Մեկնաբանություններ

Ադրբեջանցիներն անգամ սպորտում չեն կարող ազնիվ պայքարել
Ադրբեջանի հերթական խարդախությունն այս անգամ սպորտի ոլորտում է գրանցվել: «Lոնդոն 2012» բռնցքամարտի 1/8 եզրափակիչ փուլը բավական սկանդալային է եղել:
Լոնդոնի օլիմպիական խաղերի կազմակերպիչները չեղյալ են հայտարարել բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակիչում 56 կգ քաշային ադրբեջանցի Մահոմեդ Աբդուլհամիդովի գնված հաղթանակը: Աբդուլհամիդովը 22։17 հաշվով հաղթանակ էր տարել ճապոնացի Սատոշի Շիմիձուի նկատմամբ։ Սակայն ճապոնացիները բողոքարկել են մրցավարների որոշումը, քանի որ երրորդ ռաունդում ադրբեջանցի բռնցքամարտիկը վեց անգամ հայտնվել էր ռինգի հատակին, իսկ մրցավարը չէր բացել նոկդաունի հաշիվը կամ չէր դադարեցրել մարտը։ Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (ՍԲՄՖ) բավարարել է ճապոնական կողմի պահանջը։ Ֆեդերացիայի որոշման մեջ ասվում է. «Մրցավարն առնվազն երեք անգամ պետք է հաշիվ բացեր վեց անգամ ընկած Աբդուլհամիդովի համար։ Մրցավարը պետք է դադարեցներ մարտը և հաղթող ճանաչեր ճապոնացի բռնցքամարտիկին» (https://www.regnum.ru/news/1558020.html)։
Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Աղաջան Աբիևը, որը նաև խորհրդարանի պատգամավոր է, օլիմպիական խաղերի կանոններին չհետևելու համար վտարվել է Լոնդոնից: Թուրքմեն մրցավար Իշանգուլի Մերետնիյազովը նույնպես որակազրկվել վտարվել է հայրենիք: Փաստորեն, ձախողվել է ադրբեջանցիների բաղձալի երազանքը: Պարզվում է, դեռևս 2011թ. սեպտեմբերին BBC լրագրողները պարզել էին, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Կամակադին Հեյդարովը մրցավարներին 9 մլն դոլար է փոխանցել, որպեսզի ադրբեջանցի բռնցքամարտիկները «Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերում նվաճեն երկու ոսկե մեդալ։ Այդ հարցում նրանց պետք է օգներ նաև թուրքմեն մրցավարը, որին կաշառել էին իրենց երկրին «ոսկի բերելու» համար:
Լոնդոնի օլիմպիական խաղերում երկու ոսկե մեդալի դիմաց Ադրբեջանի կողմից միլիոնավոր դոլարներ փոխանցելու վերաբերյալ BBC-ն ապացույցները ներկայացրել է ՍԲՄՖ պաշտոնյային և Միջազգային օլիմպիական կոմիտեին:
Փաստաթղթերի մեջ տեղ են գտել նաև Ադրբեջանի պաշտոնյաների հետ գրագրությունները և գումարը տրվելու վերաբերյալ պայմանագրի նախագիծը:
Մենք «ցավում» ենք մեր հարևան երկրի համար, որ անգամ այս ոլորտում չի կարողանում հաղթանակներ ունենալ, և դրա համար դիմում են խայտառակ քայլերի: Սա էլ ապացույց է այն բանի, որ ադրբեջանցիները գումարով ցանկանում են գնել յուրաքանչյուր հաղթանակ, սակայն, ինչպես երևում է` դա շատ տխուր ավարտ է ունենում: Հուսով ենք, որ միջազգային հանրության համար ադրբեջանցիների հաղթանակներն այլևս դառնալու են գնված և կեղծ: Իսկ մեզ համար նրանց ռազմավարությունը նորություն չէ. նրանք ամեն ինչի պատրաստ են միջազգային հանրության աչքին իրենց պատիվը «բարձր» պահելու և ազնիվ երևալու համար:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS
Ուղարկել մեկնաբանություն