Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


28.06.2012

Ռուսաստանում կոդեինն արգելված է, իսկ մեզ մո՞տ

Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ

ՄԱԿ թմրանյութերի և հանցավորության գծով վարչությունը հրապարակել է հերթական զեկույցը։ Դրանում նշվում է, որ ամեն տարի աշխարհում թմրանյութերի չարաշահումից մահանում է մոտ 200 հազար մարդ։ Բացի այդ, թմրամոլների «ռիսկային խմբում» գտնվողների թիվը կազմում է 27 մլն։

ՄԱԿ վարչության տվյալներով՝ 2010թ. Երկրագնդի բնակիչների մոտ հինգ տոկոսը գոնե մեկ անգամ օգտվել է անլեգալ ձեռք բերած թմրանյութերից։ Առավել տարածված թմրանյութ շարունակում է մնալ մարիխուանան. թմրախոտը ծխում է 227 մլն մարդ։ Համաշխարհային շուկաների գլխավոր թմրամատակարարը մնում է Աֆղանստանը։

Իսկ ինչպե՞ս են գործերը Հայաստանում։ Պարզվում է, որ մեր երկրում, այլ երկրների համեմատ, թմրամոլների թիվն այնքան էլ մեծ չէ, բայց մեզ մոտ նրանց թվի աճի միտում է նկատվում։

Առողջապահության ազգային ինստիտուտի թմրանյութերի և թմրամոլության մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Աշոտ Դավիդյանցի խոսքերով՝ Հայաստանում գոնե մեկ անգամ թմրանյութ օգտագործած մարդկանց պաշտոնապես գրանցված թիվը կազմում է 104 հազար։ Բարեբախտաբար, նրանց մեջ հազվադեպ են անչափահասները, ավելի շատ են 25-40 տարեկանները։ Իսկ ներկայում Հայաստանում գրանցված է թմրանյութ օգտագործող 3800 մարդ։

Ինչ վերաբերում է նարկոդիսպանսեր դիմող մարդկանց թվաքանակի աճին, ապա փորձագետները նշում են, որ դա պայմանավորված է 2008թ. թմրանյութերի օգտագործումն ապաքրեականացնող օրենքի ընդունմամբ, ինչը թույլ է տալիս թմրանյութեր օգտագործող մարդկանց բժշկական օգնություն ստանալ՝ չվախենալով քրեական պատասխանատվության ենթարկվելուց։ Սակայն թմրակախվածությունը խորանում է նրանով, որ հիվանդների 80 տոկոսը տառապում է հեպատիտ C-ով։

Ավելին, փորձագետները կարծում են, թե բուժումը և վերականգնումը թմրակախվածությունից բուժվելու ամենաարդյունավետ մեթոդը չեն, քանի որ հարկադիր բուժումը հաճախ հանգեցնում է հակառակ արդյունքի՝ «արգելված պտուղի» սկզբունքով։ Ուստի, թմրանյութերի օգտագործման դեմ պայքարի լավագույն մեթոդը նախազգուշացումն է։

 

Ինչպես են պայքարում մեզ մոտ

Ոստիկանության տվյալներով՝ 2011թ. Հայաստանում բացահայտվել է թմրանյութերի ապօրինի պահման 1525 դեպք, այն դեպքում, երբ 2010թ. այդ թիվը 1524 էր։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում բացահայտվել է թմրանյութերի պահման 308 դեպք, այն դեպքում, երբ 2011թ. նույն ժամանակամիջոցում բացահայտվել էր ընդամենը 230 նման դեպք։ Ընդհանուր առմամբ, 2011թ. ոստիկաններն առգրավել են 128 կգ տարբեր տեսակի թմրանյութ, իսկ 2012թ. առաջին եռամսյակում՝ մոտ 5 կգ։ Ավելացնենք, որ մեր երկիրը տարանցիկ երկիր է թմրանյութերի տեղափոխան իմաստով. Հայաստանի սահմաններին բացահայտվում և կասեցվում են թմրանյութերի տարանցման բազմաթիվ փորձեր (Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից և Ֆրանսիայից)։ Ավելին, կասեցվել են անգամ Հայաստանում թմրանյութերի արտադրություն սկսելու փորձեր (հայտնաբերվել է չորս նման վայր և առգրավվել է 60 կգ թմրանյութ)։

 

«Կոկորդիլոսը» վրա է տալիս

Բայց բավակա՞ն են արդյոք այդ միջոցները։ Այս առնչությամբ կուզենայի մի քանի նկատառում հայտնել։ Բանն այն է, որ թմրանյութից կախում ունեցողները վաղուց անցել են էժան թմրանյութերի և կոդեին պարունակող դեղամիջոցներ են օգտագործում՝ տնային պայմաններում դեզոմորֆինի (ժողովրդի մեջ հայտնի է «կոկորդիլոս» անվամբ) ստանալու համար։ Ավելացնենք, որ դեզոմորֆինը թմրանյութ է, որը հերոինից պակաս կախվածություն չի առաջացնում։ Միևնույն ժամանակ, այն շատ տոքսիկ է։ Իզուր չէ, որ այն «կոկորդիլոս» են անվանել. այն օգտագործող մարդու մարմինը պատվում է չապաքինվող խոցերով, մարդը պարզապես ողջ-ողջ փտում է։ Դեզոմորֆինից կախված թմրամոլները երկար չեն ապրում՝ մեկ տարուց ոչ ավելի։ Եվ ուրեմն, կոդեին են պարունակում այնպիսի հանրահայտ դեղամիջոցներ, ինչպիսիք են Պենտալգին-H-ը, Սոլպադեինը, Նուրոֆեն պյլուսը, Կաֆետինը, Սեդալգին-նեոն, Կոդելակը և Տերպինկոդը, որոնք մեր երկրում վաճառվում են առանց դեղատոմսի, ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ այս տարվա հունիսի 1-ից այդ դեղամիջոցները վաճառվում են կարմրագիծ դեղատոմսով. դեղամիջոցը գնելիս այն կտրում է դեղավաճառը, և դրանք դեռ երեք տարի ենթակա են պահման։

Ռուս փորձագետները կարծում են, որ կոդեինով դեղամիջոցների վաճառքի սահմանափակումները կկրճատեն նաև դեզոմորֆինի սև շուկայի ծավալները, և այս նորամուծության դրական հետևանքներն ավելին կլինեն, քան բացասականները։ Իսկ կոդեին պարունակող ցավազրկողներն առաջարկում են փոխարինել բոլորին հայտնի դեղերով՝ Անալգին, Ասպիրին, Պարացետամոլ և այլն։

Իսկ ինչո՞ւ են մեր երկրում փորձագետները լռում այս մասին։ Մանավանդ որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դեզոմորֆինը լայնորեն տարածված է մարզերում։ Մի՞թե դեղագործության ոլորտի հայրենական մոնոպոլիստների շահերն ավելի բարձր են համազգայինից։          

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




Добавить свое объявление
Загрузка...




Новости России


Загружается, подождите...


SELECTORNEWS

Loading...






Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Լրահոս


04.09.2012 / 11:57
ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ



04.09.2012 / 11:55
ՀԱՅԱԶԳԻ ԿԻԹԱՌԱՀԱՐԸ ՀԱՄԵՐԳԻՑ ՀԵՏՈ ՄԱՀԱՑԵԼ Է

ՀԱՅԱԶԳԻ ԿԻԹԱՌԱՀԱՐԸ ՀԱՄԵՐԳԻՑ ՀԵՏՈ ՄԱՀԱՑԵԼ Է



04.09.2012 / 11:44
ԱԽԱԼՔԱԼԱԿՈՒՄ ԸԸՀ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ԱԽԱԼՔԱԼԱԿՈՒՄ ԸԸՀ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ



04.09.2012 / 11:43
ԱՅՍՕՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐՆ Է

ԱՅՍՕՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐՆ Է



04.09.2012 / 11:22
ԼԵՀԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՐՈԳՎԵԼ Է ՀԱՐԺԻՍԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ

ԼԵՀԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՐՈԳՎԵԼ Է ՀԱՐԺԻՍԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ



04.09.2012 / 11:13
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՅԺՄ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 2-ՐԴ ՏԵՂԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՅԺՄ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 2-ՐԴ ՏԵՂԸ



04.09.2012 / 11:12
ՄԱՀԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆ ՄԱՅՔԼ ԴՈՒՆԿԱՆԸ

ՄԱՀԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆ ՄԱՅՔԼ ԴՈՒՆԿԱՆԸ



04.09.2012 / 11:09
«ՄԱՔԴՈՆԱԼԴՍ»-Ն ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԿԼԻՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ

«ՄԱՔԴՈՆԱԼԴՍ»-Ն ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԿԼԻՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ



04.09.2012 / 11:06
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆԵԼ «ՊԵԺՈ-ՓԱՐՍ» ՄԵՔԵՆԱՆԵՐ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆԵԼ «ՊԵԺՈ-ՓԱՐՍ» ՄԵՔԵՆԱՆԵՐ



04.09.2012 / 10:58
«ՀԸԶԲԱԼԱՀ»-Ի ՀՐԹԻՌՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԽՈՑԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ԹԻՐԱԽ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ. ՀԱՍԱՆ ՆԱՍՐԱԼԱ

«ՀԸԶԲԱԼԱՀ»-Ի ՀՐԹԻՌՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԽՈՑԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ԹԻՐԱԽ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ. ՀԱՍԱՆ ՆԱՍՐԱԼԱ



04.09.2012 / 10:29
ԼԵՀԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳԸ

ԼԵՀԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳԸ



04.09.2012 / 10:15
ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԿՈԼԵԿՏԻՎ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է. ԹՈՒՐՔ ԻՐԱՎԱԲԱՆ

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԿՈԼԵԿՏԻՎ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է. ԹՈՒՐՔ ԻՐԱՎԱԲԱՆ



04.09.2012 / 10:09
29-ԱՄՅԱ ԱՆԴՐԱՆԻԿԸ ՎԱՐՁԱԿԱԼԵԼ Է ՍԱՈՒՆԱՆ ԵՎ ԾԱՌԱՅԵՑՐԵԼ ՊՈՌՆԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

29-ԱՄՅԱ ԱՆԴՐԱՆԻԿԸ ՎԱՐՁԱԿԱԼԵԼ Է ՍԱՈՒՆԱՆ ԵՎ ԾԱՌԱՅԵՑՐԵԼ ՊՈՌՆԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ



04.09.2012 / 10:03
ՖՐԱՆՍԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՍԱՖԱՐՈՎԻՆ ՆԵՐՄԱՆ ԱՐԺԱՆԱՑՆԵԼՈՒ ՓԱՍՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

ՖՐԱՆՍԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՍԱՖԱՐՈՎԻՆ ՆԵՐՄԱՆ ԱՐԺԱՆԱՑՆԵԼՈՒ ՓԱՍՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ



04.09.2012 / 09:05
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲՆ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ՀԵՐՈՍԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲՆ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ՀԵՐՈՍԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ



03.09.2012 / 18:09
ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՒՂԵՎՈՐՎՈՒՄ ԷԻՆ ՍԻՐԻԱ

ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՒՂԵՎՈՐՎՈՒՄ ԷԻՆ ՍԻՐԻԱ



03.09.2012 / 17:21
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է



03.09.2012 / 17:16
ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ` ՍԻՐԻԱՅՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ` ՍԻՐԻԱՅՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ



03.09.2012 / 17:14
ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՀԱՅ ԱՂՋԻԿ Է ԶՈՀՎԵԼ

ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՀԱՅ ԱՂՋԻԿ Է ԶՈՀՎԵԼ



03.09.2012 / 16:38
ԵՄ-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ

ԵՄ-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ



03.09.2012 / 16:29
ՌԴ ԱԳՆ-Ն ԱՐՏԱՀԱՅՏԵԼ Է ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ԵՎ ԲԱՔՎԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

ՌԴ ԱԳՆ-Ն ԱՐՏԱՀԱՅՏԵԼ Է ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ԵՎ ԲԱՔՎԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ



03.09.2012 / 16:11
ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՐԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԸ

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՐԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԸ



03.09.2012 / 15:48
ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ԾԱՆՐ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՀՐԹԻՌԸ ԿՍՏԵՂԾՎԻ ՄԻՆՉև 2018Թ.

ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ԾԱՆՐ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՀՐԹԻՌԸ ԿՍՏԵՂԾՎԻ ՄԻՆՉև 2018Թ.



03.09.2012 / 15:45
ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՀԵՐՈՍԱՑՈՒՄԸ ԿՀՐԱՀՐԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՀԵՐՈՍԱՑՈՒՄԸ ԿՀՐԱՀՐԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ



03.09.2012 / 15:36
ԱԺ-Ն ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԿՀՐԱՎԻՐԻ

ԱԺ-Ն ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԿՀՐԱՎԻՐԻ



03.09.2012 / 15:34
ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԲԱՔՎԻ ԵՎ ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ

ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԲԱՔՎԻ ԵՎ ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ



03.09.2012 / 15:26
«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՀԱԼԵՊ ՉՎԵՐԹՆԵՐԸ

«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՀԱԼԵՊ ՉՎԵՐԹՆԵՐԸ



03.09.2012 / 14:22
ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄ ՈՒՆԻ ԼՂՀ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ. ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ

ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄ ՈՒՆԻ ԼՂՀ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ. ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ



03.09.2012 / 13:27
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԵՌ ՉԻ ՎՃԱՐԵԼ. Զ.ԲԵՆԵԴԵԿ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԵՌ ՉԻ ՎՃԱՐԵԼ. Զ.ԲԵՆԵԴԵԿ



03.09.2012 / 13:15
ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՁՆՈՒՄԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՈԳՈՒ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՄԲ. ՄԻՊ

ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՁՆՈՒՄԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՈԳՈՒ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՄԲ. ՄԻՊ



03.09.2012 / 13:04
ԻՐԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

ԻՐԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ



03.09.2012 / 12:47
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԻՐԻԱՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԻՐԻԱՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ



03.09.2012 / 12:38
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ԵՎ ՄԻԹ ՌՈՄՆԻԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՀԱՎԱՍԱՐՎԵԼ Է

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ԵՎ ՄԻԹ ՌՈՄՆԻԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՀԱՎԱՍԱՐՎԵԼ Է



03.09.2012 / 12:29
ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ



03.09.2012 / 12:22
ԱՅՍՕՐ ՀՀ ԵՎ ԼՂՀ ՄԻԱՑՅԱԼ ՔԱՐՏԵԶԻ ՕՐՆ Է

ԱՅՍՕՐ ՀՀ ԵՎ ԼՂՀ ՄԻԱՑՅԱԼ ՔԱՐՏԵԶԻ ՕՐՆ Է



03.09.2012 / 12:14
ՌԴ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ՝ ՄՈՍԿՎԱՅԻ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՌԴ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ՝ ՄՈՍԿՎԱՅԻ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



03.09.2012 / 12:08
ՀՀ ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐՆ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀՀ ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐՆ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



03.09.2012 / 11:55
ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ՄՈՏ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ՄՈՏ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ



03.09.2012 / 11:44
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏ Է ԿԱՆՉԵԼ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏ Է ԿԱՆՉԵԼ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ



03.09.2012 / 11:41
ՀՐԵՇ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ Է. CCAF

ՀՐԵՇ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ Է. CCAF


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է







Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am