25/01/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


21.11.2011

Հայրենական քաղաքական գործիչների՝ Թուրքիայի Հանրապետությանը դատապարտելու արիության և իրենք իրենց դեմ անզորության մասին

Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

Միլիոնավոր անգամներ խոսվել է այն մասին, որ Թուրքիան քաղաքական կամք չունի ճանաչելու սեփական պատմության մութ բծերը։ Այսօր նույնպես ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, համաձայն որոշ տվյալների՝ Հայաստանի ամենահրապուրիչ զոքանչը, արտահայտեց այդ ցնցող գաղափարը։ Մի խոսքով՝ առաջադեմ համաշխարհային հանրությունը Թուրքիայից պահանջում է առերեսվել պատմության հետ, այսինքն՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ թուրքերը համառորեն հրաժարվում են՝ քննադատության և դատապարտման օբյեկտ դառնալով տարբեր երկրներում։

Քանիցս ասել եմ, որ պետականաշինության գործում Թուրքիան կարող է տարածաշրջանի բոլոր երկրների համար ուսուցիչ լինել։ Օրինակ, Թուրքիան դեմոկրատական պետություն է, որտեղ կառավարում է մեծամասնությունը, որտեղ կա իշխանության փոխելիություն և հաջորդականություն (հիշեցնենք, որ 2003թ. Էրդողանի կուսակցությունը եկավ իշխանության՝ հաղթելով գործող վարչապետ Էջևիթին, որի կուսակցությունն ընտրություններում ձայների ընդամենը երկու տոկոս էր հավաքել. նշենք, որ Հայաստանում հիփոթետիկորեն անհնար է ՀՀԿ-ին պարտված պատկերացնել, այն էլ՝ ընտրություններում երկու տոկոս հավաքած)։ Թուրքիայում ուժեղ տնտեսություն կա (աշխարհում 16-րդ համախառն ներքին արդյունք). մի խոսքով՝ Թուրքիայում շատ բան կա, որ մենք չունենք և հազիվ թե ունենանք։

Բայց խոսակցություններն այն մասին, թե Թուրքիան քաղաքական կամք չունի իր անցյալը ճանաչելու համար, ստիպում են ինձ տարակուսել։ Կարելի է մտածել, որ մենք՝ հայերս, քաղաքական կամք ունենք անցյալը ճանաչելու, իսկ թուրքերը չունեն, դրա համար էլ հարևաններին քննադատում ենք։ Չենք ասում, չէ՞, թե թուրքերը բացարձակապես տնտեսություն չունեն (չենք ասում այն պատճառով, որ նրանք տնտեսություն ունեն, իսկ մենք չունենք), հետևաբար՝ պետք է կարծել, որ մեր մեղադրանքները հարևանների հասցեին հիմնված են այն համոզման վրա, որ Հայաստանում քաղաքական կամք կա, իսկ Թուրքիայում՝ ոչ։ Եվ այս առնչությամբ կուզենայի մի քանի նկատառում հայտնել։

Առաջին. քաղաքական կամք Թուրքիայում կա, ընդ որում՝ հսկայական ծավալի։ Օրինակ, 90 տարի առաջ Մուսթաֆա Քեմալը համարձակություն ունեցավ պատմության աղբաման նետելու 500-ամյա հոգևոր ժառանգությունն ու պետական կարգը, որոնք խանգարում էին նոր հանրապետության զարգացմանը։ Հիշեցնեմ, որ Մուսթաֆա Քեմալը վերացրեց սուլթանությունը, խալիֆայությունը, հիմնեց արևմտյան նմուշի հանրապետություն, որն այնքան խորթ էր թուրքական էությանը, բռնի մշակութային հեղափոխություն իրականացրեց, վերացրեց արաբական այբուբենը և լատինատառ այբուբեն մտցրեց (արմատախիլ անելու համար անցյալի ազդեցությունը երկրի ապագա եվրոպական զարգացման վրա), մտավ Արևմուտքի աշխարհաքաղաքական ծիր, մի խոսքով՝ արմատական շատ բաներ արեց, ինչն անիմաստ կլիներ լուրջ քաղաքական կամք չունեցող պետությունում։

Երկրորդ. թուրքերի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելը քաղաքական կամքի բացակայության դրսևորում չէ. դա ազգային շահերը պաշտպանելու դրսևորում է։ Այսինքն՝ տվյալ պատմական պահին թուրքերին ձեռնտու չէ Ցեղասպանության ճանաչումը (հայտնի պատճառներով), դրա համար էլ նրանք ժխտում են, եթե իրավիճակը փոխվի, ապա միամտություն կլինի կասկածել, թե թուրքերն ակնթարթորեն չեն ընդունի ինչպես Ցեղասպանությունն այստեղից բխող հետևանքներով, այնպես էլ ուրիշ շատ բաներ։ Այսպիսով, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայում քաղաքական նպատակահարմարության հարց է, ոչ ավելին։

Երրորդ. 90 տարի առաջ թուրքերը քաջություն ունեցան հրաժարվելու Արևելքից և 180% շրջադարձ կատարել դեպի Արևմուտք՝ նրանց համար անհայտ ու մութ մի միջավայր։ Համաձայնենք, որ դրա համար անհրաժեշտ էին հազվադեպ խորաթափանցություն և պրագմատիզմ, քանի որ ակնհայտ էր, որ Արևելքի հանդեպ բոլոր հավակնությունները՝ 500-ամյա տիրապետությանը հղումներով, այդուհետ այլևս կայացած չեն։ Այսօր, 90 տարի անց, Թուրքիան հաջող փորձեր է անում կրկին վերանայելու իր ինքնությունը. Արևմուտքի հետ դաշինքը Թուրքիային շատ բան տվեց՝ մոդեռնացում (արևմտականացման միջոցով), ռազմաքաղաքական հզորություն, ուժեղ տնտեսություն, բայց Թուրքիան չդարձրեց արևմտյան քաղաքակրթության մաս, ինչը, հասկանալի է, սկզբունքորեն և ի սկզբանե էր անհնար։ Եվ այսօր մենք տեսնում ենք այն Թուրքիան, որը քաղաքական կամք ունի դեպի Արևելք շրջվելու համար (չկտրվելով Արևմուտքից, որքան որ դա հնարավոր է), նախկին ազդեցությունը (եթե ոչ տիրապետությունը) իսլամական աշխարհում վերականգնելու ամուր մտադրությամբ։

Հիմա՝ գլխավորի մասին։

Հայաստանի այն գործիչները, որոնք կանոնավորապես «ցուցադրվում» են ԶԼՄ-ներում՝ դիվիդենդներ շահելու և լուրջ «քաղաքական գործչի» տպավորություն թողնելու նպատակով մշտապես Թուրքիան ու թուրքական քաղաքականությունը քննադատելով, արժեր, որ գոնե մի անգամ արտահայտվեին հենց Հայաստանում քաղաքական կամքի մասին։ Ասենք՝ քաջության առումով առերեսվել սեփական պատմության հետ։ Եղե՞լ է արդյոք գոնե մեկ գործիչ Հայաստանում, որը հրապարակավ կոչ աներ դատապարտել սեփական անցյալն ու դրա արատները։ Եղե՞լ է գոնե մեկը, որը հրապարակավ զիբիլ համարեր Հայաստանի 20-րդ դարի բոլոր հերոսներին։ (Բնականաբար, խոսքը չի կարող վերաբերել Մյասնիկյանի, Թովմասյանի, Զարոբյանի, Լուկաշևի և նրանց նմաններին. նրանք Հայաստանի հերոսներ չեն, այստեղ այդպիսին են համարվում Դրոն, սպարապետ Վազգենը, այլ խմբապետեր և քրեական տարրեր)։ Իհարկե, չի եղել և չկա։ Դրա համար էլ Թուրքիայում մենք մշտապես զարգացում ենք տեսնում՝ պատմության տրամաբանությանը համապատասխան, իսկ մեզ մոտ՝ լճացում և զարգացման պոտենցիալի հավերժական բացակայություն։ Եվ այսպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հայ էլիտան խելքը գլուխը չի հավաքի, կամք և քաջություն չի ունենա ընդունելու իր անցյալն ու իրերն իրենց անուններով կոչելու։ Այս պարագայում անցյալի կրկնությունը կդառնա անհնար (արատավոր անցյալը սովորաբար կրկնվում է, եթե հրապարակային դատապարտման չի ենթարկվում. օրինակ, ստալինիզմն այսօր Ռուսաստանում անհնար է, քանի որ երիցս դատապարտվել է), և մեր առջև կբացվի ապագա տանող ճանապարհը։

Կարծում եմ, մի երկու տողով կարողացա ներկայացնել «քաղաքական կամք» հասկացության և այն կրողների մասին իմ տեսլականը։

 

Հետգրություն

Ստահոդ և ճիշտ չէ թշնամու մեջ միայն բացասականը տեսնելը, ավելին՝ անգամ պոզիտիվը բացասական տոներով ներկայացնել փորձելը։ Մանավանդ որ ավանակին էլ է պարզ, որ թուրքերը վիթխարի քաղաքական կամք ունեն, և այն բոլորն են տեսնում, բացի հայերից, իսկ մեզ մոտ այն հայտնաբերում է միայն տեղական էլիտան, այն էլ՝ միայն դեկլարատիվ ձևով, քանի որ, այնուամենայնիվ, գիտակցում է, որ իրականում ինչ-որ բան այնպես չէ...            

Share        


Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


25.01.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը

Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը



25.01.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի

Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի



25.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավրովի բացած փակագիծը

Լավրովի բացած փակագիծը



24.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,

«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,



24.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները

Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները



24.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը

Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը



23.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ

Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ



23.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար

Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար



23.01.2012
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
Մոռացված բանի մայրաքաղաքը

Մոռացված բանի մայրաքաղաքը



20.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք

ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք



20.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...

Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...



19.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»

Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»


Նորությունների արխիվ

Լրահոս


25.01.2012 / 21:26
ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ



25.01.2012 / 21:23
ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ

ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ



25.01.2012 / 21:15
ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



25.01.2012 / 21:10
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ



25.01.2012 / 21:08
«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ

«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ



25.01.2012 / 21:00
ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ

ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ



25.01.2012 / 20:56
ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ



25.01.2012 / 20:54
Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»

Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»



25.01.2012 / 20:50
ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:48
ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ

ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ



25.01.2012 / 20:46
ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ

ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ



25.01.2012 / 20:43
ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ



25.01.2012 / 20:40
ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ

ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ



25.01.2012 / 20:36
ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ

ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ



25.01.2012 / 20:34
ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:27
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:26
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:21
ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ

ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ



25.01.2012 / 20:20
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ



25.01.2012 / 20:14
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ



25.01.2012 / 20:11
ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ

ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ



25.01.2012 / 20:05
ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ

ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ



25.01.2012 / 20:00
ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ

ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ



25.01.2012 / 18:50
ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ

ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ



25.01.2012 / 18:11
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ



25.01.2012 / 17:31
ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ

ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ



25.01.2012 / 17:27
ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ

ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ



25.01.2012 / 17:00
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ



25.01.2012 / 13:53
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ



25.01.2012 / 13:47
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ



25.01.2012 / 13:46
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ



25.01.2012 / 13:41
«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»

«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»



25.01.2012 / 13:14
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ



25.01.2012 / 13:13
ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ

ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ



25.01.2012 / 11:58
ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ

ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ



25.01.2012 / 11:55
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



25.01.2012 / 11:52
ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ

ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ



25.01.2012 / 11:46
ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ

ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ



25.01.2012 / 11:42
ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ

ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ



25.01.2012 / 11:36
ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics