Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


20.02.2012

Չարչարանք առ Մանվել

Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

Անցումային շրջանի կառավարելի դեմոկրատիա ունեցող բոլոր երկրներում սուր զգացվում է կշռադատված ներքին քաղաքականության անհրաժեշտությունը։ Այդ քաղաքականության նպատակը հետխորհրդային տարածքի պլուտոկրատական բոլոր ռեժիմների վերարտադրությունն է, առավել հաջող արդյունքը՝ 1996թ. ելցինյան ռեժիմի վերարտադրությունը։
Հասկանալի է՝ իշխող էլիտաները վերարտադրվելու իրենց փորձերում հենվում են ինչ-որ ուժերի (հիմնականում՝ ոչ պաշտոնական) վրա, որոնք ընտրողների ձայներ ձեռք բերելու և ընտրությունների արդյունքները կեղծելու պոտենցիալ ունեն։ Բնականաբար, դրանք գործում են իրավական դաշտից դուրս, բայց գործում են իշխող ռեժիմի զգոն հայացքի ներքո։
1993թ. Վազգեն Սարգսյանը ստեղծեց Երկրապահ կամավորականների միությունը՝ ռազմականացված ավազակային կազմավորում անձնական նպատակներով օգտագործման համար։ Նախագահ Տեր-Պետրոսյանը լուռ հավանություն տվեց այդ կազմավորման ստեղծմանը, քանզի գիտակցում էր, որ 1995-96թթ. ընտրություններին կարող էր դուրս թռչել ոչ միայն նախագահական աթոռից, այլև ընդհանրապես երկրից, հետևաբար՝ առաջին նախագահն իր սպարապետի հետ միասին ըստ արժանվույն գնահատեց նոր բանդայի կազմավորման պոտենցիալը։
Վազգեն Սարգսյանն, այնուամենայնիվ, պրագմատիզմի կողմնակից էր։ Իր խաղալիքը նա գործի դրեց ամբողջ թափով. սկզբում անարգեց ժողովրդի կամարտահայտությունը 1995թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հետո արդյունքների տոտալ կեղծարարություններ իրականացրեց 1996թ. նախագահի ընտրություններին։ Այնուհետև արդեն միայն Վազգենի բախտն էր բերում. առանց «Երկրապահի» օժանդակության Տեր-Պետրոսյանին հեռացնելը պրոբլեմատիկ կլիներ, ինչպես և Քոչարյանի առաջին ընտրությունը։ Մի խոսքով՝ «Երկրապահի» և նրա հոգևոր հայր-դաստիարակի խղճին են չորս համազգային ընտրարշավների խեղաթյուրված արդյունքները (1995, 1996, 1998, 1999թթ.)։
Ինչպես տեսնում ենք, Վազգեն Սարգսյանը՝ իշխող ռեժիմի սյուներից մեկն ու ռազմական օլիգարխիայի հիմնադիրը, 1993թ. խելամիտ վարվեց, և «Երկրապահի» ստեղծումը նրա կողմից հարկ է միանգամայն ճիշտ որոշում համարել։ «Երկրապահը» պետք էր նրան. նա 100%-ով վերահսկում էր կազմակերպությունը և կարող էր նրանից 100 տոկոսանոց փոխհատուցում ստանալ, ինչը չի կարելի ասել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մասին, որոնց ձեռքին էր հայտնվել, Վազգենի զոհվելուց հետո, իշխանությունն ամբողջությամբ։ Եվ 1999 թվականից հետո, արդեն առանց Վազգեն Սարգսյանի, «Երկրապահն» սկսեց ինքնուրույն նավարկությունը քաղաքականությունում։  
Անմիջապես պարզ դարձավ, որ ոչ ոք ի զորու չէ վերահսկել այս ավազակային կազմավորումը. եթե մինչ այդ բավական էր Վազգենի մի հայացքը կամ շշունջը, որպեսզի Երկրապահի պարագլուխներն ակնթարթորեն զգային իրենց համեստ տեղն արևի տակ, ապա նախագահ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ Մանվել Գրիգորյանն  իրեն այլ կերպ էր պահում։ Այսպես, սկզբում իշխող տանդեմին իր լոյալության դիմաց նա ստացավ Արմավիրի մարզը (ցմահ շահագործելու իրավունքով) և իրավական դաշտից դուրս ապրելու իրավունքը, իսկ հետո՝ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, գեներալ-լեյտենանտի կոչումը և էլի շատ բաներ։ Գեներալ Մանվել Գրիգորյանի համար դրախտային ժամանակներ սկսվեցին։
2004թ. բարձրագույն քաղաքական ղեկավարությունում հասկացան, որ Մանվելի լոյալությունը քիչ բան է նշանակում. գեներալն սկսեց խաղեր տալ այն ժամանակվա ընդդիմության հետ։ Հասկացան, բայց գործուն ոչինչ չձեռնարկեցին։ Հավանաբար, Քոչարյանը գործողությունների արևելաասիական ձևը նախընտրում էր կտրուկ քայլերից։ Հասկանալի է՝ երկարաժամկետ առումով դա ոչնչի չէր կարող հանգեցնել, իսկ 2008թ. փետրվարին իշխանությունը կրկին (ինչպես և ինը տարի առաջ) կանգնեց գեներալ Գրիգորյանին և նրա ավազակային կազմավորումը հնազանդեցնելու անհրաժեշտության առջև։ Սակայն հնազանդեցման գործընթացից հետո նախագահ Սարգսյանի՝ ներքին քաղաքականությունը հուշող ստրատեգները եկան այն եզրահանգման, որ գեներալին անհրաժեշտ է պահպանել և լրացուցիչ պատիվներ մատուցել։ Այսպես, Էջմիածնի քաղաքապետ դարձավ գեներալի որդին, իսկ բիզնեսի մեջ նրան տրվեցին հավելյալ արտոնություններ։ Իսկ թե ինչ պատահեց շաբաթ օրը, բոլորին է հայտնի, այնպես որ՝ անցնենք խնդրի էությանը։
Փաստորեն, մեր աչքերի առջև արդեն երեք տարուց ավելի դրամա, ավելի ճիշտ՝ մարտ է ծավալվում հանուն գեներալ Մանվելի, որի համար մարտնչում են Հայաստանի բոլոր երեք նախագահները։
2008թ. Մանվելը Տեր-Պետրոսյանի կողմն էր, բայց վճռական պահին չարեց այն, ինչ նրանից պահանջվում էր։ Մինչև վերջերս Մանվելի հետ խաղեր էին տալիս երկրորդ նախագահի ճամբարում (հիշեցնենք, որ Քոչարյանի հսկողության տակ գտնվող հեռուստաալիքները և ԶԼՄ-ները գեներալ Մանվելին մեծարեցին մինչև Պոմպեոսի մակարդակի, իսկ այսօր արդեն հոդվածներ են գրում «Մնաս Մանվելի հույսին. ժամանակակից քաղաքական անեծք» վերնագրով), իսկ Մանվելը հաճոյանում էր թե՛ առաջին, թե՛ երկրորդ նախագահներին (նշենք, որ նա դեռ կապերը չի կտրել Տեր-Պետրոսյանի թիմի հետ. քանի դեռ այնտեղ են Վազգեն Սարգսյանի եղբայրները, Գագիկ Ջհանգիրյանը, Սմբատ Այվազյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը և մյուս «զինակիցները», հետդարձի ճանապարհը Մանվելի համար միշտ բաց է)։ Հիմա, երկու օր առաջ, նախագահ Սարգսյանն է արել իր ժեստը և հասկանալ տվել, որ ինքը և Մանվելն անբաժան են (փոխարենը գեներալը կստանա ԱԺ մի երկու մանդատ՝ չհաշված մյուս բարիքները)։ Ինչպես տեսնում ենք, երեք նախագահների միջև իսկապես տոտալ պայքար է ընթանում Մանվելի համար։ Պայքարն ընթանում է, միայն թե դրանից խեր չի եղել և չկա, ընդ որում՝ ՀՀ երեք նախագահներից և ոչ մեկի համար։ Ե՛վ Քոչարյանը, և՛ Սարգսյանը նրանից նույնքան օգուտ կստանան, որքան Տեր-Պետրոսյանը 2008-ին, այսինքն՝ զրո առանց միավորի։ Այս է ամենը։
Իսկ որպես ամփոփում արժե ասել, որ Մանվելի ֆենոմենը հայկական ներքին քաղաքականությունում իռացիոնալիզմի արգասիք է։ Փոքրիշատե ռացիոնալ մոտեցումը բավական կլիներ, որպեսզի 1999թ. նոյեմբերից, ելնելով բարոյական և իրավական նորմերից, երկրում ոչ Երկրապահն ու ընդհանրապես ռազմական օլիգարխիան լինեին, ոչ էլ Մանվել Գրիգորյանի նման գեներալները։ Ընդ որում, դա ավելի շատ կբխեր հենց ռեժիմի, այլ ոչ թե տառապյալ ժողովրդի շահերից։ Քոչարյան-Սարգսյան ռեժիմի քաղաքական կամքը չբավականացրեց պատանդի վիճակից դուրս գալու համար, որում նրանք հայտնվել են Վազգեն Սարգսյանի ժառանգության շնորհիվ։ Դե ինչ, նրանք ավելի լավ գիտեն։ Հնարավոր է՝ ավելի լավ իմանալով՝ նրանք իմաստուն են վարվում, ինչի մասին մեզ՝ հասարակ մահկանացուներիս, խիստ դժվար է կռահել...
Դե, իսկ առջևում մի ամբողջ տարի ունենք, գեներալ Մանվել Գրիգորյանի համար անիմաստ ու անօգուտ պայքարի մի ամբողջ տարի, որտեղ հաղթանակողն անպայման կլինի միայն (ինչպես միշտ) պայքարի օբյեկտը։    

 



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 1

Կարծիքներ

  • David16:32 | 21.02.2012
    Ճիշտն ասած, երբ այս նյութի վերնագիրը կարդացի ահա թե ինչ անցավ մտքովս: Կարծում էի պարոն Գարեգինյանը պիտի խոսեր այն մասին, թե ինչպիսի տանջանքների բովով է անցել թերի 4-րդ դասարանի կրթություն ունեցող գեներալն իր համար գրված ելույթի ընթերցմանը նախապատրաստվելիս: Փա'ռք ու պատիվ իրեն, շատ աշխատասերն է երևում: Որ նա շատ հնարամիտ է ես արդեն գիտեյի, կայքերից մեկում կարդացել էի խաղող բառի նրա գրելաձևին, այն է ՀԱՎՕԽ, 5 տառանոց բառի մեջ 4 տառասխալով իմաստը պահպանելն հանաք մասխարություն չէէէէ...

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


23.02.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
«Սլաքի» տեղը փոխել չի կարելի

«Սլաքի» տեղը փոխել չի կարելի



22.02.2012
Ելենա ՄԿՐՏՉՅԱՆ
Ինքնասիրության նշույլ անգամ չի մնացել

Ինքնասիրության նշույլ անգամ չի մնացել



22.02.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ինքնակոչ սոցիոլոգն ապագա ԱԺ-ում տեսնում է վեց կուսակցության

Ինքնակոչ սոցիոլոգն ապագա ԱԺ-ում տեսնում է վեց կուսակցության



22.02.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Գլխավոր արծվի ջանքերն ու տառապանքները

Գլխավոր արծվի ջանքերն ու տառապանքները



21.02.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կառավարությունը ձգձգում է Քաջարան գյուղի հարցը

Կառավարությունը ձգձգում է Քաջարան գյուղի հարցը



21.02.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Մարգարի դեմ քրեական գործն անձնական հարաբերությունների արդյունք է

Մարգարի դեմ քրեական գործն անձնական հարաբերությունների արդյունք է



20.02.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Մաշտոցի պուրակը` հասարակությանը, առևտրային գոտին` գործարարներին. շարունակվում է պայքարը

Մաշտոցի պուրակը` հասարակությանը, առևտրային գոտին` գործարարներին. շարունակվում է պայքարը



20.02.2012
Հայկազ ՍԻՄՈՆՅԱՆ
Դավաճանության հերթական ակտին սպասելիս

Դավաճանության հերթական ակտին սպասելիս



20.02.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Խաչատուրովի պատվի գործը բանակի պատվի գործն է

Խաչատուրովի պատվի գործը բանակի պատվի գործն է



17.02.2012
Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆ
Սասունի հաղթանակների մասին

Սասունի հաղթանակների մասին



17.02.2012
Հայկազ ՍԻՄՈՆՅԱՆ
Մարտունիկի էմիսարները Գյումրիում քարոզարշավ են սկսել

Մարտունիկի էմիսարները Գյումրիում քարոզարշավ են սկսել



17.02.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Զառամյալ ՀՅԴ-ի, արժանիքներ չունեցող ՕԵԿ-ի և իրար դեմ աշխատող ՀՀԿ-ականների մասին

Զառամյալ ՀՅԴ-ի, արժանիքներ չունեցող ՕԵԿ-ի և իրար դեմ աշխատող ՀՀԿ-ականների մասին


Նորությունների արխիվ

Լրահոս


23.02.2012 / 16:25
ՄԻ ՇԱՐՔ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԱԳԾԵՐ ԿՓՈԽԱՐԻՆՎԵՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ

ՄԻ ՇԱՐՔ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԱԳԾԵՐ ԿՓՈԽԱՐԻՆՎԵՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ



23.02.2012 / 16:15
ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԼԻՏՎԱՅՈՒՄ



23.02.2012 / 15:55
ԿԱՆԱՆՑ ԵՐԵՔ ՍԽԱԼՆԵՐԸ

ԿԱՆԱՆՑ ԵՐԵՔ ՍԽԱԼՆԵՐԸ



23.02.2012 / 15:52
ԵՎՐԱՆԵՍԹԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐՎԱ ՆԻՍՏՈՒՄ

ԵՎՐԱՆԵՍԹԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐՎԱ ՆԻՍՏՈՒՄ



23.02.2012 / 15:26
ԴԱՏԱՐԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀԱՆԵԼ ԿԱԼԱՆՔԸ «ՅՈՒԿՕՍ»-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՎՐԱՅԻՑ

ԴԱՏԱՐԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀԱՆԵԼ ԿԱԼԱՆՔԸ «ՅՈՒԿՕՍ»-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՎՐԱՅԻՑ



23.02.2012 / 15:21
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՐՎԱԾԵԼ ԵՆ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՄՈՐԸ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՐՎԱԾԵԼ ԵՆ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՄՈՐԸ



23.02.2012 / 15:06
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ` ԿԱԶԱՏՎԵՆ ՏՈՒՅԺԵՐԻՑ

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ` ԿԱԶԱՏՎԵՆ ՏՈՒՅԺԵՐԻՑ



23.02.2012 / 14:44
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐԸ` ՀԱՅԵՐՆ ՈՒ ՌՈՒՍՆԵՐԸ ՄԻՇՏ ՄԻԱՍԻՆ ԵՆ ՆՇԵԼ

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐԸ` ՀԱՅԵՐՆ ՈՒ ՌՈՒՍՆԵՐԸ ՄԻՇՏ ՄԻԱՍԻՆ ԵՆ ՆՇԵԼ



23.02.2012 / 14:26
ՀՀԿ-Ն ՓՈՐՁԵԼՈՒ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼ

ՀՀԿ-Ն ՓՈՐՁԵԼՈՒ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼ



23.02.2012 / 14:02
ՂԱՐԱԲԱՂԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ

ՂԱՐԱԲԱՂԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ



23.02.2012 / 14:00
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ



23.02.2012 / 13:48
ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ` 4 ՕՐ ՀԱՆԳԻՍՏ

ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ` 4 ՕՐ ՀԱՆԳԻՍՏ



23.02.2012 / 13:43
ՀԱՅԱԶԳԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ

ՀԱՅԱԶԳԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ



23.02.2012 / 13:34
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԲԼԻՍՅԱՆ ՏԱՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԲԼԻՍՅԱՆ ՏԱՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



23.02.2012 / 13:12
ՀՀ ԿԳ ԾՐԱԳԻՐՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԳՆԱՀԱՏՎԵԼ Է, ՈՐՊԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՐԻՆԱԿ

ՀՀ ԿԳ ԾՐԱԳԻՐՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԳՆԱՀԱՏՎԵԼ Է, ՈՐՊԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՐԻՆԱԿ



23.02.2012 / 12:57
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԽՆԴԻՐԸ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԽՆԴԻՐԸ



23.02.2012 / 12:51
ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԱՄԵՆԱԱՆՎՏԱՆԳ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ

ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԱՄԵՆԱԱՆՎՏԱՆԳ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ



23.02.2012 / 12:38
 «ՏՀՏ ԼԻԴԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ» ՖՈՐՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ

«ՏՀՏ ԼԻԴԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ» ՖՈՐՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ



23.02.2012 / 12:27
ԳԱՅԼԵՐԻ ՄՈՐԹԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ` ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԳԱՅԼԵՐԻ ՄՈՐԹԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ` ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ



23.02.2012 / 12:22
ՀՍՏԱԿԵՑՎԵԼ Է ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ` ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ՀՍՏԱԿԵՑՎԵԼ Է ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ` ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ



23.02.2012 / 12:19
ԱՎՏՈԲՈՒՍ Է ԱՅՐՎԵԼ

ԱՎՏՈԲՈՒՍ Է ԱՅՐՎԵԼ



23.02.2012 / 12:15
ԱՎՏՈՎԹԱՐ. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է

ԱՎՏՈՎԹԱՐ. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է



23.02.2012 / 12:02
ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՎ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻՑ

ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՎ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻՑ



23.02.2012 / 11:50
ՀԱՆՑԱՎՈՐ ԱՐԱՐՔԻՑ ՀԵՏՈ` ՎԱՐՈՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ

ՀԱՆՑԱՎՈՐ ԱՐԱՐՔԻՑ ՀԵՏՈ` ՎԱՐՈՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ



23.02.2012 / 11:41
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ



23.02.2012 / 11:35
ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՐՁԵԼ

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՐՁԵԼ



23.02.2012 / 11:14
ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ



23.02.2012 / 11:06
ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ ՊԵՏՔ Է ԼՐԱՑՆԵՆ ՆԱԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ

ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ ՊԵՏՔ Է ԼՐԱՑՆԵՆ ՆԱԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ



23.02.2012 / 10:50
ՌՈՄՆԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ Է ՀԱՎԱՔՈՒՄ՝ ՎԱԽԵՑՆԵԼՈՎ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ ԻՐԱՆՈՎ

ՌՈՄՆԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ Է ՀԱՎԱՔՈՒՄ՝ ՎԱԽԵՑՆԵԼՈՎ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ ԻՐԱՆՈՎ



23.02.2012 / 10:34
ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ԵՆ

ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ԵՆ



23.02.2012 / 10:21
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ ԿԱԿԱՉԻ ԴԱՇՏԵՐԸ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ ԿԱԿԱՉԻ ԴԱՇՏԵՐԸ



23.02.2012 / 10:16
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԱԽԱՏԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԱԽԱՏԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ



23.02.2012 / 10:05
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



23.02.2012 / 02:12
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ



22.02.2012 / 21:35
ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է



22.02.2012 / 21:28
ԵՎՐԱՆԵՍԹԻ ԽՎ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

ԵՎՐԱՆԵՍԹԻ ԽՎ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ



22.02.2012 / 21:03
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԺԱՄԱՆԱԿ ՄԻ' ԿՈՐՑՐՈՒ, ԿԱՐԴԱ'» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԺԱՄԱՆԱԿ ՄԻ' ԿՈՐՑՐՈՒ, ԿԱՐԴԱ'» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



22.02.2012 / 20:46
«ՄԵՆՔ ԵՆՔ ԱՅՍ ՔԱՂԱՔԻ ՏԵՐԸ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՆԱՄԱԿԻՆ

«ՄԵՆՔ ԵՆՔ ԱՅՍ ՔԱՂԱՔԻ ՏԵՐԸ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՆԱՄԱԿԻՆ



22.02.2012 / 20:40
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏԱՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏԱՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է



22.02.2012 / 20:36
ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՆԴԱԿՆ Է ՈՒՂԱՐԿԵԼ` ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԱՐՊԱՍ

ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՆԴԱԿՆ Է ՈՒՂԱՐԿԵԼ` ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԱՐՊԱՍ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video



Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics