Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


19.04.2012

«Պուլպուլակ» Կոնդին՝ Քոչարյանից

Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ

- Կքցե՞ն։ Ի՜նչ ես խոսում։ Մեզ՝ «խառոշի» կոնդեցիներիս քցե՞ն։ Ո՞վ ռիսկ կանի։ Կոկորդը կկրծենք,- հեռավոր 2007թ. պնդում էին Կոնդի բնակիչները տողերիս հեղինակին, որն անզգուշություն էր ունեցել կասկածներ հայտնել թաղամասի կառուցապատման առնչությամբ։

Քցեցին։ Էն էլ ոնց քցեցին։ Ինչպես ասում են՝ ձուկ չկա, որ պահածո չդառնա։ Այնպես են քցել, որ վերջերս այն բնակիչները, որոնց սեփական տները քանդել էին՝ փոխարենը բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով (նախատեսվում էր, որ հենց այդ շենքում նրանք պիտի բնակարան ստանային), շարունակաբար բողոքի ցույցեր են կազմակերպում ինչպես կառավարության շենքի, այնպես էլ նախագահի նստավայրի դիմաց։

Իսկ այսօր վաղ առավոտյան, Սբ. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու բակում, մինչ նրանք՝ ցուցապաստառները ձեռքներին, կուղևորվեին դեպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նստավայր, մենք հանդիպեցինք և զրուցեցինք նրանց հետ։ Ուղևորվեցին՝ խնդրելու երկրորդ նախագահից վերանայել այն անարդարությունը, որի հիմքը դրվել էր երկրորդ նախագահի օրոք, և վերադարձնել իրենց սեփականությունը։ Այնուհանդերձ, ինչպե՞ս քցեցին «խառոշի» կոնդեցիներին։

Եվ այսպես, 2007 թվականն էր։ Երկրի տնտեսությունը ծաղկում էր։ Շինարարությունը նույնպես։ Ի դեպ, առաջինը ծաղկում էր բացառապես երկրորդի հաշվին։ Մի խոսքով՝ մայրաքաղաքը վերածվել էր հսկայական շինհրապարակի. քանդում էին հինը և կառուցում նորը, իբր թե կառուցում էին։

Շինարարության ոլորտի գիշանգղների տեսադաշտում հայտնվեց Կոնդ թաղամասը։ Տեղը լավն է՝ Արարատը երևում է բոլոր կողմերից։ Բայց ով գոնե մեկ անգամ եղել է այդ թաղամասում, գիտի, թե ինչ «մրջնանոց» է այն, իսկ անտեղյակներին ասենք, որ Կոնդի ընդհանուր մակերեսը 220 հազ. քմ է։ Կոնդը յոթ փողոց ունի՝ Կոնդի, Ռուսթավելու, Չկալովի, Թափաբաշի, Ֆրիկի, Մայիսյան և Լեոյի։ Այստեղ, ամենահամեստ հաշվարկներով, բնակվում է մոտ 1250 ընտանիք կամ 11.000 մարդ։ Հասկանալի է, որ շինհրապարակի «ամենազիլ» խաղացողները երկրորդ նախագահ Քոչարյանի օրոք չէին հանդգնի սկսել բնակելի թաղամասի յուրացումը միաժամանակ։

Այսպես, 2007թ. սկսվեց կառուցապատողների և Կոնդի բնակիչների միջև պայմանագրերի կազմման  գործընթացը։ Կառուցապատումը սկսվեց Թափաբաշի փողոցից։ Շինաշխատանքներն սկսելուց առաջ այս փողոցը կառուցապատողները («Դաունթաուն» շինարարական ընկերություն. ասում են, դրա «տանիքը» Քոչարյանի ավագ որդի Սեդրակն է) պայմանագրեր կնքեցին 197 ընտանիքների հետ։ 2008թ. սկզբին այս փողոցում ապրողներին վտարեցին իրենց բնակարաններից, իսկ նրանց տները մասամբ քանդեցին։ Այժմ նրանք ապրում են վարձու բնակարաններում, որոնց վարձը մինչև վերջերս վճարում էին կառուցապատողները։

- Ամեն մի ընտանիք 50-60 հազար դրամ էր ստանում։ Պայմանագրով մենք պետք է բնակարաններ հատկացնեինք դեռ 2011թ.։ Բայց այս բոլոր տարիներին շենքի շինարարությունը շատ դանդաղ էր ընթանում, իսկ վերջին տարվա ընթացքում այն ընդհանրապես սառեցրին։ Նոր տարվա սկզբից մեզ ասացին, որ «Դաունթաուն» շինարարական ընկերությունը էստաֆետը հանձնել է մեկ այլ կազմակերպության՝ «Ամերիքըն բիլդինգ դիվըլոփմենթ» ՍՊԸ-ին։ Արդյունքում՝ ևս երեք ամիս վճարեցին մեր վարձերը, իսկ հիմա ասում են, թե էլ դա չեն անելու, որովհետև շենքի շինարարությունը չի վերսկսվում։ Ուր կորավ «Դաունթաուն» շինարարական ընկերությունը՝ մենք չգիտենք։ Ինչպես քանդել այս թնջուկը՝ նույնպես։ Բայց քանի որ պայմանագրում որպես երրորդ կողմ հանդես է եկել պետությունը, այժմ մենք դիմում ենք նրան։ Ցավոք, պետական ինչ ատյանների էլ որ դիմել ենք, մեզ գրություններ են ուղարկել, թե՝ ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է լուծի այս ամբողջ մութ պատմությունը։ Բայց որքա՞ն ենք սպասելու։ Էլի չորս տարի՞։ Բացի այդ, եթե հանկարծ նոր կառուցապատողները չվճարեն մեր վարձած բնակարանների վճարը, մենք, այնուամենայնիվ, կհայտնվենք փողոցում, ուստի որոշել ենք այսպես չթողնել սա,- ասում է Կոնդի բնակիչ Կարինե Հովհաննիսյանը։

Ինչպես վերը նշեցինք, «այդպես չենք թողնի» արտահայտության տակ Կոնդի բնակիչները նկատի ունեն բողոքի ակցիան։

Եվ վերջում. այն ժամանակ, երբ ժողովուրդը գնաց պետությունից՝ հանձին նախագահ Սերժ Սարգսյանի, պահանջելու իր սեփականությունը, մենք չդիմացանք և մի փոքր քայլեցինք հին Երևանի ամենաինքնատիպ շրջաններից մեկով՝ Կոնդով։ «Դեմ առանք» Կոնդի եղբայրական գերեզմանոցի հուշապատին («Դվին» հյուրանոցի ավերակների ֆոնին)՝ վրայի մակագրությամբ. «Կոնդեցիներին», իսկ ներքևում՝ «pulpulak»։ Ասվածին, ես եմ այդպես մտածում, հարկ է ավելացնել՝ «Քոչարյանից»՝ շինարարական բումի գաղափարական առաջնորդից։

Հետգրություն
Երբ նյութը պատրաստ էր, մեզ զանգահարեցին Կոնդից և ասացին, որ բողոքողների մոտ է դուրս եկել նախագահ Սարգսյանը և անձամբ խոստացել, որ կլուծի տուժած կոնդեցիների հարցը։

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




Новости России


Загружается, подождите...


SELECTORNEWS

Loading...






Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


26.04.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Շարիաթի դատարաններից մինչև «Արաբական նոր խալիֆաթ»

Շարիաթի դատարաններից մինչև «Արաբական նոր խալիֆաթ»



26.04.2012
Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆ
Հայոց ցեղասպանության տարելիցը Պրահայում

Հայոց ցեղասպանության տարելիցը Պրահայում



26.04.2012
Բաց նամակ Վլադիմիր Գասպարյանին

Բաց նամակ Վլադիմիր Գասպարյանին



26.04.2012
Գեորգի ՍԱՀԱԿՈՎ
Հայոց ցեղասպանության տարելիցը Տաշքենդում

Հայոց ցեղասպանության տարելիցը Տաշքենդում



25.04.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
«Լֆիկ» Սամոն` Փաշինյանին, մարքսիստը` «Պիվի» Հակոբին

«Լֆիկ» Սամոն` Փաշինյանին, մարքսիստը` «Պիվի» Հակոբին



25.04.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Կրոնի ստրուկների «ձայնը»

Կրոնի ստրուկների «ձայնը»



25.04.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Մարտունիկականներին հաջողվել է գնել նույնիսկ Ռոմա թութակի ձայնը

Մարտունիկականներին հաջողվել է գնել նույնիսկ Ռոմա թութակի ձայնը



25.04.2012
Ելենա ՄԿՐՏՉՅԱՆ
Մեծաթիվ անիրազեկներից մնում են փոքրաթիվ կաշառվածները

Մեծաթիվ անիրազեկներից մնում են փոքրաթիվ կաշառվածները



24.04.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Վովա Գասպարյանը որպես պայքարի միջոց ԲՀԿ-ի դեմ. առասպե՞լ, թե՞ իրականություն

Վովա Գասպարյանը որպես պայքարի միջոց ԲՀԿ-ի դեմ. առասպե՞լ, թե՞ իրականություն



24.04.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ապրիլքսանչորսյան տխուր մտորումներ

Ապրիլքսանչորսյան տխուր մտորումներ



23.04.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
«Բարևներ» 90-ական թվականներից...

«Բարևներ» 90-ական թվականներից...



23.04.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Առավել խնդրահարույց և հատկանշական ընտրատեղամասերի մասին

Առավել խնդրահարույց և հատկանշական ընտրատեղամասերի մասին


Նորությունների արխիվ

Լրահոս


26.04.2012 / 21:50
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ



26.04.2012 / 21:36
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ



26.04.2012 / 20:22
17-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ՍԻՐԱԾ ՏՂԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ Է ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԵԼ

17-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ՍԻՐԱԾ ՏՂԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ Է ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԵԼ



26.04.2012 / 20:20
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐ



26.04.2012 / 18:34
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ. ԸՆՏՐԵՔ ԽՂՃԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ. ԸՆՏՐԵՔ ԽՂՃԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ



26.04.2012 / 17:39
«ՄՇՈ ՃԱՌԸՆՏԻՐ»-ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԵՊԸ ԿԹԱՐԳՄԱՆՎԻ ՀԱՅԵՐԵՆ

«ՄՇՈ ՃԱՌԸՆՏԻՐ»-ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԵՊԸ ԿԹԱՐԳՄԱՆՎԻ ՀԱՅԵՐԵՆ



26.04.2012 / 17:30
ԼԱՎՐՈՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԻՐԻԱՑԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ

ԼԱՎՐՈՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԻՐԻԱՑԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ



26.04.2012 / 17:20
ՈՉ ՄԻ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՀԱԿ-Ն ԱՆՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ. ՍՈՑԻՈԼՈԳ

ՈՉ ՄԻ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՀԱԿ-Ն ԱՆՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ. ՍՈՑԻՈԼՈԳ



26.04.2012 / 17:05
ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՆ ԵԳԻՊՏՈՍԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐՈՒՄ

ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՆ ԵԳԻՊՏՈՍԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐՈՒՄ



26.04.2012 / 16:59
ՀՀ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀՀ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ



26.04.2012 / 16:53
ԱՄԵՆ ՏԱՐԻ ՀԻՆԳ ՄԻԼԻԱՐԴ ԳՈՂԱՑՎՈՒՄ Է ԲՅՈՒՋԵԻՑ. ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԱՄԵՆ ՏԱՐԻ ՀԻՆԳ ՄԻԼԻԱՐԴ ԳՈՂԱՑՎՈՒՄ Է ԲՅՈՒՋԵԻՑ. ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ



26.04.2012 / 16:16
ՀՀԿ-Ը ԳԱԼԻՍ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐՈՎ

ՀՀԿ-Ը ԳԱԼԻՍ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐՈՎ



26.04.2012 / 16:15
ՄԱՀԱՑԱԾ ԿԻՆԸ ԵՐԿՎՈՐՅԱԿ Է ՈՒՆԵՑԵԼ

ՄԱՀԱՑԱԾ ԿԻՆԸ ԵՐԿՎՈՐՅԱԿ Է ՈՒՆԵՑԵԼ



26.04.2012 / 15:44
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ



26.04.2012 / 15:43
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 97-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 97-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ



26.04.2012 / 15:14
ՏԵԽՆՈՊԱՐԿԸ ՆՈՐ ՇՈՒՆՉ ԿՀԱՂՈՐԴԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻՆ

ՏԵԽՆՈՊԱՐԿԸ ՆՈՐ ՇՈՒՆՉ ԿՀԱՂՈՐԴԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻՆ



26.04.2012 / 15:12
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ



26.04.2012 / 14:52
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԴԵՊԻ ՎՐԱՍՏԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԴԵՊԻ ՎՐԱՍՏԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ



26.04.2012 / 14:23
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԿԼԵՈՊԱՏՐԱՅԻ ՈՒ ՆՐԱ ՍԻՐԵԿԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՐՁԱՆԸ

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԿԼԵՈՊԱՏՐԱՅԻ ՈՒ ՆՐԱ ՍԻՐԵԿԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՐՁԱՆԸ



26.04.2012 / 14:21
ՁՅՈՒԴՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ

ՁՅՈՒԴՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ



26.04.2012 / 14:18
ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈԻՆ Է, ԻՍԿ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ` ԷՄՈՑԻՈՆԱԼ ՄԱՐԴ. ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎ

ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈԻՆ Է, ԻՍԿ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ` ԷՄՈՑԻՈՆԱԼ ՄԱՐԴ. ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎ



26.04.2012 / 14:15
ԿԱՆԱՆՑ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԿԱՆԱՆՑ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



26.04.2012 / 14:04
ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԲԱՐԱԿ ՍՄԱՐԹՖՈՆԸ

ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԲԱՐԱԿ ՍՄԱՐԹՖՈՆԸ



26.04.2012 / 14:03
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԲԱՆԱՎԻՃԵԼ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԲԱՆԱՎԻՃԵԼ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ



26.04.2012 / 13:31
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՇՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՇՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ



26.04.2012 / 13:22
99-ԱՄՅԱ ԾԵՐՈՒԿԸ ՈՐՈՇԵԼ Է ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ ԻՐԵՆ ԴԱՎԱՃԱՆԱԾ ԿՆՈՋԻՑ

99-ԱՄՅԱ ԾԵՐՈՒԿԸ ՈՐՈՇԵԼ Է ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ ԻՐԵՆ ԴԱՎԱՃԱՆԱԾ ԿՆՈՋԻՑ



26.04.2012 / 13:09
ԱՆԻՈՒՄ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ԿՎԵՐՍԿՍՎԵՆ

ԱՆԻՈՒՄ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ԿՎԵՐՍԿՍՎԵՆ



26.04.2012 / 12:54
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՊԱՍՏԵԼ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՊԱՍՏԵԼ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ



26.04.2012 / 12:53
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՐԿՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՐԿՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ



26.04.2012 / 12:51
ՆԵՐԴՐՎԵԼՈՒ Է ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

ՆԵՐԴՐՎԵԼՈՒ Է ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ



26.04.2012 / 12:25
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ



26.04.2012 / 12:20
ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՉԵԽԻԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՉԵԽԻԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ



26.04.2012 / 12:08
ԿԱՅԱՑԵԼ Է ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ԿԱՅԱՑԵԼ Է ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ



26.04.2012 / 12:06
ԱՂՋԻԿՆԵՐԻ ԿՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ ՉՎՏԱՆԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՍԼԱՄՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է ՍՊՈՐՏԸ

ԱՂՋԻԿՆԵՐԻ ԿՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ ՉՎՏԱՆԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՍԼԱՄՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է ՍՊՈՐՏԸ



26.04.2012 / 11:24
ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ 4 ԱՆՁԱՆՑԻՑ ՄԵԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է

ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ 4 ԱՆՁԱՆՑԻՑ ՄԵԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է



26.04.2012 / 11:03
ԵՊԼՀ ՌԵԿՏՈՐԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

ԵՊԼՀ ՌԵԿՏՈՐԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ



26.04.2012 / 10:56
ՈՒՂԵՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՓՐԿԵԼ

ՈՒՂԵՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՓՐԿԵԼ



26.04.2012 / 10:48
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 97-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 97-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ



26.04.2012 / 10:40
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿՐԿԻՆ ԽԱԽՏԵԼ Է ՀՐԱԴԱԴԱՐԸ. ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿՐԿԻՆ ԽԱԽՏԵԼ Է ՀՐԱԴԱԴԱՐԸ. ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ



26.04.2012 / 10:31
17-ԱՄՅԱ ԱՂՋԻԿՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

17-ԱՄՅԱ ԱՂՋԻԿՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ


Մեկնաբանություններ


26.04.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
«Ադեկվատ» արձագանքներ երեկվա կրակահերթերին

«Ադեկվատ» արձագանքներ երեկվա կրակահերթերին



26.04.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Մարտի են գնում կանայք

Մարտի են գնում կանայք



26.04.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Բռնվեցին աղավնյակները

Բռնվեցին աղավնյակները



25.04.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ինչո՞ւ է Սարիբեկ Սուքիասյանի սիրտը դող ընկել

Ինչո՞ւ է Սարիբեկ Սուքիասյանի սիրտը դող ընկել



24.04.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ապրիլի 24-ին թուրքերը նյարդային են դառնում

Ապրիլի 24-ին թուրքերը նյարդային են դառնում



23.04.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ասուլիսային միջադեպ և հարցերի պատասխաններ

Ասուլիսային միջադեպ և հարցերի պատասխաններ

Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am