Մեկնաբանություններ

Ես չեմ պայքարում դեմոկրատիայի համար. ես դրան պարզապես չեմ հավատում
Վերջին ժամանակներս խիստ ակտուալ է դարձել «գունավոր հեղափոխությունների», «արաբական գարնան», «քաղաքացիական արթնացման» թեման։ Իհարկե, թեման այնքան ծավալուն է, որ դրա մասին կարելի է մի ամբողջ գիտական աշխատություն գրել։ Բայց մենք ձեռնպահ կմնանք դրանից և ընդամենը մի մեջբերում կկատարենք «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակից Դարյա Ասլամովայի հոդվածից (https://www.kp.ru/daily/25865/2831471/), որը զրուցել է սերբական երիտասարդական հայտնի «Օտպոր» կազմակերպության (որը 2000թ. իշխանազրկեց Սերբիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչին) նախկին մասնակիցների հետ։ Նախկին այս «հեղափոխականներից» շատերն այսօր դարձել են «գունավոր տեխնոլոգիաների» հրահանգիչներ և զբաղվում են «դեմոկրատիան մասսաների մեջ առաջ բրթելով և քաղաքացիական հասարակության» ստեղծմամբ՝ արևմտյան կառույցների բազմակողմանի, այդ թվում և առատ ֆինանսական աջակցության պայմաններում։
Իսկ ի՞նչ են մտածում իրենք՝ հրահանգիչները, դեմոկրատիայի և «գունավոր հեղափոխությունների» արդյունքների մասին։ Այ սա, անշուշտ, ամենահետաքրքիրն է «ԿՊ» թղթակցի հոդվածում։ Կարծում ենք, այդ հատվածն ինքն է խոսում իր մասին և տալիս է շատ հարցերի պատասխանը։ «Մենք պատասխանատվություն չենք կրում հեղափոխությունների արդյունքի համար։ Մենք իրադարձությունների մասնակիցը չենք, այլ պարզապես գիտելիքների տարածողներ ենք։ Մենք առհասարակ այստեղ կապ չունենք»։ Նախկին «Օտպորի» մասնակիցները, Պոնտացի Պիղատոսի նման, ցանկացած ելքի պարագայում լվանում են ձեռքերը։
- Մի՞թե դու երբեք հուսահատություն չես զգացել հերթական հեղափոխության արդյունքներից,- հարցնում եմ «օտպորական» Սինիշա Սիկմանին։- Նարնջագույն հեղափոխության հերոսուհի Յուլյա Տիմոշենկոն նստած է բանտում, իսկ Յանուկովիչը, որի դեմ այդքան բուռն պայքարում էր «Պորա»-ն, նախագահ դարձավ։ Վրաստանում երիտասարդ ռոմանտիկ հեղափոխական Միշա Սաակաշվիլին, որին դուք օգնեցիք իշխանության գալ, վերածվել է չարաբաստիկ դիկտատորի։
- Իսկ ինչո՞ւ ես պետք է հուսահատություն զգամ։ Այդ Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիները պետք է հուսահատվեն։ Դրանք իմ հողը չեն։ Այո, ես վարժեցրել եմ տարբեր երկրների մարդկանց, բայց ես չեմ արել հեղափոխությունները։ Ես պարզապես գիտելիքներ եմ կիսել։ Ուկրաինացիները, վրացիները, լիբանանցիները, եգիպտացիներն ամեն ինչ իրենք են արել։ Այո, անհատական թրենինգը խիստ կարևոր է, գիտելիքները չեն կարող գրքերից գալ։ Բայց ես նրանց պատմության մասը չեմ։ Ես ոչ ոքի չեմ բրթում։ Ես շահագրգռված չեմ գովազդով, մարդիկ իրենք են գտնում ինձ։ Ինձ մոտ գալիս են գրինփիսականները, կենդանիների պաշտպանները, բռնակալությունների դեմ մարտնչողները։ Ես երբեք որևէ մեկին որևէ մեկի դեմ չեմ վարժեցնում։ Եթե ինձ մոտ է գալիս ներկայիս վրացական ընդդիմությունը, ես էլի պատրաստ եմ նրան սովորեցնել ոչ բռնի պայքարի հնարքները, ինչպես մի ժամանակ սովորեցնում էին Սաակաշվիլու մարդկանց։ Ես պացիֆիստ չեմ և միանգամայն իրական մարդ եմ։ Չգիտեմ, թե ինչ կանեմ, եթե ինչ-որ մեկն ընտանիքիս դիպչի։ (Հազիվ թե բռնի մեթոդների չդիմեմ)։ Եվ ես չեմ պայքարում դեմոկրատիայի համար։ Ես դրան պարզապես չեմ հավատում։
- Բա էլ ի՞նչ սատանայից դրդված ես տասը տարի աշխարհով մեկ տարածում «գունավոր» հեղափոխությունների վարակը, եթե անգամ դեմոկրատիային չես հավատում։
- Իսկ ինչո՞ւ պետք է հավատամ դրան։ Ես այն երբեք չեմ տեսել։ Մի՞թե Ամերիկայում իսկական դեմոկրատիա է։ Բոլորովին էլ ոչ։ Դեմոկրատիան ինչ-որ իդեալական բան չէ։ Այն իշխանության է բերել Հիտլերին։ Այո, այն կարող է գործել, բայց դիկտատուրան էլ պակաս չի գործում։ Ես հո դա լավ գիտեմ։ Ես ապրել եմ Հարավլսավիայում դիկտատոր Տիտոյի օրոք, և լավ եմ ապրել։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Կարծիքների քանակը - 1
Կարծիքներ
"Комсомольская правда" - это уже не газета, а газетенка, которую нормальные, серьезные люди уже давно не читают. Это раз. Второе: Дарья Асламова - это дрянная Дарька. Прежде чем писать о ней и ее гениальных статьях, хотя бы выясните, кого собираетесь цитировать. Вы что, совсем сдурели в своей там "Идее"?! Дарька это просто обычная блядь, которая стала знаменита после того как написала книжку «Приключения дрянной девчонки», в которой описывала любовные связи с известными людьми, в частности с Р. Хасбулатовым, Н. Травкиным и т.д. На спине, да и не только, прошла почти все современные военные конфликты: от Карабаха до Египта. Любит когда ее берут в плен, связывают, насилуют. И вот на странице "Нац. Идеи" вы пишете о ней, о ее статье, о ее взглядах на демократию. Совсем сошли с ума что ли?! Ну а про саму ее статью я вообще молчу. Эта тема, тема ревалюций извне, шпионов, коварном НАТО и злой Америке, так вот эта тема уже всем порядком надоела. Это любимый конек В.В.Путина и ему подобных президентов. Так что в следующий раз, прежде чем заполнять объем страницы, подумайте, что иногда вашу газету читают и нормальнве люди, и после Таких статей потом долго приходится чистить монитор...