Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


22.08.2012

Անկարան «թաթիկները» վեր է պարզում

Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ

Ինչպես հայտնի է, Թուրքիան և Սիրիան հազար կիլոմետրից մի փոքր պակաս ընդհանուր սահման ունեն։ Եվ ԶԼՄ տեղեկությունների համաձայն՝ շարունակում են Թուրքիա գալ սիրիացի փախստականներ։ Այսպես, ամեն օր սահմանը հատում է 500-1000 մարդ։ Իսկ պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ Թուրքիայի տարածքում գտնվող ճամբարներում սույն պահին մոտ 70 հազար սիրիացի փախստական է ապրում։ REGNUM լրատվական գործակալությունն այս առնչությամբ գրում է, որ իրավիճակը շուտով դուրս կգա վերահսկողությունից, և իշխանությունները չեն կարողանա վերահսկել մարդկանց հոսքը։ Սիրիացիների հոսքին ընդդիմանում են տարածաշրջանում ապրող քրդերը, որոնք չեն թաքցնում իրենց վրդովմունքը։ «Մենք չգիտենք, թե ովքեր են այս մարդիկ։ Նրանք խոսում են օտար լեզվով։ Մենք նրանցից վախենում ենք։ Մեր կանայք տնից դուրս չեն գալիս»,- պնդում է Հաթայ գավառի բնակիչը НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Իրավիճակը սահմանին այնքան է լարվել, որ անցած օրը 30-40 տարեկան 40 սիրիացի տղամարդկանցից բաղկացած խումբը տեղի քրդերի հետ շուկայում կռիվ է սարքել, որոնց բաժանել են զինվորականներն ու ժանդարմները։ Հուլիսի վերջին ճամբարներից մեկում սիրիացիները խռովություն են բարձրացրել խմելու ջուր չունենալու պատճառով։ Հանել են թուրքական դրոշն ու պարզել սիրիականը։ Տեղի մամուլը ներգաղթյալներին «բաշ բելա»՝ գլխացավանք է համարում հասարակության համար, իսկ սիրիացի փախստականների ճամբարներն անվանում է «ահաբեկիչների բներ»։ Ի դեպ, ստեղծված իրավիճակը կանխատեսելի էր, և Անկարան պետք է կանխատեսեր այն։

Ինչևէ, Անկարան «թաթիկները» վեր է պարզել և հայտարարում է, թե չի կարող գլուխ հանել սիրիացի փախստականների ավելացող հոսքից, դրա համար էլ հանդես է գալիս Սիրիայի տարածքում փախստականների համար բուֆերային գոտի ստեղծելու օգտին։ Այս մասին օրերս հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեթ Դավութօղլուն։ «Եթե փախստականների թիվը Թուրքիայում գերազանցի 100 հազար մարդը, մենք նրանց տեղավորելու տեղ չենք ունենա։ Մեզ անհրաժեշտ է, որ նրանք տեղավորվեն Սիրիայի տարածքում։ ՄԱԿ-ը կարող է ճամբարներ ստեղծել Սիրիայի տարածքի անվտանգ գոտում»,- Դավութօղլուին մեջբերում է «Ինտերֆաքսը»։

ՄԱԿ-ը հիշատակելիս կամ, ավելի ճիշտ՝ ՄԱԿ-ին ապավինելիս, որի առաքելությունն ավելի շուտ տապալվեց, քան Բաշար Ասադի «ռեժիմը», ակամա հիշում ես հետևյալ անեկդոտը. երբ վիճում են երկու փոքր ազգեր, միջամտում է ՄԱԿ-ը, և վեճն անհետանում է։ Երբ փոքր ազգը վիճում է մեծի հետ, միջամտում է ՄԱԿ-ը, և փոքր ազգն անհետանում է։ Իսկ երբ վիճում են երկու մեծ ազգեր, ՄԱԿ-ն է անհետանում...

Իսկ առհասարակ, փորձագետները չեն բացառում, միջէթնիկական և միջդավանական հակամարտությունները թուրքական սահմանի երկայնքով։ Կարծում եմ՝ դա կարող է տեղի ունենալ ավելի շուտ, քան «բուֆերային գոտու» ստեղծումը։    

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




Добавить свое объявление
Загрузка...




Новости России


Загружается, подождите...


SELECTORNEWS

Loading...






Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Լրահոս


04.09.2012 / 12:31
ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ

ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ



04.09.2012 / 11:57
ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ



04.09.2012 / 11:55
ՀԱՅԱԶԳԻ ԿԻԹԱՌԱՀԱՐԸ ՀԱՄԵՐԳԻՑ ՀԵՏՈ ՄԱՀԱՑԵԼ Է

ՀԱՅԱԶԳԻ ԿԻԹԱՌԱՀԱՐԸ ՀԱՄԵՐԳԻՑ ՀԵՏՈ ՄԱՀԱՑԵԼ Է



04.09.2012 / 11:44
ԱԽԱԼՔԱԼԱԿՈՒՄ ԸԸՀ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ԱԽԱԼՔԱԼԱԿՈՒՄ ԸԸՀ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ



04.09.2012 / 11:43
ԱՅՍՕՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐՆ Է

ԱՅՍՕՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐՆ Է



04.09.2012 / 11:22
ԼԵՀԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՐՈԳՎԵԼ Է ՀԱՐԺԻՍԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ

ԼԵՀԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՐՈԳՎԵԼ Է ՀԱՐԺԻՍԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ



04.09.2012 / 11:13
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՅԺՄ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 2-ՐԴ ՏԵՂԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՅԺՄ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 2-ՐԴ ՏԵՂԸ



04.09.2012 / 11:12
ՄԱՀԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆ ՄԱՅՔԼ ԴՈՒՆԿԱՆԸ

ՄԱՀԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆ ՄԱՅՔԼ ԴՈՒՆԿԱՆԸ



04.09.2012 / 11:09
«ՄԱՔԴՈՆԱԼԴՍ»-Ն ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԿԼԻՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ

«ՄԱՔԴՈՆԱԼԴՍ»-Ն ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԿԼԻՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ



04.09.2012 / 11:06
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆԵԼ «ՊԵԺՈ-ՓԱՐՍ» ՄԵՔԵՆԱՆԵՐ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆԵԼ «ՊԵԺՈ-ՓԱՐՍ» ՄԵՔԵՆԱՆԵՐ



04.09.2012 / 10:58
«ՀԸԶԲԱԼԱՀ»-Ի ՀՐԹԻՌՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԽՈՑԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ԹԻՐԱԽ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ. ՀԱՍԱՆ ՆԱՍՐԱԼԱ

«ՀԸԶԲԱԼԱՀ»-Ի ՀՐԹԻՌՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԽՈՑԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ԹԻՐԱԽ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ. ՀԱՍԱՆ ՆԱՍՐԱԼԱ



04.09.2012 / 10:29
ԼԵՀԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳԸ

ԼԵՀԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳԸ



04.09.2012 / 10:15
ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԿՈԼԵԿՏԻՎ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է. ԹՈՒՐՔ ԻՐԱՎԱԲԱՆ

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԿՈԼԵԿՏԻՎ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է. ԹՈՒՐՔ ԻՐԱՎԱԲԱՆ



04.09.2012 / 10:09
29-ԱՄՅԱ ԱՆԴՐԱՆԻԿԸ ՎԱՐՁԱԿԱԼԵԼ Է ՍԱՈՒՆԱՆ ԵՎ ԾԱՌԱՅԵՑՐԵԼ ՊՈՌՆԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

29-ԱՄՅԱ ԱՆԴՐԱՆԻԿԸ ՎԱՐՁԱԿԱԼԵԼ Է ՍԱՈՒՆԱՆ ԵՎ ԾԱՌԱՅԵՑՐԵԼ ՊՈՌՆԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ



04.09.2012 / 10:03
ՖՐԱՆՍԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՍԱՖԱՐՈՎԻՆ ՆԵՐՄԱՆ ԱՐԺԱՆԱՑՆԵԼՈՒ ՓԱՍՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

ՖՐԱՆՍԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՍԱՖԱՐՈՎԻՆ ՆԵՐՄԱՆ ԱՐԺԱՆԱՑՆԵԼՈՒ ՓԱՍՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ



04.09.2012 / 09:05
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲՆ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ՀԵՐՈՍԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲՆ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ՀԵՐՈՍԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ



03.09.2012 / 18:09
ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՒՂԵՎՈՐՎՈՒՄ ԷԻՆ ՍԻՐԻԱ

ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՒՂԵՎՈՐՎՈՒՄ ԷԻՆ ՍԻՐԻԱ



03.09.2012 / 17:21
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է



03.09.2012 / 17:16
ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ` ՍԻՐԻԱՅՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ` ՍԻՐԻԱՅՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ



03.09.2012 / 17:14
ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՀԱՅ ԱՂՋԻԿ Է ԶՈՀՎԵԼ

ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՀԱՅ ԱՂՋԻԿ Է ԶՈՀՎԵԼ



03.09.2012 / 16:38
ԵՄ-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ

ԵՄ-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ



03.09.2012 / 16:29
ՌԴ ԱԳՆ-Ն ԱՐՏԱՀԱՅՏԵԼ Է ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ԵՎ ԲԱՔՎԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

ՌԴ ԱԳՆ-Ն ԱՐՏԱՀԱՅՏԵԼ Է ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ԵՎ ԲԱՔՎԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ



03.09.2012 / 16:11
ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՐԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԸ

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՐԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԸ



03.09.2012 / 15:48
ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ԾԱՆՐ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՀՐԹԻՌԸ ԿՍՏԵՂԾՎԻ ՄԻՆՉև 2018Թ.

ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ԾԱՆՐ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՀՐԹԻՌԸ ԿՍՏԵՂԾՎԻ ՄԻՆՉև 2018Թ.



03.09.2012 / 15:45
ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՀԵՐՈՍԱՑՈՒՄԸ ԿՀՐԱՀՐԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՀԵՐՈՍԱՑՈՒՄԸ ԿՀՐԱՀՐԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ



03.09.2012 / 15:36
ԱԺ-Ն ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԿՀՐԱՎԻՐԻ

ԱԺ-Ն ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԿՀՐԱՎԻՐԻ



03.09.2012 / 15:34
ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԲԱՔՎԻ ԵՎ ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ

ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԲԱՔՎԻ ԵՎ ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ



03.09.2012 / 15:26
«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՀԱԼԵՊ ՉՎԵՐԹՆԵՐԸ

«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՀԱԼԵՊ ՉՎԵՐԹՆԵՐԸ



03.09.2012 / 14:22
ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄ ՈՒՆԻ ԼՂՀ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ. ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ

ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄ ՈՒՆԻ ԼՂՀ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ. ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ



03.09.2012 / 13:27
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԵՌ ՉԻ ՎՃԱՐԵԼ. Զ.ԲԵՆԵԴԵԿ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԵՌ ՉԻ ՎՃԱՐԵԼ. Զ.ԲԵՆԵԴԵԿ



03.09.2012 / 13:15
ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՁՆՈՒՄԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՈԳՈՒ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՄԲ. ՄԻՊ

ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՁՆՈՒՄԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՈԳՈՒ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՄԲ. ՄԻՊ



03.09.2012 / 13:04
ԻՐԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

ԻՐԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ



03.09.2012 / 12:47
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԻՐԻԱՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԻՐԻԱՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ



03.09.2012 / 12:38
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ԵՎ ՄԻԹ ՌՈՄՆԻԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՀԱՎԱՍԱՐՎԵԼ Է

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ԵՎ ՄԻԹ ՌՈՄՆԻԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՀԱՎԱՍԱՐՎԵԼ Է



03.09.2012 / 12:29
ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ



03.09.2012 / 12:22
ԱՅՍՕՐ ՀՀ ԵՎ ԼՂՀ ՄԻԱՑՅԱԼ ՔԱՐՏԵԶԻ ՕՐՆ Է

ԱՅՍՕՐ ՀՀ ԵՎ ԼՂՀ ՄԻԱՑՅԱԼ ՔԱՐՏԵԶԻ ՕՐՆ Է



03.09.2012 / 12:14
ՌԴ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ՝ ՄՈՍԿՎԱՅԻ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՌԴ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ՝ ՄՈՍԿՎԱՅԻ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



03.09.2012 / 12:08
ՀՀ ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐՆ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀՀ ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐՆ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ



03.09.2012 / 11:55
ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ՄՈՏ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ՄՈՏ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ



03.09.2012 / 11:44
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏ Է ԿԱՆՉԵԼ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏ Է ԿԱՆՉԵԼ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է







Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am