Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


12.07.2012

Ռուսական իշխանությունները չեն տեսնում, թե ինչ է կատարվում Ադրբեջանում

Արիֆ Քերիմով, Ամիլ Սարկարով

Խմբագրության կողմից
Օրերս հոդված էինք հրապարակել Ադրբեջանի ծանր ապագայի մասին։ Այն, որ այդ պետությունում լուծում պահանջող խնդիրներ կան, միանշանակ է, ինչպես նաև միանշանակ է այն, որ այդ երկրի քաղաքական ղեկավարությունն այդ խնդիրները հետին պլան է մղում՝ դրանով իսկ առաջ բերելով անջատողական միտումներ և սադրելով այդ երկրի փլուզումը։ Ուրախալի է, որ այս կարծիքը կիսում են շատերը, այդ թվում և Ռուսաստանում։ Դատողություններ չենք անի Ադրբեջանի ապագայի մասին, մանավանդ որ այն մշուշոտ է։ Մեզ հիմա հետաքրքրում է այդ երկրի ոչ թյուրքական հասարակայնության կարծիքը և այդ կարծիքի հանդեպ Կովկասում  ու առհասարակ Ռուսաստանում առկա արձագանքը։ REGNUM գործակալությունն այսօր հրապարակել է երկու հեղինակների հոդվածը, որում գունեղ ներկայացված է միջէթնիկ իրավիճակն Ադրբեջանում։ Հաշվի առնելով խնդրի հրատապությունը և հայ ընթերցողի հետաքրքրվածությունը՝ նյութը հրապարակում ենք առանց կրճատումների։

Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների լուրջ բարդությունները չխանգարեցին ռուս խորհրդարանականներին, ինչպես նաև մշակույթի և կրթության ոլորտի ներկայացուցիչներին՝ հայտնվել ադրբեջանական իշխանության ջերմ գրկում, իսկ նրանցից երկուսին՝ պետդումայի խոսնակ Սերգեյ Նառիշկինին և Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին՝ Ադրբեջանի նախագահի ձեռքից ստանալ «Դոստլուգ» շքանշան։
Ըստ երևույթին, ռուսական իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում որոշել իրենց մոտեցումներն Ադրբեջանի նկատմամբ։ Մի կողմից՝ երկրների միջև լուրջ տարաձայնություններ կան, որոնք վերաբերում են առանցքային հարցերի, ինչպիսիք են Գաբալայի ռադիոլոկացիոն կայանքի (ՌԼԿ) վարձակալության շարունակումն ու նավթի ու գազի տեղափոխման՝ Ռուսաստանը շրջանցող ուղիները։ Մյուս կողմից՝ մենք մշտապես ականատեսն ենք բարեկամության, համագործակցության և անգամ ռազմավարական գործընկերության փոխադարձ հավաստիացումների։ Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները շատ գոհ են իրենց հայրենակիցների դրությամբ և նույնիսկ պարգևատրում են միմյանց նրանց հանդեպ հատուկ հոգատարության համար։ Այն, որ ռուս ֆունկցիոներները բացարձակապես չեն ցանկանում տեսնել հայրենակիցների ռեալ խնդիրներն Ադրբեջանում, պարզապես ապշեցուցիչ է։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե նրանք զուգահեռ հարթությունում են։
ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի գրծվ կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին վերջերս Բաքու կատարած այցի ժամանակ Իլհամ Ալիևի հետ քննարկել է երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցը։ Բացի այդ, նրա մասնակցությամբ անցկացվել է Պետական դումայի՝ ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի գծով կոմիտեի հերթական նիստը՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի կոմիտեի հետ համատեղ։ Թե հատկապես ինչ է քննարկվել այդ հանդիպումների ժամանակ՝ ծածկված է գաղտնիքով։ Սակայն այն, որ այդ նորությունները մատուցվում են ամենատարբեր ռեսուրսներով, հիմք է տալիս ենթադրելու, որ կողմերի միջև առկա ոչ մի իսկապես սուր հարց էլ դրանցում չի քննարկվել։ Իսկ այդ հարցերը քիչ չեն։ ՌԼԿ-ից ու նավթա- գազատարներից բացի, դա նաև հումանիտար ոլորտն է, հայրենակիցների դրությունը ԱՀ-ում, ռուսաց լեզվի գործածությունը, Դաղստանի պետական համալսարանի Բաքվի մասնաճյուղի աշխատանքի վերականգնումը, և ընդհանուր առմամբ՝ էթնիկ դաղստանցիների և մյուս ոչ թյուրքերի մայրենի լեզվի ու մշակույթի պահպանման իրավունքների անտեսումն Ադրբեջանի կողմից։
Եվ առհասարակ, տպավորություն է ստեղծվում, թե դրանք ձևական հաշվետու հանդիպումներ էին, որոնց նպատակն էր ցույց տալ բոլորին, որ Ռուսաստանը և Ադրբեջանը դինամիկորեն զարգացնում են համագործակցությունը և ամրապնդում կապերը։ Համենայնդեպս, Լեոնիդ Սլուցկին գոհունակություն հայտնեց Բաքու կատարած այցելությունից։ Դե ինչ, նրան կարելի է հասկանալ, չէ՞ որ նա գիտակցաբար անտեսեց կարևոր կոնֆերանսը՝ նվիրված Ռուսաստանի և Ադրբեջանի պետական սահմանով բաժանված լեզգինների և ավարների խնդիրներին, որտեղ շատ սուր հարցեր բարձրացվեցին՝ կապված այս «բարեկամական» երկրում էթնիկ դաղստանցիների դրության հետ։ Եվ այդ կոնֆերանսին Սլուցկուն անձամբ էին հրավիրել, բայց ոչ նա, ոչ էլ որևէ մեկը կոմիտեից այնտեղ չկար։ Ինչո՞ւ, որովհետև դա հետո կխանգարի ասել, որ Ադրբեջանի հետ մեզ մոտ ամեն ինչ լա՞վ է։
Զարմանալի է, բայց Ադրբեջան կատարած այցելության ժամանակ Սլուցկին չի հանդիպել նույնիսկ ռուսական սփյուռքի հետ. դրա մասին տեղեկատվություն չկա այդ թվում և նրա անձնական կայքում։ Այդ ի՞նչ կոմիտե է, եթե հակառակ իր անվանմանը՝ կենդանի կապ չի պահպանում հայրենակիցների հետ։
Ի դեպ, դա չի խանգարում Սլուցկուն խորիմաստ դատողություններ անել. «Հիմա հենց այն ժամանակն է, երբ անհրաժեշտ է խորացնել կապերը մեր երկրների, ժողովուրդների, խորհրդարանների միջև»։ Թե ինչպես էր Սլուցկին Ադրբեջանում չլուծված հիմնախնդիրների ու երկրների միջև անընդհատ խորացող աշխարհաքաղաքական անդունդի, էթնիկ դաղստանցիների ու առհասարակ ռուս հայրենակիցների դրության կտրուկ վատթարացման ֆոնին մտադրվել ամրացնել կապերը՝ միանգամայն անհասկանալի է։
Սլուցկու շեֆը՝ պարոն Նառիշկինը, շարունակում է հաջող կարիերան՝ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը փոխարինելով պետդումայի խոսնակի աթոռով։ Եվ նրա սերտ կապերը Բաքվի հետ նույնպես շարունակում են ամրապնդվել։ Ավելին, նրա ջանադրությունը նկատվեց Ադրբեջանի ղեկավարության կողմից. Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության միջպետական կապերի զարգացման և ամրապնդման գործում ունեցած հատուկ վաստակի համար նա պարգևատրվեց «Դոստլուգ», այսինքն՝ «Բարեկամության» շքանշանով։ Ադրբեջանը չէր կարող չնկատել, որ Նառիշկինը քիչ ջանքեր չի գործադրել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սահմանի մասին պետպայմանագրի ստորագրման և վավերացման համար։ Այդ պայմանագրի ստորագրումից հետո սկսվեց հայտնի կամայականությունը Ադրբեջանի տարածքում Ղրաղ-Ուբա և Ուրյան-Ուբա ռուսական անկլավների բնակիչների նկատմամբ։ Ի դեպ, Դաշնային լեզգիական ազգային-մշակութային ինքնավարությունն առաջարկել է Նառիշկինին խորհրդարանական լսումներ կամ «կլոր սեղան» անցկացնել պետդումայում առանձնացված այն ժողովուրդների խնդիրներին նվիրված, որոնք ապրում են ռուս-ադրբեջանական սահմանին։ Բայց մեզ գրություն եկավ, ընդ որում՝ այլ պատգամավորից, թե նման միջոցառումն աննպատակահարմար է։
Նառիշկինն ապրիլին հումանիտար գործունեության ոլորտում «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակ շնորհեց Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային։ «Ծառայություն թյուրքական աշխարհին» մրցանակակիրը, ամենայն հավանականությամբ, նոր պարգևն ստացել է պետդումայի խոսնակի ձեռքից միջազգային ռուս-ադրբեջանական հումանիտար ֆորումների կազմակերպման համար, որոնցում, իհարկե, ոչ մի կերպ չի արտացոլվում Ադրբեջանի ոչ թյուրք ժողովուրդների մշակույթը։
Իլհամ Ալիևը «Դոստլուգ» շքանշանով պարգևատրեց նաև Ռուսաստանի նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար։ Թե հատկապես ինչ մշակութային կապեր են արժանացել նման ուշադրության՝ անհայտ մնացին։
Ամենատհաճն այդ հանդիպումներում և պարգևատրումներում այն է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Ռուսաստանն անգամ չեն հիշատակում այդ երկրների միջև բաժանված ժողովուրդների առկայությունն՝ իրենց բազմաթիվ խնդիրներով։ Բայց չէ՞ որ հենց լեզգինները, ինչպես նաև ծախուրները, ռուտուլներն ու ավարները կարող էին դառնալ այդ երկու երկրները կապող իսկական կամուրջ։ Միևնույն ժամանակ, էթնիկ դաղստանցիներին օրակարգից հանելը կարող է սրել իրավիճակը։ Ադրբեջանն ուժեղացնում է բռնություններն ընդդեմ ազգային համայնքների ակտիվիստների. թալիշ ժողովրդի ներկայացուցիչ Հիլալ Մամեդովի ճակատագիրը դրա հաստատումն է։ Իրավիճակը սրվում է նաև Ադրբեջանի հյուսիսում, որտեղ լեզգիններով ու այլ ժողովուրդներով բնակեցված հողերը զավթվում են իշխանության ներկայացուցիչների կողմից։ Մի՞թե Ադրբեջանում եգիպտականը հիշեցնող ժողովրդական հուզումները միայն կստիպեն ռուսական իշխանություններին ուշադրություն դարձնել այդ երկրի ռեալ իրականությանը։ Արժե՞ արդյոք սպասել, մինչև որ  դրանք տեղի ունենան։
Թվում էր՝ իշխանության աղբյուրը մեզանում Ռուսաստանի բազմազգ ժողովուրդն է։ Բայց արդյոք իշխանության բարձր օղակների չինովնիկները հանդիսանո՞ւմ են ժողովրդա-պետական գաղափարների արտահայտիչները, թե՞ ոչ՝ մեծ հարց է։ Մի բան կասկած չի հարուցում. մեր չինովնիկները կրողներն են սեփական շահերի ու պահանջմունքների։       
 

Արիֆ Քերիմով, Դաշնային լեզգիական ազգային-մշակութային ինքնավարության (ԴԼԱՄԻ) նախագահ
Ամիլ Սարկարով, «Մոսկվայի լեզգիններ» ազգային-մշակութային ինքնավարության խորհրդի անդամ, ԴԼԱՄԻ նախագահի խորհրդական

 

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




Добавить свое объявление
Загрузка...




Новости России


Загружается, подождите...


SELECTORNEWS

Loading...






Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Լրահոս


04.09.2012 / 11:22
ԼԵՀԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՐՈԳՎԵԼ Է ՀԱՐԺԻՍԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ

ԼԵՀԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՐՈԳՎԵԼ Է ՀԱՐԺԻՍԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ



04.09.2012 / 11:13
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՅԺՄ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 2-ՐԴ ՏԵՂԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՅԺՄ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 2-ՐԴ ՏԵՂԸ



04.09.2012 / 11:12
ՄԱՀԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆ ՄԱՅՔԼ ԴՈՒՆԿԱՆԸ

ՄԱՀԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆ ՄԱՅՔԼ ԴՈՒՆԿԱՆԸ



04.09.2012 / 11:09
«ՄԱՔԴՈՆԱԼԴՍ»-Ն ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԿԼԻՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ

«ՄԱՔԴՈՆԱԼԴՍ»-Ն ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԿԼԻՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ



04.09.2012 / 11:06
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆԵԼ «ՊԵԺՈ-ՓԱՐՍ» ՄԵՔԵՆԱՆԵՐ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆԵԼ «ՊԵԺՈ-ՓԱՐՍ» ՄԵՔԵՆԱՆԵՐ



04.09.2012 / 10:29
ԼԵՀԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳԸ

ԼԵՀԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳԸ



04.09.2012 / 10:15
ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԿՈԼԵԿՏԻՎ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է. ԹՈՒՐՔ ԻՐԱՎԱԲԱՆ

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԿՈԼԵԿՏԻՎ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է. ԹՈՒՐՔ ԻՐԱՎԱԲԱՆ



04.09.2012 / 10:09
29-ԱՄՅԱ ԱՆԴՐԱՆԻԿԸ ՎԱՐՁԱԿԱԼԵԼ Է ՍԱՈՒՆԱՆ ԵՎ ԾԱՌԱՅԵՑՐԵԼ ՊՈՌՆԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

29-ԱՄՅԱ ԱՆԴՐԱՆԻԿԸ ՎԱՐՁԱԿԱԼԵԼ Է ՍԱՈՒՆԱՆ ԵՎ ԾԱՌԱՅԵՑՐԵԼ ՊՈՌՆԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ



04.09.2012 / 10:03
ՖՐԱՆՍԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՍԱՖԱՐՈՎԻՆ ՆԵՐՄԱՆ ԱՐԺԱՆԱՑՆԵԼՈՒ ՓԱՍՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

ՖՐԱՆՍԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՍԱՖԱՐՈՎԻՆ ՆԵՐՄԱՆ ԱՐԺԱՆԱՑՆԵԼՈՒ ՓԱՍՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ



04.09.2012 / 09:05
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲՆ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ՀԵՐՈՍԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲՆ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ՀԵՐՈՍԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ



03.09.2012 / 18:09
ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՒՂԵՎՈՐՎՈՒՄ ԷԻՆ ՍԻՐԻԱ

ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՒՂԵՎՈՐՎՈՒՄ ԷԻՆ ՍԻՐԻԱ



03.09.2012 / 17:21
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է



03.09.2012 / 17:16
ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ` ՍԻՐԻԱՅՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ` ՍԻՐԻԱՅՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ



03.09.2012 / 17:14
ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՀԱՅ ԱՂՋԻԿ Է ԶՈՀՎԵԼ

ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՀԱՅ ԱՂՋԻԿ Է ԶՈՀՎԵԼ



03.09.2012 / 16:38
ԵՄ-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ

ԵՄ-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ



03.09.2012 / 16:29
ՌԴ ԱԳՆ-Ն ԱՐՏԱՀԱՅՏԵԼ Է ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ԵՎ ԲԱՔՎԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

ՌԴ ԱԳՆ-Ն ԱՐՏԱՀԱՅՏԵԼ Է ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ԵՎ ԲԱՔՎԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ



03.09.2012 / 16:11
ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՐԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԸ

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՐԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԸ



03.09.2012 / 15:48
ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ԾԱՆՐ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՀՐԹԻՌԸ ԿՍՏԵՂԾՎԻ ՄԻՆՉև 2018Թ.

ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ԾԱՆՐ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՀՐԹԻՌԸ ԿՍՏԵՂԾՎԻ ՄԻՆՉև 2018Թ.



03.09.2012 / 15:45
ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՀԵՐՈՍԱՑՈՒՄԸ ԿՀՐԱՀՐԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՀԵՐՈՍԱՑՈՒՄԸ ԿՀՐԱՀՐԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ



03.09.2012 / 15:36
ԱԺ-Ն ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԿՀՐԱՎԻՐԻ

ԱԺ-Ն ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԿՀՐԱՎԻՐԻ



03.09.2012 / 15:34
ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԲԱՔՎԻ ԵՎ ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ

ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԲԱՔՎԻ ԵՎ ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ



03.09.2012 / 15:26
«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՀԱԼԵՊ ՉՎԵՐԹՆԵՐԸ

«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՀԱԼԵՊ ՉՎԵՐԹՆԵՐԸ



03.09.2012 / 14:22
ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄ ՈՒՆԻ ԼՂՀ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ. ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ

ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄ ՈՒՆԻ ԼՂՀ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ. ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ



03.09.2012 / 13:27
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԵՌ ՉԻ ՎՃԱՐԵԼ. Զ.ԲԵՆԵԴԵԿ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԵՌ ՉԻ ՎՃԱՐԵԼ. Զ.ԲԵՆԵԴԵԿ



03.09.2012 / 13:15
ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՁՆՈՒՄԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՈԳՈՒ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՄԲ. ՄԻՊ

ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՁՆՈՒՄԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՈԳՈՒ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՄԲ. ՄԻՊ



03.09.2012 / 13:04
ԻՐԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

ԻՐԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ



03.09.2012 / 12:47
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԻՐԻԱՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԻՐԻԱՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ



03.09.2012 / 12:38
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ԵՎ ՄԻԹ ՌՈՄՆԻԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՀԱՎԱՍԱՐՎԵԼ Է

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ԵՎ ՄԻԹ ՌՈՄՆԻԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՀԱՎԱՍԱՐՎԵԼ Է



03.09.2012 / 12:29
ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ



03.09.2012 / 12:22
ԱՅՍՕՐ ՀՀ ԵՎ ԼՂՀ ՄԻԱՑՅԱԼ ՔԱՐՏԵԶԻ ՕՐՆ Է

ԱՅՍՕՐ ՀՀ ԵՎ ԼՂՀ ՄԻԱՑՅԱԼ ՔԱՐՏԵԶԻ ՕՐՆ Է



03.09.2012 / 12:14
ՌԴ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ՝ ՄՈՍԿՎԱՅԻ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՌԴ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ՝ ՄՈՍԿՎԱՅԻ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



03.09.2012 / 12:08
ՀՀ ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐՆ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀՀ ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐՆ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



03.09.2012 / 11:55
ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ՄՈՏ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ՄՈՏ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ



03.09.2012 / 11:44
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏ Է ԿԱՆՉԵԼ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏ Է ԿԱՆՉԵԼ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ



03.09.2012 / 11:41
ՀՐԵՇ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ Է. CCAF

ՀՐԵՇ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ Է. CCAF



03.09.2012 / 11:38
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԼՂՀ ՀՌՉԱԿՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԼՂՀ ՀՌՉԱԿՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ



03.09.2012 / 11:36
ՁՎԻ ԴԵՂՆՈՒՑԸ ՎՆԱՍԱԿԱՐ ՄԹԵՐՔ Է

ՁՎԻ ԴԵՂՆՈՒՑԸ ՎՆԱՍԱԿԱՐ ՄԹԵՐՔ Է



03.09.2012 / 11:33
ՕԶՈՆԻ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՏՎՈԳԻՐ Է ՇՆՈՐՀՎԵԼ

ՕԶՈՆԻ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՏՎՈԳԻՐ Է ՇՆՈՐՀՎԵԼ



03.09.2012 / 11:05
ՌՈՄՆԻՆ ԻՐԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԱՆՁԱԶԵՐԾԻ. ԲԱՅԴԵՆ

ՌՈՄՆԻՆ ԻՐԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԱՆՁԱԶԵՐԾԻ. ԲԱՅԴԵՆ



03.09.2012 / 10:57
21-ԱՄՅԱ ԿԻՆԸ ՑԱՆԿԱՑԵԼ Է ՍՊԱՆԵԼ ԻՐԵՆ ԵՎ ՄԱՆԿԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՅԻՆ

21-ԱՄՅԱ ԿԻՆԸ ՑԱՆԿԱՑԵԼ Է ՍՊԱՆԵԼ ԻՐԵՆ ԵՎ ՄԱՆԿԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՅԻՆ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է







Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am