Մեկնաբանություններ

Բարոյական կանխակալության և դրա վնասների առիթով
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Մամուլը երկրում քաղաքական գործընթացի հայելային արտացոլումն է, հատկապես նախընտրական շրջանում։ Որքան զզվելի են քաղաքական գործընթացն ու նրա մասնակիցները, այնքան ավելի զզվելի է նրանց շահերը սպասարկող մամուլը։ Գաղտնիք չէ, որ հայկական մամուլը քաղաքական առումով կանխակալ է (դրանում, իհարկե, դատապարտելի ոչինչ չկա, քանի որ յուրաքանչյուր պարբերական իր քաղաքական-գաղափարախոսական հակումները պետք է ունենա), բայց դրան առանձնակի թովչանք է հաղորդում այն փաստը, որ այն կանխակալ է նաև բարոյապես։ Այս հանգամանքն էլ հենց անտանելի է, համենայնդեպս՝ այն մարդկանց համար, ովքեր այս բարդ իրականությունում պահպանել են խղճի ու օրինավորության գոնե ինչ-որ նշույլներ։ Պարզաբանեմ, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։
Որոշ ժամանակ է արդեն՝ 7or.am պորտալը սկսել է սպասարկել երկրորդ նախագահի և Գագիկ Ծառուկյանի շահերը։ Մինչ այդ պորտալի խմբագիր և համատեղության կարգով «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը լեգենդար Սյամոյի (Սամվել Բաբայան) «հաճախորդն» էր (ինչպես ինքն է սիրում ասել)։ «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտը (իրականում գոյություն չունեցող) գլխավորող պրն Թևանյանի տնտեսագիտական գիտելիքներում հատկապես պետք է առանձնացնել նրա՝ ընդհատակյա բազմամիլիոն կարողությունները մեկնաբանելու ունակությունը (մասնավորապես, պրն Թևանյանը ժամանակին փայլուն կերպով հետ էր մղում Սամվել Բաբայանին վերագրվող ձեռներեցային գործունեությունը՝ հանճարեղորեն ապացուցելով, որ պրն Սյամոյի բազմամիլիոնանոց կարողությունն ընդամենը «ազգային հերոսի» երկրպագուների նվիրատվությունների արդյունքն է, ոչ թե ընդհատակյա կոմերցիայի)։
Հիմա անցնենք պրն Թևանյանի և նրա պորտալի բարոյական կանխակալությանը։
Մի քանի օր առաջ նա մի հոդված ուներ՝ նվիրված էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը։ Դրանում ասվում էր, որ հանձնաժողովը պետք է իրեն ամբողջովին նվիրի նախագահ Սարգսյանի, նրա փեսայի, եղբոր և այլոց գործունեության հետաքննությանը։ Մասնավորապես, հոդվածում մոտավորապես այսպիսի բառեր կային. «2000-ականների սկզբին «Ֆորբս» հանդեսը հրապարակել է Հայաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակը, և այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը դրանում զբաղեցնում էր առաջին տեղը...» և այլն, և այլն։ Մի խոսքով՝ խոսվում էր նախագահ Սարգսյանի և նրա մերձավոր շրջապատի անսանձ կոռումպացվածության մասին։ Ստո՛պ։ Այ, սա արդեն բարոյական կանխակալություն է, որը չպետք է տեղ ունենա Երկրի վրա։ Չէ՞ որ բանն այն է, որ «Ֆորբս» հանդեսը Հայաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում նշել է ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախարար Սերժ Սարգսյանին։ Հարց է ծագում. ինչո՞ւ է կես-ճշմարտությունն ասվում։ Չէ՞ որ դա գարշելի է։ Եվ կրկնակի գարշելի է այն ժամանակ, երբ կես-ճշմարտությունը հետապնդում է մեկին արատավորելու, իսկ մյուսին՝ պարզերես անելու նպատակ։ Այս առնչությամբ կուզենայի մի քանի նկատառում հայտնել։
Առաջին. ոչ մեծ ուսուցողական հանձնարարական պրն Թևանյանին և բարոյապես կանխակալ մյուս հրատարակիչներին. պարոնայք, պետք է հաշվի առնել, որ դուք աշխատում եք այն բանի համար, որ հանրային կարծիքն ուղղորդեք դեպի ձեզ ու ձեր տերերին շահավետ կողմը, իսկ հանրային կարծիքն անհրաժեշտ ուղղությամբ արձագանքում է այն ժամանակ, երբ կան անկեղծության և ճշմարտության նշաններ։ Հասկանալի է՝ ոչ անկեղծության, ոչ ճշմարտության հոտ նման հրապարակումներից, որոնցում միայն կես-ճշմարտություն կա, չի բուրում. հետևաբար, դուք չեք հասնում ցանկալի արդյունքին և չեք արդարացնում ձեր տերերի տված փողերը։ Անշուշտ, Սերժ Սարգսյանը հեռու է հրեշտակ լինելուց, իսկ գրագետ մոտեցման դեպքում կարելի է նրան այնպես վարկաբեկել ու խայտառակել, որ, մեղմ ասած, ոչ մեկին քիչ չի թվա, բայց դրա համար գործին պրոֆեսիոնալ մոտեցում է պետք։ Հակառակ դեպքում արդյունքը կլինեն հակադարձ էֆեկտն ու ընթերցողների նողկանքը։
Երկրորդ. մարդուն բացառապես լուսավոր տոներով ներկայացնելու անմիտ ու, բնականաբար, անհաջող փորձերը նույնպես հակառակ ռեակցիայի են հանգեցնում։ Օրինակ, Գագիկ Ծառուկյանը, որն այսօր պրն Թևանյանի համար «հույսի շող» է (ինչպես ժամանակին՝ Սամվել Բաբայանը), 7or.am պարբերականում գրեթե Կոնրադ Ադենաուերի կարգի պետական գործիչ է երևում։ Դա, անշուշտ, այդպես չէ. ավելին, հայերի մեջ իսկական պետական գործիչներ լինել չեն կարող, այն էլ՝ այդ տրամաչափի։ Եվ սովորական կոմերսանտի մասին հոգեցունց պամֆլետներ գրելը, մեղմ ասած, պարկեշտ չէ, էլ չեմ խոսում այն մասին, որ դրանով իսկ հանրային կարծիքում նրա հանդեպ բացասական միավորներ են գոյանում։
Երրորդ. որոշ քաղաքական նախաձեռնությունների գծով նույնպես պրն Թևանյանը բարոյական կանխակալություն է դրսևորում։ Օրինակ, նա հարյուրտոկոսանոց համամասնական ընտրահամակարգի թունդ երկրպագու է։ Իհարկե, ավելորդ է խոսել այն մասին, որ, նախ, ամենադեմոկրատական ընտրահամակարգը մեծամասնականն է, որը կիրառվում է ամենադեմոկրատական երկրներում (ասենք՝ ԱՄՆ-ում), երկրորդ՝ Հայաստանում ընտրությունները միշտ կեղծվելու են, անկախ ընտրահամակարգից։ Պարզապես պետք է ասել, որ պրն Թևանյանը դժգոհ է ներկայիս ընտրահամակարգից, քանի որ նրա տերերը մեծամասնական օկրուգներում հաջողության քիչ հնարավորություններ ունեն, դրա համար էլ նա հանդես է գալիս բոցավառ ճառերով և նույնիսկ սեփական պարբերականին է հարցազրույց տալիս՝ ասելով, թե Սերժ Սարգսյանին սպառնում է... Լյուդովիկոս XVI-ի ճակատագիրը (գիլյոտին), որն, իբր, այդ օրին հասավ այն պատճառով, որ ժամանակին չմեծացրեց պառլամենտի իրավասությունները։ Թե ինչ կապ ունի ընտրահամակարգը խորհրդարանի իրավունքների և իրավասությունների հետ՝ հայտնի չէ։ Բայց գլխավորը պրն Թևանյանի համար դա չէ, այլ այն, որ ժամանակին ու էֆեկտիվ կերպով տագնապ հնչեցվի և հասարակությանը հասցվեն անհրաժեշտ ազդանշանները գործող նախագահի կոռումպացվածության և հակազգային լինելու մասին։
Մի խոսքով՝ մինչև 2013թ. փետրվարի վերջը մեզ համբերություն ցանկանանք՝ նյարդային ցնցման չհասնելու համար։ Դե, իսկ բարոյապես կանխակալ պարբերականներին ցանկանք ուղեղների պայծառացում, որպեսզի նրանք գոնե չխորտակեն, մեր նյարդերի հետ մեկտեղ, նաև իրենց տերերին։
Հետգրություն
Դե, իսկ Ռոբերտ Քոչարյանի համար իսկապես դժվար ժամանակներ են գալիս։ Ամեն օր նա հայ ժողովրդի լուսավոր ապագայի պայքարի գծով զինակից է կորցնում։ Մի քանի օր առաջ երկրորդ նախագահը զրկվեց իր թիմի ինտելեկտուալ սյուներից մեկից՝ «Բանգլադեշցի Համո» մականվանյալ Աշոտ Հովհաննիսյանից՝ ձվերի ու քաղաքական նպատակներով դրանց օգտագործման կրքոտ սիրահարից։ Քոչարյանի մյուս ինտելեկտուալ հենասյունը՝ պրն Թևանյանը, զբաղված է նրանով, որ հանրային կարծիքի մեջ զզվանք է սերմանում երկրորդ նախագահի ու նրա շրջապատի հանդեպ՝ դրանով իսկ կասկածներ ծնելով առ այն, թե պրն Թևանյանն իրականում ոչ թե Քոչարյանի ու Ծառուկյանի, այլ նախագահ Սարգսյանի մունետիկն է։ Հավանաբար, երկրորդ նախագահին շտապ անհրաժեշտ է խորհել և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, այլապես մեկ տարի անց նրանից գրեթե բան չի մնա...
Գնահատում



Կարծիքների քանակը - 17
Կարծիքներ
Г-н Гарегинян. Спасибо за отличную статью!!. Судя по комментариям, Вы разворошили осиное гнездо))).
Ժամանակով Ռոբը հոն էր, Խեղճ Սյամոյի տեղը փոս էր, Միայն գիտեմ ոչ որդիանց որդի Ճարել էր մի Անդոյի մորթի: Յոթ օր յոթ գիշեր հարսանիք արավ, Բայց Անդոյի փոստը Վարդանը տարավ, Սիֆիլիթասում վրան աղ արավ, Ու Ռոբին նորից մեյդան նա տարավ: Յոթ օրվա հրաշք, էլ որը ասենք. Թևանյան Անդոն փողերը կերավ, Ու խեղճ Սյամոյին դարբեդար արավ, Հիմի բոլորը մի մի փետ առած Սյամո են փնտրում, Մոսկովներն ընկած: Ու՞ր է ասում են,էն քցող Սյամոն, Թե բռնենք հանկարծ Անդո ցույց կտանք: Իսկ Անդոն խելոք գառնուկի նման, Տիրոջը փոխել, այլ ծիծ է գտել, Ու իր կաղ էշով քարվանը մտել, Ազգի փրկիչի մուշտակ է հագել: Բայց թե բոլորը ծախու գրչակին, Լավ ճանաչում են` ինչ էլ նա հագնի: Мораль сей басни: Роб продажных не любил, Но обожал похалимаж Андо Теваняна
es paster em uzum! Past unes?! Parza vor chunes u chesel kara unenas! Vorovhetev hnaravor che past unenal mi bani masin vore goyutyun chuni!
Որ 7or,am կայքը ցախվացա ետ հաստատա.........................
Mishtel liqe marda exe vore inqnahastatvel e i-netum apushutyunner grelov, txamardlamish linum i-netum qfur talov. Ete bolorin hat hat patasxanes kyanqt chi heriqi. Uxxaki mi hat harc - hstak dzezanic ova tese vor 7orin poxen tve kocharyane kam carukyane, kam cankacac ayl mard? Ov uni hstak texekutyunner vor ayd kayqe inchvor mekina caxvac?! Parza vor vochmektel chunek! U chekel kara unenak! Vorovhetev tenc ban chka! Isk xosal i-netum bolornel karox en. P.S. @s achqis Mishike ira sax resursnere uxela ayn banin vor qvearken ays hodvaci tak ev qvearken gerazanc tarberaki ogtin. Celi 56 dzayn!) Ay henc aydqanel dzayneq duq havaqelu maisin texi unecox @ntrutyunnerin :)
7 օր ին էլ. փոստով նամակ էի ուղարկել, մի քանի հարց , ընդամենը, բայց դոդի թուլաները լայեղ չարեցին պատասխանել, արա էտ որ ռոբիկին ու դոդին տենց քսմսվում եք, այ վատ կնոջ տղաներ, բա ձեր ռեյծինգի մասին չեք մտածում՞, միշիկին էլ, տիրացուին էլ, գեղացի Առինջեցուն էլ, իժոին էլ ռոբիկին էլ ժողովուրդը մի գեղեցիկ օր թարս հաքնելու ա,
sharunakek 7 ori hashvin dzer sayti reytinge barcracnel) reytingic baciel de poxeq eli stanum Mishikic, tak chto principi spaselie vor ayspisi "verlucakan" hodvacner noreic khaytnven. Glxavore nae vor ararkayakan aselu ban chuneq, u ancnum eq andznakan viravoranqneri makardaki. Ete hima вы все так нервно чешитесь, то можно представить что за ересь будет писаться во время активной предвыборной кампании))
es sax 7ori xmbagrakane lcvela stex)) 7 or y 7 gisher ankap xosaluen irenc vochi mech... irang edgan chekan, vor iranc masin arzer grel... что касается искренности 7ора, то действительно они такие искренние ... своей глупостью, дальше некууда. hahaha
knereq bayc aveli himar hodvac shutvanic chei kardacel!!! Lav kliner mi qich mtacel heto grel!!! Chstacvac analitikner iharke patahum en bayc gone hamestutyun en unenum cuyc chtal irenc [email protected]!!!
Ձեզ ինչ կա, գիլյոտին չունեք, մաքսիմում ցմահ բանտում նստեք... խոսում եք էլի
Ալեքս ջան, էսօր երբ կգաս մեր յան փողը վեկալես բա՞
"...իսկ հանրային կարծիքն անհրաժեշտ ուղղությամբ արձագանքում է այն ժամանակ, երբ կան անկեղծության և ճշմարտության նշաններ..." - փաստորեն այս հոդվածին արձագանք չի լինելու լայն շրջանակներում))))
mishike yavni nervaynacaca u chgidi gluxe vor patov ta. Ayl paragayum senc hodvac grel cher ta
Явно стиль клиентов Мишика! Eqa mardeq bayc senc banereq grum, mianqamic palitek linum! Hodvac groxe erevi endanrapes chi tirapetum iravichakin, kamel tirapetelov handerdz kataruma zakaze.А автору статьи наверное даже не платят, он за еду работает!!! Теперь более подробно по пунктам. 1 - прежде чем давать кому-то советы и рекомендации нужно помнить, что не всегда ваши хозяева будут вас защищать. Второе - грязные инсинуации, дальше и говорить не надо. 3 - лучше почитайте политологическую литературу, а потом только делайте "анализ" о преимуществах того или иного вида избирательной системы.
Интересно, автору статьи мало платят или его умственные способности не позволили ему написать что-то более весомое. К "первому" скажу, что это тактика проправительственных (проплаченных) СМИ - представить СС как "меньшее" из зол. "Второе" - наглая лож и клевета. "Третье" - если уровень вашего образования не позволяет вам понять какая связь существует между пропорциональной системой и полномочиями Парламента, то уж будьте добры молчать, а не выставлять свою безграмотность и некомпетентность на всеобщее обозрение! По словам автора, ничего не смыслящего в устройстве политических систем, американская демократия более "демократична", нежели датская или скандинавская!
bolorn el caxu takanqner en
меня ТАААК раздражает этот сайт!!! я далеко не "поклонник" президента саргисяна, просто на сайте 7ор такие убойные и глупейшие выводы делаются, что даже внушительно принятая доза алкоголя не в состоянии их чуть-чуть "приукрасить". более не вникаю, что там пишут, поскольку мои нервы дороже, на фиг их, тем более что-что, а оппозиционной прессы хватает ...