25/01/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


05.12.2011

Պուտինիզմի մայրամուտը

Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարելի է բնութագրել մի նախադասությամբ՝ պուտինիզմի մայրամուտ։ Պուտինի մասին կարելի է խոսել ինչ ասես՝ և՛ լավը, և՛ վատը, և՛ ճիշտը (ինչը հազվադեպ են ասում)։ Սակայն, չնայած Կրեմլի տեխնոլոգների տիտանական ջանքերին, երեկ Ռուսաստանի ժողովուրդը տվեց Պուտինի ռեժիմի գնահատականը. այն խիստ բացասական է։ «Միասնական Ռուսաստանն» ընթացիկ ընտրություններում հավաքեց ձայների մոտ 45-46%, այնինչ չորս տարի առաջ հավաքել էր 63%։

1999թ. մեծ քաղաքականություն եկած  և երկրորդ չեչենական պատերազմի ֆոնին ժողովրդականություն նվաճած Վլադիմիր Պուտինը ներկայումս զիջում է դիրքերը։ Ռուսաստանի ժողովուրդը հասկացավ, որ Պուտինի օրոք շատ քիչ բան կամ գրեթե ոչ մի բան չի փոխվել. կոռուպցիան դարձել է համակարգային, գողերին ու բանդիտներին փոխարինել են ՆԳՆ-ն ու ԱԴԾ-ն, բոլոր նոր գաղափարները դեռ սաղմնային վիճակում ոչնչացվում են, իսկ էներգառեսուրսների բարձր գներով պայմանավորված նպաստավոր տնտեսական կոնյունկտուրան հայտնվել է գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հարվածների տակ։ Ռուսաստանի ժողովրդին պուտինիզմի 12 տարիներին այդպես էլ ոչ մի փոփոխություն տեսնել չվիճակվեց. նրան առաջարկվեց բավարարվել Պուտինի հաճելի իմիջով, ռուսական քաղաքականության տարբեր թևերի միջև նրա վիրտուոզ խուսանավմամբ, պրն Սուրկովի նրբաճաշակ տեխնոլոգիաներով ու կուսակցական շինարարությամբ։ Եվ վե՛րջ։

Բայց 12 տարին բավական մեծ ժամկետ է ներկա աշխարհում իրականությունը վերիմաստավորելու համար։ 12 տարվա ընթացքում ցանկալի փոփոխությունները (սոցիալական արդարության վերականգնում, ելցինյան թալանչիական սեփականաշնորհման արդյունքների վերանայում, արտաքին քաղաքականության գերակայությունների վերանայում, կոռուպցիայի վերացում, ռուսներին պետականակերտ ժողովրդի իրական կարգավիճակի տրամադրում և այլն) չտեսնելով և աչքի տակ ունենալով այն, որ Պուտինի ռեժիմը կարող է պահպանվել ընդհուպ մինչև 2024թ., Ռուսաստանի ժողովուրդը ձմռան այդ օրն արտահայտեց իր առաջին հակազդեցությունը։ Այդ հակազդեցությունն այնպիսին էր, որ մենք, ըստ էության, կարող ենք ասել, թե «Միասնական Ռուսաստանը» դեկտեմբերի 4-ին հավաքեց անձամբ Պուտինին և Մեդվեդևին (անձնական համակրանքի հիման վրա) տրված ձայների 15%-ից ոչ ավելին, իսկ մնացած 30%-ը վարչական ռեսուրսի և դրա հետևանքների (ներառյալ՝ կեղծումները և այլն) արդյունքն է։ Երկրորդ հակազդեցության հայեցողը կլինենք մարտին, նախագահական ընտրությունների ժամանակ, երբ հաղթանակի հասնելը Պուտինի համար անհամեմատ ավելի դժվար կլինի, քան նախորդ երկու անգամներին։ Դե, իսկ հետո հանրային կարծիքում տեղի կունենան արմատական փոփոխություններ (որոնց նշույլները կարելի է տեսնել նաև այսօր), որոնք կասկածի տակ կդնեն պուտինյան ռեժիմի հետագա գործառնությունը։

Հարկ է նշել, որ Պուտինի ռեժիմն էությամբ ավտորիտար է և հենվում է երկու հիմքերի վրա՝ որոշակի հասարակական հենարան և ուժային կառույցներ, և ոչ մի «կլանային-կոալիցիոն« արևելաասիական խաղեր, որոնք մենք արդեն քանի՜ տարի ստիպված հանդուրժում ենք Հայաստանում, չեն օգնի նրան պահպանել դիրքերը։ Ինչպես տեսնում ենք, հանրային հենարան ռեժիմն այսօր արդեն բավարար չափով չունի, իսկ վաղն այն ավելի քիչ է լինելու, այնպես որ՝ շուտով Պուտինը ստիպված է լինելու հենվել միայն ուժայինների վրա։ Արդյո՞ք ինքնաբավ հենարան կլինեն նրանք ռեժիմի համար, որը մտադիր է վերարտադրվել ևս 12 տարով։

Այսօր Ռուսաստանում տեղի ունեցող էվոլյուցիոն փոփոխությունները, որոնք տեսանելի ապագայում կարող են մտնել հեղափոխական փուլ, հաստատում են հին ճշմարտությունը. արագ փոխվող աշխարհում քաղաքական երկարակյացները տեղ չունեն. կամ նրանց նետում են պատմության աղբանոցը, կամ էլ նրանք իրենք են հեռանում՝ հերթը զիջելով նոր գաղափարներ ունեցող նոր առաջնորդներին։ 12 տարվա մեջ Պուտինը ռուսներին ոչ մի նոր բան չասաց, չի ասի և հաջորդ 12 տարիներին, քանի որ այդպիսին է նրա ռեժիմի էությունը, որը դեպի ոչ այս, ոչ էլ այն կողմ ոչ մի թարմություն, ազատություն թույլ չի տալիս։ Հետևաբար, առաջ ընթացող և լճացում չընդունող Ռուսաստանն անպայման կազատվի պուտինյան ռեժիմից։ Հարցը միայն ժամկետներն ու մեթոդներն են։

Իսկ վերջում կուզենայի նախանձել ռուսներին այն բանի համար, որ նրանք քաղաքական միտք և իշխող ռեժիմի այլընտրանք ունեն։ Ռուսաստանում առողջ ընդդիմություն կա. կոմունիստական կուսակցությունը, որը վերջին 20 տարիներին երկրի կործանման և թալանի մեջ «ջանքեր» չի գործադրել, ինչպես նաև (առայժմ) փոքր ու անջատ հանդես եկող առողջ ազգայնական ուժերը, որոնք ի զորու են ստանձնելու երկրի ճակատագրի պատասխանատվությունը։ Իսկ ի՞նչ ունենք մենք Հայաստանում։ Քաղաքական միտք գոյություն չունի (եթե այդպիսին չհամարենք բուժական և այլ բարեգործական միջոցառումները, որոնք վճարվում են հիմնական քաղաքական կուսակցությունների կողմից, ինչպես նաև նեխած նժդեհականությունը). ունենք ՀՀԿ, որի ընդդիմախոսներն են ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, ինչպես նաև ՀՅԴ-ն և մի քանի այլ չկայացած քաղաքական կազմակերպություններ, որոնք միայն փող պոկել են կարողանում արտասահմանյան աղբյուրներից։ Եվ վե՛րջ։ Ոչ մի իսկապես ժողովրդական քաղաքական կազմակերպություն, որն ունենար իսկական (ո՛չ մեռած) գաղափարախոսություն և նպատակ դներ ծառայել համազգային շահերին։

Դրա համար էլ պուտինյան ռեժիմի տապալումն անխուսափելիորեն Ռուսաստանին կհանգեցնի պոզիտիվ փոփոխությունների, այնինչ Սարգսյանի ռեժիմի տապալումն ընդամենը կվատթարացնի իրավիճակը, քանի որ մի օլիգարխիական էլիտայի փոխարինումը մյուսով, լավագույն դեպքում, կարող է որպես հետևանք ունենալ սեփականության վերաբաժանումն ու, անկասկած, բռնաճնշումները, որոնք հայ հասարակությանն, անշուշտ, պետք չեն։ Իսկ թե երբևէ կունենան արդյոք հայերն առողջ ընդդիմություն, որն ի վիճակի կլինի երկիրը դուրս բերել հավերժ ճգնաժամի վիճակից՝ հայտնի չէ։ Համենայնդեպս, այսօր դրա նշանները չենք տեսնում...

 

Share        


Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


25.01.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը

Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը



25.01.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի

Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի



25.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավրովի բացած փակագիծը

Լավրովի բացած փակագիծը



24.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,

«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,



24.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները

Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները



24.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը

Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը



23.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ

Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ



23.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար

Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար



23.01.2012
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
Մոռացված բանի մայրաքաղաքը

Մոռացված բանի մայրաքաղաքը



20.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք

ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք



20.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...

Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...



19.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»

Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»


Նորությունների արխիվ

Լրահոս


25.01.2012 / 21:26
ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ



25.01.2012 / 21:23
ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ

ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ



25.01.2012 / 21:15
ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



25.01.2012 / 21:10
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ



25.01.2012 / 21:08
«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ

«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ



25.01.2012 / 21:00
ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ

ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ



25.01.2012 / 20:56
ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ



25.01.2012 / 20:54
Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»

Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»



25.01.2012 / 20:50
ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:48
ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ

ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ



25.01.2012 / 20:46
ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ

ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ



25.01.2012 / 20:43
ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ



25.01.2012 / 20:40
ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ

ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ



25.01.2012 / 20:36
ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ

ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ



25.01.2012 / 20:34
ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:27
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:26
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:21
ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ

ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ



25.01.2012 / 20:20
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ



25.01.2012 / 20:14
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ



25.01.2012 / 20:11
ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ

ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ



25.01.2012 / 20:05
ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ

ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ



25.01.2012 / 20:00
ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ

ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ



25.01.2012 / 18:50
ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ

ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ



25.01.2012 / 18:11
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ



25.01.2012 / 17:31
ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ

ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ



25.01.2012 / 17:27
ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ

ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ



25.01.2012 / 17:00
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ



25.01.2012 / 13:53
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ



25.01.2012 / 13:47
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ



25.01.2012 / 13:46
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ



25.01.2012 / 13:41
«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»

«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»



25.01.2012 / 13:14
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ



25.01.2012 / 13:13
ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ

ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ



25.01.2012 / 11:58
ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ

ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ



25.01.2012 / 11:55
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



25.01.2012 / 11:52
ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ

ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ



25.01.2012 / 11:46
ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ

ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ



25.01.2012 / 11:42
ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ

ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ



25.01.2012 / 11:36
ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics