13/02/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


09.02.2012

Հայաստանն ո՞ւր, Մադագասկարն ո՞ւր...

Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ

Սիրիր քաղաքացիական հասարակությունը քեզանում,

ոչ թե քեզ` քաղաքացիական հասարակությունում։

Նմանակում Կ.Ս. Ստանիսլավսկուն

Եթե Լև Տոլստոյը ռուսական հեղափոխության հայելին է, ապա ինչո՞ւ մեր վարչապետը չի կարող լինել Հայաստանում քաղաքացիական հասարակության կառուցման հայելին: Կառավարության այսօրվա նիստից առաջ վարչապետի հայտարարությունը  վերջին չորս տարում Հայաստանում ձևավորված քաղաքացիական հասարակության մասին վերն ասածի վկայությունն է:

Մի փոքր ճշտում՝ հայելու և հայելային էֆեկտի հետ կապված: Բացի այն, որ հայելիները կարող են ծուռ լինել և գաճաճին հսկա ցույց տալ, նիհարին` պարարտ, սրանցում մարդու արտացոլումն էլ, մեղմ ասած, թարս է. աջ ձեռքը ձախ է երևում, իսկ ձախ այտը` աջ: Ծուռ հայելիները թողնենք հին ու բարի «Ծիծաղի սենյակներում» և գանք վենետիկյան բարձրորակ հայելիներին, որոնցում հստակ արտացոլվում է մարդու պատկերը, և եթե շատ խորանանք` նաև հոգեկերտվածքը: Հայելին թույլ չի տալիս խաբել և արտացոլում է այն, ինչ իրականում առկա է: Բայց նույնիսկ այդ վենետիկյան կոչվող հայելիները չեն կարող մեր իրականության մեջ ճիշտն ու շիտակն արտացոլել:

Վարչապետը, երևի, իրավամբ ոգևորված է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության կողմից հրատարակված մամուլի ազատության ինդեքսում մեր երկրի դիրքերի բարելավման փաստից: Քիչ բան չէ 24 հորիզոնականով առաջընթաց արձանագրելը: Տիգրան Սարգսյանի ոգևորությունն այնքան մեծ էր, որ նա նույնիսկ համաձայնեց փողոցային ընդդիմության գնահատականի հետ և մամուլի ազատությունը կապեց քաղաքացիական հասարակության կառուցման ճանապարհին լուրջ նվաճումներ արաձանագրելու հետ: Չնայած, երևի զգալով, որ գույները շատ են թանձրացվում, վարչապետն իր խոսքի վերջում սթափության նշաններ ցուցաբերեց՝ ասելով. «Մենք դեռևս մեծ ճանապարհ ունենք անցնելու քաղաքացիական հասարակության արմատավորման գործում, և կարծում եմ` սա լուրջ առաջընթաց է»:

Ձեռքս խղճիս դնելով՝ վարչապետի վերջին մտքին լիովին համաձայն եմ, որովհետև քաղաքացիական հասարակության արժեհամակարգերի արմատավորմանը հասնել մեկօրյա կամ կարճաժամկետ ակցիաներով հնարավոր չէ։ Բայց արդյո՞ք միայն մամուլի ազատության բնագավառում արձանագրված առաջընթացը թույլ է տալիս ի լուր հայության հայտարարել, որ քաղաքացիական հասարակությունը մեր երկրում ձևավորվել է, այն էլ՝ վերջին 4 տարում: Մամուլի ազատությունը (մեկ-մեկ այն ավելի շատ ամենաթողություն և ջուրծեծոցի է հիշեցնում) քաղաքացիական հասարակության մեկ բաղադրիչն է միայն: Չնայած մեզ մանկուց դաստիարակել են, որ միայն Հայաստանում «մեկ ծաղկով գարուն է գալիս», և այդ ծաղիկն ազատ մամուլն է այս պարագայում: Իսկ ո՞ւր մնացին գարնան ավետաբեր մյուս ծաղիկները` մարդու իրավունքները, դատական համակարգի անկախությունը, երկխոսության մշակույթը, կրթական բարեփոխումներն ու հասանելիությունը, տնտեսության մեջ հակամենաշնորհային քաղաքականությունը և, վերջապես, մարդավայել ու արժանապատիվ ապրելու հասարակ իրավունքը: Թվարկվածների բացակայության կամ էլ դրանց գոյության թույլ նշույլներին մեր կայքում մի քանի անգամ անդրադարձել ենք, և նորից մանրամասնել դրանք, կարծում եմ, կարիքը չկա:

Մի փոքրիկ դիտողություն, թե խորհուրդ մեր երկրի գործադիր իշխանության կրողներին: Էդ ինչպե՞ս է, որ հենց որևէ միջազգային կազմակերպություն մի թթու կամ մռու խոսք է ասում Հայաստանի տնտեսության մասին և այն համեմատում է Մադագասկարի կամ մեկ այլ երրորդական կամ չորրորդական երկրի հետ, անմիջապես նեղացած պոզա եք ընդունում, ջղաձգության բացահայտ նշաններ ցույց տալիս և մեր` հարկատուներիս աչքն եք խոթում զանազան մուդիսների ու նմանատիպ այլ ռեյթինգային ծախու գործակալությունների շշմեցուցիչ տվյալները: Մի բան էլ չմոռանամ ասել: Հարգելի տիկնայք և պարոնայք, իսկ դուք ձեր համերկրացիներին, ձեր քաղաքացիներին հարցրե՞լ եք, թե արդյոք իրենց մաշկի վրա զգացել են քաղաքացիական հասարակության բերած բարիքների կազդուրիչ ներգործությունը: Բնական է, որ չեք հարցրել, որովհետև նրանց կարծիքը ոչինչ է օտար քեռիների ու մորաքույրների տված գնահատականի համեմատությամբ: Կառավարության սույն «դրսի-ներսի խելքը» կարող էիք օգտագործել երկրին հուզող առավել հողեղեն խնդիրների լուծման գործում:

Ինչպես օտարներն են մեզ «վիրտուալ սիրում ու գնահատում», այնպես էլ մեր կառավարությունն է վիրտուալ քաղաքացիական հասարակություն կառուցում: Նմանատիպ «վիրտուալ տարածաշրջանային առաջատարության» օրինակ է նաև ԵՊՀ-ն, որի մասին անթաքույց հրճվանքով ազդարարեցին հայաստանյան բոլոր ԶԼՄ-ները. «Այս տարվա փետրվարին հրապարակվել են աշխարհի համալսարանների վեբոմետրիքս դասակարգման (Webometrics Ranking of World Universities) արդյունքները, որոնց համաձայն` Երևանի պետական համալսարանն իր ցուցանիշներով նախկին 2856-րդ տեղից բարձրացել է 1880-րդ հորիզոնական»: Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ համալսարաններ են մեզանից հետ մնացել: Նոստրադամուս պետք չէ լինել գուշակելու համար: Դրանք հարևան երկրների` Վրաստանի և Ադրբեջանի համալսարաններն են: Գտա՜նք համեմատվելու սուբյեկտներ և Անդրկովկասում ՏՏ  ոլորտի չեմպիոն հռչակվեցինք: Վարչապետը կարող է մի մատը ծալել ու ասել, որ համաշխարհային մակարդակի մեկ համալսարան ունենք, մնաց մյուս 9 համալսարաններն էլ ունենանք, և մուրազն ի կատար կածվի: Ահա և, հարգելի հայրենակիցներ, քաղաքացիական հասարակության արմատավորումը կրթական ոլորտում,- կարող է հայտարարել մեր վարչապետը և փակել չարակամների բերանները: Եվ բնավ էլ կարևոր չէ, որ ՏՏ ոլորտի այս առաջընթացը շատ քիչ կապ ունի մեր դպրոցներում և բուհերում բարեհաջող գոյատևող կրթական նախնադարյան մեթոդների, բացահայտ կոռուպցիայի և վերջապես` տված անպետք արդյունքի հետ։ Կարևորն այն է, որ ճիշտ է՝ «Արարատը» 14-րդ տեղում է, բայց հո Թբիլիսիի «Դինամոն» 15-րդում է, իսկ Բաքվի «Նեֆթչին» ընդհանրապես դուրս է թռել բարձրագույն խմբի առաջնությունից: Կանխավ հարգելի ընթերցողներից ներողամտություն եմ հայցում ոչ կոռեկտ ֆուտբոլային համեմատության համար: Բայց, ախր, էնքան նման են այս համեմատություններն ու արդեն հոգնեցուցիչ, որ ֆուտբոլից բացի այլ բան միտքդ չի գալիս:

 



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


13.02.2012
Հայկազ ՍԻՄՈՆՅԱՆ
Հայաստանը չդարձավ օրինաց երկիր

Հայաստանը չդարձավ օրինաց երկիր



13.02.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Վարչապետի ուրախ ավտոբուսը

Վարչապետի ուրախ ավտոբուսը



13.02.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Սասունի ողբերգությունը

Սասունի ողբերգությունը



10.02.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Թե ինչպես փորեցին ԲՀԿ-ի տակը

Թե ինչպես փորեցին ԲՀԿ-ի տակը



10.02.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Քաղաքական շոուն սկսված է

Քաղաքական շոուն սկսված է



09.02.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Կեցցե՛ Սասունի (վերջին) հանրահավաքը

Կեցցե՛ Սասունի (վերջին) հանրահավաքը



08.02.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Ձեր կողքին ենք, բայց ձեզ հետ չենք

Ձեր կողքին ենք, բայց ձեզ հետ չենք



08.02.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ինչի՞ կամ ո՞ւմ վրա է «թագավորելու» 2018թ. ընտրվելիք նախագահը

Ինչի՞ կամ ո՞ւմ վրա է «թագավորելու» 2018թ. ընտրվելիք նախագահը



08.02.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Փրկել գեներալ Գասպարյանին (ինքն իրենի՛ց)

Փրկել գեներալ Գասպարյանին (ինքն իրենի՛ց)



08.02.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Երկու խանութպան՝ մի օկրուգին

Երկու խանութպան՝ մի օկրուգին



07.02.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Դատարկ Հայրենիք, հալածական օտարություն

Դատարկ Հայրենիք, հալածական օտարություն



07.02.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Երբ «գորշ գայլի» հետնորդը գառներին պահակ է դառնում...

Երբ «գորշ գայլի» հետնորդը գառներին պահակ է դառնում...


Նորությունների արխիվ

Լրահոս


14.02.2012 / 01:26
ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՐՏԻՆ ՉԵՆ ԴԻՄԱՆՈՒՄ

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՐՏԻՆ ՉԵՆ ԴԻՄԱՆՈՒՄ



14.02.2012 / 01:21
ՎԻՐԱՎՈՐ ՎԱՐՈՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ

ՎԻՐԱՎՈՐ ՎԱՐՈՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ



14.02.2012 / 01:15
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ



13.02.2012 / 20:50
ԱԶԱՏԱԿԱՆ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԳՈՎՈՐՈՒԽԻՆԸ ՀԱՄԱՄԻՏ Է ԼԵՆԻՆԻ ՀԵՏ

ԱԶԱՏԱԿԱՆ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԳՈՎՈՐՈՒԽԻՆԸ ՀԱՄԱՄԻՏ Է ԼԵՆԻՆԻ ՀԵՏ



13.02.2012 / 20:21
ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐՏՎԵԼ ԵՆ

ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐՏՎԵԼ ԵՆ



13.02.2012 / 20:17
ՀԱԿ-Ը ՀԵՏԱՁԳԵՑ ԻՐ ՄԻՏԻՆԳԸ

ՀԱԿ-Ը ՀԵՏԱՁԳԵՑ ԻՐ ՄԻՏԻՆԳԸ



13.02.2012 / 19:45
ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶՈՒ ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶՈՒ ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ



13.02.2012 / 19:33
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԳՆ-ՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԳՆ-ՈՒՄ



13.02.2012 / 19:12
ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ



13.02.2012 / 19:07
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ



13.02.2012 / 18:53
ԽԱՉՔԱՐԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է... ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ

ԽԱՉՔԱՐԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է... ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ



13.02.2012 / 18:47
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ



13.02.2012 / 18:37
ԵՐԹ ԴԵՊԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐ

ԵՐԹ ԴԵՊԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐ



13.02.2012 / 18:27
ՀՈՄՍԸ ՌՄԲԱԿՈԾՎՈՒՄ Է

ՀՈՄՍԸ ՌՄԲԱԿՈԾՎՈՒՄ Է



13.02.2012 / 18:18
ՀԱՅ ԳԻՐՔԸ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ

ՀԱՅ ԳԻՐՔԸ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ



13.02.2012 / 18:07
ՍՓԻԼԲԵՐԳԸ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՖԻԼՄ ՉԻ ՆԿԱՐԻ

ՍՓԻԼԲԵՐԳԸ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՖԻԼՄ ՉԻ ՆԿԱՐԻ



13.02.2012 / 18:00
ԱՊԱՏՈՒՐԱՅԸ՝ ՊՆ-ՈՒՄ

ԱՊԱՏՈՒՐԱՅԸ՝ ՊՆ-ՈՒՄ



13.02.2012 / 17:27
ՆԱՏՈՅԱԿԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՆ ՍՊԱՆԵԼ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ

ՆԱՏՈՅԱԿԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՆ ՍՊԱՆԵԼ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ



13.02.2012 / 17:17
ԼԱՎՐՈՎԸ ՍԻՐԻԱ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԼԱՎՐՈՎԸ ՍԻՐԻԱ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ



13.02.2012 / 17:00
ՍՓԻԼԲԵՐԳԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ

ՍՓԻԼԲԵՐԳԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ



13.02.2012 / 16:59
ՔԱՂԱՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐՆ ՈՒ ՎԱՏԱԳՈՒՅՆՆԵՐԸ

ՔԱՂԱՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐՆ ՈՒ ՎԱՏԱԳՈՒՅՆՆԵՐԸ



13.02.2012 / 16:51
ՆԱՏՕ-Ի ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է

ՆԱՏՕ-Ի ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է



13.02.2012 / 16:47
ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄԱՐՏԻՆ ԿԳԱՆ

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄԱՐՏԻՆ ԿԳԱՆ



13.02.2012 / 15:59
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ԿԵՂԾ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ԿԵՂԾ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ



13.02.2012 / 15:48
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է



13.02.2012 / 15:45
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՓԵՏՐՎԱՐԻ 13–ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՓԵՏՐՎԱՐԻ 13–ԻՆ



13.02.2012 / 15:37
ԵՐԿԱԹԳԾԵՐԸ ՄԱՔՎԵԼ ԵՆ ՁՅՈՒՆԵՐԻՑ

ԵՐԿԱԹԳԾԵՐԸ ՄԱՔՎԵԼ ԵՆ ՁՅՈՒՆԵՐԻՑ



13.02.2012 / 15:21
ՄԵՔԵՆԱ Է ԱՅՐՎԵԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ՄԵՔԵՆԱ Է ԱՅՐՎԵԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ



13.02.2012 / 14:58
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է 13 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ՆԵՐԴՐՈՒՄ

ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է 13 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ՆԵՐԴՐՈՒՄ



13.02.2012 / 14:51
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ



13.02.2012 / 14:49
ՀՀ ԵՎ ԲՀ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

ՀՀ ԵՎ ԲՀ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ



13.02.2012 / 14:41
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-ԻՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ ՈՒՆԻ

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-ԻՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ ՈՒՆԻ



13.02.2012 / 14:37
ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀՐԹԻՌՆԵՐ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ

ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀՐԹԻՌՆԵՐ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ



13.02.2012 / 14:35
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ` ԸՆՏԱՆԻՔԻ ՏՈՆ

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ` ԸՆՏԱՆԻՔԻ ՏՈՆ



13.02.2012 / 14:18
ԷՐԴՈՂԱՆԻՆ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ

ԷՐԴՈՂԱՆԻՆ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ



13.02.2012 / 14:12
ՄԱՐՍԻ ՎՐԱ ՋՐԱՅԻՆ ԶԱՆԳՎԱԾ ԿԱ

ՄԱՐՍԻ ՎՐԱ ՋՐԱՅԻՆ ԶԱՆԳՎԱԾ ԿԱ



13.02.2012 / 14:08
ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԸ

ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԸ



13.02.2012 / 14:03
ԻՐԱՆՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ ԻՐ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԸ

ԻՐԱՆՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ ԻՐ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԸ



13.02.2012 / 13:59
ԱՄՈԹԽԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒ՞Մ Է

ԱՄՈԹԽԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒ՞Մ Է



13.02.2012 / 13:50
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԱՇՏԱՐԱԿ Է ՊԱՅԹԵՑՎԵԼՈՒ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԱՇՏԱՐԱԿ Է ՊԱՅԹԵՑՎԵԼՈՒ


Մեկնաբանություններ


13.02.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Էլ գող փիսո, էլ քաչալ շուն, բանը հասավ…

Էլ գող փիսո, էլ քաչալ շուն, բանը հասավ…



09.02.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Հայաստանն ո՞ւր, Մադագասկարն ո՞ւր...

Հայաստանն ո՞ւր, Մադագասկարն ո՞ւր...



09.02.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Բարի գիշեր, երեխաներ

Բարի գիշեր, երեխաներ



07.02.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
7or.am-ը՝ որպես քաղաքականության մեջ հայկական բարոյականության հայելի

7or.am-ը՝ որպես քաղաքականության մեջ հայկական բարոյականության հայելի



02.02.2012
Օվսաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ
Երկու անգամ նույն գետը չեն մտնի

Երկու անգամ նույն գետը չեն մտնի



02.02.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
«Արի Հայաստան, գնա´ տուն»,

«Արի Հայաստան, գնա´ տուն»,

Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video



Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics