Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


09.08.2012

«Հարսնաքարի» գործը փորձում են կոծկել, թե՞ ուղղակի գրագիտության պակասի հետ գործ ունենք

Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով նախաքննություն իրականացնող մարմինը՝ ոստիկանությունը, երեկ հայտարարել է գործի նախաքննության ավարտի մասին:

«Ձեռք ենք բերել որոշ ապացույցներ այն մասին, որ բացի հրապարակված վեց անձանցից, մասնակցել են նաև այլ անձինք։ Մենք ունենք մի խումբ անձանց մասնակցությունը՝ բացի գործով վեց մեղադրյալներից: Մենք բազմաթիվ գործողություններ ենք կատարել պարզելու և՛ քանակը, և՛ նրանց ինքնությունները, սակայն դրական արդյունք դեռ չունենք»,- այս մասին մի քանի օր առաջ հայտնել էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության բաժնի պետ Արսեն Այվազյանը: Մինչդեռ այսօր արդեն ոստիկանությունը մեղադրանք է ներկայացրել միայն վեցին:

Նախաքննության ավարտից հետո ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության բաժնի պետը հայտնել է, որ կողմերը կծանոթանան գործի նյութերին. մեղադրական եզրակացության հաստատվելուց հետո գործը կուղարկվի դատարան:  Եվ ահա, երեկ երեկոյան քննչական խմբի անդամներից մեկը քրեական գործի նյութերը հանձնել է Վահե Ավետյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբաններին` Լուսինե Հակոբյանին և Տիգրան Եգորյանին՝ տեղեկացնելով, որ վերջիններս դրանց կարող են ծանոթանալ միայն մեկ օրվա ընթացքում, ինչն իրականում անհնար է և անտրամաբանական. գործի բոլոր նյութերը երեք հատոր են, որոնց էջերի թիվը 1000-ից ավելի է: Պարզ հաշվարկով անգամ անընդմեջ կարդալու դեպքում փաստաբաններին անհրաժեշտ է մեկ օր, իսկ դրանք ուսումնասիրելու և միջնորդություններ պատրաստելու մասին խոսք լինել չի կարող:

Ակնհայտ է, որ նրանց տրամադրած ժամկետը ողջամիտ չէ սույն գործին ծանոթանալու և միջորդություններ ներկայացնելու համար: Այն ողջամիտ չէ անգամ ավելի փոքրածավալ գեղարվեստական ստեղծագործություն կարդալու համար, մի բան, որը լուրջ վերլուծություններ և դրանց հիման վրա միջնորդություններ ներկայացնել չի պահանջում:

Այս կապակցությամբ Վ.Ավետյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբաններն Արսեն Այվազյանին առաջարկում են մասնակցել առաջադրած փաստաբանական փորձարարությանը և վաղը ժամը 17:30-ից մինչև հաջորդ օրը ժամը 17.30-ը ՀԿԳ վարչության շենքի դիմաց իրենց և սույն գործի արդարացի ելքով մտահոգ բոլոր քաղաքացիների առջև բարձրաձայն կարդալ «Գանձերի կղզին»: Արդյո՞ք Արսեն Այվազյանին կհաջողվի կարճ ժամանակում կարդալ ամբողջը:

«ՀԿԳ քննության վարչությունից և դատախազությունից, հաշվի առնելով գործի լրջությունը և արդեն իսկ նկատելի լրջագույն խախտումները և բացթողումները, պահանջում ենք գործի նյութերին ծանոթանալու համար մեզ տրամադրել մեկամսյա ժամկետ, ինչի պարագայում միայն հնարավոր կլինի գործուն մասնակցություն ունենալ նախաքննությանը, հասնել գործի բացահայտմանը և իրական մեղավորների պատասխանատվությանը»,- ասված է փաստաբանների՝ այսօրվա տարածած հաղորդագրության մեջ:

Ի՞նչ է սա նշանակում և ինչո՞ւ ոստիկանությունն այս պարզ տրամաբանությամբ չի առաջնորդվել՝ գործը կարդալու, ուսումնասիրելու և միջնորդություններ կազմելու համար փաստաբաններին միայն մեկ օր է սահմանել: Իհարկե, ոստիկանությունը լավ հասկանում և, առավել ևս, լավ էլ տրամաբանում է. նրանք մեկ օր են հատկացրել փաստաբաններին, որպեսզի գործը մանրակրկտորեն չուսումնասիրվի և «ջրի երես» դուրս չգան գործում տեղ գտած ապօրինությունները: Այս քայլը չի կարող այլ մեկնաբանություն ունենալ. նրանք` թե՛ քաղաքական իշխանությունները, թե՛ իրավապահները, զբաղված են քրեական գործի կոծկմամբ և ամբողջությամբ տրվել են Ռուբեն Հայրապետյանի փրկությանը: Համենայն դեպս, քննչական մարմինն այլ եզրակացության տեղ չի թողնում: Կամ իրականությունն այլ է` ուղղակի տգիտություն է տիրում ոստիկանությունում, եթե այսպիսի երևույթների հետ ենք գործ ունենում:

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 1

Կարծիքներ

  • Аро00:30 | 10.08.2012
    Это было ясно с самого начала,что власть будет защищать такую же мразь как она сама и есть.Посмотрите кто у власти,по ним самим давно тюрьма плачет. Советую посмотреть в инете интервью этого ублюдка немца рубо,это самый настоящий неграмотный босяк.В Армении нет справедливости,в Армении самый уважаемый человек ВОР,в Армении все ,начиная с депутатов национального парламента кончая последним солдатом в армии живут по воровским "понятиям",все государство превращено в СИЗО , во главе государства стоят воры и авторитеты.А к чему это приводит мы видим,массовая миграция в один конец.Люди уезжают, бегут из Армении и притом НАВСЕГДА.Кочарян у диаспоры с протянутой рукой деньги выпрашивает для голодной Армении,а сам остров покупает.На какие шиши спрашивается? Этот гандон в Ереван приехал у него в карманах даже 100 долларов не было,а сейчас официально его состояние оценивается в 6 млрд долларов. ОТКУДА у этой мрази в голодной Армении столько бабла????

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




Добавить свое объявление
Загрузка...




Новости России


Загружается, подождите...


SELECTORNEWS

Loading...






Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Լրահոս


04.09.2012 / 11:55
ՀԱՅԱԶԳԻ ԿԻԹԱՌԱՀԱՐԸ ՀԱՄԵՐԳԻՑ ՀԵՏՈ ՄԱՀԱՑԵԼ Է

ՀԱՅԱԶԳԻ ԿԻԹԱՌԱՀԱՐԸ ՀԱՄԵՐԳԻՑ ՀԵՏՈ ՄԱՀԱՑԵԼ Է



04.09.2012 / 11:44
ԱԽԱԼՔԱԼԱԿՈՒՄ ԸԸՀ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ԱԽԱԼՔԱԼԱԿՈՒՄ ԸԸՀ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ



04.09.2012 / 11:43
ԱՅՍՕՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐՆ Է

ԱՅՍՕՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐՆ Է



04.09.2012 / 11:22
ԼԵՀԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՐՈԳՎԵԼ Է ՀԱՐԺԻՍԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ

ԼԵՀԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՐՈԳՎԵԼ Է ՀԱՐԺԻՍԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ



04.09.2012 / 11:13
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՅԺՄ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 2-ՐԴ ՏԵՂԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՅԺՄ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 2-ՐԴ ՏԵՂԸ



04.09.2012 / 11:12
ՄԱՀԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆ ՄԱՅՔԼ ԴՈՒՆԿԱՆԸ

ՄԱՀԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆ ՄԱՅՔԼ ԴՈՒՆԿԱՆԸ



04.09.2012 / 11:09
«ՄԱՔԴՈՆԱԼԴՍ»-Ն ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԿԼԻՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ

«ՄԱՔԴՈՆԱԼԴՍ»-Ն ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԿԼԻՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ



04.09.2012 / 11:06
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆԵԼ «ՊԵԺՈ-ՓԱՐՍ» ՄԵՔԵՆԱՆԵՐ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆԵԼ «ՊԵԺՈ-ՓԱՐՍ» ՄԵՔԵՆԱՆԵՐ



04.09.2012 / 10:58
«ՀԸԶԲԱԼԱՀ»-Ի ՀՐԹԻՌՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԽՈՑԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ԹԻՐԱԽ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ. ՀԱՍԱՆ ՆԱՍՐԱԼԱ

«ՀԸԶԲԱԼԱՀ»-Ի ՀՐԹԻՌՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԽՈՑԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ԹԻՐԱԽ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ. ՀԱՍԱՆ ՆԱՍՐԱԼԱ



04.09.2012 / 10:29
ԼԵՀԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳԸ

ԼԵՀԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳԸ



04.09.2012 / 10:15
ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԿՈԼԵԿՏԻՎ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է. ԹՈՒՐՔ ԻՐԱՎԱԲԱՆ

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԿՈԼԵԿՏԻՎ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է. ԹՈՒՐՔ ԻՐԱՎԱԲԱՆ



04.09.2012 / 10:09
29-ԱՄՅԱ ԱՆԴՐԱՆԻԿԸ ՎԱՐՁԱԿԱԼԵԼ Է ՍԱՈՒՆԱՆ ԵՎ ԾԱՌԱՅԵՑՐԵԼ ՊՈՌՆԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

29-ԱՄՅԱ ԱՆԴՐԱՆԻԿԸ ՎԱՐՁԱԿԱԼԵԼ Է ՍԱՈՒՆԱՆ ԵՎ ԾԱՌԱՅԵՑՐԵԼ ՊՈՌՆԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ



04.09.2012 / 10:03
ՖՐԱՆՍԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՍԱՖԱՐՈՎԻՆ ՆԵՐՄԱՆ ԱՐԺԱՆԱՑՆԵԼՈՒ ՓԱՍՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

ՖՐԱՆՍԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՍԱՖԱՐՈՎԻՆ ՆԵՐՄԱՆ ԱՐԺԱՆԱՑՆԵԼՈՒ ՓԱՍՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ



04.09.2012 / 09:05
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲՆ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ՀԵՐՈՍԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲՆ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ՀԵՐՈՍԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ



03.09.2012 / 18:09
ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՒՂԵՎՈՐՎՈՒՄ ԷԻՆ ՍԻՐԻԱ

ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՒՂԵՎՈՐՎՈՒՄ ԷԻՆ ՍԻՐԻԱ



03.09.2012 / 17:21
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է



03.09.2012 / 17:16
ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ` ՍԻՐԻԱՅՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ` ՍԻՐԻԱՅՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ



03.09.2012 / 17:14
ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՀԱՅ ԱՂՋԻԿ Է ԶՈՀՎԵԼ

ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՀԱՅ ԱՂՋԻԿ Է ԶՈՀՎԵԼ



03.09.2012 / 16:38
ԵՄ-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ

ԵՄ-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ



03.09.2012 / 16:29
ՌԴ ԱԳՆ-Ն ԱՐՏԱՀԱՅՏԵԼ Է ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ԵՎ ԲԱՔՎԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

ՌԴ ԱԳՆ-Ն ԱՐՏԱՀԱՅՏԵԼ Է ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ԵՎ ԲԱՔՎԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ



03.09.2012 / 16:11
ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՐԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԸ

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՐԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԸ



03.09.2012 / 15:48
ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ԾԱՆՐ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՀՐԹԻՌԸ ԿՍՏԵՂԾՎԻ ՄԻՆՉև 2018Թ.

ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ԾԱՆՐ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՀՐԹԻՌԸ ԿՍՏԵՂԾՎԻ ՄԻՆՉև 2018Թ.



03.09.2012 / 15:45
ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՀԵՐՈՍԱՑՈՒՄԸ ԿՀՐԱՀՐԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՀԵՐՈՍԱՑՈՒՄԸ ԿՀՐԱՀՐԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ



03.09.2012 / 15:36
ԱԺ-Ն ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԿՀՐԱՎԻՐԻ

ԱԺ-Ն ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԿՀՐԱՎԻՐԻ



03.09.2012 / 15:34
ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԲԱՔՎԻ ԵՎ ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ

ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԲԱՔՎԻ ԵՎ ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ



03.09.2012 / 15:26
«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՀԱԼԵՊ ՉՎԵՐԹՆԵՐԸ

«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՀԱԼԵՊ ՉՎԵՐԹՆԵՐԸ



03.09.2012 / 14:22
ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄ ՈՒՆԻ ԼՂՀ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ. ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ

ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄ ՈՒՆԻ ԼՂՀ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ. ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ



03.09.2012 / 13:27
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԵՌ ՉԻ ՎՃԱՐԵԼ. Զ.ԲԵՆԵԴԵԿ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԵՌ ՉԻ ՎՃԱՐԵԼ. Զ.ԲԵՆԵԴԵԿ



03.09.2012 / 13:15
ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՁՆՈՒՄԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՈԳՈՒ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՄԲ. ՄԻՊ

ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՁՆՈՒՄԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՈԳՈՒ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՄԲ. ՄԻՊ



03.09.2012 / 13:04
ԻՐԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

ԻՐԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ



03.09.2012 / 12:47
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԻՐԻԱՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԻՐԻԱՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ



03.09.2012 / 12:38
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ԵՎ ՄԻԹ ՌՈՄՆԻԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՀԱՎԱՍԱՐՎԵԼ Է

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ԵՎ ՄԻԹ ՌՈՄՆԻԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՀԱՎԱՍԱՐՎԵԼ Է



03.09.2012 / 12:29
ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ



03.09.2012 / 12:22
ԱՅՍՕՐ ՀՀ ԵՎ ԼՂՀ ՄԻԱՑՅԱԼ ՔԱՐՏԵԶԻ ՕՐՆ Է

ԱՅՍՕՐ ՀՀ ԵՎ ԼՂՀ ՄԻԱՑՅԱԼ ՔԱՐՏԵԶԻ ՕՐՆ Է



03.09.2012 / 12:14
ՌԴ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ՝ ՄՈՍԿՎԱՅԻ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՌԴ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ՝ ՄՈՍԿՎԱՅԻ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



03.09.2012 / 12:08
ՀՀ ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐՆ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀՀ ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐՆ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



03.09.2012 / 11:55
ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ՄՈՏ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ՄՈՏ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ



03.09.2012 / 11:44
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏ Է ԿԱՆՉԵԼ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏ Է ԿԱՆՉԵԼ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ



03.09.2012 / 11:41
ՀՐԵՇ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ Է. CCAF

ՀՐԵՇ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ Է. CCAF



03.09.2012 / 11:38
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԼՂՀ ՀՌՉԱԿՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԼՂՀ ՀՌՉԱԿՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է







Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am