30/01/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


25.01.2012

Պարզվում է, որ «կարգին եվրոպացի ենք», բայց «էշի ականջում դեռ քնած ենք»

Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ

Սո՛ւտ են մարդկայնություն, խիղճ, արդարություն, քրիստոնեություն խոսքերը. Եվրոպան գազան է և ավազակ, արյունարբու և ոճրագործ... …Եվ մեր մեջ մեռավ  հավատքը դեպի մարդը, կուլտուրան, Աստված, մորալ, իդեալ <…> Եվրոպան մեր արյունը առուտուր դարձրեց…

 Ավ.Իսահակյան, Հիշատակարան

Ave! Եվրոպա, Հայաստանն է գալիս` զինված քո քաղաքակրթության բոլոր նվաճումներով: Ընդունի´ր քո գիրկը եվրահայերին (խոսքը քո փախստականների ճամբարներում պատսպարվածների մասին չէ), որոնք 2001թ. հունվարի 25-ին, Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու օրվանից սկսած, դադարել են «հետամնաց ասիացի» լինել և որդեգրել են քո արժեհամակարգերի ողջ «ծաղկեփունջը»:

Սրան-նրան հղում կատարելով վաղուց էին հայերը պնդում, որ մենք «Ասիայի եվրոպացիներն» ենք և կրողն ենք յուրօրինակ եվրասիական քաղաքակրթության: Համ էլ որոշ հայագետներ մեր նախնիներին ժամանակին բերում էին Բալկաններից, իսկ մենք Եվրոպային շատ բան ենք տվել և փոխարենը… Բոլորն էլ գիտեն, բայց չեն արտահայտվում, որովհետև Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումից հետո պոլիտկոռեկտ չէ եվրոպացի մեր «եղբայրներին» թթու կամ մռու խոսք ասել: Ես` նվաստս, կարող եմ ինձ «թույլ տալ» պոլիտկոռեկտ լինել, բայց հայոց մեծերի բերանը հո չե՞մ կարող փակել և «հանդիմանել» մեծ Վարպետին` իր գրառումների կամ արտահայտած մտքերի համար:

Չենք սիրում լսել մեր մեծերին, էլ ուր մնաց հին ու նոր իմաստուններին: Անընդհատ նույն փոսի մեջ ենք հայտնվում և մեզ կերակրում ենք սին հույսերով: Անիրագործելին ու անիրականը հալած յուղի տեղ ենք ընդունում, սպասում հրաշքի մի մորթապաշտ ու շահամոլ քաղաքակրթությունից, ինչպիսին եվրոպականն է, որը բազմիցս մեր արյունն ու դատը գծուծ առևտրի առարկա է դարձրել: Հիմա էլ պատեհ-անպատեհ փողհարում ենք եվրոպական արժեքների առավելությունների մասին` մարդիկ, որոնք եվրոպականությունից այնքան հեռու են, որքան Երկիր մոլորակը Մեծ արջի համաստեղությունից: Իրապես, լավ կլիներ, որ եվրոպացիների նման ապրեինք մեր երկրում և մեր հայրենակիցներն անկոչ հյուրերի նման քարշ չգային «երրորդ աշխարհից» գաղթածների համար ստեղծված փախստականների ճամբարներում և քաղաքացիություն մուրային եվրոպական երկրներից: Լավ կլիներ, բայց «հայի բախտ» է. ցանկանում ենք լավ ու բարեկեցիկ ապրել, սակայն շարունակում ենք գոյություն քարշ տալ, ուզում ենք արդար հասարակություն ունենալ` ամեն քայլափոխի հանդիպում ենք ճչացող անարդարությունների և ապօրինությունների, և այսպես շարունակ:

Տասնմեկ տարի առաջ այս օրը դարձանք Եվրախորհրդի անդամ: Մի օր էլ երևի ԵՄ անդամ կդառնանք: Է´հ, հետո՜: Եվրախորհրդի ու եվրոպական ընտանիք կոչվածի այդ ո՞ր չափորոշիչներին «ընդհուպ մոտեցանք» կամ որդեգրեցինք դրանք` բացի կպչուն աղանդավորներին գործունեության ազատություն և լեգիտիմություն տալուց և միասեռականներին քրեորեն չհետապնդելուց: Հա, մոռացա հիշել մահապատժի վերացումը և այնպիսի մի անմարդկային երևույթի կիրառումը, ինչպիսին ցմահ ազատազրկումն է  (այսօր փոքր Հայաստանում 100-ից ավելի ցմահ դատապարտված կա): Գուցե ե՞ս եմ Լուսնից կամ Մարսից իջել և չեմ հասկանում մեր իրականությունը, կամ էլ այդ արբանյակից ու մոլորակից է ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, որի «եվրաօպտիմիզմն» անսահման է ու հաստատակամ, ինչպես նրա երիտասարդ «պռադվինուտի» (կներեք սլենգի համար) քաղաքական գործընկերների «համոզմունքները»: Չգիտեմ, երևի սրանց քաղաքական գնացքը ճեպընթացի արագությամբ է գնում, բայց, ախր, Հայաստանից դուրս միայն փակուղիներ են, և հասկանալի չէ, թե մինչև որ կայարան կհասնեն «հայրենախև ու եվրոպաձև» երիտասարդները: Երիտասարդ պատգամավորը կարծում է, որ այսօրվա դրությամբ բազմաթիվ եվրոպական արժեքներ արդեն առկա են, իսկ մի քանի տարի հետո երկիրն ամբողջությամբ կդառնա դրանց կրողը: «Խոսելով եվրոպական արժեքների մասին՝ ես նկատի ունեմ, որ, առաջին հերթին, այն արժեքները, որոնք կոչված են հարցեր լուծել, կապված են մարդու իրավունքների, ընտրությունների անցկացման հետ: Հայաստանն այսօր ընդունելի է զարգացած պետությունների կողմից, որին նպաստում է այն հանգամանքը, որ երկիրը հետևում է եվրոպական արժեքներին»,-նշել է Ավագյանը (https://news.am/arm/news/90596.html):

Դե, արի և իրական եվրոպացի դառնալու մտքից «մի խելագարվի, վարդապե´տ»: «Խելագարվելուց և ուրախությունից» հայկական մանուկ դեմոկրատիան խեղդելուց առաջ եկեք տեսնենք, թե եվրոպական կոչվող չափորոշիչներից որոնք են, համաձայն մեր պատգամավորի համոզման, այդպես դյուրին յուրացվել և մարսվել մեր երկրի կողմից:

Արդարադատության համակարգ. երկար-բարակ չանդրադառնալու համար հայ իրականության ամենացավոտ խոցերից մեկին՝ բերենք այս ոլորտի համար պատասխանատու նախարարի խոսքն առ այն, որ մեր բնակչությունը 80%-ով չի վստահում դատական մարմիններին: Ուժային կառույցների մասին խոսելն արդեն իսկ ավելորդ է, երբ աչքիդ առաջ են Թամամյան-Օհանյան սերիալն ու ֆարսը:

Խոսքի ազատություն. սա այն եզակի բնագավառներից է, որտեղ բավական «մեծ նվաճումներ» ենք գրանցել, հատկապես ափեռ-ցփեռ շաղակրատելով և ծախու կամ կանխակալ լրատվամիջոցների առատությամբ:

Ընտրության իրավունք. այս բնագավառն էլ պակաս «նվաճումներ» չի գրանցել: Ընտրում և խորհրդարան ենք ուղարկում մեր իսկ մաշկից «յոթ կաշի քերթող» գեղցի օլիգարխներին, «լավ տղերքն» ու կեղծ հեղինակությունները որպես ընտրատարածքների ու ընտրատեղամասերի «նայողներ» են հանդես գալիս, գյուղապետերի ընտրությունների ժամանակ եղբայրը եղբոր դեմ է դուրս գալիս, կամ էլ ընտրություններից առաջ փրփրաբերան քննարկում ենք համամասնական-մեծամասնական համակարգերի առավելություններն ու թերությունները: Մի խոսքով՝ և´ հաջողությամբ ընտրում ենք անարժաններին, և´ նույն հաջողությամբ բողոքում, թե ընտրովի մարմինները լավ չեն աշխատում և չեն հոգում ժողովրդի հոգսերը: Սրանից էլ լավ Եվրոպա ո´չ Կ.Ավագյանը կերազեր, ո´չ էլ մյուս «եվրոպասերները»:

Կոռուպցիայի դեմ պայքար. թույլ տվեք առանց մեկնաբանությունների...

Երկխոսության մշակույթ. այստեղ էլ կարելի էր առանց մեկնաբանությունների, բայց բոլորս էլ գիտենք, որ մենք` հայերս, մենախոսության լավագույն վարպետներ ենք համարվում և համլետյան «Լինել, թե չլինելը» գերադասում ենք մարդավայել ապրելուն: Ամեն երկրորդ հայ քաղաքական գործիչ Արիստոտել է ու Մաքիավելի, էլ չհաշված Բոնապարտ ու Չերչիլ: Էլ ինչ կարիք կա մեկմեկու լսելու, եթե դրա մշակույթը խորթ է սոլո համարների սիրահար մեր քաղաքական այրերին:

Կրթական համակարգ. 20 տարվա ընթացքում երևի ամենաշատ ծեծված և մաշկազերծ արված մի ոլորտ, որն իր ներքին բովանդակությունից և իրեն վերապահված առաքելությունից զրկվելով՝ դարձել է իսկական խրտվիլակ, որի գլխին փորձում են հարմարեցնել Բոլոնիայի մագիստրոսական թասակը: Պատկերը ողորմելի է ստացվում, և Տիգրան Երազկոտի մուրազը փորում է մնում, քանզի համաշխարհային մակարդակի 10 համալսարանների ստեղծման իդեա-ֆիքսն իր ծննդյան փուչ օրից դատապարտված էր մահվան:

 

Հետգրություն-1

Ես ասիացի եմ և չեմ ամաչում ասիացի լինելուց, բայց իմ մեջ զզվանքի և արգահատանքի զգացում են առաջացնում այն եվրահայերը, որոնց ֆրակի տակից ոջլոտ չուխայի օձիքն է երևում: Ես եվրոպացիներին կապկել չեմ ուզում, ես ուզում եմ իմ երկրում ապրել եվրոպացու կենսամակարդակին վայել պայմաններում:

 

Հետգրություն-2

Վերջապես ժամանակն է հասկանալ, որ էս դժբախտ ժողովուրդը քաքն է ընկել իր աքսակալների ձեռքը: Հիմա աքսակալի նոր սերունդ աճեցնելու իմաստը ո՞րն է: Երկրի ղեկավարությունն իր հանդեպ, մեղմ ասած, հեգնանք առաջացնելու այլ մեթոդ մի՞թե չգիտե:



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 1

Կարծիքներ

  • Karen12:54 | 25.01.2012
    ԱՐՏԱԿԱՐԳ ՀՈԴՎԱԾ Է

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Նորությունների արխիվ

Լրահոս


30.01.2012 / 19:35
Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է Ա.ՍՈՐՈԿԻՆԻՆ

Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է Ա.ՍՈՐՈԿԻՆԻՆ



30.01.2012 / 19:18
ՎՐԱՑԻՆԵՐԸ ՄԻՏՈՒՄՆԱԲԱՐ ԵՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ

ՎՐԱՑԻՆԵՐԸ ՄԻՏՈՒՄՆԱԲԱՐ ԵՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ



30.01.2012 / 19:15
ԿԲԱՑԵՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԹԱՆԳԱՐԱՆ

ԿԲԱՑԵՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԹԱՆԳԱՐԱՆ



30.01.2012 / 19:08
ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԲԱՐԳԱՎԱՃԵԼ

ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԲԱՐԳԱՎԱՃԵԼ



30.01.2012 / 19:00
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ



30.01.2012 / 18:54
ՑՈՒՐՏԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԱՀ Է ՓՌՈՒՄ

ՑՈՒՐՏԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԱՀ Է ՓՌՈՒՄ



30.01.2012 / 18:38
ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ

ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ



30.01.2012 / 18:27
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՀԵՌՈՒ ՉԷ

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՀԵՌՈՒ ՉԷ



30.01.2012 / 18:22
ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆ ԿՏԱՐՎԵՆ ՄԱՐՏԻՆ

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆ ԿՏԱՐՎԵՆ ՄԱՐՏԻՆ



30.01.2012 / 18:14
ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ



30.01.2012 / 17:31
ՇԵՆՔԵՐԻ ՃԱԿԱՏԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ԿՄԱՔՐՎԵՆ ՈՒ ԿԲԱՐԵԿԱՐԳՎԵՆ

ՇԵՆՔԵՐԻ ՃԱԿԱՏԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ԿՄԱՔՐՎԵՆ ՈՒ ԿԲԱՐԵԿԱՐԳՎԵՆ



30.01.2012 / 17:19
ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ «ԴԻՆԱՄՈ»

ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ «ԴԻՆԱՄՈ»



30.01.2012 / 17:15
«ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ, ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ»

«ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ, ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ»



30.01.2012 / 17:10
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 3-ՐԴ ՏԵՂԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՌԱՆՏՅԵՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 3-ՐԴ ՏԵՂԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՌԱՆՏՅԵՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ



30.01.2012 / 16:54
ԲԱԹՈՒՄԻԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՆԴԵԼ ՆՈՐ ՄԶԿԻԹԸ

ԲԱԹՈՒՄԻԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՆԴԵԼ ՆՈՐ ՄԶԿԻԹԸ



30.01.2012 / 16:35
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԲԵՅՈՆՍԻՆ

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԲԵՅՈՆՍԻՆ



30.01.2012 / 16:26
ԼԱՎՐՈՎԻ ՀՈՒՅՍԸ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐՆ ԵՆ

ԼԱՎՐՈՎԻ ՀՈՒՅՍԸ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐՆ ԵՆ



30.01.2012 / 16:22
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 30–ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 30–ԻՆ



30.01.2012 / 16:14
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳԱԶԱՄՈՒՂ Է ՊԱՅԹԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳԱԶԱՄՈՒՂ Է ՊԱՅԹԵԼ



30.01.2012 / 16:02
ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՃԻՇՏ ՉԵՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՃԻՇՏ ՉԵՆ



30.01.2012 / 15:58
ԵԹԵ ԻՐԱՆԸ ՌՄԲԱԿՈԾՎԻ

ԵԹԵ ԻՐԱՆԸ ՌՄԲԱԿՈԾՎԻ



30.01.2012 / 15:54
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԴԱՍԱԽՈՍԵԼ Է

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԴԱՍԱԽՈՍԵԼ Է



30.01.2012 / 15:10
ԿԱՆԽՎԵԼ Է ԿԵՂԾ ՕՂԻ ԵՎ ԿՈՆՅԱԿ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԽՈՇՈՐ ԴԵՊՔ

ԿԱՆԽՎԵԼ Է ԿԵՂԾ ՕՂԻ ԵՎ ԿՈՆՅԱԿ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԽՈՇՈՐ ԴԵՊՔ



30.01.2012 / 15:05
ԴԱՍԱԳՐՔԵՐ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԴԱՍԱԳՐՔԵՐ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ



30.01.2012 / 14:31
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ



30.01.2012 / 14:25
ՊՈՌՆՈՆ՝ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԹՇՆԱՄԻ

ՊՈՌՆՈՆ՝ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԹՇՆԱՄԻ



30.01.2012 / 14:25
ԼԱՎԱԳՈՒՆՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ

ԼԱՎԱԳՈՒՆՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ



30.01.2012 / 14:20
ՆԵՐԿՐՎՈՂ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է ՄՈՏ 12 ՏՈԿՈՍՈՎ

ՆԵՐԿՐՎՈՂ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է ՄՈՏ 12 ՏՈԿՈՍՈՎ



30.01.2012 / 14:08
«ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆԸ» ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՌԱՆԿԱՐ ՉՈՒՆԻ

«ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆԸ» ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՌԱՆԿԱՐ ՉՈՒՆԻ



30.01.2012 / 14:05
ԿՈՒԴՐԻՆԸ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ ԱՆՑՈՒՄԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԻ ԴԻՏՈՒՄ

ԿՈՒԴՐԻՆԸ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ ԱՆՑՈՒՄԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԻ ԴԻՏՈՒՄ



30.01.2012 / 13:59
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ



30.01.2012 / 13:15
ԴԵԿԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

ԴԵԿԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ



30.01.2012 / 13:09
ՁԻԱՀ-Ը ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է ԴԱՌՆՈՒՄ

ՁԻԱՀ-Ը ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է ԴԱՌՆՈՒՄ



30.01.2012 / 12:56
ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ

ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ



30.01.2012 / 12:44
ՖԻԼԻՊ ԼԵՖՈՐԸ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ

ՖԻԼԻՊ ԼԵՖՈՐԸ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ



30.01.2012 / 12:31
ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ԲԱՆ Է ԳՏԵԼ

ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ԲԱՆ Է ԳՏԵԼ



30.01.2012 / 12:06
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ



30.01.2012 / 12:03
ԻՆՉՔԱՆ ՀԵՌՈՒ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ: ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ԻՆՉՔԱՆ ՀԵՌՈՒ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ: ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ



30.01.2012 / 11:45
ՊՈՒՏԻՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿ» ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

ՊՈՒՏԻՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿ» ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ



30.01.2012 / 11:35
ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱ և ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱ և ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics