Մեկնաբանություններ

Կարծիքներ արտահայտողների մտադրությունները լրջանում են
Այսօր լրագրողների հետ հանդիպման եկած Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն անդրադարձել է ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցությանը: Վերջինիս կարծիքով` դա երկու կողմերին էլ ձեռք կտա, քանի որ նրանք կպայմանավորվեն. այնտեղ, որտեղ չկա ԲՀԿ-ն, ձայները կգնան ՀԱԿ-ին, և հակառակը:
Պարզապես Տ.Կարապետյանը չի համակերպվում այդ հնարավոր իրողության հետ. «Բայց ինչպե՞ս կարող է լինել համագործակցություն էշի և ձիու միջև»,- ասել է Ժողովրդական կուսակցության նախագահը:
Հիշեցնենք, որ Տ.Կարապետյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է թիվ 17 ընտրատարածքում` Արտաշատում: Սակայն այնտեղ նույնպես կան անհավասար պայմաններ. «Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն արձակուրդ է վերցրել. նա քարոզարշավ է անցկացնում ուրիշի համար: Նա գործող մարզպետ է, ազդեցություն ունի գյուղապետերի վրա, նրանից վախենում են: Բարսեղյանը սատարում է մեծամասնականով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուին, իսկ ինձ ոչ ոք չի սատարում: Ինչո՞ւ պետք է պաշտոնյան սատարի մի թեկնածուի: Կենտրոնական իշխանության ներկայացուցիչը, հակառակը, իր արձակուրդը պետք է վերցնի՝ հետևելու ընտրությունների անշահախնդիր, անկողմնակալ ընթացքին»,- բողոքել է Տ.Կարապետյանը:
Տիգրան Կարապետյանը գնալու է ընտրություններին, սակայն «մի հատ մեծ խաչ է քաշելու» քվեաթերթիկում նշված բոլոր կուսակցությունների կողքին: Իսկ եթե Հանրապետականը գողանա այդ ձայնը, Տ.Կարապետյանի խոսքերով` Աստված իրենց կպատժի:
Սակայն, հակառակ Տ.Կարապետյանի ասածների, այսօրվա սոցհարցումները եղել են ՀՀԿ-ի օգտին: Հայաստանում Gellup International Association ընկերության ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հանդիպել է լրագրողների հետ և ներկայացրել մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների վերաբերյալ 1080 հարցվողների շրջանակում անցկացված հարցման արդյունքները:
«Քաղաքական կուսակցություններից ո՞րն է առավել հեղինակավոր» հացին հասարակությունը պատասխանել է. ՀՀԿ-ն՝ 39,2 տոկոս։ «Եթե առաջիկա կիրակի օրը տեղի ունենային ընտրությունները, համամասնական ընտրակարգով ո՞ր կուսակցությանը կամ քաղաքական ուժի օգտին կքվեարկեիք» հարցին պատասխանել են` ՀՀԿ` 27,4 տոկոս:
Մինչ ինչ-որ կազմակերպություններ ինչ-ինչ նպատակների համար «հարցումներ» են անցկացնում ընտրությունների վերաբերյալ, ընտրացուցակներում դեռ հազարավոր անճշտություններ մնացել են օդից կախված: Ընտրացուցակներում առկա խախտումների մասին այսօր միասնական շտաբի մասնակիցները որոշում են կայացրել դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով հրապարակել ընտրողների ցուցակները:
Ներկայացնելով շտաբի կատարած աշխատանքներն ու դրանց արդյունքը՝ շտաբի ներկայացուցիչները հայտարարել են, որ ՍԴ-ից կպահանջեն դիմումի քննությունն անցկացնել արագացված կարգով:
«Աննորմալ քանակի են հասնում այն հասցեները, որտեղ տասից ավելի մարդիկ են գրանցված. դա ֆանտաստիկայի ոլորտից է։ Հայտնաբերվել են նաև շենքեր, որոնք կամ գոյություն չունեն, կամ դրանցում մարդիկ չեն ապրում, սակայն ընտրողներ այնտեղ ներկայացված են»,- ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը։
ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանն ասել է, որ ցուցակներում եղած թերություններն այնքան շատ են, որ դրանք պետք է արագ վերանայվեն։ Բայց այդ քայլին չեն գնում, քանի որ դրա ժամանակը չկա. «Ուստի, միակ ճանապարհն այն է, որ իմանանք, թե ովքեր են քվեարկել։ Այս պարագայում՝ ուղղակի կարելի է ասել, որ ընտրություններն արդեն իսկ կեղծված են։ Կարծում եմ, որ ՍԴ-ն այս խնդրում ողջամտություն կցուցաբերի»,- ասել է Վ. Օսկանյանը։
Հիշենք, որ մի քանի ամիս շարունակ շատ արդարամիտ քաղաքական ուժեր միայն խոսում էին, թե ով ում թիմակիցն է, քննարկում էին ջեմեր, պարարտանյութեր բաժանելը, իսկ այսօր եկել-կանգնել ենք փաստի առաջ, և բնական է, որ մի քանի օրում ընտրացուցակների անճշտությունները շտկելու համար ժամանակ չէին ունենալու: Սակայն, ինչպես ասում են, ցանկության դեպքում ժամանակ միշտ էլ գտնվում է: Հիշեցնենք նաև, որ շուրջ 20 պատգամավոր իրենց ստորագրությունն արդեն իսկ դրել են ՍԴ-ին հասցեագրված դիմումի տակ։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS
Ուղարկել մեկնաբանություն