրությունը նպաստում է զազաների ինքնագիտակցության բարձրացմանը, ըստ այդմ՝ հայերը նպաստում են Թուրքիայում, քրդերից բացի, նաև զազայական գործոնի առաջացմանը: Կոնֆերանսի բացման ժամանակ մասնակիցներից «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի ելույթում հետևյալ միտքը հնչեց. «Մենք և զազաները... Ի տարբերություն զազաների, մենք բախտավոր ժողովուրդ ենք և կարողացանք ստեղծել մեր պետությունը»:

Կոնֆերանսին, ինչպես պարզվեց, բավական խանդով էին արձագանքել նաև քրդական շրջանակները: «Երեք օր տևած այս կոնֆերանսի էությունը Հայաստանի միտումնավոր կազմակերպված Զազաիստանջըլըք դիմակի տակ թաքնված Արևմտյան Հայաստանի ծրագիրն է»,- կարդում ենք քրդական լրատվամիջոցներից մեկում: Քրդերն էլ իրենց հերթին ամբողջատիրական նկրտումներ են վերագրում հայերին, թե հայերը հատուկ ծրագիր են իրականացնում. զազայական ապստամբություն բորբոքելով՝ զազաների բնակեցրած շրջանները, որոնք Արևմտյան Հայաստանի մի մասն են, Հայաստանի հետ միավորելու և «Մեծ Հայաստան» ստեղծելու նպատակով:

Նոյեմբերի 10-12-ը նույն իրանագիտական ամբիոնը մեկ այլ կոնֆերանս է հրավիրել` էլի միջազգային մասշտաբի, և այս անգամ էլ առաջատարն այս ուղղության մեջ հայ գիտնականներն են: Սա էլ թալիշագիտական կոնֆերանս է։ Թալիշները նույնպես զազաների նման պետականազուրկ ժողովուրդ են և բնակվում են Ադրբեջանում ու Իրանում:

Ի՞նչ է իրականում կատարվում ԵՊՀ իրանագիտության ամբիոնում, ի՞նչ աշխատանք է տարվում այստեղ, իսկապե՞ս հայ գիտական միտքն առաջատար է վերոհիշյալ ուղղություններով, և իսկապե՞ս այն, ինչ վերագրվում է մեր գիտնականներին, համապատասխանում է իրականությանը: Այս հարցերը փորձեցինք պարզել կոնֆերանսների կազմակերպիչ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, «Իրան-Կովկաս» միջազգային հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր, դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հետ:

- Պարո´ն Ասատրյան, Ձեր կազմակերպած կոնֆերանսը բավական մեծ արձագանք էր առաջացրել: Կասե՞ք, թե իրականում ինչ է կատարվում Ձեր ամբիոնում, ովքե՞ր են զազաները, և հայ իրանագիտական դպրոցն ի՞նչ դերակատարություն ունի նրանց կյանքում:

- Զազաները ժողովուրդ են, որ ապրում են կենտրոնական Թուրքիայում: Իրանական ծագման ժողովուրդ են, մոտավորպես 3-5 մլն, ընդ որում՝ բավական մեծ ռազմական և ժողովրդագրական  պոտենցիալ ունեն: Զինված խմբեր ունեն, քաղաքական պատրաստվածություն, քաղաքական միտքը զազաների շրջանում շատ բարձր է: Միշտ հակված են դեպի ուսումը։ Օրինակ, եթե այսօր նայեք եվրոպական համալսարանները, գաղթածների մեծ մասը զազաներ են: Այս ժողովուրդը դեռ 20-25 տարի առաջ քուրդ էր համարվում, սակայն որոշակի չափանիշներից ելնելով՝ գիտության մեջ տարածվեց այն կարծքիը, թե սրանք քուրդ չեն: Եվ այս տեսակետն արդեն համընդհանուր ընդունելություն է գտել նաև զազաների շրջանում, զազաները իրենց չեն համարում քուրդ:

- Իսկ այդ գիտակցությունը, որ իրենք առանձին էթնոս են, ներսի՞ց ծնվեց, թե՞ հասկացվեց դրսից:

- Ներսից, ժողովուրդը սկսեց հասկանալ, որ իրենք քուրդ չեն, իրենց լեզուն միանգամայն տարբեր է, չեն հասկանում իրար, այլ կրոններ են դավանում, ճիշտ է, կրոնները երբեմն համընկնում են, ասենք՝ երկուսն էլ սուննի մուսուլման են, մի մասն ալևի է (դա առանձին ուղղություն է իսլամում), տարբերություններ կան: Եվ այդպես, զազաների քաղաքական միտքը 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին այն մակարդակի հասավ, որ նրանք սկսեցին հասկանալ, որ առանձին ժողովուրդ են:

- Եվ հիմա, փաստորեն, Թուրքիայում 3-5 միլիոնանոց ժողովուրդ կա` զազա անվանյալ, որը հասկանում է, որ քուրդ չէ, առանձին էթնոս է և կարող է նաև ինչ-ինչ հավակնություննե՞ր դրսևորել:

-  Այո, վերջին 20 տարում ստեղծվեցին կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, անգամ հասարակական-քաղաքական խմբեր, որոնք Թուրքիայի դեմ էին պայքարում, որոշները՝ քրդերի դեմ: Այս համագումարը նվիրված էր հենց այդ խնդիրներին, և սա, ի դեպ, աշխարհում առաջին միջազգային համագումարն էր, որ երբևէ նվիրվել էր զազա ժողովրդին: Ավստրալիայից սկսած գիտնականներ էին եկել, այդ թվում` զազաներ բավական թվով, նաև` քրդեր, այսինքն` և´ այն մարդիկ, որ զազա են, և´ նրանք, որ ասում են՝ մենք զազա չենք, քուրդ ենք, քրդական մոտեցումն էլ էր մեզ հետաքրքիր իմանալ: Եվ ահա, համագումարն ավարտվեց բարձր մակարդակով, մանավանդ եվրոպացի գիտնականներին զարմացրեց մեր իրանական գիտական դպրոցի բարձրագույն մակարդակը: Այսօր սա միակ խոշոր կենտրոնն է աշխարհում, որտեղ զբաղվում են պետականազուրկ մեծ էթնոսների ուսումնասիրությամբ: Դրանք են զազաները, քրդերը, բելուջները, թալիշները. այդ բոլորով զբաղվում են այս փոքր կենտրոնում և՝ ամենաբարձր մակարդակով: Դրա առհավատչյան նաև մեր հանդեսն է` «Իրան - Կովկասը», որի 15-ամյակի շրջանակներում էր տեղի ունենում այս համագումարը։ Սա համաշխարհային մակարդակով ամենաբարձր վարկանիշ ունեցող իրանագիտական և կովկասագիտական հանդեսն է, հրատարակվում է Հոլանդիայում, և արդեն 15 տարի է՝ միշտ առաջամարտիկ է:

- Իսկ կոնֆերանսը կոնկրետ ի՞նչ տվեց:

- Նախ ամփոփվեց ամբողջ աշխատանքը, որն այս բնագավառում կատարվել է, արդյունքները կհրատարակվեն առանձին հատորով: Մենք հստակ պատկերացում սկսեցինք կազմել, թե ինչ է զազայական շարժումը, ինչ պրոցեսներ են տեղի ունենում Զազայիստանում, ժողովուրդն է այդպես կոչում` պատմական Դերսիմն է հիմնականում: Բարձր Հայքի մի մասն է կազմում, որտեղ Արածանին է, Եփրատի մի ծունկը: Մյուս հարցը, որը մեզ հետաքրքրում էր, հայ-զազայական կապն է: Գիտե՞ք` Եղեռնի ժամանակ զազաները բավական օգնել են հայերին, մանավանդ ալևի զազաները:

- Այո, դրա մասին էլ խոսվեց կանֆերանսի ընթացքում։ Փաստորեն, հայերն ու զազաները բավական առնչություններ ունեն...

- Այո, զազաների մեջ կա բավական զգալի հայկական սուբստրատ` էթնիկական ենթաշերտ: Մեղմ ասած, զազաների մեջ զգալիորեն հայկական էլեմենտ է ձուլված։ Բնականաբար, զազաների լեզվում կան մեծ թվով հայկական փոխառություններ: Էլ չենք խոսում նրանց սովորությունների, հայկական եկեղեցիների, սրբավայրերի հանդեպ նրանց հարգանքի մասին: Այսօր էլ զազաները գնում են հայկական ավերակների մոտ և մոմ են վառում, չնայած քրիստոնյա չեն:

- Իսկ որպես կանխատեսում՝ զազաներից հնարավո՞ր է աղմուկ լսել: Թուրքիային սպառնո՞ւմ է զազայական գործոնն այնպես, ինչպես այսօր քրդականն է նրանց համար լուրջ գլխացավանք դարձել: Եվ ի՞նչ կասեք այն առնչությամբ, որ փաստորեն, քրդական շրջանակներն ակնհայտ դժկամությամբ են վերաբերվում Ձեր գործունեությանը: Նաև ռուսական շրջանակներն էին որոշ զգուշացումներ արել այս կապակցությամբ:

- Բնականաբար, նման բանը քրդական նացիոնալիստներին դուր չի գալիս: Շատերին դուր չի գալիս մեր գործունեությունը, բայց մենք մեր գործունեությունը ծավալում ենք գիտական ուղղությամբ: Ի դեպ, նույն գիտական չափանիշներով մենք ուսումնասիրում ենք նաև քրդերին: Մեր ամբիոնը նաև խոշոր քրդագիտական կենտրոն է: Զազաներն արդեն հասել են ինքնագիտակցության այն աստիճանին, որ առաջիկայում դա լինելու է տարածաշրջանային մեծ գործոն` զազայական գործոն: Բնականաբար, հայկական կողմը չպետք է կողքից նայի, մենք պետք է ուսումնասիրենք այդ գործոնը, թե ինչքանով է դա Հայաստանի ազգային շահերին առնչվում:

- Իսկ դա զուտ գիտական շրջանակների՞ հարցն է, թե՞ նաև պետական մակարդակով է Հայաստանին անհրաժեշտ զբաղվել դրանով:

- Ե´վ գիտական, և´ պետական: Պետական մակարդակով էլ պետք է մոտեցում դրսևորվի, բայց առայժմ պետք է գիտական շրջանում մշակվի. այս համագումարն այդ գործընթացի մի մասն է կազմում: Պարզ է, որ սա դուր չի գալիս քրդերին, նրանք ուզում են բոլորին դարձնել քուրդ, դա նրանց մոտեցումն է տարածաշրջանում: Մենք պետք է ուսումնասիրենք նաև  քրդական գործոնը:  Մի խոսքով, սա կարևոր գիտական նշանակություն ունեցող համագումար էր, որը Հայաստանի համար կունենա, բնականաբար, և´ քաղաքական նշանակություն, և´ հայկական պետական շրջաններին կտա ընկալումը, թե ինչ է նշանակում, ի վերջո, զազայական գործոն, որն առաջիկայում անպայման լինելու է: Հետևաբար, մեր պետությունը պետք է ունենա որոշակի պատկերացում, որպեսզի հետագայում որոշակի քաղաքականություն վարի: Իսկ Թուրքիայի համար` հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից սա վտանգավոր որևէ բան չի պարունակում: Ռուսական լրատվամիջոցները կա´մ դիտմամբ են դա գրում, կա´մ չեն հասկանում խնդրի էությունը, թե հայերը գլխացավ են ստեղծում Թուրքիայի համար: Թուրքերն այդ գլխացավն արդեն ունեն, այդ գլխացավը չի կարելի ավելացնել կամ պակասեցնել, և որքան գնա, այնքան ավելանալու է այդ գլխացավը:

- Տեղյակ եմ, որ շուտով` կարծես նոյեմբերի 12-14-ը, նաև մեկ այլ կոնֆերանս եք նախաձեռնել` դարձյալ պետականազուրկ էթնոսների ուսումնասիրության շարքից: Այս անգամ էլ թալիշների հարցն եք քննելու: Նրանք էլ, փաստորեն, Ադրբեջանի պոտենցիալ գլխացավն են: Թալիշագիտական կոնֆերա՞նսն ինչ է տալու:

- Թալիշականը նույն ձևաչափն է, թալիշական հարցերով մենք նույնպես զբաղվում ենք: Թալիշները մոտ 2 միլիոն են և ապրում են Ադրբեջանի Հանրապետությունում: 1,5 միլիոնն էլ Իրանում են, Կասպից ծովի հարավարևելյան մասում` Լենքորանից մինչև Գիլան թալիշներն են:

- Փաստորեն, նրանք էլ Ադրբեջանի գլխացավն են, այո՞:

- Թալիշները ևս պետականություն չունեն, բայց մեծ մշակույթ են ունեցել, մեծ պատմություն ունեն, մեծ դեր են ունեցել  հենց Ադրբեջանի Հանրապետության կյանքում` գրականության, մշակույթի, ռազմական կյանքում:

- Իսկ շփում կա՞ Իրանի և Ադրբեջանի թալիշների միջև, թալիշներն է՞լ կրոնական տարբերություններ ունեն, մի մասը սուննիներ են, մի մասը` շիաներ:

-  Այո, բայց դա կապ չունի, էթնիկական գիտակցությունը բարձր է, մանավանդ` Ադրբեջանի թալիշների շրջանում:

- Իսկ պետականություն ստեղծելու ձգտում կա՞:

- Այո, այդ գաղափարները եղել են: Պատահական չէ, որ երկու անգամ մի դարում թալիշները փորձել են պետություն ստեղծել, մեկը եղել է Թալիշ-Մուղանյան առաջին հանրապետությունը 1918թ., մյուսը` Թալիշ-Մուղանյան երկրորդ հանրապետությունը 1993թ.: Եվ ահա այս կոնֆերանսը ևս ամփոփելու է կատարված աշխատանքը: Նախորդ կոնֆերանսը մենք հրավիրեցինք 2005թ.,  սա երկրորդ միջազգային թալիշագիտական կոնֆերանսն է և նույնպես Երևանում է տեղի ունենում:

- Եվ էլի մեր դպրո՞ցն է առաջատար այս հարցում:

- Այո´, մեր ամբիոնն է, էլ ոչ մի տեղ չկա: 40 մարդ է գալու դրսից` աշխարհի տարբեր տեղերից` Հոլանդիա, Կիպրոս, հենց Ադրբեջան... Մեր իրանագիտության ամբիոնն այն ոճով է աշխատում, որ պետք է ամեն գիտնական որդեգրի` ակադեմիական մոտեցում, բայց որ դա ծառայի սեփական ժողովրդի շահերին:

- Իմացել եմ, որ թալիշագիտական առաջին համագումարի ժամանակ ադրբեջանցիները զորք են մտցրել Լենքորան, հատուկ դրություն հայտարարել, հնարավո՞ր է, որ կրկնությունը լինի մոտ օրերս: Մանավանդ որ, ինչպես լրատվամիջոցներն են հաղորդում, Ադրբեջանում իսկապես անհանգստացած են:

- Դե, ոչինչ ասել չենք կարող։ Իհարկե, նրանց անվտանգության մարմիններն անհանգստանում են, բայց մենք գիտությամբ ենք զբաղվում և մեր գործն ենք անում: 

Share        


Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 1

Կարծիքներ

  • Mesut Keskin08:15 | 08.11.2011
    thank you much for this article, dear friend ;) shnorhakalut'yun, spasibo

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


25.01.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը

Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը



25.01.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի

Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի



25.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավրովի բացած փակագիծը

Լավրովի բացած փակագիծը



24.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,

«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,



24.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները

Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները



24.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը

Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը



23.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ

Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ



23.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար

Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար



23.01.2012
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
Մոռացված բանի մայրաքաղաքը

Մոռացված բանի մայրաքաղաքը



20.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք

ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք



20.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...

Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...



19.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»

Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»


Նորությունների արխիվ

Լրահոս


25.01.2012 / 21:26
ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ



25.01.2012 / 21:23
ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ

ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ



25.01.2012 / 21:15
ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



25.01.2012 / 21:10
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ



25.01.2012 / 21:08
«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ

«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ



25.01.2012 / 21:00
ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ

ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ



25.01.2012 / 20:56
ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ



25.01.2012 / 20:54
Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»

Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»



25.01.2012 / 20:50
ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:48
ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ

ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ



25.01.2012 / 20:46
ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ

ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ



25.01.2012 / 20:43
ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ



25.01.2012 / 20:40
ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ

ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ



25.01.2012 / 20:36
ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ

ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ



25.01.2012 / 20:34
ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:27
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:26
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:21
ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ

ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ



25.01.2012 / 20:20
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ



25.01.2012 / 20:14
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ



25.01.2012 / 20:11
ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ

ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ



25.01.2012 / 20:05
ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ

ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ



25.01.2012 / 20:00
ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ

ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ



25.01.2012 / 18:50
ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ

ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ



25.01.2012 / 18:11
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ



25.01.2012 / 17:31
ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ

ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ



25.01.2012 / 17:27
ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ

ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ



25.01.2012 / 17:00
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ



25.01.2012 / 13:53
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ



25.01.2012 / 13:47
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ



25.01.2012 / 13:46
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ



25.01.2012 / 13:41
«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»

«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»



25.01.2012 / 13:14
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ



25.01.2012 / 13:13
ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ

ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ



25.01.2012 / 11:58
ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ

ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ



25.01.2012 / 11:55
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



25.01.2012 / 11:52
ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ

ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ



25.01.2012 / 11:46
ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ

ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ



25.01.2012 / 11:42
ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ

ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ



25.01.2012 / 11:36
ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics