25/01/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


23.11.2011

Ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում Ադիբեկյանը

Օվսաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ամեն անգամ, երբ հանրապետության թիվ մեկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը որոշում է խոսել, ակամա հասկանում ես, որ ինչ-որ բան է փոխվել քաղաքական շուկայում, կամ առնվազն փորձ է արվելու քաղաքական տրամադրությունները ստուգել: Այդպես, բայց ավելի խորհրդավոր կերպով ժամանակին Աշոտ Մանուչարյանն էր երբեմն-երբեմն հայտնվում, ինչը  ազդակ էր, որ անկանխատեսելի իրադարձություն է սպասվում:  Իհարկե, Ադիբեկյանը Մանուչարյանի կշիռը չունի քաղաքական դաշտում, բայց կշիռ ունեցողները  կարողանում են Ադիբեկյանի լեզվով խոսել և ինչ պետք է, ում պետք է՝ հասկացնել: Իհարկե, Ադիբեկյանն էլ իր փողի տերն է: Առաջնորդվելով «ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը» սկզբունքով՝ այս անգամ քաղաքական շուկայում առևտուրն սկսեց հենց Ադիբեկյանը: 

Թեև այս շուկայում գներ սահմանողներն այլ կշիռ ու դեր ունեն, սակայն ադիբեկյանական մեկնաբանություններով կարելի է սակարկել և տարբեր ապրանքատեսակների, այս դեպքում՝ կուսակցութունների, գին գցել, մյուսներինն էլ ռեյտինգավորել ու գովազդելով` գին բարձրացնել: Այսպես,Ադիբեկյանն ասում է. «Մեզ մոտ արդեն ձևավորվել է քաղաքական շուկան, և վերջին՝ Իջևանի ընտրություններում ԲՀԿ հաղթանակը ցույց է տալիս, որ մեզ մոտ հնարավոր են ազատական ընտրություններ»: Միաժամանակ, երկրիս թիվ մեկ սոցիոլոգը, քաղաքական շուկայի թիվ մեկ բրենդ անվանելով ՀՀԿ-ին, շարունակում է՝ ասելով, որ Հանրապետականը հանդես է գալիս «պետաիրավական ուժ արտահայտողների դիրքերից»։ Այլ կերպ եթե ասելու լինենք՝ ուժային դիրքերից:  Այսպիսով, ի՞նչ  են ուզում հասկացնել Ադիբեկյանի միջոցով. մի կողմից՝ ԲՀԿ-ն հաղթող, մյուս կողմից` ՀՀԿ-ն թիվ մեկ բրենդ: Ուրեմն, ինչպե՞ս հասկանալ, ո՞ւմ ջրաղացին է  ջուր լցնում քաղաքական շուկան կառավարող սոցիոլոգը: Գուցե զարմանալի է, բայց երկու դեպքում էլ Հանրապետականի, որովհետև ԲՀԿ հաղթանակով ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն այն ուժն է, որը չի խանգարելու ազատական ընտրությունների անցկացմանը, և ՀՀԿ-ի իշխանության գալու պարագայում դա հնարավոր է, ինչը, բնականաբար, բարձրացնում է իշխող կուսակցության վարկանիշը: ԲՀԿ-ն կարծես թե որդեգրել է տնտեսական ոլորտը, ասում է Ադիբեկյանը։ Ինչո՞ւ... Գուցե ուզում է հասկացնել բարգավաճներին, որ բարգավաճեն իրենց բիզնեսներում և հանգիստ թողնեն քաղաքական դաշտը: Ադիբեկյանը քաղաքական շուկայում ՀՅԴ-ին խորհուրդ է տալիս մնալ Հայ դատի տաղավարին հավատարիմ և առևտուրն անել միայն գերազգային խնդիրների շուրջ:  «Օրինաց երկրին» էլ մարդու իրավունքի պաշտպանությունով կզբաղեցնի այնքան ժամանակ, մինչև նրա կարիքը կզգացվի քաղաքական շուկայում, և սոցիալական բազմաթիվ երանգներ տալով շուկային՝ ՕԵԿ-ն իր վրա կշեղի բոլորի  ուշադրությունը, որպեսզի հանգիստ թողնեն մյուսներին: Հերթը հասավ նաև քաղաքկան շուկայում ՀԱԿ գրաված տեղին ու դերին. այս մեկը դեռ փնտրտուքների մեջ է, և Ադիբեկյանի գնահատմամբ՝ դեռ  խնդիր ունի շուկայում դիրքավորվելու որպես բրենդ: Ինչպես նկատեցինք, բրենդ ասվածը թիվ մեկ սոցիոլոգն օգտագործեց երկու դեպքում, մեկը ՀՀԿ-ն էր, մյուսը՝ ՀԱԿ-ը: Ուստի, քաղաքական այսօրվա շուկայում որպես բրենդ, հավանաբար,  հանդես են գալու հենց այդ երկուսը: Սակայն, ՀԱԿ-ի դեպքում բրենդն անորոշ դիմագծով ընդդիմադիր կեցվածքն է, ինչը յուրովի բրենդ է, քանի որ անորոշությունը նաև հաճախորդին գայթակղելու հատկություն ունի: Որքան էլ կանխատեսելի էր, սակայն շուկան կառավարող սոցիոլոգն անգամ մեկ փոքրիկ տաղավար չի նախատեսում «Ժառանգության» համար, որը նույնպես ուզում է շուկա մտնել: Բայց այս դեպքում էլ, ըստ Ադիբեկյանի, «շուկայում կարծես թե բոլոր տեղերը զբաղված են»: Շուկա չեն տրամադրում, բայց վախենում են բրենդավորումից: Ուստի, Ադիբեկյանը նախազգուշացնում է, որ փորձ է արվելու շուկայից դուրս մղել Րաֆֆի Հովհաննիսյանի բրենդը:  Քանի որ առևտուրն այս դեպքում խորհրդարանական տեղերի համար է, թիվ մեկ սոցիոլոգը դրանք նախապես է բաժանել՝ կանխատեսելով, որ առաջիկա ընտրություններում խորհրդարան կանցնեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը՝ «Ժառանգության» խնդիրը թողնելով «օդի մեջ»: Բայց Ադիբեկյանը, զգուշավորություն ցուցաբերելով, վերջնականապես չի բացառում «Ժառանգության» մուտքը խորհրդարանական շուկա՝ ասելով, թե «նա բախտի բերմամբ, թե պատահմամբ գուցե անցնի», որովհետև շուկայական օրենքները երբեմն այլ բան են թելադրում, և տնտեսական ճգնաժամի պայմաններում գուցե «Ժառանգությունից» վարկ վերցնելու անհրաժեշտություն առաջանա: Սոցիոլոգը նաև նկատում է, որ շուկան առողջացնելու նպատակով պայքարելու են մոնոպոլիայի դեմ՝ հաջորդ խորհրդարանում ոչ մի քաղաքական ուժի մեծամասնություն չտալով: Բայց ՀՀԿ-ին չնեղացնելու, շուկայում նրանց բրենդին ու քանակին չհարվածելու նպատակով նրան կթույլատրվի խորհրդարանական շուկա մտնել գրեթե նույն քանակությամբ, պարզապես այլ անվան տակ: Եթե  համամասնականները կազմեն 35 տոկոս, ապա մեծամասնականների հետ միասին կապահովեն վաթսուն տոկոսը՝ «բլեֆի» օրենքներով նորից դառնալով մոնոպոլիստ:  Բայց որպեսզի այդ ամենը աչք չծակի, ըստ Ադիբեկյանի, մեծամասնականի մնացած տեղերը կկիսեն ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու որոշ «սվոյ» անհատ պատգամավորներ:

 

Share        


Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


25.01.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը

Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը



25.01.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի

Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի



25.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավրովի բացած փակագիծը

Լավրովի բացած փակագիծը



24.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,

«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,



24.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները

Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները



24.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը

Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը



23.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ

Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ



23.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար

Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար



23.01.2012
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
Մոռացված բանի մայրաքաղաքը

Մոռացված բանի մայրաքաղաքը



20.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք

ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք



20.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...

Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...



19.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»

Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»


Նորությունների արխիվ

Լրահոս


25.01.2012 / 21:26
ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ



25.01.2012 / 21:23
ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ

ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ



25.01.2012 / 21:15
ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



25.01.2012 / 21:10
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ



25.01.2012 / 21:08
«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ

«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ



25.01.2012 / 21:00
ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ

ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ



25.01.2012 / 20:56
ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ



25.01.2012 / 20:54
Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»

Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»



25.01.2012 / 20:50
ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:48
ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ

ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ



25.01.2012 / 20:46
ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ

ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ



25.01.2012 / 20:43
ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ



25.01.2012 / 20:40
ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ

ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ



25.01.2012 / 20:36
ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ

ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ



25.01.2012 / 20:34
ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:27
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:26
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:21
ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ

ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ



25.01.2012 / 20:20
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ



25.01.2012 / 20:14
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ



25.01.2012 / 20:11
ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ

ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ



25.01.2012 / 20:05
ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ

ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ



25.01.2012 / 20:00
ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ

ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ



25.01.2012 / 18:50
ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ

ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ



25.01.2012 / 18:11
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ



25.01.2012 / 17:31
ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ

ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ



25.01.2012 / 17:27
ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ

ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ



25.01.2012 / 17:00
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ



25.01.2012 / 13:53
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ



25.01.2012 / 13:47
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ



25.01.2012 / 13:46
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ



25.01.2012 / 13:41
«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»

«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»



25.01.2012 / 13:14
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ



25.01.2012 / 13:13
ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ

ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ



25.01.2012 / 11:58
ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ

ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ



25.01.2012 / 11:55
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



25.01.2012 / 11:52
ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ

ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ



25.01.2012 / 11:46
ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ

ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ



25.01.2012 / 11:42
ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ

ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ



25.01.2012 / 11:36
ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics