Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


25.07.2012

Արևմտյան երկրները կարող են Սիրիա ուղարկել 300 հազարանոց բանակ (ВЗГЛЯД)

Բրիտանական փորձագետները եկել են այն եզրակացության, որ սիրիական ռեժիմի տապալումը կարող է սադրել խոշոր զինված հակամարտություն ինչպես բուն Սիրիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Այդ պատճառով արևմտյան երկրները կարող են Սիրիա ուղարկել 300 հազարանոց բանակ։ Ռուսաստանցի փորձագետների կարծիքով՝ դա բավարար չի լինի։

Սիրիան օկուպացնելու համար ՆԱՏՕ-ին առնվազն 300 հազար զինվոր պետք կլինի։ Այս մասին գրում է բրիտանական մամուլը՝ հղում կատարելով Royal United Services Institute (RUSI) հեղինակավոր «ուղեղային կենտրոնին»։

Ինչպես ասվում է ինստիտուտի հրատարակած «Սիրիա. միջամտելու հակասական ուղեգիծ» փաստաթղթում, Արևմուտքի համար այժմ ավելի հրատապ պետք է լինի հարևան երկրներում հակամարտության սրացման կանխարգելումը, այլ ոչ թե բռնության զսպումը հենց Սիրիայում, գրում է The Daily Telegraph-ը։

«...Միջամտության նախապատրաստությունը կսկսվի առաջիկայում, մի քանի արևմտյան մայրաքաղաքներում և տեղում՝ Սիրիայում ու Թուրքիայում»,- ասել է փաստաթղթի հեղինակներից մեկը՝ Աֆղանստանում բրիտանական զորքերի նախկին հրամանատար, գնդապետ Ռիչարդ Քեմպը։

Մեկ այլ փորձագետ՝ Փոլ Շուլտեն, RUSI զեկույցում ներկայացրել է զենքի քիմիական և կենսաբանական պաշարների հետ կապված ռիսկերը։ «Արևմտյան երկրները, որոնք վաղուց արդեն ձգտում են, որ Ասադը հեռանա, պետք է հաշվի առնեն սիրիական ճգնաժամի հնարավոր հետևանքները։ Արաբական հեղափոխությունների վարակը հաջողվեց զսպել արաբական երկրներում, բայց Սիրիան կարող է իր հիմնախնդիրները լցնել ողջ Մերձավոր Արևելքի գլխին, ինչն աղետալի հետևանքներ կունենա»,- եզրակացնում են փորձագետները։

«Միստր Ոչ-ը»

Վերլուծելով Սիրիայում միջամտության հնարավորությունները՝ բրիտանական փորձագետները չեն շրջանցել նաև Ռուսաստանը՝ զեկույցի վերջում ոչ մեծ մի գլուխ նվիրելով նրան։ Այն սկսվում է այն պատճառների պարզաբանմամբ, որոնցով Ռուսաստանը պաշտպանում է Բաշար Ասադի ռեժիմը միջազգային դատապարտումից և ճնշումից։

Նախ՝ դրան ռազմավարական բացատրություն է տրվում. Սիրիան Մերձավոր Արևելքում Ռուսաստանի սակավաթիվ դաշնակիցներից է։ Երկրորդ՝ փորձագետները բերում են Ռուսաստանի համար տնտեսական շահի փաստարկներ. Սիրիան գնում է ռուսական արտադրության ռազմատեխնիկա։

Եվ վերջապես, փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար դա, ավելի շուտ, սկզբունքի հարց է, այլ ոչ թե առնչվում է Սիրիայի ճակատագրի հետ։ Նա, փորձագետների կարծիքով, չի ցանկանում նորից ջուր լցնել Արևմուտքի ջրաղացին, ինչպես տեղի ունեցավ անցած տարվա մարտին, երբ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևը Լիբիայի մասին հանգեցրեց ռեժիմի տապալման, թեև Արևմուտքը խոստանում էր, թե հենց դա չի անելու։

«Այնուամենայնիվ, պարոն Պուտինը պետք է իմանա, որ Բաշար Ասադի՝ Սիրիայի ղեկավարի պաշտոնին մնալը ժամանակի հարց է, և իր մերձավորարևելյան քաղաքականությունը նրա հետ կապելը հազիվ թե կարելի է իմաստուն որոշում համարել։ Ռուսաստանի ղեկավարը հասկանում է նաև, որ իր քաղաքականությունը տարակուսանք է առաջացնում ողջ արաբական աշխարհում։ Ուրեմն, ինչո՞ւ է Պուտինը նախկինի պես «միստր Ոչ» մնում»,- հարց են տալիս բրիտանական ինստիտուտի փորձագետները։

Ընդ որում՝ նրանք չորս կարևոր մտահանգման են գալիս։ Առաջինը այլընտրանքի բացակայությունն է։ «Մոսկվան պահեստում ոչ մի այլ սիրիական առաջնորդ չունի, որը կկարողանար պահպանել Ռուսաստանի ամուր ազդեցությունն այդ երկրում։ Եվ Պուտինը պաշտպանելու է Ասադին, քանի դեռ Կրեմլին բավարարող մեկ այլ դեմք չի գտնվել»,- ասվում է փաստաթղթում։

Երկրորդ՝ դա հրաժարումն է ընդունելուց, որ Սիրիան կարող է «կորած լինել» Ռուսաստանի համար։ «Անգամ եթե Ասադը մեջտեղից դուրս գա, ապագա սիրիական կառավարությունը ջերմ հարաբերություններ կպահպանի Մոսկվայի հետ, որպեսզի Արևմուտքին շատ պարտական չթվա և հավասարակշռի Սաուդյան Արաբիայի և Իրանի չափից ավելի ազդեցությունն ու մասնակցությունը, որոնք կպայքարեն Դամասկոսում ազդեցություն ունենալու համար։ Այսպես, Կրեմլի հաշվարկներով, Սիրիայում Ռուսաստանի ազդեցությունը երկարատև կլինի, անգամ եթե Ասադի հետ ստիպված լինի անցնել հրի ու ջրի միջով։ Անգամ եթե նրա ռեժիմն ընկնի»,- կարծում են փորձագետները։
Երրորդ եզրահանգումն այն հաշվարկն է, թե Կրեմլի դիրքորոշումներն աննշան վնաս կհասցնեն Արևելքի և Արևմուտքի հարաբերություններին. «Ռուսները գիտեն, որ Սիրիայի հանդեպ իրենց դիրքորոշումը կատաղեցրել է արևմտյան երկրներին և սպառնում է Միացյալ Նահանգների հետ իրենց հարաբերությունների այսպես կոչված «վերալիցքավորմանը»։ Բայց Ռուսաստանը հույս ունի, որ այդ վնասը ժամանակավոր է և ամբողջովին կփոխհատուցվի։ Եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերընտրվի, ապա նա կփորձի հեռանալ սիրիական խնդրից, որը շուտով ընդհանրապես կմոռացվի»,- շարունակում են փորձագետները։ Եվ վերջապես, փորձագետների չորրորդ եզրահանգումը. Պուտինը հույս ունի, որ արաբական աշխարհի մնացած մասը դեռևս Ռուսաստանի աջակցության կարիքն ունի, քանի որ Իրանի շուրջ ճգնաժամն ավելի ու ավելի հստակ է ուրվագծվում։ «...Եթե ռուսներին հաջողվի կանխել Ասադի ռեժիմի անկումը, ապա նրանց կհիշեն որպես դրսի միակ ուժի, որն օգնում, այլ ոչ թե թաղում է դաշնակիցներին, ինչպես ԱՄՆ-ը։ Բայց եթե անգամ դա նրանց չհաջողվի, ապա իմիջային կորուստը մեծ չի լինի։ Դա չի համապատասխանում արևմտյան առաջնորդների տրամաբանությանը, բայց իմաստ ունի ԿԳԲ նախկին համեստ սպայի համար, որը հիմա Ռուսաստանի ճակատագիրն է որոշում»,- սրանով բրիտանական փորձագետների զեկույցն ավարտվում է։

Լուրջ ուժ

Ռուսաստանցի փորձագետները նույնպես ներկայացրել են իրենց տեսլականը Սիրիայում իրադարձությունների հնարավոր զարգացման մասին։ «Ռազմական գործողություններ սկսելու համար հենակետ է հարկավոր։ Ամենահավանական հենակետը կարող է լինել Սաուդյան Արաբիան։ Այդ դեպքում պետք է ավիացիա տրամադրվի։ Ընդ որում՝ Հորդանանը պետք է իր տարածքը տրամադրի զորքերի անցման համար»,- ВЗГЛЯД թերթի հետ զրույցում նշում է Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի առաջին փոխնախագահ Կոնստանտին Սիվկովը։

Վերլուծաբանները կասկածում էին, որ Սիրիային հարվածելու համար իր տարածքը կտրամադրի հարևան Իսրայելը։ «Իսրայելը շահագրգռված չէ, որ մաս կազմի այս գործողությանը։ Չնայած Սիրիան նրա համար թշնամական երկիր է, որի հետ խաղաղության պայմանագիր չունի, և տարածքային վեճ ունի։ Բանն այն է, որ եթե գործողությունն իրականացվի ՆԱՏՕ ուժերով, ապա Իսրայելը կփորձի որքան հնարավոր է հեռու մնալ դրանից։ Ե՛վ ՆԱՏՕ-ն, և՛ արևմտյան երկրները հասկանում են, որ կան խնդիրներ՝ կապված այդ հակամարտության մեջ Իսրայելի մտնելու հետ, այդ ժամանակ դա հակամարտության մեջ նոր տարր կմտցնի՝ իսրայելա-արաբական վեճը»,- ասում է Ռուսաստանի հրեական կոնգրեսի գործադիր տնօրեն Բենի Բրիսկինը։

Սիրիայի մյուս հարևանը՝ Իրաքը նույնպես շահագրգռվածություն չունի մասնակցելու պատերազմին։ Թեև Իրաքի ներկայիս ռեժիմը դաշնակից է համարվում ԱՄՆ-ին։ Ակնհայտ է, որ Սիրիայում խոշորածավալ պատերազմի դեպքում փախստականների բազմամիլիոնանոց հոսքը կլցվի հենց Իրաք, ճիշտ այնպես, ինչպես 2003-ին, երբ ԱՄՆ-ը ներխուժեց Իրաք, միլիոնավոր մարդիկ փախան հակառակ ուղղությամբ՝ դեպի Սիրիա։ Բաղդադում երկյուղում են, որ ալավիների ու սուննիների արյունալի երկպառակությունը կտեղափոխվի Իրաք, ինչը կուժեղացնի միջհամայնքային ահաբեկչությունն ու «Ալ-Քաիդայի» դիրքերը»։ Իրաքը ջանում է բարեկամական հարաբերություններ պահպանել նաև Իրանի՝ Ասադի միակ դաշնակցի հետ։

Սիրիայի դեմ օդային պատերազմի առաջին փուլի համար ՆԱՏՕ-ին անհրաժեշտ կլինի 1500-2000 ինքնաթիռ ու մի քանի միլիոն տոննա տարբեր ծախսային նյութեր։ Լիարժեք ներխուժման ու օկուպացիայի համար անհրաժեշտ կլինի նաև 700-800 հազարանոց բանակ, «որովհետև առանց ցամաքային զորքերի կիրառման խնդիրը միայն ավիացիայով չի լուծվի»,- նշում է Սիվկովը։
Ոմանք էլ համաձայն են, որ, ի տարբերություն

իբիայի, Արևմուտքին չի հաջողվի այդքան հեշտությամբ հաղթել Սիրիային։ Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փոխտնօրեն Կոնստանտին Մակիենկոն նշում է, որ լիբիական բանակը «խաժամուժ էր և հաջողացրեց պարտվել բոլոր պատերազմներում, որոնց մասնակցել է, ընդ որում՝ ոչ միայն ընդդեմ կանոնավոր զինված կազմավորումների, այլև Չադի ցեղախմբերի դեմ. լիբիական զրահատանկային զորամասերը վայրենիների գլխին թափվեցին «Տոյոտաներով»։

«Սիրիական բանակն ավելի մեծ մարտական փորձ ունի։ Թեկուզև վաղուց, բայց այն մասնակցել է 1967թ., Դատաստանի օրվա, 1982թ. պատերազմներին։ Համենայնդեպս, նրանք փորձ ունեին։ Սիրիացիներն ավելի կիրթ ու զարգացած ժողովուրդ են, քան լիբիացիները։ Անգամ այս հանգամանքից ելնելով՝ սիրիական բանակը լիբիականի համեմատ շատ ավելի լուրջ ուժ է»,- ասում է Մակիենկոն ВЗГЛЯД թերթին։

Մյուս կողմից՝ Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկու կարծիքով, գործողությունը ՆԱՏՕ-ին հեշտ չի տրվի նաև ֆինանսական տեսակետից։ «Լիբիան սնանկացրել է ՆԱՏՕ-ն։ Զինամթերք չկա, փող չկա։ Անհամաձայնությունը Հյուսիսատլանտյան դաշինքում վիթխարի է։ Ծախսերը չափից ավելի շատ են եղել՝ մինչև 750 մլրդ դոլար։ Սիրիան երեքից հինգ անգամ ավելի թանկ կնստի։ Նման փողեր ոչ ոք չունի»,- նշել է նա ВЗГЛЯД թերթին տված հարցազրույցում։      

Նյութի մշտական հասցեն՝ https://www.vz.ru/politics/2012/7/25/589291.print.html      
 

 

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 1

Կարծիքներ

  • Елена07:02 | 27.07.2012
    Со времен Перестройки Россия потеряла столько союзников, что мама не горюй!А от поворота к Западу дивиденды очень сомнительные

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




Добавить свое объявление
Загрузка...




Новости России


Загружается, подождите...


SELECTORNEWS

Loading...






Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Լրահոս


04.09.2012 / 12:31
ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ

ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ



04.09.2012 / 11:57
ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ



04.09.2012 / 11:55
ՀԱՅԱԶԳԻ ԿԻԹԱՌԱՀԱՐԸ ՀԱՄԵՐԳԻՑ ՀԵՏՈ ՄԱՀԱՑԵԼ Է

ՀԱՅԱԶԳԻ ԿԻԹԱՌԱՀԱՐԸ ՀԱՄԵՐԳԻՑ ՀԵՏՈ ՄԱՀԱՑԵԼ Է



04.09.2012 / 11:44
ԱԽԱԼՔԱԼԱԿՈՒՄ ԸԸՀ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ԱԽԱԼՔԱԼԱԿՈՒՄ ԸԸՀ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ



04.09.2012 / 11:43
ԱՅՍՕՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐՆ Է

ԱՅՍՕՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐՆ Է



04.09.2012 / 11:22
ԼԵՀԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՐՈԳՎԵԼ Է ՀԱՐԺԻՍԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ

ԼԵՀԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՐՈԳՎԵԼ Է ՀԱՐԺԻՍԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ



04.09.2012 / 11:13
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՅԺՄ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 2-ՐԴ ՏԵՂԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՅԺՄ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 2-ՐԴ ՏԵՂԸ



04.09.2012 / 11:12
ՄԱՀԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆ ՄԱՅՔԼ ԴՈՒՆԿԱՆԸ

ՄԱՀԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆ ՄԱՅՔԼ ԴՈՒՆԿԱՆԸ



04.09.2012 / 11:09
«ՄԱՔԴՈՆԱԼԴՍ»-Ն ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԿԼԻՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ

«ՄԱՔԴՈՆԱԼԴՍ»-Ն ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԿԼԻՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ



04.09.2012 / 11:06
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆԵԼ «ՊԵԺՈ-ՓԱՐՍ» ՄԵՔԵՆԱՆԵՐ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆԵԼ «ՊԵԺՈ-ՓԱՐՍ» ՄԵՔԵՆԱՆԵՐ



04.09.2012 / 10:58
«ՀԸԶԲԱԼԱՀ»-Ի ՀՐԹԻՌՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԽՈՑԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ԹԻՐԱԽ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ. ՀԱՍԱՆ ՆԱՍՐԱԼԱ

«ՀԸԶԲԱԼԱՀ»-Ի ՀՐԹԻՌՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԽՈՑԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ԹԻՐԱԽ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ. ՀԱՍԱՆ ՆԱՍՐԱԼԱ



04.09.2012 / 10:29
ԼԵՀԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳԸ

ԼԵՀԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳԸ



04.09.2012 / 10:15
ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԿՈԼԵԿՏԻՎ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է. ԹՈՒՐՔ ԻՐԱՎԱԲԱՆ

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԿՈԼԵԿՏԻՎ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է. ԹՈՒՐՔ ԻՐԱՎԱԲԱՆ



04.09.2012 / 10:09
29-ԱՄՅԱ ԱՆԴՐԱՆԻԿԸ ՎԱՐՁԱԿԱԼԵԼ Է ՍԱՈՒՆԱՆ ԵՎ ԾԱՌԱՅԵՑՐԵԼ ՊՈՌՆԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

29-ԱՄՅԱ ԱՆԴՐԱՆԻԿԸ ՎԱՐՁԱԿԱԼԵԼ Է ՍԱՈՒՆԱՆ ԵՎ ԾԱՌԱՅԵՑՐԵԼ ՊՈՌՆԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ



04.09.2012 / 10:03
ՖՐԱՆՍԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՍԱՖԱՐՈՎԻՆ ՆԵՐՄԱՆ ԱՐԺԱՆԱՑՆԵԼՈՒ ՓԱՍՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

ՖՐԱՆՍԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՍԱՖԱՐՈՎԻՆ ՆԵՐՄԱՆ ԱՐԺԱՆԱՑՆԵԼՈՒ ՓԱՍՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ



04.09.2012 / 09:05
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲՆ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ՀԵՐՈՍԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲՆ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ՀԵՐՈՍԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ



03.09.2012 / 18:09
ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՒՂԵՎՈՐՎՈՒՄ ԷԻՆ ՍԻՐԻԱ

ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՒՂԵՎՈՐՎՈՒՄ ԷԻՆ ՍԻՐԻԱ



03.09.2012 / 17:21
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է



03.09.2012 / 17:16
ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ` ՍԻՐԻԱՅՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ` ՍԻՐԻԱՅՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ



03.09.2012 / 17:14
ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՀԱՅ ԱՂՋԻԿ Է ԶՈՀՎԵԼ

ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՀԱՅ ԱՂՋԻԿ Է ԶՈՀՎԵԼ



03.09.2012 / 16:38
ԵՄ-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ

ԵՄ-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ



03.09.2012 / 16:29
ՌԴ ԱԳՆ-Ն ԱՐՏԱՀԱՅՏԵԼ Է ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ԵՎ ԲԱՔՎԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

ՌԴ ԱԳՆ-Ն ԱՐՏԱՀԱՅՏԵԼ Է ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ԵՎ ԲԱՔՎԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ



03.09.2012 / 16:11
ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՐԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԸ

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՐԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԸ



03.09.2012 / 15:48
ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ԾԱՆՐ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՀՐԹԻՌԸ ԿՍՏԵՂԾՎԻ ՄԻՆՉև 2018Թ.

ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ԾԱՆՐ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՀՐԹԻՌԸ ԿՍՏԵՂԾՎԻ ՄԻՆՉև 2018Թ.



03.09.2012 / 15:45
ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՀԵՐՈՍԱՑՈՒՄԸ ԿՀՐԱՀՐԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՀԵՐՈՍԱՑՈՒՄԸ ԿՀՐԱՀՐԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ



03.09.2012 / 15:36
ԱԺ-Ն ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԿՀՐԱՎԻՐԻ

ԱԺ-Ն ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԿՀՐԱՎԻՐԻ



03.09.2012 / 15:34
ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԲԱՔՎԻ ԵՎ ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ

ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԲԱՔՎԻ ԵՎ ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ



03.09.2012 / 15:26
«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՀԱԼԵՊ ՉՎԵՐԹՆԵՐԸ

«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՀԱԼԵՊ ՉՎԵՐԹՆԵՐԸ



03.09.2012 / 14:22
ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄ ՈՒՆԻ ԼՂՀ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ. ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ

ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄ ՈՒՆԻ ԼՂՀ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ. ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ



03.09.2012 / 13:27
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԵՌ ՉԻ ՎՃԱՐԵԼ. Զ.ԲԵՆԵԴԵԿ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԵՌ ՉԻ ՎՃԱՐԵԼ. Զ.ԲԵՆԵԴԵԿ



03.09.2012 / 13:15
ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՁՆՈՒՄԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՈԳՈՒ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՄԲ. ՄԻՊ

ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՁՆՈՒՄԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՈԳՈՒ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՄԲ. ՄԻՊ



03.09.2012 / 13:04
ԻՐԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

ԻՐԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ



03.09.2012 / 12:47
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԻՐԻԱՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԻՐԻԱՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ



03.09.2012 / 12:38
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ԵՎ ՄԻԹ ՌՈՄՆԻԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՀԱՎԱՍԱՐՎԵԼ Է

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ԵՎ ՄԻԹ ՌՈՄՆԻԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՀԱՎԱՍԱՐՎԵԼ Է



03.09.2012 / 12:29
ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ



03.09.2012 / 12:22
ԱՅՍՕՐ ՀՀ ԵՎ ԼՂՀ ՄԻԱՑՅԱԼ ՔԱՐՏԵԶԻ ՕՐՆ Է

ԱՅՍՕՐ ՀՀ ԵՎ ԼՂՀ ՄԻԱՑՅԱԼ ՔԱՐՏԵԶԻ ՕՐՆ Է



03.09.2012 / 12:14
ՌԴ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ՝ ՄՈՍԿՎԱՅԻ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՌԴ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ՝ ՄՈՍԿՎԱՅԻ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



03.09.2012 / 12:08
ՀՀ ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐՆ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀՀ ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐՆ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



03.09.2012 / 11:55
ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ՄՈՏ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ՄՈՏ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ



03.09.2012 / 11:44
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏ Է ԿԱՆՉԵԼ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏ Է ԿԱՆՉԵԼ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է







Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am