Մեկնաբանություններ

Արվամոլությունն ու տոտալիտար գրաքննությունը Եվրոպայում հաղթում են առողջ բանականությանը. որևէ մեկին պե՞տք է նման Եվրոպան
30-40 տարի առաջ Հռոմի պապն իր կոնդակով աշխարհում լավագույնը ճանաչեց խորհրդային մանկական կինեմատոգրաֆը (մասնավորապես՝ մուլտիպլիկացիան) և կոչ արեց դաստիարակչական նպատակներով օգտագործել բարություն և արդարություն քարոզող ու երեխաների գեղարվեստական ճաշակը զարգացնող խորհրդային մուլտֆիլմերը։ Իսկ այսօր կաթոլիկ հայրապետի քթի տակ, իբր «քրիստոնեական» ու ազատ Եվրոպայում տեղի են ունենում բաներ, որոնք չեն ենթարկվում ոչ միայն առողջ բանականությանը, այլև տարրական խղճին ու հենց «եվրոպական լիբերալիզմին»։ Այսպես, Ամստերդամի դատարանը վերջերս սրբազան պատերազմ է սկսել խորհրդային մանկական կինոյի դեմ՝ հետևելով բազմամշակութայնության ու հանդուրժողականության բարձր գաղափարներին։ Դեռ այս տարվա մայիսին դատարանն արգելեց «Թիմուրը և նրա թիմը» ֆիլմի ցուցադրումն ու տարածումը։ Այն ժամանակ ներկայացված հայցում ասվում էր, որ ֆիլմը «հետերոսեքսուալ հարաբերությունների ագրեսիվ քարոզչություն է դեռահասների շրջանում, այն ոտնահարում է միասեռականների իրավունքները՝ հասարակությանը ցուցադրելով նրանց ֆունկցիոնալ վերարտադրողական անլիարժեքությունը»։
Ասենք, որ մշակութաբանական փորձաքննությունն այսպիսի եզրակացության է եկել այն պատճառով, որ պիոներ Թիմուրը խուլիգանների դեմ պայքարում միանգամայն անհանդուրժողականորեն օգնական էր ընտրել կարմիր հրամանատարի դստերը՝ Ժենյային և որքան հնարավոր է մեծ ուշադրություն էր հատկացնում նրան (!?!)։ Այ, եթե Արկադի Գայդարը Ժենյայի փոխարեն Թիմուրին օգնական տար, ասենք, Վովային, ապա հոլանդական մշակութաբանական փորձաքննությունը Գայդարի մոտիվներով նկարահանված ֆիլմում արվամոլների իրավունքների ոտնահարման նշաններ չէր գտնի։ Իսկ ահա բոլորովին վերջերս այդ նույն ամստերդամյան դատարանը Human rights watch իրավապաշտպան կազմակերպության հայցով արգելեց «Հյուրն ապագայից» ֆիլմը։ Պաշտոնական մշակութաբանական փորձաքննության մեջ տառացիորեն ասվում է. «Փորձագետների ուսումնասիրած լսատեսողական ստեղծագործության մեջ կան սեռական խտրականության քարոզչության առկայության թաքուն նշաններ՝ նկատի ունենալով այն, որ գործի են դրված միևնույն սեռի երկու գլխավոր բացասական գործող անձինք, որոնք պատկանում են միևնույն սոցիալական խմբին և փոխադարձ կապվածություն ունեն միմյանց հանդեպ, և այն, որ նրանք հակադրվում են դրական հետերոսեքսուալ հերոսներին» (https://www.inosmi.ru/politic/20120717/195054810.html)։
Կարծում եմ՝ ստալինյան գրաքննությունը երազում անգամ նման բան տեսնել չէր կարող, բայց ստալինյան ԽՍՀՄ-ը ամենևին էլ լիբերալ Եվրոպան չէր, ուր ձգտում է Հայաստանի Հանրապետությունը։
Երեխաների համար գլուխգործոցներ ստեղծող խորհրդային կինեմատոգրաֆիստներն, իհարկե, չէին կարող պատկերացնել, որ իրենց գործերն ազատ ու անցենզուր Եվրոպայում կարող են արգելվել միայն այն բանի համար, որ համարձակվել են ցույց տալ խուլիգան տղաների դեմ միասին պայքարող տղայի և աղջկա ընկերությունը։ Նրանք ենթադրել անգամ չէին կարող, որ մուլտֆիլմը Եվրոպայում կարգելվի միայն այն պատճառով, որ բացասական հերոսները պատկանում են միևնույն սեռին։ Բայց, ինչպես ասում են, c’est la vie, կյանքում ամեն բան պատահում է։
Թե ուր կհասնի Եվրոպան՝ մեզ հետաքրքիր չէ։ Մեզ հետաքրքիր է, թե ինչու է Հայաստանը, ավելի ճիշտ՝ որոշ քաղաքական ուժեր, որոնք մեր երկիրը քարշ են տալիս դեպի Եվրոպա, ձգտում այնտեղ։ Վատ չէր լինի, եթե Ալեքսանդր Արզումանյանը, կարկառուն այլ քաղաքական գործիչներ ու գրանտակերներ, հերթական հոնորարներն արևմտյան ընկերակցության «հանդուրժողական» գաղափարներին ծառայելու համար ստանալուց առաջ ծանոթանային Ամստերդամի դատարանի՝ խորհրդային մանկական ֆիլմերի գործերով դատավճիռներին, ինչպես նաև Էդուարդ Շևարդնաձեի, Հոսնի Մուբարաքի, Փերվեզ Մուշարաֆի և էլի շատ ականավոր անհատների անձնական ողբերգությանը, որոնք պատժվեցին արևմտյան գործընկերների կողմից միայն այն բանի համար, որ տասնամյակներ շարունակ սենբեռնարների նման ծառայեցին նրանց ու սենբեռնարների նման էլ կյանքի կոչեցին նրանց շահերը։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն
Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS
Կարծիքների քանակը - 5
Կարծիքներ
Что это за гнилая ссылка в тексте?? https://www.inosmi.ru/politic/20120717/195054810.html
а в толлерантной швеции вообще Карлсона запретили, потому как он толстый и варенье жрет, короче не соответствует...
ЕС -- гнездо мужеложства, которых Моисеем было заповедано забросать камнями, чтобы не плодили свой разврат и извращения, не портили других людей. Почему? -- да потому к ним была эта строгость, что тело грешило, но за это гибла душа, что есть много страшнее гибели тела, ибо данный индивид лишался возможности всех дальнейших воплощений -- он больше не появлялся в мире форм, среди людей, он гиб безвозвратно. Потому эта политика запада нацелена на погибель души многих молодых людей и правильно таких пропагандистов ставить к стенке!!!!!!!!!!!!!!!!!!
Все верно и печально
Согласен с каждым словом.