25/01/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


13.12.2011

«1000 տոկոսանոց կառավարությունը» և «դավաճան կոճակները», կամ՝ «սխալների կատակերգություն» ԱԺ-ում

Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ

Հայկական քաղաքական ուժերը ձմեռային քուն մտնելուց և ամանորյա քեֆ-ուրախություններին պատրաստվելուց առաջ  փորձում են մի վերջին անգամ միմյանց տակ խոզակերպ ականներ դնել կամ, ավելի ճիշտ կլիներ ասել՝ էժան պոպուլիզմով զբաղվել: Վերջինը նախանցյալ դարում ստեղծված հայ քաղաքական ծերունու` ՀՅԴ-ի ներկա պարագլուխների հավաստմամբ՝ իրենց զենքը չի, և նրանք միշտ շարժվել ու առաջնորդվում են սառը հաշվարկով և գործում են հանուն համայն հայության (բայց հո իսկապես լուրջ մտածողները փայլուն գիտեն, թե քաղաքական պոպուլիզմի հայրերն ովքեր են): Ինչևէ, հարցն այն չէ, թե ովքեր են ամենահայտնի պոպուլիստները, կամ ովքեր կարող են էժանագին ու պրիմիտիվ պոպուլիզմի հարցում մրցել ՕԵԿ-ի ու նրա առաջնորդի հետ։ Հարցն այն է, թե մինչև երբ և ինչքան կարելի է հանրության աչքերի մեջ նայելով, մեղմ ասած, ստել կամ չքմեղանալ: Իսկապես, մարդ արարածը չի փոխվում, չնայած կուսակցական պատկանելությանն ու քաղաքական դավանանքին: «Դիփ խափում ին ու խափում», կասեր Գաբրիել Սունդուկյանի հերոսը: Վերևներին ու հզորներին խաբելը դեռ ինչ-որ տեղ հասկանալի է, հանրությանը խաբելն արդեն արհեստի ու արվեստի մակարդակի է բարձրացվել քաղաքական այրերի ու տիկնանց գերակշռող մասի կողմից, բայց որ այս մարդիկ խաբելու էքստազի աստիճանի հասած մոլուցքի մեջ սկսել են իրենք իրենց խաբել ու հավատալ սեփական փչոցներին՝ արդեն վտանգավոր համախտանիշ է հիշեցնում:

Հերթական անգամ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը կառավարությանն անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացրեց, որը մի կերպ մերժվեց կառավարող կոալիցիայի կողմից: Սակայն այս պարագայում հետաքրքիր էր ոչ թե նախագծի մերժման փաստը, որը կասկած չէր առաջացնում նույնիսկ տնտեսագիտության «տիտաններով» համալրված ՀՅԴ խմբակցության մեջ, այլ այն, որ մեր «երազկոտ» վարչապետին ու նրա վունդերկինդներին ձեռնպահ քվեարկության տեսքով կիսաանվստահություն էին հայտնել երկու «կարկառուն և ականավոր» ՀՀԿ-ական պատգամավորներ` անխորտակելի բնապահպան և «հանքեր չունեցող» Վարդան Այվազյանը և ալամ աշխարհի հայության «պապայի» ցուցակով չգիտեմ որերորդ եղբայր Գագիկ Աբրահամյանը: Ճիշտ է, հետագայում սրանք, ինչպես վայել է խորամանկ հայ գեղջուկին, չքմեղացան և հայտարարեցին, որ սխալմունք է եղել, բայց քարավանն արդեն գնացել էր ու նախընտրական նախա-նախաքնի մեջ գտնվող մամուլի համար քննարկման լավ նյութ դարձավ: Եթե հավատանք Վարդան Այվազյանին, ապա նա հենց քվեարկությունից հետո հայտարարել է, որ «սխալմունք» է եղել (միս ու արյունից մարդ է, կարող է և սխալվել): Բայց սույն պարոնը կառավարության աշխատանքին վերաբերող հարցերում վերջերս հաճախ է սկսել սխալվել և շեղվել հարազատ ու ստնտու կուսակցական «անշեղ գծից» և խաղեր տալ կոալիցիոն մյուս գործընկերոջ հետ, որը ևս, մեղմ ասած, այնքան էլ հիացած չէ տիգրանսարգսյանական տնտեսական սալտո-մորալեներից ու տնտեսագիտական բացահայտ պոպուլիզմից: Չնայած հանուն ճշմարտության պետք է նշել, որ նույն կառավարության բավական «յուղոտ» նախարարական պորտֆելներից հրաժարվելու միտք անգամ չկա ու «հրաշամանուկ» նախարարներից մի քանիսն էլ այդ քաղաքական ուժն են իբր ներկայացնում (կարծում եմ` մեկնաբանություններն ավելորդ են): Հանրապետական Վ.Այվազյանի «սխալմունքները» երևի կքննեն նժդեհական աքսակալները, բայց մի մութ կասկած ունեմ, որ սրանք էլ հոգու խորքում համաձայն են հավերժ բնապահպանի հետ և այնքան էլ քաղցր աչքով չեն նայում նորելուկ հանրապետական վարչապետին, որը ԱԺՄ-ական, վա´յ, կներեք, նրա քաղաքական վաղ պատանեկությունն ու լիբերալ անցյալը սխալեցուց զիս, ՀՀԿ-ական տոմսեր է բաժանում Հայաստանի տարբեր մարզերում և հաշվի չի նստում ծերակույտի կարծիքի հետ: Բայց մեր աքսակալների տառապանքը փորձ ունի, և նրանք դաշնակցականների պես «դեմ ըլլալով կողմ կքվեարկեն»: Այվազյանին «քաղաքական գիլյոտինից» երևի կարողանան փրկել աքսակալները և նա պրծնի թեթև վախով, բայց մալիշկեցի քաղաքական հերթական ադամանդի գործերը կարծես այնքան էլ լավ չեն: Ալամ աշխարհի «գլխավոր» հոր և, միևնույն ժամանակ, պատգամավորական տարաբնույթ քաղաքական դիրքորոշում ունեցող ընտանեկան կապալով ԱԺ աթոռները զբաղեցրած եղբայրության առաջնորդի գործերը ևս կարծես թե այնքան էլ լավ չեն: Ինչ է մնում այս դեպքում Գագիկ Աբրահամյանին. չսխալվեցիք, մնում է կառավարությանը հայտնել ոչ միայն իր լոյալությունը, այլև անսահման վստահությունը, նրա գնահատմամբ՝ կառավարության աշխատանքը եղածից լավ չէր էլ կարող լինել. «1000 տոկոսանոց աշխատանք է, ավելի լավ չեմ էլ պատկերացնում, որ կլինի»,- ասել է պատգամավորը: https://www.tert.am/am/news/2011/12/13/gabrahamyan/: Հետո էլ ասում եք, թե մեր ԱԺ պատգամավորների IQ-ն  ցածր է, կամ էլ քաղաքական գործիչ լինելու համար խելք կամ գիտելիք պետք չէ: Տեսնես Տիգրան Սարգսյանը գիտի, որ ինքը 1000 տոկոսանոց կառավարության ղեկավար է, թե նա միայն հավատում է մուդիսներին ու մյուս միջազգային ռեյտինգային գործակալություններին:

Բնական է ու հասկանալի, որ նախընտրական շրջանում բազում «սխալվողներ» ու «սխալմունքներ» կլինեն, իսկ «սխալների կատակերգությունը» կհասնի գագաթնակետին, կարևորը հանգուցալուծումն է, որը գոնե այս անգամ չծնի նորանոր «սխալվողներ» ու ընտանեկան ընտրացուցակավորներ:

 

Հետգրություն 1

«Երազկոտ» վարչապետին ու նրա վունդերկինդ կառավարությանը վաղուց է անվստահություն հայտնել տնտեսություն կոչվածը, որը նախանձելի ջանասիրությամբ ու համառությամբ քանդում  են Տիգրան Սարգսյանն ու K0: Էլ ո՞ւմ է պետք այս «սխալների կատակերգությունը», որը հայկական քաղաքական մենթալությանը բնորոշ խեղկատակության և ֆարսի տարրերով է հագեցած:

 

Հետգրություն 2

Լավ կլիներ, որ մեր «սխալվող» պատգամավորները սեփական շահին ու գրպանին հարվածող մեկ այլ «սխալ» գործեին և, ասենք,  հայտարարեին հետևյալը. «Հարգելի պետությո՛ւն, բժիշկը քիչ է ստանում, ուսուցիչը քիչ է ստանում, գիտնականին շան տեղ չես դնում, ա´ռ, վերցրո՛ւ էս երկու-երեք հանքերս, հանիր աճուրդի ու հասույթը «սխալմամբ» մտցրու բյուջե»: Իշտահդ քացախ, կասեին մեր պապերը, էսպիսի «սխալ» ոչ ոք չի գործի:  

Share        


Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


25.01.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը

Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը



25.01.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի

Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի



25.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավրովի բացած փակագիծը

Լավրովի բացած փակագիծը



24.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,

«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,



24.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները

Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները



24.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը

Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը



23.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ

Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ



23.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար

Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար



23.01.2012
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
Մոռացված բանի մայրաքաղաքը

Մոռացված բանի մայրաքաղաքը



20.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք

ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք



20.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...

Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...



19.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»

Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»


Նորությունների արխիվ

Լրահոս


25.01.2012 / 21:26
ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ



25.01.2012 / 21:23
ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ

ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ



25.01.2012 / 21:15
ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



25.01.2012 / 21:10
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ



25.01.2012 / 21:08
«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ

«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ



25.01.2012 / 21:00
ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ

ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ



25.01.2012 / 20:56
ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ



25.01.2012 / 20:54
Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»

Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»



25.01.2012 / 20:50
ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:48
ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ

ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ



25.01.2012 / 20:46
ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ

ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ



25.01.2012 / 20:43
ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ



25.01.2012 / 20:40
ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ

ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ



25.01.2012 / 20:36
ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ

ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ



25.01.2012 / 20:34
ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:27
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:26
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:21
ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ

ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ



25.01.2012 / 20:20
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ



25.01.2012 / 20:14
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ



25.01.2012 / 20:11
ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ

ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ



25.01.2012 / 20:05
ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ

ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ



25.01.2012 / 20:00
ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ

ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ



25.01.2012 / 18:50
ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ

ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ



25.01.2012 / 18:11
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ



25.01.2012 / 17:31
ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ

ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ



25.01.2012 / 17:27
ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ

ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ



25.01.2012 / 17:00
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ



25.01.2012 / 13:53
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ



25.01.2012 / 13:47
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ



25.01.2012 / 13:46
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ



25.01.2012 / 13:41
«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»

«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»



25.01.2012 / 13:14
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ



25.01.2012 / 13:13
ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ

ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ



25.01.2012 / 11:58
ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ

ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ



25.01.2012 / 11:55
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



25.01.2012 / 11:52
ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ

ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ



25.01.2012 / 11:46
ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ

ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ



25.01.2012 / 11:42
ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ

ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ



25.01.2012 / 11:36
ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics