25/01/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


28.12.2011

Որդի՜ Քուռը, որդի՝ քո տունը, կամ՝ թուրքերի ջրային շանտաժը

Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ

Վերջին տարիներին համաշխարհային քաղաքական ամենաարդիական թնջուկներից մեկը դառնում է քաղցրահամ ջրի խնդիրը, որի պաշարների նվազումն արձանագրում են համարյա բոլոր երկրների գիտնականները: Ածխաջրածնային էներգակիրների պաշարների աղետալի չափերով նվազումը և էներգիայի նոր աղբյուրների փնտրտուքը մի քանի անգամ բարձրացրել են «ջրի գինը»: Բացի այդ, «գլոբալ տաքացման» չգիտեմ կեղծ, թե իրական սպառնալիքը ևս սրում է քաղցրահամ ջրի պաշարների տնօրինման շուրջ հիվանդագին իրարանցումը: Այս խնդիրներն առավել ցցուն են արտահայտվում Մերձավոր և Միջին Արևելքում, որտեղ դեռևս հնագույն քաղաքակրթությունների ժամանակներից սկսած՝ ոռոգման և խմելու ջրի նշանակությունն անգնահատելի է եղել: Վերջին երկու տասնամյակում թուրքական կառավարող շրջանակներն իսրայելական գիտական մտքի և ֆինանսական կառույցների օժանդակությամբ ձեռնամուխ եղան մերձավորարևելյան ջրային երկու խոշոր «զարկերակների»` Տիգրիսի և Եփրատի «սանձմանը»: Հաշվարկը պարզ էր ու գտնվում էր անբռնազբոս հարթության վրա: Թուրքական կողմը հնարավորի սահմաններում առավել մեծ քանակությամբ ջուր էր ամբարում սեփական կարիքները հոգալու համար, իսկ իսրայելականը թուրքերի ձեռքով փակում էր դեպի արաբական անհնազանդ վարչակարգեր ունեցող երկրներ կենսատու հեղուկի հոսքը: Գաղտնիք չէ, որ Հայկական լեռնաշխարհը, որի մեծագույն մասը, պատմական-քաղաքական իրողություններից ելնելով, գտնվում է ժամանակակից Թուրքիայի Հանրապետության  սահմաններում, յուրօրինակ ջրաբաշխ է հանդիսանում Մերձավոր Արևելքի երկրների համար: Այստեղ սկիզբ են առնում տարածաշրջանի խոշորագույն գետերը` Եփրատը, Տիգրիսը, Կուրը և Արաքսը՝ իրենց բազմաթիվ վտակներով ու գետաբազուկներով: Բնական է, որ էներգառեսուրսներից բավական աղքատ Թուրքիայի համար իսկական «կլոնդայք» են այս գետերը, որոնց վրա էլ, համաձայն թուրք-իսրայելական համատեղ նախագծի, կառուցվում են ջրամբարների կասկադներ և հզոր ՀԷԿ-եր:  Չնայած Սիրիայի, Իրաքի և տարածաշրջանի մի շարք այլ երկրների բողոքին, Եփրատի և Տիգրիսի վրա շարունակում են կառուցվել մանր ու մեծ ջրամբարներ, որոնց վրա տեղակայված ջրթափ համակարգերի (շլյուզների) «բանալին» մնում է թուրքերի ձեռքին և դառնում ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական շանտաժի բավական արդյունավետ լծակ:  Սակայն թուրքական հիդրոշանտաժի վերջին նմուշը կարծես ստվերում է եփրատ-տիգրիսյան կասկադների արդեն իսկ իրականացվող ծրագիրը: Արդահանի մոտ նախատեսվող «Բեշքայա» ՀԷԿ-ի կառուցումը և այս հսկայածավալ նախագծի իրականացումը հանգեցնելու են Կովկասի ամենամեծ գետի` Կուրի հունի փոփոխման (https://www.ng.ru/world/2011-12-28/1_turkey.html): Տեղանքի երկրաբանական կառուցվածքի և լանդշաֆտի առանձնահատկություններից ելնելով՝ թուրքական հիդրոնախագծողները ծրագրում են փոխել Կուրի ավանդական հունը, և այն արդեն ոչ թե թափվելու է Կասպից ծով, այլ՝ Սև: Մասնագետները հակված են կարծելու, որ նմանատիպ նախագիծը տեխնիկապես իրագործելի է, չնայած հսկայական ֆինանսական ներդրումներ է ակնկալում: Ի՞նչ է սա, հերթական մեգահիդրոնախագիծ գիտաֆանտաստիկ ժանրի՞ց (մի ժամանակ էլ խորհրդային ղեկավարներն էին  ուզում Պեչորայի հունը փոխել և նրա ջրերն ուղղել դեպի ցամաքող Կասպից ծով), թե՞ տնտեսական-քաղաքական նոր թուրքական շանտաժ:  Հարկ է նշել, որ վրացական քաղաքական շրջանակներում բավական լուրջ են ընդունել իրենց  «ռազմավարական լավ բարեկամի և հարևանի» վտանգավոր նախագծերը և սկսել են բողոքի ձայն բարձրացնել: Վրացիներին հասկանալ կարելի է: Կուրը հոսում է համարյա ամբողջ Արևելյան Վրաստանի տարածքով և ներառնում է բազմաթիվ մանր ու մեծ վտակներ։ Բացի այդ, այս գետը, փաստորեն, վրաց մայրաքաղաքի խորհրդանիշն ու խմելու ջրի հիմնական աղբյուրն է: Վրաց ընդդիմությունն ու «կանաչները» պատրաստ են «դարի թուրքական  նախագծի» կենսագործումը կասեցնել` դիմելով միջազգային դատական կառույցներին:

Կուրը ոչ պակաս, եթե չասենք՝ առավել մեծ նշանակություն ունի Ադրբեջանի համար, քանի որ այս գետի ջրերի հաշվին է գործում Մինգեչաուրի հիդրոհամալիրն իր բոլոր բաղադրիչներով հանդերձ (ոռոգման ջուր, էլեկտրաէներգիա և այլն): Էլ չենք ասում Կասպից ծովի մասին, որի ջրի հայելին շագրենի կաշվի նման կծկվում է, և Կուրի ջրերից չսնվելու դեպքում այս աղի մեծ լիճը էկոլոգիական աղետների պատճառ կդառնա տարածաշրջանի համար: Չմոռանանք նշել, որ Կասպիցի էկոլոգիական աղետի զոհեր կդառնան նաև թյուրքալեզու Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, ինչպես նաև կասպյան ավազանի մյուս երկու հզորները` Ռուսաստանն ու Իրանը: 

Թուրքական սույն նախագիծն առավել քաղաքական, քան տնտեսական շանտաժի տարրեր է պարունակում և կոչված է հարևանների հետ  քաղաքական լկտի առևտրի կենսագործմանը:

Հայտնի է, որ Էրդողան-Գյուլ-Դավութօղլու «տրիումվիրատը» վերջին ժամանակներս անընդհատ թմբկահարում է «հարևանների հետ զրո խնդիր» կեղծավոր արտաքին քաղաքական կարգախոսը: Այս խորամանկ ասիական թակարդը նոր կամ թարմ խայծի կարիք ունի, որը կարող են կուլ տալ հեռու կամ մոտ հարևանները և ի մասնավորի՝ Թուրքիայի նորաթուխ եղբայր Վրաստանը: Ակնհայտ է, որ վրացական  ընդդիմությունն ու «կանաչները» կդրդեն Սաակաշվիլուն և ընկ. պարզաբանումներ պահանջել թուրքական կողմից, և այստեղ լարված թակարդի դռնակը կփակվի: Թուրքերը, մեղրածոր ու խորամանկ ժպիտը դեմքներին, երկար ու համառ բանակցություններ կվարեն բատոնո Միխեիլի դիվանագետների հետ, փշուր առ փշուր իբր զիջումներ կանեն և վերջում կհայտարարեն, որ հավատարիմ մնալով իրենց կարգախոսին` հրաժարվում են այս մեգանախագծի իրականացումից և հարևանների պահանջները «հարգում» են: Հիշյալ ենթադրությունն անուղղակիորեն հիմնավորվում է նաև նրանով, որ Կուրի ջրերից պոտենցիալ զրկվող Ադրբեջանն օլիմպիական հանգստություն է պահպանում, և տպավորություն է ստեղծվում, թե Ալիև կրտսերը «մեծ եղբայրների» կողմից վաղօրոք զգուշացված է այս շանտաժի խաղի կանոնների մասին: Իրանական արձագանքը ևս հայտնի չէ կամ գոյություն չունի, սակայն ռուսական կողմն անհանգստության որոշակի նշաններ է ցույց տալիս, չնայած դա արվում է Վրաստանի անհանգստությունների ֆոնին, և Կուրի հունի փոփոխումը, ռուսական վերլուծաբանների կարծիքով, Հարավային Կովկասում լուրջ քաղաքական հակամարտության պատճառ կարող է հանդիսանալ: Իսկ որ այս տարածաշրջանը ռուսական «հին վոտչինա» է և այստեղ կատարվող յուրաքանչյուր քիչ թե շատ լուրջ իրադարձություն առանց նրա գործուն մասնակցության ընդունելի ու հասկանալի չէ՝ գիտեն բոլորը: 

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ մեր պատմական հայրենիքում սկիզբ առնող գետի հունն են փոխում մեր հարևանները և չընկնենք կարոտախտի սենտիմենտների գիրկն ու սթափ նայենք այս  բավական լուրջ խնդրին: Թուրքական հիդրոշանտաժը կարող է նոր զարգացումներ ունենալ, և օրերից մի օր էլ սրանք նոր մեգահիդրոծրագիր կմշակեն այս անգամ արդեն մեկ այլ գետի` Արաքսի հունի փոփոխման վերաբերյալ: Հայտնի է, որ Իրանը ևս մի այդպիսի ծրագիր ունի Արաքսի հետ կապված, բայց այն իբր Ուրմիա լճին սպառնացող էկոլոգիական աղետը կանխելու համար է արվելու: Իսկ որ մենք չափազանց փնթի և ապաշնորհ ենք կառավարում մեր ջրային ռեսուրսները և տեր չենք կանգնում նույնիսկ միջպետական սահման հանդիսացող ջրային երակներին ու չենք խնայում մեր իսկ երկրում կուտակված ոռոգելի ու խմելու ջրի պաշարները, կարծում եմ՝ անհերքելի փաստ է: Թուրքերը Կուրն ու Արաքսը էն գլխից կպոչատեն, պարսիկները՝ էս (չնայած մեր որոշ վայ-վերլուծաբաններ ուրախությամբ հայտարարում են, որ Արաքսի հունի շեղումը դեպի Ուրմիա ծանր հարված կհասցնի Ադրբեջանի գյուղատնտեսությանը՝ կարծես Ադրբեջանը Ալթայան լեռներից այն կողմ է, իսկ Կասպից ծովը Խաղաղ օվկիանոսի ավազանին է պատկանում), և արանքում կտուժեն այն երկրները, որոնք պոչատելուն կամ պատրաստ չեն, կամ էլ ի զորու չեն:

Հիրավի, ջուրը լուրջ խաղաքար է դառնում մեր տարածաշրջանի քաղաքական զարգացումներում, և չէի ուզենա, որ մենք այս խաղի մեջ մտնենք ուշացած կամ էլ երկրորդական-երրորդական խաղացողի կամ «աուտչիկի» կարգավիճակով, որը հորթի հեզությամբ դաշտ է վերադարձնում այս աշխարհի ու տարածաշրջանի հզորների դաշտից դուրս խփած գնդակները:

 

Հետգրություն

Վայոց ձորում չար լեզուներն ամառվա գյուղատնտեսական թեժ աշխատանքների ժամանակ ասում են, որ նախիջևանյան թուրքերի էմիսարները միջնորդների օգնությամբ (բնական է՝ որոշակի ոչ փոքր վարձի դիմաց) լմնցնում են Հերհերի ջրամբարից մեծ քանակությամբ ջրի բացթողումը և ոռոգում իրենց պապակ հողերը: Չգիտեմ որքանով է սա իրական, թե տեղացիների ֆանտազիայի արդյունք է, բայց որ մեր չինովնիկներից սպասելի է այսպիսի կամ սրան նման քայլեր` միանգամայն ռեալ է: Կարծում եմ՝ «ադրբեջանական սխտորի» հոտը դեռևս փչում է մեր մաքսավորների և հարկային ու այլ պատկան մարմինների «բյուրեղյա ազնիվ» աշխատակիցների վրայից:     

 

Share        


Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


25.01.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը

Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը



25.01.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի

Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի



25.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավրովի բացած փակագիծը

Լավրովի բացած փակագիծը



24.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,

«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,



24.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները

Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները



24.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը

Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը



23.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ

Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ



23.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար

Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար



23.01.2012
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
Մոռացված բանի մայրաքաղաքը

Մոռացված բանի մայրաքաղաքը



20.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք

ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք



20.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...

Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...



19.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»

Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»


Նորությունների արխիվ

Լրահոս


25.01.2012 / 21:26
ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

ՓԱԿ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ



25.01.2012 / 21:23
ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ

ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԵՌԱՆԱԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ



25.01.2012 / 21:15
ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԷՋՄԻԱԾՆԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



25.01.2012 / 21:10
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՊԵԿ-ՀԱՐԿԱՏՈՒ ON LINE ՇՓՈՒՄԸ



25.01.2012 / 21:08
«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ

«ՕՐԱՆԺԻՆ» ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՍԱԿԱԳՆԵՐԸ



25.01.2012 / 21:00
ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ

ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ HUMAN RIGHTS WATCH-Ի ՀԵՏ



25.01.2012 / 20:56
ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՍԻՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ



25.01.2012 / 20:54
Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»

Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՆԱԿԸ ՆՈՒՐԲ ԵՎ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՐՄԻՆ Է»



25.01.2012 / 20:50
ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՊԵՍ ՎԱՍՏԱԿԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:48
ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ

ԱՆՏԱՐԿՏԻԴԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ



25.01.2012 / 20:46
ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ

ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ



25.01.2012 / 20:43
ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

ԱՐՈՆՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ



25.01.2012 / 20:40
ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ

ԹՈՒՐՔԻԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ



25.01.2012 / 20:36
ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ

ՍԻՄՈՎԻՉԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ



25.01.2012 / 20:34
ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԹԱՅԵՔՍ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:27
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒ՞Մ Է, ԹԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ



25.01.2012 / 20:26
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ



25.01.2012 / 20:21
ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ

ԿՈՏՈՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԸՆԹՐԵԼ ԷԻՆ



25.01.2012 / 20:20
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱԱՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԸ



25.01.2012 / 20:14
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ



25.01.2012 / 20:11
ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ

ՍԱՐԿՈԶԻԻ ՈՐԴՈՒՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ



25.01.2012 / 20:05
ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ

ՎԱՃԱՌՎԵԼ Է ՍՏԱԼԻՆԻ ԴԻՄԱԿԸ



25.01.2012 / 20:00
ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ

ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՑԵԼ



25.01.2012 / 18:50
ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ

ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՐՏԻ ԿԵՍԻՆ



25.01.2012 / 18:11
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԱԾՆԻՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻ



25.01.2012 / 17:31
ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ

ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿՐԾՔԻ ԲԱՆԱՁԵՎԸ



25.01.2012 / 17:27
ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ

ՆՈՐ ՆԱՄԱԿՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ



25.01.2012 / 17:00
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՍՍԵԼԽՈԶԲԱՆԿ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ



25.01.2012 / 13:53
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՑՈՒՅՑԻ



25.01.2012 / 13:47
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 25–ԻՆ



25.01.2012 / 13:46
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ



25.01.2012 / 13:41
«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»

«ԴԱ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆ Է»



25.01.2012 / 13:14
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ



25.01.2012 / 13:13
ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ

ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ 10-ՐԴ ԱՆԴԱՄԸ



25.01.2012 / 11:58
ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ

ՍԽԱԼ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ



25.01.2012 / 11:55
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



25.01.2012 / 11:52
ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ

ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ



25.01.2012 / 11:46
ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ

ԴԱՎՈՒԹՕԼՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ



25.01.2012 / 11:42
ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ

ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱ



25.01.2012 / 11:36
ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

ՎԹԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics