Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


20.04.2012

ԲՀԿ «ներկուսակցական դեմոկրատիան» և համամասնական ընտրացուցակի երկրորդ համարի անձնական կարծիքը

Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ

Ներկուսակցական դեմոկրատիան և կուսակցական կարգապահությունը, եթե «ծուռը նստենք` շիտակ խոսենք», միմյանց հակոտնյա հասկացություններ են: Ինչ գաղափարների էլ դավանեն կուսակցությունները, լինեն դրանք հավասար իրավունքներ ունեցող մարդկանց միություն, թե որևէ խարիզմատիկ առաջնորդի շուրջ հավաքվածների քաղաքական խումբ, միևնույն է, որոշակի կարգապահական կանոնների պետք է ենթարկվեն, այն էլ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Բայց հայկական քաղաքական դաշտն այս խնդրում ևս, ինչպես այլ հարցերում,  ցուցաբերում է միայն իրեն հատուկ դրսևորումներ: Միևնույն քաղաքական թիմի անդամների մի մասը մեկ բան է ասում, մյուսը՝ այլ, և յուրաքանչյուրը հայտարարում է, որ դա սոսկ անձնական կարծիքի արտահայտում է: Վերջին ժամանակներս բազմաթիվ են դառնում նման քաղաքական կազուսները, և որպես սույն կազուիստիկայի գլխավոր հերոսներ հանդես են գալիս հիմնականում ԲՀԿ նախընտրական ցուցակի ամենավերին հորիզոնականում գտնվող գործիչները:

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը պաշտոնը թողնելուց հետո ստեղծեց «Սիվիլիթաս» հիմնադրամը և բավական կոշտ քննադատական դիրքորոշում որդեգրեց ներկա իշխանությունների ու հատկապես կառավարող կոալիցիայի առանցք հանդիսացող ՀՀԿ-ի նկատմամբ: Որպես քաղաքական այր և երկար տարիներ իշխանության արտաքին քաղաքականության համար պատասխանատու հանդիսացած նախկին պաշտոնյա՝ Վարդան Օսկանյանն, անշուշտ, իրավունքն ուներ արտահայտելու սեփական մոտեցումները և ներկայացնելու երկրի արտաքին և ներքին քաղաքականության իր տեսլականը: Առողջ և կառուցողական քննադատությունից դեռևս ոչ ոք չի մեռել, այն նույնիսկ դրական արդյունքների է հանգեցրել: Այլ հարց է, թե ինչու Վարդան Օսկանյանը սկսեց քննադատել իշխանություններին, երբ դադարեց դրա մասնիկը լինելուց, և որովհետև դրա պատասխանը միայն իրեն է հայտնի, ճիշտն ասած՝ ինձ այնքան էլ չի հետաքրքրում ներկա պահին:

Սակայն անհասկանալի է, թե ինչու պարոն Օսկանյանի քննադատական պաթոսն ուժգնացավ և գույները խտացվեցին այն ժամանակ, երբ բոլորին էլ պարզ էր, որ նա անդամագրվելու է իշխանական կոալիցիայի երկրորդ ուժ համարվող ԲՀԿ-ին և բարձր տեղերից մեկն է զբաղեցնելու նրա համամասնական ցուցակում: Երբ Վարդան Օսկանյան անկախ վերլուծաբանն էր հայտարարում կոալիցիայի ձևական լինելու և դրանում մեկ ուժի անսահմանափակ իշխանություն ունենալու մասին՝ շատ տրամաբանական էր: Մարդը վերլուծություններ էր արել, համադրել փաստերը և եկել եզրակացության, որ կոալիցիան դե ֆակտո գոյություն չունի: ԲՀԿ ներկայացուցիչներն այդ ժամանակ փութացին հայտարարել, որ դա Վարդան Օսկանյան վերլուծաբանի անձնական կարծիքն է, և իրենք գոնե այդ ժամանակ այդպես չէին մտածում:  Բայց հարցն էլ այն է, որ պարոն Օսկանյանը ոչ մի գրամ չմեղմեց իր քննադատական հռետորաբանությունը, երբ անդամագրվեց կոալիցիոն կուսակցություններից մեկին և հայտնվեց ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ հորիզոնականում: Կարծում եմ՝ պարզ է, որ «սիրուն աչքերի համար» ոչ ոք չի կարող հայտնվել «խարիզմատիկ առաջնորդի կուսակցություն» համարվող ԲՀԿ ցուցակի երկրորդ տեղում, եթե նրան որևէ հատուկ առաքելություն չի կանխորոշված:

Վարդան Օսկանյանի, երևի, բաժին է ընկել իշխանության թունդ քննադատի և այսպես կոչված «քաղաքական ճուռակի» դերակատարությունը, որը կտցահարելու է կուսակցական մենաշնորհային համակարգը, ՀՀ նախագահի վարած արտաքին քաղաքականությունը և «ջրի երես է հանելու կառավարության տնտեսական ձախողումները»: Եվ պետք է ասել, որ Օսկանյանը դա անում է բավական վարպետորեն` օգտվելով բհկամերձ մամուլի միջոցով լայնածավալ PR ապահովման հնարավորություններից: Նախընտրական քարոզարշավի շրջանում Օսկանյանի ցանկացած ելույթ, մամուլի ասուլիս, հարցազրույց և կամ ընտրողների հետ հանդիպում առանց կոալիցիոն գործընկերոջ հասցեին հնչեցրած քննադատության չի ավարտվում:

Ի հակադրություն Օսկանյանի, ԲՀԿ նախագահին, երևի, հատկացված է «քաղաքական աղավնու» դերակատարությունը, որը փորձում է մեղմել Օսկանյանի արտահայտած մտքերի բնական արձագանքները կոալիցիոն գործընկերոջ կողմից և հանդես գալ որպես խաղաղության քարոզիչ: Օսկանյանի վերջին հայտարարությունների և վարքագծի մասին լրագրողների հարցին պատասխանելիս ԲՀԿ նախագահը մասնավորապես ասել է հետևյալը. «Մենք հո տունտունիկ չե՞նք խաղում, այս քարոզարշավի ժամանակ ամենքը խոսում է իր մտածելակերպին և պատկերացումներին համապատասխան, ու արտահայտում են իրենց անձնական կարծիքը» (https://news.am/arm/news/102127.html): ԲՀԿ առաջնորդը նաև ավելացրեց, որ կան հարցեր, որոնք քննարկվում են կուսակցությունում, ըստ այդմ համապատասխան որոշում է կայացվում ու հայտարարվում կուսակցական որոշման մասին:  «Իսկ դրանից դուրս` ամենքը պատասխանում են իր պատկերացմանը համապատասխան» (https://news.am/arm/news/102127.html):

Նորից եմ կրկնում, բազմակարծությունը լավ բան է, բայց երբ այն կիրառվում է երկրի քաղաքական դաշտի մասշտաբով, այլ ոչ թե մեկ առանձին վերցրած քաղաքական կուսակցության ընտրացուցակի առումով: Մի քիչ տարօրինակ է հնչում, երբ լուրջ քաղաքական ուժի ընտրացուցակի երկրորդ համարը չափազանց շատ է «անձնական կարծիք» հայտնում, որը կուսակցական կարգապահության կոպիտ խախտման օրինակ կարող է ընկալվել քաղաքագիտությունից քիչ թե շատ հասկացողների կողմից: Չնայած չպետք է դեն նետել նաև այն վարկածը, որ Օսկանյանը սեփական նախաձեռնությամբ չէ, որ խախտում է կուսակցական կարգապահություն կոչվածը, և նրա գործելակերպում ու հռետորաբանության մեջ առկա են հստակ ռեժիսուրայի տարրեր և քաղաքական դերակատարությունների բաժանման ինչ-որ վաղօրոք նախապատրաստված սցենարներ: Ինչևէ, կապրենք՝ կտեսնենք, թե սա լավ ծրագրված քաղաքական խաղ է, թե նոր քաղաքական մշակույթի ծնունդ մեր երկրի քաղաքական դաշտում:

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




Новости России


Загружается, подождите...


SELECTORNEWS

Loading...






Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


26.04.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Շարիաթի դատարաններից մինչև «Արաբական նոր խալիֆաթ»

Շարիաթի դատարաններից մինչև «Արաբական նոր խալիֆաթ»



26.04.2012
Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆ
Հայոց ցեղասպանության տարելիցը Պրահայում

Հայոց ցեղասպանության տարելիցը Պրահայում



26.04.2012
Բաց նամակ Վլադիմիր Գասպարյանին

Բաց նամակ Վլադիմիր Գասպարյանին



26.04.2012
Գեորգի ՍԱՀԱԿՈՎ
Հայոց ցեղասպանության տարելիցը Տաշքենդում

Հայոց ցեղասպանության տարելիցը Տաշքենդում



25.04.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
«Լֆիկ» Սամոն` Փաշինյանին, մարքսիստը` «Պիվի» Հակոբին

«Լֆիկ» Սամոն` Փաշինյանին, մարքսիստը` «Պիվի» Հակոբին



25.04.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Կրոնի ստրուկների «ձայնը»

Կրոնի ստրուկների «ձայնը»



25.04.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Մարտունիկականներին հաջողվել է գնել նույնիսկ Ռոմա թութակի ձայնը

Մարտունիկականներին հաջողվել է գնել նույնիսկ Ռոմա թութակի ձայնը



25.04.2012
Ելենա ՄԿՐՏՉՅԱՆ
Մեծաթիվ անիրազեկներից մնում են փոքրաթիվ կաշառվածները

Մեծաթիվ անիրազեկներից մնում են փոքրաթիվ կաշառվածները



24.04.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Վովա Գասպարյանը որպես պայքարի միջոց ԲՀԿ-ի դեմ. առասպե՞լ, թե՞ իրականություն

Վովա Գասպարյանը որպես պայքարի միջոց ԲՀԿ-ի դեմ. առասպե՞լ, թե՞ իրականություն



24.04.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ապրիլքսանչորսյան տխուր մտորումներ

Ապրիլքսանչորսյան տխուր մտորումներ



23.04.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
«Բարևներ» 90-ական թվականներից...

«Բարևներ» 90-ական թվականներից...



23.04.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Առավել խնդրահարույց և հատկանշական ընտրատեղամասերի մասին

Առավել խնդրահարույց և հատկանշական ընտրատեղամասերի մասին


Նորությունների արխիվ

Լրահոս


26.04.2012 / 21:50
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ



26.04.2012 / 21:36
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ



26.04.2012 / 20:22
17-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ՍԻՐԱԾ ՏՂԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ Է ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԵԼ

17-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ՍԻՐԱԾ ՏՂԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ Է ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԵԼ



26.04.2012 / 20:20
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐ



26.04.2012 / 18:34
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ. ԸՆՏՐԵՔ ԽՂՃԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ. ԸՆՏՐԵՔ ԽՂՃԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ



26.04.2012 / 17:39
«ՄՇՈ ՃԱՌԸՆՏԻՐ»-ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԵՊԸ ԿԹԱՐԳՄԱՆՎԻ ՀԱՅԵՐԵՆ

«ՄՇՈ ՃԱՌԸՆՏԻՐ»-ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԵՊԸ ԿԹԱՐԳՄԱՆՎԻ ՀԱՅԵՐԵՆ



26.04.2012 / 17:30
ԼԱՎՐՈՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԻՐԻԱՑԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ

ԼԱՎՐՈՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԻՐԻԱՑԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ



26.04.2012 / 17:20
ՈՉ ՄԻ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՀԱԿ-Ն ԱՆՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ. ՍՈՑԻՈԼՈԳ

ՈՉ ՄԻ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՀԱԿ-Ն ԱՆՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ. ՍՈՑԻՈԼՈԳ



26.04.2012 / 17:05
ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՆ ԵԳԻՊՏՈՍԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐՈՒՄ

ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՆ ԵԳԻՊՏՈՍԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐՈՒՄ



26.04.2012 / 16:59
ՀՀ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀՀ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ



26.04.2012 / 16:53
ԱՄԵՆ ՏԱՐԻ ՀԻՆԳ ՄԻԼԻԱՐԴ ԳՈՂԱՑՎՈՒՄ Է ԲՅՈՒՋԵԻՑ. ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԱՄԵՆ ՏԱՐԻ ՀԻՆԳ ՄԻԼԻԱՐԴ ԳՈՂԱՑՎՈՒՄ Է ԲՅՈՒՋԵԻՑ. ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ



26.04.2012 / 16:16
ՀՀԿ-Ը ԳԱԼԻՍ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐՈՎ

ՀՀԿ-Ը ԳԱԼԻՍ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐՈՎ



26.04.2012 / 16:15
ՄԱՀԱՑԱԾ ԿԻՆԸ ԵՐԿՎՈՐՅԱԿ Է ՈՒՆԵՑԵԼ

ՄԱՀԱՑԱԾ ԿԻՆԸ ԵՐԿՎՈՐՅԱԿ Է ՈՒՆԵՑԵԼ



26.04.2012 / 15:44
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ



26.04.2012 / 15:43
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 97-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 97-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ



26.04.2012 / 15:14
ՏԵԽՆՈՊԱՐԿԸ ՆՈՐ ՇՈՒՆՉ ԿՀԱՂՈՐԴԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻՆ

ՏԵԽՆՈՊԱՐԿԸ ՆՈՐ ՇՈՒՆՉ ԿՀԱՂՈՐԴԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻՆ



26.04.2012 / 15:12
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ



26.04.2012 / 14:52
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԴԵՊԻ ՎՐԱՍՏԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԴԵՊԻ ՎՐԱՍՏԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ



26.04.2012 / 14:23
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԿԼԵՈՊԱՏՐԱՅԻ ՈՒ ՆՐԱ ՍԻՐԵԿԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՐՁԱՆԸ

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԿԼԵՈՊԱՏՐԱՅԻ ՈՒ ՆՐԱ ՍԻՐԵԿԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՐՁԱՆԸ



26.04.2012 / 14:21
ՁՅՈՒԴՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ

ՁՅՈՒԴՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ



26.04.2012 / 14:18
ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈԻՆ Է, ԻՍԿ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ` ԷՄՈՑԻՈՆԱԼ ՄԱՐԴ. ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎ

ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈԻՆ Է, ԻՍԿ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ` ԷՄՈՑԻՈՆԱԼ ՄԱՐԴ. ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎ



26.04.2012 / 14:15
ԿԱՆԱՆՑ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԿԱՆԱՆՑ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



26.04.2012 / 14:04
ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԲԱՐԱԿ ՍՄԱՐԹՖՈՆԸ

ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԲԱՐԱԿ ՍՄԱՐԹՖՈՆԸ



26.04.2012 / 14:03
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԲԱՆԱՎԻՃԵԼ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԲԱՆԱՎԻՃԵԼ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ



26.04.2012 / 13:31
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՇՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՇՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ



26.04.2012 / 13:22
99-ԱՄՅԱ ԾԵՐՈՒԿԸ ՈՐՈՇԵԼ Է ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ ԻՐԵՆ ԴԱՎԱՃԱՆԱԾ ԿՆՈՋԻՑ

99-ԱՄՅԱ ԾԵՐՈՒԿԸ ՈՐՈՇԵԼ Է ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ ԻՐԵՆ ԴԱՎԱՃԱՆԱԾ ԿՆՈՋԻՑ



26.04.2012 / 13:09
ԱՆԻՈՒՄ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ԿՎԵՐՍԿՍՎԵՆ

ԱՆԻՈՒՄ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ԿՎԵՐՍԿՍՎԵՆ



26.04.2012 / 12:54
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՊԱՍՏԵԼ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՊԱՍՏԵԼ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ



26.04.2012 / 12:53
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՐԿՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՐԿՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ



26.04.2012 / 12:51
ՆԵՐԴՐՎԵԼՈՒ Է ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

ՆԵՐԴՐՎԵԼՈՒ Է ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ



26.04.2012 / 12:25
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ



26.04.2012 / 12:20
ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՉԵԽԻԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՉԵԽԻԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ



26.04.2012 / 12:08
ԿԱՅԱՑԵԼ Է ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ԿԱՅԱՑԵԼ Է ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ



26.04.2012 / 12:06
ԱՂՋԻԿՆԵՐԻ ԿՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ ՉՎՏԱՆԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՍԼԱՄՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է ՍՊՈՐՏԸ

ԱՂՋԻԿՆԵՐԻ ԿՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ ՉՎՏԱՆԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՍԼԱՄՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է ՍՊՈՐՏԸ



26.04.2012 / 11:24
ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ 4 ԱՆՁԱՆՑԻՑ ՄԵԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է

ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ 4 ԱՆՁԱՆՑԻՑ ՄԵԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է



26.04.2012 / 11:03
ԵՊԼՀ ՌԵԿՏՈՐԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

ԵՊԼՀ ՌԵԿՏՈՐԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ



26.04.2012 / 10:56
ՈՒՂԵՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՓՐԿԵԼ

ՈՒՂԵՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՓՐԿԵԼ



26.04.2012 / 10:48
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 97-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 97-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ



26.04.2012 / 10:40
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿՐԿԻՆ ԽԱԽՏԵԼ Է ՀՐԱԴԱԴԱՐԸ. ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿՐԿԻՆ ԽԱԽՏԵԼ Է ՀՐԱԴԱԴԱՐԸ. ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ



26.04.2012 / 10:31
17-ԱՄՅԱ ԱՂՋԻԿՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

17-ԱՄՅԱ ԱՂՋԻԿՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ


Մեկնաբանություններ


26.04.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
«Ադեկվատ» արձագանքներ երեկվա կրակահերթերին

«Ադեկվատ» արձագանքներ երեկվա կրակահերթերին



26.04.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Մարտի են գնում կանայք

Մարտի են գնում կանայք



26.04.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Բռնվեցին աղավնյակները

Բռնվեցին աղավնյակները



25.04.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ինչո՞ւ է Սարիբեկ Սուքիասյանի սիրտը դող ընկել

Ինչո՞ւ է Սարիբեկ Սուքիասյանի սիրտը դող ընկել



24.04.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ապրիլի 24-ին թուրքերը նյարդային են դառնում

Ապրիլի 24-ին թուրքերը նյարդային են դառնում



23.04.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ասուլիսային միջադեպ և հարցերի պատասխաններ

Ասուլիսային միջադեպ և հարցերի պատասխաններ

Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am