Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


11.08.2012

Թուրք ազգայնականները վտանգավոր են երբայրական Ադրբեջանի համար

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մտածողության իներցիան համաշխարհային քաղաքականությունում` համառ, բայց վտանգավոր երևույթ է: Նկատի ունեմ այն, որ պետությունը կամ պետությունների դաշինքը, սովորելով իրերի որոշակի դասավորվածությանը, ընդունում է այն ինչպես եղելություն` չգիտակցելով, որ ամեն բան աշխարհում զարգանում է, և իրերի ցանկացած դասավորվածություն փոխվում է:

Այսպես, Ռուսաստանի արտաքին քաղաքականության ձախողումները և այդ երկրի թուլացումը համաշխարհային թատերաբեմում անցյալում մինչ օրս շատ երկրներում ընկալվում են որպես ներկա, ընդ որում` ամենաիսկական ներկա: Անշուշտ, քաղաքական «հոտառության» բացակայությունը, ժամանակի հրամայականի և արդեն իրականություն դարձած փոփոխությունների ըմբռնելու անկարողությունը միշտ էլ դնում են մարդկանց և ողջ պետություններ ամենահիմար դրության մեջ: Օրինակ, ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսն իր այսպիսի «հատկանիշներով» բառացիորեն կործանեց Վրաստանը` ասելով Սաակաշվիլիին, որ նա ունի ընդամենը երկու օր Ցխինվալը գրավելու համար: Այն ժամանակ նա չէր կարող հասկանալ, որ դրսում ոչ թե 1998, այլ 2008 թվականն է, և որ Սաակաշվիլիի ռազմական մեքենայի երկօրյա աշխատանքը կարող է «չեղյալ համարվել» մեկ օրում: Այդպես էլ եղավ: Մի փոքր շեղվելով բուն նյութից` ավելացնեմ, որ վրացի հայրենասերները, բոլոր առողջ և անառողջ ուժերը պետք է հասկանան, որ ոչ թե Սաակաշվիլին, այլ հենց ամերիկացիք քանդեցին Վրաստանի տարածքային ամբողջականությունը, և նոր միայն համապատասխան եզրակացություններ անեն:      

Սակայն վերադառնանք մեր թեմային: Ժամանակից դուրս ապրող և փոփոխություններն ու իրողությունները չզգացող քաղաքական գործիչներ կան շատ երկրներում, հատկապես մեծ է նրանց գլխաքանակը Թուրքիայում և Ադրբեջանում: Այսպես, թուրք քաջարի աքսակալ, «Ազգայնական շարժում» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Սինան Օհանը SalamNews-ին տրված հարցազրույցում` խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա պատերազմի մասին, արտասանեց հետևյալ բառերը. «Եթե Ռուսաստանը Հայաստանին որևէ ռազմական օգնություն ցուցաբերի, ապա դա հակամարտության մեջ կներքաշի ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին և այլ երկրներին: Եթե Ռուսաստանը, չնայած դրան, կցանկանա օգնություն տրամադրել Հայաստանին, խնդրեմ, թող օգնի, բայց դրա հետ մեկտեղ թող չմոռանա, որ այդ պատերազմը ծանր դրության մեջ կդնի նաև Ռուսաստանին... Պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը Թուրքիայից կամ այլ պետություններից օգնություն խնդրելու կարիք չի ունենա: Հայերը պետք է հասկանան, որ ադրբեջանական գրավված տարածքներից դուրս չգալու դեպքում խաղաղ բանակցություններ անցկացնելու Ադրբեջանի հույսերը կսպառվեն, և Ադրբեջանը կազատագրի իր հողերը ռազմական ճանապարհով: Իսկ այն, որ Ռուսաստանը կցուցաբերի Հայաստանին ռազմական և այլ աջակցություն, մնացել են անցյալում» (https://regnum.ru/news/polit/1560301.html):

Ի՞նչը չի հասկանում և երբեք չի հասկանա թուրք պատգամավորը: Ներկայացնենք մի քանի կետով:

Առաջին. ժամանակն է հասկանալու, որ Ղարաբաղը և հարակից տարածքները կարող են պատկանել կամ Հայաստանին և հայերին, կամ Ադրբեջանին ու ադրբեջանցիներին: 90-ականներին հայերին հաջողվեց քշել ադրբեջանական փոքրամասնությունը և լիովին տիրել իր տարածքներին: Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանին հնարավոր է միայն հայ բնակչության բացարձակ տեղահանման դեպքում միայն, իսկ դա սկզբունքորեն անհնար է: Նախ` ռազմական գործողություններում Ադրբեջանը դժվար թե հաջողություն գրանցի, և երկրորդ` ոչ մի գերտերություն չի համաձայնվի հայերի տեղահանման հետ Ղարաբաղից, քանզի դա ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն: Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ գերտերությունները, գիտակցելով այդ ամենը, մինչ օրս ճանաչում են Ղարաբաղը որպես Ադրբեջանի անքակտելի մաս, ապա դա արդեն այլ հարց է (ասենք, որ նրանց ձեռնտու է տարածաշրջանի մշտապես լարվածությունը` հակամարտող կողմերին վերահսկողության տակ պահելու և իրենց ազդեցությունը մեծացնելու առումով, կան նաև շատ այլ ռացիոնալ պատճառներ):
 
Երկրորդ. խոսելով Թուրքիայի թվացյալ վսեմության և Ադրբեջանին պատերազմում օգնելու նրա պատրաստակամության, ինչպես նաև Ղարաբաղը ռազմական ճանապարհով վերադարձնելու Ադրբեջանի ունակության մասին, թուրք քաղաքական գործիչ և ազգայնականը հաստատապես ընկնում է պատրանքների գիրկը: Հիշեցնենք նրան, որ Հայաստանի տարածքում տեղակայված  ЗРК С-300 երկու գումարտակներն ի զորու են մեկ համազարկով խոցել 600 թիրախ, այսինքն, տասնյակ տարիների ընթացքում թուրքական պետության հսկայական ջանքերով ստեղծած երկրի ավիացիայի կեսը: Սա արդեն բավարար է Թուրքիայի կամ այլոց կողմից Ադրբեջանին տրամադրվող ցանկացած ռազմական օգնությունը չեզոքացնելու համար: Ինչ վերաբերում է ցամաքային սպառազինությանն, ապա այստեղ ևս Ադրբեջանի ընկերների հնարավորություններն այդքան էլ մեծ չեն: Այսինքն, հիմնախնդրի լուծման ռազմական ճանապարհը աղետ է Ադրբեջանի համար (նոր տարածքների կորստի առումով):

Երրորդ. խոսելով պատերազմի վերսկսման դեպքում ռուսների կողմից հայերին ցուցաբերվող հավանական օգնության մասին, թուրք քաղաքական գործիչը, փաստորեն, սպառնում է Ռուսաստանին: Նա չի հասկանում, որ Ռուսաստանը այլևս այն չէ, ինչ 10-15 տարի առաջ էր: Փաստորեն, ուղեղի առումով Սինան Օհան էֆենդին ոչնչով չի տարբերվում ԱՄՆ  պաշտպանության նախկին նախարար Գեյթսից: Սակայն հարգարժան էֆենդին պետք է ավելի զգույշ լինի իր խորհուրդներոմ, քանի որ եթե միստր Գեյթսն իր «ռազմավարական-վերլուծական» մտածողությամբ մեկընդմիշտ կործանեց իր համար, մեծ հաշվով, օտար մի երկիր, ապա Օհան էֆենդին կարող է կործանել հարազատ և եղբայրական Ադրբեջանը:  


Հետգրություն 1

Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը նրա անկախության ճանաչումն է համաշխարհային տերությունների կողմից: Համաշխարհային հանրությունը խուսափում է այս տարբերակից: Կա նաև այլ լուծում` ՆԱՏO-ի ուժերով հայ բնակչության տեղահանում Ղարաբաղից և Ղարաբաղի հանձնում Ադրբեջանին: Սակայն համաշխարհային հանրությունը երբեք չի ընդունի այս տարբերակը, դա բացառվում է տեսականորեն: Մնում է միայն պահպանել ստատուս-քվոն, որն այս պահի դրությամբ ձեռնտու է բոլոր կողմերին` բացառությամբ Ադրբեջանի և նրա ավագ եղբոր: Բայց դա արդեն իրենց խնդիրն է, այնպես որ չծանրաբեռնենք մեր ուղեղները դրանով:

 

Հետգրություն 2

Ադրբեջանի համար ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը Ղարաբաղից, Քելբաջարից և Լաչինից կամավոր հրաժարվելն է` մնացյալ տարածքների վերադարձի դիմաց: Սա ռացիոնալ է և պրագմատիկ, քանզի լավ է վերադարձնել գոնե ինչ-որ բան կորցրածից, քան ոչինչ: Մնում է միայն ափսոսալ, որ Թուրքիայում չեն կարող (կամ  չեն ուզում) դա հասկանալ ...

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 3

Կարծիքներ

  • on_to_rotor15:45 | 12.08.2012
    Это хороший план, а актуальность его предъявила история, которая так драматично развернулась в начале 90-х. Армения союзник России, а Азербайджан ей не враг. Для России, на мой взгляд, было бы лучшим исходом нармализация отношений между государствами Закаваказья и создание безядерной зоны между Цхинвалом и Нахичеванью, Сумгаитом и Сухуми. Таким образом Азербайджан бы перестал тратить свои ресурсы на противостояние Армении и стоящей за ней России и напротив,смог бы расчитывать на содействие России в экспорте своих углеводородов в Европу. Более того, одна из веток трубы могла бы пролегать через Армению. Это стало бы гарантом вечного мира между ранее враждебными государствами. В дальнейшем, регион Закавказья может стать самым важным корридором Север-Юг, а страны, по которым пройдут транзитные пути этого коридора, извлекать для себя нескончаемую прибыль! Но для этого требуется мир и независимость стран региона от США, Европы и Турции.
  • Гамил19:27 | 11.08.2012
    армяне сами уже отличный понимает что, они даже без война потеряли не только Гарабах, и сейчас начинают потерять Армению. Сейчас в Армения катастрофический положения, в Армения остался только пожилой население, молодежь все избежали из Армению, призывники катастрофический не хватает, который вынужденный остаться на Армению армяне, не хотят служит в Гарабахе. Сейчас армянам, строить иллюзия на шоть,на защите Гарабах, видна что, это еще один, армянский избыточный мечта.Российский и Армянский руководство нужен это конфликт, они эта очень хорошо понимает, для армянский руководство, это нужен для остаться на власть, а для Россию того что, еще дольше присутствовать на Кавказе.
  • Arthur16:47 | 11.08.2012
    Es abzacy hech lav chi grac. Армяне в 90-х смогли изгнать азербайджанское меньшинство и полностью завладеть своими территориями. Возвращение Карабаха Азербайджану возможно лишь в случае полного изгнания армянского населения, а это принципиально невозможно: во-первых, в военных действиях удача Азербайджану не сулит, во-вторых, ни одна держава не санкционирует изгнание армян из Карабаха, ибо это есть не что иное, чем геноцид. Mi koxmic grum eq vor menq turqerin texahanel enq, myus koxmic grum eq vor texahanutyuny (ete da verabervi hayerin) da cexaspanutyuna. Aravel evs, vor menq turqerin chenq texahanel, ete hisheq paterazmi yntacqy, turqery masamb iranq en durs ekel, masamb, erb razmakan gorcoxutyunnery motenum ein es kam en shrjanin, naxapes heranum ein. Постскриптум 2 ??????? u es azgayin gaxaparna, gnal tshnamun zichumneri, aravel evs mi haykakan taracq zichel, myusi chanachman hamar.

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




Добавить свое объявление
Загрузка...




Новости России


Загружается, подождите...


SELECTORNEWS

Loading...






Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Լրահոս


04.09.2012 / 11:55
ՀԱՅԱԶԳԻ ԿԻԹԱՌԱՀԱՐԸ ՀԱՄԵՐԳԻՑ ՀԵՏՈ ՄԱՀԱՑԵԼ Է

ՀԱՅԱԶԳԻ ԿԻԹԱՌԱՀԱՐԸ ՀԱՄԵՐԳԻՑ ՀԵՏՈ ՄԱՀԱՑԵԼ Է



04.09.2012 / 11:44
ԱԽԱԼՔԱԼԱԿՈՒՄ ԸԸՀ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ԱԽԱԼՔԱԼԱԿՈՒՄ ԸԸՀ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ



04.09.2012 / 11:43
ԱՅՍՕՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐՆ Է

ԱՅՍՕՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐՆ Է



04.09.2012 / 11:22
ԼԵՀԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՐՈԳՎԵԼ Է ՀԱՐԺԻՍԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ

ԼԵՀԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՐՈԳՎԵԼ Է ՀԱՐԺԻՍԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ



04.09.2012 / 11:13
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՅԺՄ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 2-ՐԴ ՏԵՂԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՅԺՄ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 2-ՐԴ ՏԵՂԸ



04.09.2012 / 11:12
ՄԱՀԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆ ՄԱՅՔԼ ԴՈՒՆԿԱՆԸ

ՄԱՀԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆ ՄԱՅՔԼ ԴՈՒՆԿԱՆԸ



04.09.2012 / 11:09
«ՄԱՔԴՈՆԱԼԴՍ»-Ն ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԿԼԻՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ

«ՄԱՔԴՈՆԱԼԴՍ»-Ն ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԿԼԻՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ



04.09.2012 / 11:06
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆԵԼ «ՊԵԺՈ-ՓԱՐՍ» ՄԵՔԵՆԱՆԵՐ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆԵԼ «ՊԵԺՈ-ՓԱՐՍ» ՄԵՔԵՆԱՆԵՐ



04.09.2012 / 10:58
«ՀԸԶԲԱԼԱՀ»-Ի ՀՐԹԻՌՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԽՈՑԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ԹԻՐԱԽ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ. ՀԱՍԱՆ ՆԱՍՐԱԼԱ

«ՀԸԶԲԱԼԱՀ»-Ի ՀՐԹԻՌՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԽՈՑԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ԹԻՐԱԽ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ. ՀԱՍԱՆ ՆԱՍՐԱԼԱ



04.09.2012 / 10:29
ԼԵՀԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳԸ

ԼԵՀԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳԸ



04.09.2012 / 10:15
ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԿՈԼԵԿՏԻՎ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է. ԹՈՒՐՔ ԻՐԱՎԱԲԱՆ

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԿՈԼԵԿՏԻՎ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է. ԹՈՒՐՔ ԻՐԱՎԱԲԱՆ



04.09.2012 / 10:09
29-ԱՄՅԱ ԱՆԴՐԱՆԻԿԸ ՎԱՐՁԱԿԱԼԵԼ Է ՍԱՈՒՆԱՆ ԵՎ ԾԱՌԱՅԵՑՐԵԼ ՊՈՌՆԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

29-ԱՄՅԱ ԱՆԴՐԱՆԻԿԸ ՎԱՐՁԱԿԱԼԵԼ Է ՍԱՈՒՆԱՆ ԵՎ ԾԱՌԱՅԵՑՐԵԼ ՊՈՌՆԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ



04.09.2012 / 10:03
ՖՐԱՆՍԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՍԱՖԱՐՈՎԻՆ ՆԵՐՄԱՆ ԱՐԺԱՆԱՑՆԵԼՈՒ ՓԱՍՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

ՖՐԱՆՍԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՍԱՖԱՐՈՎԻՆ ՆԵՐՄԱՆ ԱՐԺԱՆԱՑՆԵԼՈՒ ՓԱՍՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ



04.09.2012 / 09:05
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲՆ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ՀԵՐՈՍԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲՆ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ՀԵՐՈՍԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ



03.09.2012 / 18:09
ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՒՂԵՎՈՐՎՈՒՄ ԷԻՆ ՍԻՐԻԱ

ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՒՂԵՎՈՐՎՈՒՄ ԷԻՆ ՍԻՐԻԱ



03.09.2012 / 17:21
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է



03.09.2012 / 17:16
ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ` ՍԻՐԻԱՅՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ` ՍԻՐԻԱՅՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ



03.09.2012 / 17:14
ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՀԱՅ ԱՂՋԻԿ Է ԶՈՀՎԵԼ

ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՀԱՅ ԱՂՋԻԿ Է ԶՈՀՎԵԼ



03.09.2012 / 16:38
ԵՄ-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ

ԵՄ-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ



03.09.2012 / 16:29
ՌԴ ԱԳՆ-Ն ԱՐՏԱՀԱՅՏԵԼ Է ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ԵՎ ԲԱՔՎԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

ՌԴ ԱԳՆ-Ն ԱՐՏԱՀԱՅՏԵԼ Է ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ԵՎ ԲԱՔՎԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ



03.09.2012 / 16:11
ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՐԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԸ

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՐԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԸ



03.09.2012 / 15:48
ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ԾԱՆՐ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՀՐԹԻՌԸ ԿՍՏԵՂԾՎԻ ՄԻՆՉև 2018Թ.

ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ԾԱՆՐ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՀՐԹԻՌԸ ԿՍՏԵՂԾՎԻ ՄԻՆՉև 2018Թ.



03.09.2012 / 15:45
ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՀԵՐՈՍԱՑՈՒՄԸ ԿՀՐԱՀՐԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՀԵՐՈՍԱՑՈՒՄԸ ԿՀՐԱՀՐԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ



03.09.2012 / 15:36
ԱԺ-Ն ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԿՀՐԱՎԻՐԻ

ԱԺ-Ն ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԿՀՐԱՎԻՐԻ



03.09.2012 / 15:34
ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԲԱՔՎԻ ԵՎ ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ

ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԲԱՔՎԻ ԵՎ ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ



03.09.2012 / 15:26
«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՀԱԼԵՊ ՉՎԵՐԹՆԵՐԸ

«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՀԱԼԵՊ ՉՎԵՐԹՆԵՐԸ



03.09.2012 / 14:22
ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄ ՈՒՆԻ ԼՂՀ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ. ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ

ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄ ՈՒՆԻ ԼՂՀ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ. ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ



03.09.2012 / 13:27
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԵՌ ՉԻ ՎՃԱՐԵԼ. Զ.ԲԵՆԵԴԵԿ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԵՌ ՉԻ ՎՃԱՐԵԼ. Զ.ԲԵՆԵԴԵԿ



03.09.2012 / 13:15
ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՁՆՈՒՄԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՈԳՈՒ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՄԲ. ՄԻՊ

ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՁՆՈՒՄԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՈԳՈՒ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՄԲ. ՄԻՊ



03.09.2012 / 13:04
ԻՐԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

ԻՐԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ



03.09.2012 / 12:47
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԻՐԻԱՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԻՐԻԱՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ



03.09.2012 / 12:38
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ԵՎ ՄԻԹ ՌՈՄՆԻԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՀԱՎԱՍԱՐՎԵԼ Է

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ԵՎ ՄԻԹ ՌՈՄՆԻԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՀԱՎԱՍԱՐՎԵԼ Է



03.09.2012 / 12:29
ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ



03.09.2012 / 12:22
ԱՅՍՕՐ ՀՀ ԵՎ ԼՂՀ ՄԻԱՑՅԱԼ ՔԱՐՏԵԶԻ ՕՐՆ Է

ԱՅՍՕՐ ՀՀ ԵՎ ԼՂՀ ՄԻԱՑՅԱԼ ՔԱՐՏԵԶԻ ՕՐՆ Է



03.09.2012 / 12:14
ՌԴ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ՝ ՄՈՍԿՎԱՅԻ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՌԴ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ՝ ՄՈՍԿՎԱՅԻ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



03.09.2012 / 12:08
ՀՀ ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐՆ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀՀ ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐՆ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



03.09.2012 / 11:55
ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ՄՈՏ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ՄՈՏ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ



03.09.2012 / 11:44
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏ Է ԿԱՆՉԵԼ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏ Է ԿԱՆՉԵԼ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ



03.09.2012 / 11:41
ՀՐԵՇ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ Է. CCAF

ՀՐԵՇ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ Է. CCAF



03.09.2012 / 11:38
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԼՂՀ ՀՌՉԱԿՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԼՂՀ ՀՌՉԱԿՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է







Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am