Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


13.02.2012

Էլ գող փիսո, էլ քաչալ շուն, բանը հասավ…

Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ

Եվրոպական արժեքներին խիստ նվիրված և վերջերս ԵԺԿ անդամ դարձած քաղաքական կուսակցությունների երկու ներկայացուցիչների այսօրվա բանավեճը տխուր մտորումների տեղիք է տալիս: Պարոնայք բանավիճողներին էն գլխից բարեկամական խորհրդի կարգով ասենք, որ «դիվանբաշու» դերում հանդես է գալիս ժողովուրդը, որի անունից դուք շատ եք սիրում դատողություններ անել: Մեկ էլ մի մոռացեք, որ ձեր կուսակցությունների ԵԺԿ-ին անդամագրվելու մասին փաստաթղթի վրա դեռևս թանաքը չի չորացել: Իսկ ժողովրդական կուսակցությունների եվրոպական «ինտերնացիոնալին» անդամագրված քաղաքական ուժերի համար ըստ օրինի ժողովրդի կարծիքն ու կամքը պետք է վճռորոշ լինի: Այնպես որ, երբ ձեր նյարդերը տեղի են տալիս և փորձում եք ձեր անսպառ բառապաշարը ցուցադրել, հիշե´ք, որ ձեզ դիտում է ձեր «սիրած ու փայփայած» ժողովուրդը, որը 21-րդ դարում է ապրում և գիտի, թե ով ով է:

Հասկանալ կարելի է քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ լինի ընդդիմության, թե իշխանության ճամաբարից: Ամեն ինչ և բոլոր միջոցները նետված են ԱԺ ապագա ընտրություններին հնարավորինս լավ հանդես գալու` ինչպես արտիստը բենեֆիսից առաջ: Բայց պարկեշտության պարզագույն նորմերը, անշուշտ, չեն խանգարի, երբ բանավեճի թեման էլ մի շատ ծանր խնդրի չի վերաբերում: Հասկանալ կարելի է նաև բանավեճի մասնակիցներին, որոնք, ձգտելով մտնել սեփական կուսակցական առաջնորդների աչքը, պատրաստ են սևացնել միմյանց, չնայած հոգու խորքում հասկանում են արարքի ողջ գարշելիությունը: ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի և «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանի բանավեճ կոչված խոսքամարտի մի դրվագը վերը մեր ասածի վառ վկայությունն է: «ժառանգության» էքստրավագանտ առաջնորդի կերպարը «հյութեղ» դարձնելու և իր կողմից մի խայթոց հասցնելու ձգտումից ելնելով՝ երիտասարդ ՀՀԿ-ական պատգամավորը նրան անվանեց «քաղաքական ծաղրածու», հետո երևի լեզուն կծեց և փորձեց արդարանալ՝ ասելով, թե նկատի ունի այն հանգամանքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սափրել է բեղերը և նստել քաղաքական հացադուլի: Հիմա կարևոր չէ, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ նպատակով էր այս ամենը կատարել, PR ակցիա էր սա, թե արևմտյան կամ ավելի ճիշտ` ամերիկյան մենթալության արդյունք, միևնույն է՝ դեպքը եղել է համարյա մեկ տարի առաջ, և միմոսություն էր սա, թե քաղաքական ծաղրածություն, պարոն Կարեն Ավագյանը թարմ հետքերով պետք է գնահատական տար: Րաֆֆիի և նրա «911» ծառայության կամավորների քայլերը դեռ երկար ժամանակ քննարկումների առարկա կդառնան, բայց մի բան հստակ պարզ է, որ «Ժառանգություն» անվամբ պրոյեկտը քաղաքական կուսակցության աստիճանի այդպես էլ չձգեց անցած հինգ տարվա ընթացքում։

Եվ առավել ևս վայել չէ իշխող և լուրջ կուսակցության ոչ երկրորդական անդամին անտեղի և հումորից իսպառ զուրկ համեմատություններ անել կամ պիտակներ կպցնել:  Ճիշտ է, քարոզարշավը դաժան բան է, բայց քաղաքական կոռեկտությունը երբեք էլ ավելորդ չէ։ Բա հալալ չէ՞ մեր աքսակալներին, որոնք նույնիսկ տափակ հումոր անելուց և անտեղի ծռալեզու արտահայտություններ արտաբերելուց կոռեկտության սահմանները չեն անցնում։ Այ ջահելներ ջան, մի քիչ էլ սովորեք հին ադաթները կրողներից, այդքան մի շտապեք դեպի ամենավերին բարձունքները, գոնե հիշեք Խաչիկյանի նախադեպը:

Ստյոպա Սաֆարյանն էլ խոսքի տակ մնացողը չէր և ծաղրածու հայերեն բառը փոխարինելով բարեհունչ «կլոունադայով»՝ մեղադրանք ներկայացրեց ՀՀԿ-ին: Հետո հիշեց հինդուիստական բազմաձեռ աստվածների նման ՀՀԿ-ական մի քանի պատգամավորների, որոնք ուրիշի փոխարեն քվեարկելուց հետո էլ չեն ամաչել իրենց արարքից: Որպես «ազնիվ դեմոկրատ» Ստյոպան չմոռացավ պատմել, որ իրենք ԵԺԿ ընդունված եռյակից առաջինն են, որ արդեն հասցրել են «բոչկա գլորել» իշխանությունը ներկայացնող ՀՀԿ-ի ուղղությամբ և շտապել են զգուշացնել եվրոպական գործընկերներին իշխանական կուսակցությունների «բոբո» լինելու հանգամանքի մասին:

Մի խոսքով՝ երկու բանախոսներն էլ արժանի էին միմյանց, և նույն ոգով շարունակվելու դեպքում, վախենամ, դիվանբաշին գոնե մեկ անգամ «ձգի» քաղաքական պարկեշտության սահմաններն անցած գող փիսոների և քաչալ շների ականջները` աելով. բավ է, տղերք, դրսում 21-րդ դարն է, իսկ դուք քուչի բամբասանքից ու լաչառ լեզվակռվից էն կողմ դեռ չեք անցել: Առնականությունը կամ «մաչո» լինելը քաղաքական կատեգորիա չէ, պարոնայք բանավիճողներ, դրանք ամենաշատը հասարակական ինչ-ինչ տարրեր կարող են պարունակել, որն օտարի լեզվով ավելի շատ հնչում է որպես «маскульность», քան` քաղաքական:

 

Հետգրություն

Եթե ժամանակակից կենսաբանական գիտությունը կարողանար կլոնավորել Գալուստ Գրիգորիչին, ապա ՀՀԿ-ն շատ կշահեր: Բոլոր  համաժամանակյա կամ տարաժամանակյա բանավեճերին կուղարկեին Գալուստ 1, Գալուստ 2 և այլ կլոններին ու այսպիսի անտակտ ու ոչ կոռեկտ բաներ չէին լինի: Բայց ի՜նչ արած, Գրիգորիչը մեկն է, բանավեճերն՝ անսահմանափակ, իսկ կուսակցական ռեզերվը` մեծամիտ ու տաքարյուն: 


 



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


23.02.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
«Սլաքի» տեղը փոխել չի կարելի

«Սլաքի» տեղը փոխել չի կարելի



22.02.2012
Ելենա ՄԿՐՏՉՅԱՆ
Ինքնասիրության նշույլ անգամ չի մնացել

Ինքնասիրության նշույլ անգամ չի մնացել



22.02.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ինքնակոչ սոցիոլոգն ապագա ԱԺ-ում տեսնում է վեց կուսակցության

Ինքնակոչ սոցիոլոգն ապագա ԱԺ-ում տեսնում է վեց կուսակցության



22.02.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Գլխավոր արծվի ջանքերն ու տառապանքները

Գլխավոր արծվի ջանքերն ու տառապանքները



21.02.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կառավարությունը ձգձգում է Քաջարան գյուղի հարցը

Կառավարությունը ձգձգում է Քաջարան գյուղի հարցը



21.02.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Մարգարի դեմ քրեական գործն անձնական հարաբերությունների արդյունք է

Մարգարի դեմ քրեական գործն անձնական հարաբերությունների արդյունք է



20.02.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Մաշտոցի պուրակը` հասարակությանը, առևտրային գոտին` գործարարներին. շարունակվում է պայքարը

Մաշտոցի պուրակը` հասարակությանը, առևտրային գոտին` գործարարներին. շարունակվում է պայքարը



20.02.2012
Հայկազ ՍԻՄՈՆՅԱՆ
Դավաճանության հերթական ակտին սպասելիս

Դավաճանության հերթական ակտին սպասելիս



20.02.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Խաչատուրովի պատվի գործը բանակի պատվի գործն է

Խաչատուրովի պատվի գործը բանակի պատվի գործն է



17.02.2012
Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆ
Սասունի հաղթանակների մասին

Սասունի հաղթանակների մասին



17.02.2012
Հայկազ ՍԻՄՈՆՅԱՆ
Մարտունիկի էմիսարները Գյումրիում քարոզարշավ են սկսել

Մարտունիկի էմիսարները Գյումրիում քարոզարշավ են սկսել



17.02.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Զառամյալ ՀՅԴ-ի, արժանիքներ չունեցող ՕԵԿ-ի և իրար դեմ աշխատող ՀՀԿ-ականների մասին

Զառամյալ ՀՅԴ-ի, արժանիքներ չունեցող ՕԵԿ-ի և իրար դեմ աշխատող ՀՀԿ-ականների մասին


Նորությունների արխիվ

Լրահոս


23.02.2012 / 16:25
ՄԻ ՇԱՐՔ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԱԳԾԵՐ ԿՓՈԽԱՐԻՆՎԵՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ

ՄԻ ՇԱՐՔ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԱԳԾԵՐ ԿՓՈԽԱՐԻՆՎԵՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ



23.02.2012 / 16:15
ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԼԻՏՎԱՅՈՒՄ

ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԼԻՏՎԱՅՈՒՄ



23.02.2012 / 15:55
ԿԱՆԱՆՑ ԵՐԵՔ ՍԽԱԼՆԵՐԸ

ԿԱՆԱՆՑ ԵՐԵՔ ՍԽԱԼՆԵՐԸ



23.02.2012 / 15:52
ԵՎՐԱՆԵՍԹԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐՎԱ ՆԻՍՏՈՒՄ

ԵՎՐԱՆԵՍԹԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐՎԱ ՆԻՍՏՈՒՄ



23.02.2012 / 15:26
ԴԱՏԱՐԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀԱՆԵԼ ԿԱԼԱՆՔԸ «ՅՈՒԿՕՍ»-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՎՐԱՅԻՑ

ԴԱՏԱՐԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀԱՆԵԼ ԿԱԼԱՆՔԸ «ՅՈՒԿՕՍ»-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՎՐԱՅԻՑ



23.02.2012 / 15:21
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՐՎԱԾԵԼ ԵՆ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՄՈՐԸ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՐՎԱԾԵԼ ԵՆ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՄՈՐԸ



23.02.2012 / 15:06
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ` ԿԱԶԱՏՎԵՆ ՏՈՒՅԺԵՐԻՑ

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ` ԿԱԶԱՏՎԵՆ ՏՈՒՅԺԵՐԻՑ



23.02.2012 / 14:44
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐԸ` ՀԱՅԵՐՆ ՈՒ ՌՈՒՍՆԵՐԸ ՄԻՇՏ ՄԻԱՍԻՆ ԵՆ ՆՇԵԼ

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐԸ` ՀԱՅԵՐՆ ՈՒ ՌՈՒՍՆԵՐԸ ՄԻՇՏ ՄԻԱՍԻՆ ԵՆ ՆՇԵԼ



23.02.2012 / 14:26
ՀՀԿ-Ն ՓՈՐՁԵԼՈՒ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼ

ՀՀԿ-Ն ՓՈՐՁԵԼՈՒ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼ



23.02.2012 / 14:02
ՂԱՐԱԲԱՂԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ

ՂԱՐԱԲԱՂԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ



23.02.2012 / 14:00
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ



23.02.2012 / 13:48
ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ` 4 ՕՐ ՀԱՆԳԻՍՏ

ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ` 4 ՕՐ ՀԱՆԳԻՍՏ



23.02.2012 / 13:43
ՀԱՅԱԶԳԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ

ՀԱՅԱԶԳԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ



23.02.2012 / 13:34
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԲԼԻՍՅԱՆ ՏԱՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԲԼԻՍՅԱՆ ՏԱՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



23.02.2012 / 13:12
ՀՀ ԿԳ ԾՐԱԳԻՐՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԳՆԱՀԱՏՎԵԼ Է, ՈՐՊԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՐԻՆԱԿ

ՀՀ ԿԳ ԾՐԱԳԻՐՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԳՆԱՀԱՏՎԵԼ Է, ՈՐՊԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՐԻՆԱԿ



23.02.2012 / 12:57
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԽՆԴԻՐԸ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԽՆԴԻՐԸ



23.02.2012 / 12:51
ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԱՄԵՆԱԱՆՎՏԱՆԳ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ

ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԱՄԵՆԱԱՆՎՏԱՆԳ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ



23.02.2012 / 12:38
 «ՏՀՏ ԼԻԴԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ» ՖՈՐՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ

«ՏՀՏ ԼԻԴԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ» ՖՈՐՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ



23.02.2012 / 12:27
ԳԱՅԼԵՐԻ ՄՈՐԹԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ` ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԳԱՅԼԵՐԻ ՄՈՐԹԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ` ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ



23.02.2012 / 12:22
ՀՍՏԱԿԵՑՎԵԼ Է ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ` ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ՀՍՏԱԿԵՑՎԵԼ Է ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ` ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ



23.02.2012 / 12:19
ԱՎՏՈԲՈՒՍ Է ԱՅՐՎԵԼ

ԱՎՏՈԲՈՒՍ Է ԱՅՐՎԵԼ



23.02.2012 / 12:15
ԱՎՏՈՎԹԱՐ. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է

ԱՎՏՈՎԹԱՐ. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է



23.02.2012 / 12:02
ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՎ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻՑ

ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՎ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻՑ



23.02.2012 / 11:50
ՀԱՆՑԱՎՈՐ ԱՐԱՐՔԻՑ ՀԵՏՈ` ՎԱՐՈՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ

ՀԱՆՑԱՎՈՐ ԱՐԱՐՔԻՑ ՀԵՏՈ` ՎԱՐՈՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ



23.02.2012 / 11:41
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ



23.02.2012 / 11:35
ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՐՁԵԼ

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՐՁԵԼ



23.02.2012 / 11:14
ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ



23.02.2012 / 11:06
ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ ՊԵՏՔ Է ԼՐԱՑՆԵՆ ՆԱԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ

ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ ՊԵՏՔ Է ԼՐԱՑՆԵՆ ՆԱԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ



23.02.2012 / 10:50
ՌՈՄՆԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ Է ՀԱՎԱՔՈՒՄ՝ ՎԱԽԵՑՆԵԼՈՎ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ ԻՐԱՆՈՎ

ՌՈՄՆԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ Է ՀԱՎԱՔՈՒՄ՝ ՎԱԽԵՑՆԵԼՈՎ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ ԻՐԱՆՈՎ



23.02.2012 / 10:34
ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ԵՆ

ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ԵՆ



23.02.2012 / 10:21
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ ԿԱԿԱՉԻ ԴԱՇՏԵՐԸ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ ԿԱԿԱՉԻ ԴԱՇՏԵՐԸ



23.02.2012 / 10:16
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԱԽԱՏԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԱԽԱՏԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ



23.02.2012 / 10:05
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



23.02.2012 / 02:12
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ



22.02.2012 / 21:35
ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է



22.02.2012 / 21:28
ԵՎՐԱՆԵՍԹԻ ԽՎ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

ԵՎՐԱՆԵՍԹԻ ԽՎ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ



22.02.2012 / 21:03
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԺԱՄԱՆԱԿ ՄԻ' ԿՈՐՑՐՈՒ, ԿԱՐԴԱ'» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԺԱՄԱՆԱԿ ՄԻ' ԿՈՐՑՐՈՒ, ԿԱՐԴԱ'» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



22.02.2012 / 20:46
«ՄԵՆՔ ԵՆՔ ԱՅՍ ՔԱՂԱՔԻ ՏԵՐԸ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՆԱՄԱԿԻՆ

«ՄԵՆՔ ԵՆՔ ԱՅՍ ՔԱՂԱՔԻ ՏԵՐԸ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՆԱՄԱԿԻՆ



22.02.2012 / 20:40
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏԱՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏԱՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է



22.02.2012 / 20:36
ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՆԴԱԿՆ Է ՈՒՂԱՐԿԵԼ` ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԱՐՊԱՍ

ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՆԴԱԿՆ Է ՈՒՂԱՐԿԵԼ` ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԱՐՊԱՍ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video



Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics