Մեկնաբանություններ

Անքննելի է վարչապետ Սարգսյանի իմաստությունը
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընտանիքով սրտահույզ այցելություն է կատարել Վազգեն Սարգսյանի թանգարան, հետո՝ նրա հայրական տուն, որտեղ նրանց պակաս սրտալի, սիրալիր և անուշեղեններով լի ընդունելություն չեն ցուցաբերել։ Մամուլում 12-րդ վարչապետի այցելությունը 8-րդի տուն բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել (մասնավորապես, գրվում էր այն մասին, թե, իբր, նախագահ Սարգսյանը մտադիր է զատվել ՀՀԿ-ից և կուսակցական կառավարման երասանները հանձնել վարչապետին և այլն)։ Քաղաքական մեկնաբանություններ մենք չենք անի, բայց այլ բնույթի մի երկու նկատառում կհայտնենք։
Գաղտնիք չէ, որ Հայաստանը սուվերենությունից զրկված երկիր է, ինչով էլ կարելի է բացատրել իշխանությունների հակապետական և հակազգային շատ գործողություններ։ Օրինակ, բանկային բարձր տոկոսադրույքները ՀԲ-ի և ԱՄՀ-ի հանձնարարականն են։ Բարձր տոկոսադրույքները թույլ չեն տալիս զարգացնել արտադրությունը և տնտեսությունն ընդհանուր առմամբ, բայց, փոխարենը, օգնում են զսպել ինֆլյացիան։ Փաստորեն, երկրի ղեկավարությունը գիտակցաբար կործանում է տնտեսական զարգացումը և արժանանում իր հանդեպ բնակչության բացասական վերաբերմունքին, սակայն ինչ-որ չափով դա ներելի է, որովհետև հասկանում ենք, որ պետությունը բավարար սուվերենություն չունի՝ հրաժարվելու համար կործանարար հանձնարարականները կատարելուց։ Կամ՝ վերցնենք կրթական բարեփոխումը, որից տեսանելի ապագայում Հայաստանում ոչ դպրոց կմնա, ոչ բարձրագույն դպրոց. միանշանակ է, որ երկրի ղեկավարությունն այս կործանարար քայլին նույնպես գնացել է արտաքին ճնշման տակ, դրա համար էլ դա նույնպես ինչ-որ չափով ներելի է։ Բայց երբ երկրի ղեկավարությունը՝ հանձին պաշտոնատար առաջին դեմքերի, վնասակար գործողություններ և քայլեր է իրականացնում, որոնք պարտադրված չեն դրսից, այլ մտահղացվում են տեղում, ապա առողջ բանականությունը հրաժարվում է դրանք որակել որպես նորմալ, մեղսունակ մարդու արարքներ։ Բացատրենք ավելի կոնկրետ։
Հայտնի է, որ քաղաքական գործիչները հսկայական փողեր են ծախսում հանրային կարծիքում դրական միավորներ հավաքելու վրա, քանի որ Հայաստանում քաղաքական գործչի համար գլխավորը հանրային կարծիքի բարեհաճությունն է։ Հսկայական փողեր են ծախսում, բայց միևնույն ժամանակ չեն մոռանում այնպիսի բան անել, ինչից հանրային կարծիքում իրենց հանդեպ միայն նողկանք է առաջանում, ընդ որում՝ դա անում են առանց որևէ արտաքին ճնշման, այսպես ասած՝ ի հետևանք, եթե մեղմ արտահայտվենք՝ սեփական խևության։ Օրինակ, հրապարակավ քննարկում են բանտարկյալ կանանց հատկացվող տամպոնների և միջադիրների քանակի մասին։ Իհարկե, տամպոններն անհրաժեշտ են բանտարկյալ կանանց, և պետությունը պարտավոր է ապահովել նրանց դրանցով, բայց մի՞թե չէր կարելի այդ որոշումն ստորագրել, այսպես ասենք, կոնֆիդենցիալ ձևով, ուղիղ եթերով չաղմկել դրա շուրջ և չարժանանալ երկրի ողջ բնակչության քմծիծաղին։ Արդյո՞ք կառավարության բոլոր որոշումներն ու կարգադրություններն են հեռարձակվում հեռուստաալիքներով։ Իհարկե, ոչ։ Ուրեմն, ինչո՞ւ համազգային եթերի համար ընտրել հենց այն պահերը, որոնք բոլորի մեջ միաժամանակ և՛ ծիծաղ, և՛ սրտխառնուք են առաջացնում։
Կամ՝ վերցնենք վարչապետի՝ կովերի խնամքի դասերը երկրի գյուղացիությանը։ Մի՞թե դժվար էր գլխի ընկնել, որ դրանք ձեռք առնելու առիթ են հանդիսանալու և կառավարության ղեկավարին վերածելու են համազգային ծաղրուծանակի առարկայի։ Մի խոսքով՝ մեզնից յուրաքանչյուրը կկարողանա նման տասնյակ-հարյուրավոր դրվագներ հիշել, որոնք, անկասկած, հավուր պատշաճի կօգտագործվեն ընդդիմախոսների կողմից և կփչացնեն այն միլիոնների էֆեկտը, որոնք ծախսվել են հանրային կարծիքում դրական միավորներ վաստակելու վրա։
Վարչապետի այցը «սպարապետի» թանգարան և հայրական տուն այդ նույն սերիալից է, կամավոր ինքնաոչնչացման, հասարակության աչքում սեփական հեղինակության ոչնչացման սերիալից, ինչը հասկանալն ամենևին էլ դժվար չէ։ Ի վերջո՝ ի՞նչ է Վազգեն Սարգսյանը։ Ամեն ոք այս մասին իր կարծիքն ունի, իսկ Հայաստանի բնակչության անխտիր մեծամասնությունը «սպարապետի» հիշատակի հանդեպ միևնույն զգացումն է տածում։ Չենք ասի, թե ինչ զգացում, քանզի այն բոլորին է հայտնի։ Ասենք միայն, որ «սպարապետի» անվան և հիշատակի հանդեպ հրապարակային և շինծու ակնածանք (իսկական ակնածանք Վազգեն Սարգսյանի հանդեպ բնության մեջ լինել չի՛ կարող) ցուցաբերողները լավագույն դեպքում արժանանում են քմծիծաղի, վատագույն դեպքում՝ հասարակության քամահրանքին։
Ուրեմն, արժե՞ր արդյոք, հանուն ծաղրի և քամահրանքի օբյեկտ դառնալու, ժամանակ, պետական բենզին ծախսել և գնալ Արարատ։
Գնահատում



Կարծիքների քանակը - 5
Կարծիքներ
Վազգեն Սարգսյանը վնասից բացի, Հայաստանին ոչինչ չի տվել, ուղղակի մարդիկ վախենում են ասել,որ "թագավորը մերկ է": Էս էն դեպքն է, որ էնքան ասեցին հերոս, որ մտցրին մանկուրտների ուղեղի մեջ
Վազգեն Սարգսյանը վնասից բացի, Հայաստանին ոչինչ չի տվել, ուղղակի մարդիկ վախենում են ասել,որ "թագավորը մերկ է": Էս էն դեպքն է, որ էնքան ասեցին հերոս, որ մտցրին մանկուրտների ուղեղի մեջ
դու ինչ ես ալեքսանդր գարեգինյան, որ ժողովրդի անունից կարծիք փաթաթես Վազգենի մասին: դու հաստատ ոչ բանակ ես գնացել, կարող է Հայաստանից փախած էլ լինես պատերազմի տարիներին: Իր բոլոր թերություններով հանդերձ, Վազգեն Սարգսյանը մեծ ռազմական գործիչ է, ու քո նման նաիրի հունանյանների դավաճան ձեռքով սպանվեց ազգադավ ծրագրի առաջն առնելիս:
Վարունգասեր է վարչապետը՝ վաղու՜ց...
Создается такое впечатление что автору тупо "заказали" премьер-министра и он тупо исполняет заказ. Иначе не понять, почему газета постоянно пишет негатив про главу правительства и его министрах, и не пишет ничего об истинном виновнике такой ситуации в стране. Президент у нас как покойник, или хвалить надо или ничего не говорить о нем. Надоело... Уж правду говорят что "деньги портят". В случае господина А.Хачатуряна и Co. это очевидно.