Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


21.02.2012

Իսկ Միշիկոն գիտի՞, թե «պատմական դեմք» Իլհամի «գրպանի շնիկները» Վրաստանի տակ ինչ «խոզուկ» են դնում

Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ

Ժողովրդական ասացվածքներին ամերիկյան կրթություն ստացած Միխեիլ Նիկոլոզովիչը, երևի, լավ ծանոթ չէ, և «հին բարեկամության» կարգով դրանցից երկուսը հիշեցնենք. «Շան հետ ընկերություն արա, բայց փայտը միշտ ձեռքիդ տակ ունեցիր» և «Խոսելուց առաջ տասը չափիր և նոր մեկ անգամ կտրիր»: Թե չէ՝ ստացվում է, որ մի ամբողջ ժողովուրդ, որը ոչ վաղ անցյալում թոթափել է «գուրիական աղվես» Շևարդնաձեի լուծը և բռնել իրական դեմոկրատիայի ճանապարհը, հարավօսական ու աբխազական ցավոտ թնջուկների կողքին կարող է ունենալ նաև ադրբեջանական «ինքնավարություն» կոչվող հորինածին մեկ կոշտուկ ևս՝ իր առանց այն էլ վերքերով ու խոցերով պատված մարմնին:
Խոսքաշեն ու ադրբեջանասեր բատոնո Միխեիլը որևէ միտք արտահայտելուց առաջ լավ կլիներ, որ զգուշանար, քանզի ունի մի այնպիսի «հավերժ բարեկամ-հարևան», ինչպիսին ալիևյան փադիշահությունն է` Ադրբեջան անվամբ: Երբ Նիկոլոզովիչը Իլհամ Հեյդար օղլիին «պատմական դեմք» էր հայտարարում, արդյո՞ք գիտեր, որ մի քանի օր հետո սրա «գրպանի շնիկ» ընդդիմադիր կուսակցություն կոչվածներն իրենց համաժողովի ժամանակ Ադրբեջանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ֆուադ Ալիևի բերանով կոչ են հնչեցնելու Վրաստանում ապրող ադրբեջանցիներին՝ պայքարել  այս երկրում ադրբեջանական ինքնավար հանրապետություն ստեղծելու համար (
https://regnum.ru/news/polit/1501298.html#ixzz1mzBqJqNg): Նույնիսկ «խաշած ձուկն» էլ հասկանում է, որ ադրբեջանական «ընդդիմություն» կոչվածը ֆիկցիա է և սպասարկում է փադիշահների կլանին` պճնվելով լիբերալ կամ դեմոկրատական ճռճռան անվանումներով: Ակամա համեմատություն է ծնվում ականավոր «լիբերալ-դեմոկրատ» Ժիրինովսկու հետ, որն ի լուր աշխարհի հայտարարում է այն, ինչ Կրեմլի իշխանություններն ինչ-ինչ «բարոյական» նորմերից ելնելով՝ պետական խողովակներով չեն ասում կամ անում։ Հիմա էլ սույն Ֆուադ Ալիևն է դարձել Բաքվի ախմախ զառանցանքը մասսայականացնողը և ձեռքի հետ էլ մյուս 12 «լիբերաստների» ընկերակցությամբ հիմնել է այսպես կոչված «Դիմադրության շարժումը», որը չգիտես դիմադրելու է փադիշահներին, թե հարևան Հայաստանին, Արցախին ու Վրաստանին, Իրանն էլ՝ ձեզ նվեր:
Հարավկովկասյան թնջուկներին տեղյակ ցանկացած մարդու տրամաբանության մեջ կարծես տեղավորվում է ադրբեջանցի «ընդդիմադիրների» պահվածքն Արցախի նկատմամբ: Սրանք ուզում են ստեղծել  Ղարաբաղի правительство в изгнании, որը կձևավորվի ադրբեջանական ինտելիգանցիայի և քաղաքական գործիչների հրավիրվելիք «Ղարաբաղի ֆորումի» ժամանակ: Ստեփանակերտում անցկացված Արցախի անկախության 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը, երևի, շատ է ցավեցրել ազերի «լիբերաստներին» և նրանց «ծպտված հայրիկ» Իլհամին, և Խոջալուի հերթական «տխուր տարեդարձը» նշելու համար անհրաժեշտ է սույն ֆորումը կյանքի կոչել: Հակաարցախյան հռետորաբանությունն, ինչպես ասացինք, հասկանալի է, բայց իրենց «հավերժ բարեկամ վրացի եղբայրների» տակ «թուրքական խոզուկ» դնելը կարծես տրամաբանական չէ; Բայց ովքեր քիչ թե շատ ծանոթ են կովկասյան թուրքի այս տեսակին, կարծում եմ, չեն զարմանա և նույնիսկ ուշացած կհամարեն Վրաստանի նկատմամբ ադրբեջանական այս ոտնձգությունը:
 Հայաստանի և Արցախի գործը հեշտ է ու պարզ: Մենք գործ ունենք նենգ ու բացահայտ թշնամու հետ, որի ժանիքները մի քանի անգամ փշրել ենք ու պետք եղած դեպքում կփշրենք նորեն: Բայց խղճալ ու կարեկցել կարելի է մեր հարևան վրացիներին, որոնց առաջնորդը դեռ չէր հասցրել իր «սերն ու նվիրվածությունը» հայտնել առ  պատմական քաղաքական պոռնիկ Հեյդար Ալիևիչի «պատմական բալիկ» Իլհամչիկը, երբ վերջինիս «շնիկները» ցույց տվեցին իրենց ժանիք դառնալու պատրաստ կաթնատամները: Իրոք, դժվար է Վրաստանի և վրաց ժողովրդի բանը: Դիմացդ «բարեկամ» է կանգնած, որը պատրաստ է պատեհ առիթի դեպքում հոշոտել քո մարմինը, իսկ քո անզգույշ ղեկավարը «սիրո խոստովանություններ» է շռայլում նրա հասցեին:
Երևի, Վրաստանին մի նոր Դավիթ Շինարար է պետք, որ ուշքի բերի իր ժողովրդին և Գյանջայի ատելի պարիսպները քանդի ու դարպասները բերի Թբիլիսի: Բայց վախենամ Դավիթ Բագրատիոնի այլևս վրաց ժողովուրդը չի ունենա, որովհետև հայատյացությունը կուրացրել է նրանց մտավորականներին ու քաղաքական որոշ պսևդոդեմոկրատ ղեկավարներին:



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 1

Կարծիքներ

  • Mike05:31 | 22.02.2012
    Браво, маэстро!!! Комментарии излишни, автор все сказал.

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


23.02.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
«Սլաքի» տեղը փոխել չի կարելի

«Սլաքի» տեղը փոխել չի կարելի



22.02.2012
Ելենա ՄԿՐՏՉՅԱՆ
Ինքնասիրության նշույլ անգամ չի մնացել

Ինքնասիրության նշույլ անգամ չի մնացել



22.02.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ինքնակոչ սոցիոլոգն ապագա ԱԺ-ում տեսնում է վեց կուսակցության

Ինքնակոչ սոցիոլոգն ապագա ԱԺ-ում տեսնում է վեց կուսակցության



22.02.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Գլխավոր արծվի ջանքերն ու տառապանքները

Գլխավոր արծվի ջանքերն ու տառապանքները



21.02.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կառավարությունը ձգձգում է Քաջարան գյուղի հարցը

Կառավարությունը ձգձգում է Քաջարան գյուղի հարցը



21.02.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Մարգարի դեմ քրեական գործն անձնական հարաբերությունների արդյունք է

Մարգարի դեմ քրեական գործն անձնական հարաբերությունների արդյունք է



20.02.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Մաշտոցի պուրակը` հասարակությանը, առևտրային գոտին` գործարարներին. շարունակվում է պայքարը

Մաշտոցի պուրակը` հասարակությանը, առևտրային գոտին` գործարարներին. շարունակվում է պայքարը



20.02.2012
Հայկազ ՍԻՄՈՆՅԱՆ
Դավաճանության հերթական ակտին սպասելիս

Դավաճանության հերթական ակտին սպասելիս



20.02.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Խաչատուրովի պատվի գործը բանակի պատվի գործն է

Խաչատուրովի պատվի գործը բանակի պատվի գործն է



17.02.2012
Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆ
Սասունի հաղթանակների մասին

Սասունի հաղթանակների մասին



17.02.2012
Հայկազ ՍԻՄՈՆՅԱՆ
Մարտունիկի էմիսարները Գյումրիում քարոզարշավ են սկսել

Մարտունիկի էմիսարները Գյումրիում քարոզարշավ են սկսել



17.02.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Զառամյալ ՀՅԴ-ի, արժանիքներ չունեցող ՕԵԿ-ի և իրար դեմ աշխատող ՀՀԿ-ականների մասին

Զառամյալ ՀՅԴ-ի, արժանիքներ չունեցող ՕԵԿ-ի և իրար դեմ աշխատող ՀՀԿ-ականների մասին


Նորությունների արխիվ

Լրահոս


23.02.2012 / 15:55
ԿԱՆԱՆՑ ԵՐԵՔ ՍԽԱԼՆԵՐԸ

ԿԱՆԱՆՑ ԵՐԵՔ ՍԽԱԼՆԵՐԸ



23.02.2012 / 15:52
ԵՎՐԱՆԵՍԹԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐՎԱ ՆԻՍՏՈՒՄ

ԵՎՐԱՆԵՍԹԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐՎԱ ՆԻՍՏՈՒՄ



23.02.2012 / 15:26
ԴԱՏԱՐԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀԱՆԵԼ ԿԱԼԱՆՔԸ «ՅՈՒԿՕՍ»-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՎՐԱՅԻՑ

ԴԱՏԱՐԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀԱՆԵԼ ԿԱԼԱՆՔԸ «ՅՈՒԿՕՍ»-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՎՐԱՅԻՑ



23.02.2012 / 15:21
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՐՎԱԾԵԼ ԵՆ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՄՈՐԸ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՐՎԱԾԵԼ ԵՆ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՄՈՐԸ



23.02.2012 / 15:06
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ` ԿԱԶԱՏՎԵՆ ՏՈՒՅԺԵՐԻՑ

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ` ԿԱԶԱՏՎԵՆ ՏՈՒՅԺԵՐԻՑ



23.02.2012 / 14:44
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐԸ` ՀԱՅԵՐՆ ՈՒ ՌՈՒՍՆԵՐԸ ՄԻՇՏ ՄԻԱՍԻՆ ԵՆ ՆՇԵԼ

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐԸ` ՀԱՅԵՐՆ ՈՒ ՌՈՒՍՆԵՐԸ ՄԻՇՏ ՄԻԱՍԻՆ ԵՆ ՆՇԵԼ



23.02.2012 / 14:26
ՀՀԿ-Ն ՓՈՐՁԵԼՈՒ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼ

ՀՀԿ-Ն ՓՈՐՁԵԼՈՒ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼ



23.02.2012 / 14:02
ՂԱՐԱԲԱՂԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ

ՂԱՐԱԲԱՂԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ



23.02.2012 / 14:00
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ



23.02.2012 / 13:48
ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ` 4 ՕՐ ՀԱՆԳԻՍՏ

ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ` 4 ՕՐ ՀԱՆԳԻՍՏ



23.02.2012 / 13:43
ՀԱՅԱԶԳԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ

ՀԱՅԱԶԳԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ



23.02.2012 / 13:34
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԲԼԻՍՅԱՆ ՏԱՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԲԼԻՍՅԱՆ ՏԱՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



23.02.2012 / 13:12
ՀՀ ԿԳ ԾՐԱԳԻՐՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԳՆԱՀԱՏՎԵԼ Է, ՈՐՊԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՐԻՆԱԿ

ՀՀ ԿԳ ԾՐԱԳԻՐՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԳՆԱՀԱՏՎԵԼ Է, ՈՐՊԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՐԻՆԱԿ



23.02.2012 / 12:57
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԽՆԴԻՐԸ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԽՆԴԻՐԸ



23.02.2012 / 12:51
ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԱՄԵՆԱԱՆՎՏԱՆԳ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ

ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԱՄԵՆԱԱՆՎՏԱՆԳ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ



23.02.2012 / 12:38
 «ՏՀՏ ԼԻԴԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ» ՖՈՐՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ

«ՏՀՏ ԼԻԴԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ» ՖՈՐՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ



23.02.2012 / 12:27
ԳԱՅԼԵՐԻ ՄՈՐԹԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ` ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԳԱՅԼԵՐԻ ՄՈՐԹԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ` ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ



23.02.2012 / 12:22
ՀՍՏԱԿԵՑՎԵԼ Է ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ` ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ՀՍՏԱԿԵՑՎԵԼ Է ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ` ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ



23.02.2012 / 12:19
ԱՎՏՈԲՈՒՍ Է ԱՅՐՎԵԼ

ԱՎՏՈԲՈՒՍ Է ԱՅՐՎԵԼ



23.02.2012 / 12:15
ԱՎՏՈՎԹԱՐ. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է

ԱՎՏՈՎԹԱՐ. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է



23.02.2012 / 12:02
ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՎ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻՑ

ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՎ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻՑ



23.02.2012 / 11:50
ՀԱՆՑԱՎՈՐ ԱՐԱՐՔԻՑ ՀԵՏՈ` ՎԱՐՈՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ

ՀԱՆՑԱՎՈՐ ԱՐԱՐՔԻՑ ՀԵՏՈ` ՎԱՐՈՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ



23.02.2012 / 11:41
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ



23.02.2012 / 11:35
ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՐՁԵԼ

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՐՁԵԼ



23.02.2012 / 11:14
ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ



23.02.2012 / 11:06
ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ ՊԵՏՔ Է ԼՐԱՑՆԵՆ ՆԱԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ

ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ ՊԵՏՔ Է ԼՐԱՑՆԵՆ ՆԱԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ



23.02.2012 / 10:50
ՌՈՄՆԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ Է ՀԱՎԱՔՈՒՄ՝ ՎԱԽԵՑՆԵԼՈՎ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ ԻՐԱՆՈՎ

ՌՈՄՆԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ Է ՀԱՎԱՔՈՒՄ՝ ՎԱԽԵՑՆԵԼՈՎ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ ԻՐԱՆՈՎ



23.02.2012 / 10:34
ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ԵՆ

ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ԵՆ



23.02.2012 / 10:21
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ ԿԱԿԱՉԻ ԴԱՇՏԵՐԸ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ ԿԱԿԱՉԻ ԴԱՇՏԵՐԸ



23.02.2012 / 10:16
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԱԽԱՏԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԱԽԱՏԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ



23.02.2012 / 10:05
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



23.02.2012 / 02:12
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ



22.02.2012 / 21:35
ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է



22.02.2012 / 21:28
ԵՎՐԱՆԵՍԹԻ ԽՎ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

ԵՎՐԱՆԵՍԹԻ ԽՎ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ



22.02.2012 / 21:03
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԺԱՄԱՆԱԿ ՄԻ' ԿՈՐՑՐՈՒ, ԿԱՐԴԱ'» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԺԱՄԱՆԱԿ ՄԻ' ԿՈՐՑՐՈՒ, ԿԱՐԴԱ'» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



22.02.2012 / 20:46
«ՄԵՆՔ ԵՆՔ ԱՅՍ ՔԱՂԱՔԻ ՏԵՐԸ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՆԱՄԱԿԻՆ

«ՄԵՆՔ ԵՆՔ ԱՅՍ ՔԱՂԱՔԻ ՏԵՐԸ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՆԱՄԱԿԻՆ



22.02.2012 / 20:40
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏԱՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏԱՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է



22.02.2012 / 20:36
ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՆԴԱԿՆ Է ՈՒՂԱՐԿԵԼ` ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԱՐՊԱՍ

ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՆԴԱԿՆ Է ՈՒՂԱՐԿԵԼ` ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԱՐՊԱՍ



22.02.2012 / 20:30
ՊՈՒՏԻՆԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԶԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՊՈՒՏԻՆԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԶԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



22.02.2012 / 19:58
«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ»-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ

«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ»-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video



Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics