Մեկնաբանություններ

Համաշխարհային պատմությունը պետք է նորից գրել. ապշերոնյան գիտնականները «մեծագույն հայտնագործություն» են արել
Ապշերոնյան թաթարները (որոնք պաշտոնապես ադրբեջանցիներ են կոչվում), ապարդյուն փորձելով իրենց համար «հնագույն պատմություն» ստեղծել, այնտեղ են հասել, որ ոչ միայն «պատմական ադրբեջանական տարածքներ են հորինել՝ Իրևանի խանություն, Զանգեզուրի մահալ, Գեյչինի մահալ», այլև հավակնություններ ունեն Իրանի արևելյան շրջանի հանդեպ, որն Ապշերոնում «Արևելյան Ադրբեջան» են անվանում։ Բայց, ինչպես ասում են, մարդկային տխմարությունը սահման չունի, ինչը մեկ անգամ ևս ապացուցեց Ադրբեջանի գիտությունների ակադեմիան։ Մեր ընթերցողներին ենք ներկայացնում trend.az կայքում զետեղված նյութը՝ առանց հետագա մեկնաբանությունների, քանի որ այդ զառանցանքը մեկնաբանելը պարզապես անհնար է։ Մենք ընդամենը կառանձնացնենք Բաքվի գիտնականների «պատմական հայտնագործության» առավել «ցնցող» պահերը։
...«Հայտնաբերվել են հնագույն քարտեզներ, որոնք հաստատում են հայերի փուլային վերաբնակությունը Կովկասում և նրանց կողմից դրա հաշվին Ադրբեջանի պատմական հողերում իրենց պետության ստեղծումը։
Հայտնաբերված քարտեզներում նշված են ադրբեջանցիների բնակության տարածքները և ադրբեջանական պետությունների տարածքները՝ սկսած Ալեքսանդր Մակեդոնացու դարաշրջանից մինչև 20-րդ դ. սկիզբը։ Այդ քարտեզներում նշված են նաև հայերի բնակության տարածքները»,- Trend-ին հինգշաբթի տեղեկացրել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գովհար Բախշալիևան։
Գիտնականի խոսքերով՝ հայտնաբերված քարտեզները հաստատում են այն հետազոտությունները, որ ավելի վաղ անցկացրել են ադրբեջանցի պատմաբանները, և մեկ անգամ ևս վկայում են այն մասին, որ Ադրբեջանի հողերը հնագույն ժամանակներից մինչև 20-րդ դարասկիզբը ընդարձակ տարածք են զբաղեցրել։ Այդ քարտեզներից նաև պարզ է դառնում, որ հայերն ապրել են ոչ թե Կովկասում, ինչպես իրենք են պնդում, այլ Տիգրիսի և Եփրատի միջագետքում։ Հայտնաբերված քարտեզները հաստատում են, որ հայերը Կովկասում եկվոր էթնոս են։
«Այդ քարտեզներն ուսումնասիրելիս կարելի է տեսնել, թե ինչպես են հայերը փուլ առ փուլ վերաբնակվել Կովկասում և ի հաշիվ Ադրբեջանի ստեղծել իրենց նոր պետությունը։ Հնում հայերն ապրել են Տիգրիս և Եփրատ գետերի միջև։ Հետո նրանք աստիճանաբար սկսել են տեղաշարժվել դեպի հյուսիս և հաստատվել ներկայիս Իրանի և Թուրքիայի տարածքներում։ Այնուհետև այնտեղից նրանք աստիճանաբար քոչել են դեպի Հարավային Կովկաս։ Այս ճշմարտությունն իր արտացոլումն է գտնում այդ քարտեզներում։ Հայերը ոչ մի հիմք չունեն պահանջելու ադրբեջանական որևէ հող։ Ընդհակառակը, այդ մենք իրավունք ունենք նրանցից պահանջելու հողեր, քանի որ նրանք այսօր ապրում են Ադրբեջանի բուն հողերում»,- նշել է Բախշալիևան։
«Հայտնաբերված քարտեզները կազմվել են տարբեր ժամանակաշրջաններում, օսմանյան, եվրոպական, արաբական և պարսկական գիտնականների ու քարտեզագիրների կողմից»,- ասել է նա։
«Այդ քարտեզների օբյեկտիվությունը չպետք է կասկածի ենթարկվի, քանի որ այդ քարտեզները կազմվել են ոչ մեր կողմից։ Դրանք ստեղծվել են տարբեր գիտնականների կողմից տարբեր ժամանակաշրջաններում»,- նշել է Բախշալիևան։
Ներկայումս հետազոտություններն այս քարտեզների հետ կապված շարունակվում են։ Դրանց շարունակումից հետո (!?), աշնանը, Եգիպտոսի Ալեքսանդրիայի գրադարանում կհրատարակվի «Ադրբեջանի պատմական քարտեզները» գիրք-ատլասը»,- ասել է Բախշալիևան։
Հետգրություն
Բայց արի ու տես, որ Իլհամ Ալիևի հպատակն այդպես էլ չի նշել, թե որտեղ են հայտնաբերվել սույն «օբյեկտիվ քարտեզները» և ինչու Բախշալիևայից ու նրա ապշերոնյան գործընկերներից բացի ուրիշ ոչ ոք «պատմական» այդ փաստաթղթերը չի տեսել։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS
Ուղարկել մեկնաբանություն