Մեկնաբանություններ

«Ալլահի ապուշը» կեղտոտ խաղի մեջ է ներքաշում «ապշերոնյան փադիշահին»
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի հերթական քննարկումն իսկական փոթորիկ է առաջացրել թուրքական կառավարող վերնախավի և նրանց «փոքր եղբայրների»` կովկասյան թաթարների կամ ինչպես հիմա են հորջորջվում` ադրբեջանցիների շրջանում: Թուրքերին ինչ-որ տեղ դեռ հասկանալ կարելի է, եթե առաջնորդվենք «Գող` սիրտը դող» հայտնի ասացվածքով, բայց թե սրանց ադրբեջանական անհաջող կլոններին ինչո՞ւ է ցավեցրել ֆրանսիական այս բանաձևը՝ առաջին հայացքից առնվազն անհասկանալի է: Հլա մի հարցնող լինի՝ դուք ի՞նչ կապ ունեք 1915-ի իրադարձությունների հետ, թե՞ սարսափ եք ապրում 1918-20թթ. ձեր նախնիների ոճրագործությունների՝ ջրի երես դուրս գալու համար: Երևի հասանլիներն ու այլ «մեծավաստակ պրոֆեսորներ» ձեզ պատմել են, թե ինչպես էին կովկասյան թաթարական ցեղախմբերը, գայլերի ոհմակներին ուղեկցող լեշակեր չախկալների նման, վայնասունով ու կաղկանձով քարշ գալիս օսմանյան ու քեմալական ջարդարարների հետքերով և զբաղվում դիակապտությամբ ու թալանով: «Ապշերոնյան փադիշահի» անմոռանալի հայրիկը ևս, անշուշտ, փսփսացել է զավակի ականջին իր պապերի նախիջևանյան «քաջագործությունների» մասին: Ինչևէ, ճշմարտությունը կարծես կենդանության նշաններ է ցույց տալիս, և անմեղ մեռելների հիշատակը մղձավանջային երազների տեսքով սկսել է այցելել «ալլահից վախեցող» իսլամիստ Ռեջեփին ու ընկ., ձեռաց հետ նաև իրենց փոքրիկ, բայց անճոռնի ու անհաջող կլոնին` Իլհամ Հեյդար օղլիին:
Հանրահայտ փաստ է, որ եվրոպասեր ու եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ դառնալուն ձգտող «եվրաիսլամիստները» ժամանակ առ ժամանակ քաղաքական հիստերիայի նոպաներ են ապրում, երբ այդ նույն Եվրոպայի որևէ երկրում (հիմնականում Ֆրանսիայում) քննարկվում է Հայոց ցեղասպանության հետ կապ ունեցող որևէ փաստաթուղթ կամ օրինագիծ: Այստեղ արդեն «եվրաիսլամիստների» ջղերը տեղի են տալիս, և դեն են շպրտվում սրանց լիբերալիզմն էլ, դեմոկրատիան էլ, հանդուրժողականությունն էլ և, մի խոսքով, պատռված դիմակի տակ հստակ նշմարվում են գորշ գայլի դեռևս սուր և հոշոտելու պատրաստ ժանիքները: Թե ինչ այլ միջոցների կդիմեն թուրքերն ու իրենց արյունակիցները՝ ինձ այս պահին այնքան էլ չի հետաքրքրում: Ինձ այնքան էլ չի ոգևորում նաև Ֆրանսիայի խորհրդարանի պահվածքը կամ Սարկոզիի վերաբերմունքը: Ֆրանսիացիների մեղքերի ամենավառ վկայությունները հայաթափված Կիլիկիան ու Մուսա լեռն են, և ես չեմ էլ ուզում խորանալ այս պատմական թնջուկի մեջ: Ինձ առավել հետաքրքիր է թուրք հասարակության վերաբերմունքը ոչ այնքան ցեղասպանության իրողության, որքան ներկա թուրքական ղեկավարության մերժողականության հանդեպ: Էրդողանի և ընկ. hիստերիայի պատասխանն իրեն կարծես ուշացնել չտվեց, և թուրքական ամենահեղինակավոր պարբերականներից մեկի` Hurriyet-ի հայտնի քաղաքական մեկնաբան Յըլմազ Օզդիլը Ռեջեփ էֆենդուն անվանեց «Աստծո ապուշ» (sic): Յըլմազ Օզդիլն, ի տարբերություն Թուրքիայի մերօրյա «փրկչի» կամ «նոր ժամանակների Աթաթուրքի» (ինչպես քծնողաբար սրան անվանում են ադրբեջանական «կարկառուն քաղաքագետներն ու քաղաքական պնակալեզները»), ռեալ և սառը դատող վերլուծաբան է, որը լավ գիտի, թե ինչ ասել է այսպես կոչված «ալժիրյան ցեղասպանությունը» և ինչպիսին է ալժիրցիների վերաբերմունքը նախկին մետրոպոլիայի նկատմամբ. «Այսօր Ալժիրը և Ֆրանսիան բարեկամական երկրներ են։ Ալժիրի ազգային հավաքականի 17 ֆուտբոլիստներ Ֆրանսիայի քաղաքացիներ են։ Ե՛վ տվողն է գոհ, և՛ ստացողը, քո ի՞նչ բանն է Ալժիրը, Ալլահի ապուշ» (https://regnum.ru/news/polit/1482395.html): Թուրք վերլուծաբանի խոսքը թագավորեցնելու համար վկայակոչենք ֆրանսիական Le Figaro-ն, որն իրավամբ գտնում է, որ Ֆրանսիայում ապրող արաբներն ու, ի մասնավորի՝ Ալժիրից ներգաղթածները «անտարբեր են թուրքական խնդիրների նկատմամբ»: Եթե Ռեջեփն ու ընկ. կարծում են, որ կստանան Ֆրանսիայում ապրող 7 մլն մահմեդականների անվերապահ աջակցությունը կամ Եվրոպայում ապրող 5 մլն-ից ավելի թուրքերը կկարողանան ֆրանսիական պատգամավորներին տարհամոզել, ապա չարաչար սխալվում են: Սրանց միակ հույսը ֆրանսիական կառավարող շրջանների երկդիմությունն է, և թող աղոթեն ալլահին, որ Սարկոզին և մյուսները հերթական սալտո-մորտալեն կատարեն և հերթական անգամ թաղեն օրինագիծը (չնայած այս անգամ կարծես սարկոզիականներն ու սոցիալիստները «վճռական» են տրամադրված):
Հանգիստ թողնենք Սարկոզիին և նրա խիղճը, դառնանք մեր «ալլահի ապուշին» ու նրան դիպուկ պիտակավորած մտավորականին: Շառաչուն ապտակի նման են հնչում Յըլմազ Օզդիլի խոսքերն՝ ուղղված Ռեջեփ էֆենդուն. «Դու պատասխան տուր, թե ինչու է այսօր Այնթափը Գազիայնթափ կոչվում, Մարաշը՝ Քահրամանմարաշ, իսկ Ուրֆան՝ Շանլիուրֆա։ Ո՞վ զենքի ուժով խլեց այդ քաղաքները։ «Մեզ ցեղասպանության են ենթարկել» ասող հայե՞րը, թե՞ այդ քաղաքներում կոտորած իրականացրած թուրքական զինվորական համազգեստով զինվորները» ( https://regnum.ru/news/polit/1482395.html): Պարոն Օզդիլն ու նրա նման մտավորականները լավ էլ գիտեն, որ ռեջեփներն ու գյուլերը սրա պատասխանը չունեն, և որտեղից ունենան, երբ լավ գիտեն, որ «գողերի ու անառակների օրը քառասունն է», և ամեն մի հանցագործություն օրերից մի օր ջրի երես է ելնելու, և հանցագործի անունը հայտնի է դառնալու: Ոճրից հարյուր տարի հետո էլ ջարդարարների ու ցեղասպանների հետնորդները սարսուռ են ապրում ու մահվան քրտինքով են պատվում հայ անունը լսելիս: Հիմա էլ հերիք չէ աշխարհասփյուռ հայերն են անընդհատ իրենց Դատն առաջ մղում, եվրոպաներն ու ամերիկաններն են Հայոց հարցն իրենց գլխին դագանակ դարձնում, սեփական մտավորականներն են սկսել պատին դեմ տալ սեփական երկրի «նոր օսմանիզմով» տառապող առաջնորդներին: «Ճշմարտության մարտիկ» Էրդողանին առավել քան լավ, նույնիսկ մեր ոսկրացած ուղեղով հայդատականները չէին կարող այսպես անարգանքի սյունին գամել. «Այդ դու ես պատմության մեջ ամոթ փնտրո՞ւմ՝ մոռանալով սեփական ժողովրդիդ պատմությունը։ Դա է իսկական ամոթը։ Մի՞թե դու չես քեզ մոտ հրավիրել Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկին, իսկ երբ նա բարձրաձայն խոսեց հայերի կոտորածի մասին, դրա համար արտաքսեցիր երկրից։ Մի՞թե քո նշանակած քաղաքապետերը չեն շրջում ֆրանսիական մեքենաներով։ Ի՞նչ բոյկոտի մասին ես դու խոսում» ( https://regnum.ru/news/polit/1482395.html ):
Թուրքական արտաքին քաղաքական տագնապի ժամանակ իրենց «եզային հավատարմությունն» արտահայտող ապշերոնյան չախկալներին խորհուրդ կտայինք ուշադիր կարդալ իրենց հանդեպ բավական լոյալ ռուս մեկնաբաններից մեկի` Ստանիսլավ Տարասովի խորհուրդ-հորդորը. «Այնպես որ՝ չարժե, որ Բաքուն շտապի համերաշխություն հայտնել իր թուրք գործընկերոջը։ Հանկարծ այնպես չստացվի, որ կարծես թե Անկարայի ուղղությամբ Փարիզից նետված բումերանգն իրականում հարվածի Բաքվին» (https://regnum.ru/news/fd-abroad/armenia/1482282.html#ixzz1hFCUZYEi):
Գնահատում



Կարծիքների քանակը - 2
Կարծիքներ
Ասա՜ արա՜ Ա՛յ անաստված աստվածավախ Անճոռնի անառակ Անբարոյական ադամորդի Անմաքուր անհոգի Անբարիշտ անողորմ Առույգ արագաշարժ Ավերող արատավորդ՝ Արյունառուշտ արնախում. Արդյո՞ք աչառու Ալլահիդ անտե՜ս Աչքերին աննշմարելի էին Անմեղ աստվածասեր Անբախտ ազատասեր Անազնվությանը անսովոր Ազնվական ազգակիցներիս՝ Արածդ արյունահեղեղ Անմարդկային ահավոր Արհավիրքներդ որ առայսօր էլ Անամոթաբար անկարող ես Ապաշխարել աներեսդ անգամ Անպարկեշտորեն առարկելով ու Աղավաղելով անհերքելին Անուրանալին աներեսորեն Անհավատալի անպատկառությամբ Անամոթ անզգամությամբ Ամբարտավնում ես անմեղներին. Ապերախտդ ապիկար Ապիրատդ անիրավ Անօրենդ անփառունակ Անզուսպդ անագորույն՝ Ամբարտավանդ անարգո…
One of the most oppressed victims of Christian and muslim conflict has been Armenian Nation. Because of ignorance of big Christian nations world experienced 7-11.How long Christians have to be ignorant? Aam Arakelyan Realty Needs Netork Your LA Broker For Life! Realty Need Network