Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


23.08.2012

ԲՀԿ-Հմայակ Հովհաննիսյան «ինտելեկտուալ բանավեճը» շարունակվում է

Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Մամուլը կրկին հայտնվել է փոստատարի դերում. քաղաքական ուժերի մեջ մանդատ ստանալ-չստանալու նոր կռիվ է սկսվել, որն, ավանդույթի համաձայն, լուսաբանվում և տարածում է գտնում լրատվամիջոցների կողմից:

Բանն այն է, որ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը երեկ հայտարարել է, թե իշխող ուժը, այս դեպքում՝ ԲՀԿ-ն, «բիլակների  գործադրմամբ» իրեն պարտադրել է հրաժարվել պատգամավորական մանդատից, ինչի համար ինքը չի փոշմանել, քանի որ այլևս ստիպված չի լինի մականունավորների ժողովներին մասնակցել: «Ես ինչի՞ համար էի առաջադրվել, որ ինքնաբացարկ հայտարարե՞մ: Ստիպել են»,- ասել է քաղաքագետը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունն այսօր հաղորդագրություն է տարածել՝ գնահատականներ տալով Հ.Հովհաննիսյանին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հերթական անգամ, ինչպես իր քաղաքական կարիերայի ողջ ընթացքում, Հմայակ Հովհաննիսյանը բացահայտեց քաղաքական լարախաղացի իր հմտությունները՝ փորձելով մանևրել քաղաքական տարբեր ուժերի միջև։ Բնականաբար, կան այս ամենի փաստական ապացույցները, որոնք ներկայացվել են հենց իրեն, և Հմայակ Հովհաննիսյանը, իր քաղաքական անպարկեշտությունն ապացուցող լրջագույն փաստերի ներքո, լուռ և ինքնակամ ներկայացրել է ինքնաբացարկի իր դիմումը։

Իհարկե, Հմայակ Հովհաննիսյանի դեպքում քաղաքական պարկեշտությունից խոսելը երևի թե ավելորդ է, սակայն մարդ առնվազն տարրական երախտագիտության զգացում պիտի ունենա իրեն մշտապես և տևականորեն անշահախնդիր ֆինանսական և նյութական աջակցություն ցուցաբերած, իրեն քաղաքական դիակ դառնալուց փրկելու փորձեր արած գործչի հանդեպ։ Սակայն, երևի թե ճիշտ է հայտնի այն իմաստնությունը, որ քաղաքական անբարոյականությունը քրոնիկ ախտորոշում է, և ինչպես պարզվեց Հմայակ Հովհաննիսյանի դեպքում՝ անբուժելի»:

ԲՀԿ-ից անհասկանալի կերպով դուրս թռած Հ.Հովհաննիսյանն իր հայտարարությունների մեջ հակասում է իր իսկ ասածներին. նա նույն հայտարարության ժամանակ ասել է, որ իրեն ստիպել են մանդատից հրաժարվել, հետո սկսել այլ բան ապացուցել. «Լավ, ասեմ իրականությունը. 5 տարի Ծառուկյանը ինձ խնդրել-աղաչել է, որ ես 5-րդ համարը լինեմ իր ցուցակում, այ դա է իրականությունը: 5 տարի: Միշտ ասել է, որ 5-րդ տեղը քո բրոնյան է, իմացա՞ք: Նա ասել է` դու կհամաձայնվես, թե չես համաձայնվի, բայց ես քեզ հրավիրում եմ 5-րդ համար` իմ ընտրական ցուցակում: 5 տարի շարունակ դա կրկնել է` ամեն մեր հանդիպման ընթացքում: Սա է իրականությունը»:

Հիշեցնենք, որ վերջերս գրեթե նույն հայտարարությունն էր արել ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, սակայն դերերի փոփոխմամբ: Տ.Ուրիխանյանը սպառնում էր Հ.Հովհաննիսյանին պատմել, թե ինչպես էր վերջինս աղաչել-պաղատել ԲՀԿ առաջնորդ Գ.Ծառուկյանին՝ իրեն մանդատ ընծայելու համար…

Եվ այսպես, մի քանի ամիս շարունակվում են աղաչանք-պաղատանքի մասին հայտարարությունները: Դե արի ու հասկացիր այս խառնաշփոթ հայտարարություններում ո՞վ է իրականությանն ավելի մոտ գտնվում:

Իսկ մեզ այնքան էլ չեն հետաքրքրում ԲՀԿ ու իր նախկին և ներկա մանկլավիկների վեճերն ու «ռազբորկեքը»: Մենք, իհարկե, չենք փորձի այս ամենին լուրջ վերաբերվել և «ճիշտ ու սխալ» անել՝ այս կծիկն էլ ավելի չխճճելու համար: Նրանք, միևնույն է, բոլորն էլ իրենց սրբի տեղ դրած ապրելու և թունավորելու են մեր առօրյան:

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




Добавить свое объявление
Загрузка...




Новости России


Загружается, подождите...


SELECTORNEWS

Loading...






Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Լրահոս


01.09.2012 / 14:07
ՔԱՂԱՔԱՊԵՏ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ՈՒՂԵԿՑԵԼ Է ԴՊՐՈՑ

ՔԱՂԱՔԱՊԵՏ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ՈՒՂԵԿՑԵԼ Է ԴՊՐՈՑ



01.09.2012 / 14:01
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ՄԱՅՈՐԻ ԿՈՉՈՒՄ Է ՇՆՈՐՀՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ՄԱՅՈՐԻ ԿՈՉՈՒՄ Է ՇՆՈՐՀՎԵԼ



01.09.2012 / 14:01
ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՏԻԿՆՈՋ ՀԵՏ ԴՊՐՈՑ ԷՐ ՈՒՂԵԿՑԵԼ ԱՎԱԳ ՈՐԴՈՒՆ

ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՏԻԿՆՈՋ ՀԵՏ ԴՊՐՈՑ ԷՐ ՈՒՂԵԿՑԵԼ ԱՎԱԳ ՈՐԴՈՒՆ



01.09.2012 / 12:46
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ԼՈԼԻԿՆԵՐ ՈՒ ՁՎԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՎՐԱ

ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ԼՈԼԻԿՆԵՐ ՈՒ ՁՎԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՎՐԱ



01.09.2012 / 12:43
ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՍ ՔԱՅԼՆ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»

ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՍ ՔԱՅԼՆ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»



01.09.2012 / 12:42
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ

ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ



01.09.2012 / 12:10
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ն ԻՍԿԱԿԱՆ ՏՈՆ Է. ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ն ԻՍԿԱԿԱՆ ՏՈՆ Է. ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ



01.09.2012 / 12:06
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ



01.09.2012 / 11:13
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՓԱՐԻԶ

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՓԱՐԻԶ



01.09.2012 / 11:12
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԸ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ 23-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԸ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ 23-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ



01.09.2012 / 10:21
ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ



01.09.2012 / 10:19
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ԿԱՆՉԵԼ Է ԻՐ ՄՈՏ ԵՎ…

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ԿԱՆՉԵԼ Է ԻՐ ՄՈՏ ԵՎ…



01.09.2012 / 10:16
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ՎՐԴՈՎՎԱԾ Է ՍԱՖԱՐՈՎԻՆ ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՓԱՍՏԻՑ

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ՎՐԴՈՎՎԱԾ Է ՍԱՖԱՐՈՎԻՆ ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՓԱՍՏԻՑ



01.09.2012 / 10:14
ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ



01.09.2012 / 10:12
ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ԿԻՍՈՒՄ Է ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ. ՀՀ ԱԳՆ

ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ԿԻՍՈՒՄ Է ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ. ՀՀ ԱԳՆ



01.09.2012 / 10:12
ԱՅՍՕՐ ԳԻՏԵԼԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

ԱՅՍՕՐ ԳԻՏԵԼԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է



01.09.2012 / 09:59
ԱՄՆ-Ն ՉԱՓԱԶԱՆՑ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՍԱՖԱՐՈՎԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

ԱՄՆ-Ն ՉԱՓԱԶԱՆՑ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՍԱՖԱՐՈՎԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ



01.09.2012 / 09:58
ԱՅՍՈՒՀԵՏ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ԿՆՔՎԵԼՈՒ ԵՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ

ԱՅՍՈՒՀԵՏ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ԿՆՔՎԵԼՈՒ ԵՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ



31.08.2012 / 21:05
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆԵԼ Է ՍԱՖԱՐՈՎԻՆ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻՑ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆԵԼ Է ՍԱՖԱՐՈՎԻՆ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻՑ



31.08.2012 / 20:33
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՍԵՑՆՈՒՄ Է ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՀԵՏ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՍԵՑՆՈՒՄ Է ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՀԵՏ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Ս.ՍԱՐԳՍՅԱՆ



31.08.2012 / 20:23
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՀԵՏԱՁԳԵԼ Է ԱՅՑԸ ՀՈՒՆԳԱՐԻԱ

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՀԵՏԱՁԳԵԼ Է ԱՅՑԸ ՀՈՒՆԳԱՐԻԱ



31.08.2012 / 20:12
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ



31.08.2012 / 19:51
ԱՄՆ-Ը ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ «ԱՆՕԴԱՉՈՒ» ՍՈՒԶԱՆԱՎԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

ԱՄՆ-Ը ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ «ԱՆՕԴԱՉՈՒ» ՍՈՒԶԱՆԱՎԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ



31.08.2012 / 19:17
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՏԵՂԾԵԼՈՒ Է ԾՈՎԱՅԻՆ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՏԵՂԾԵԼՈՒ Է ԾՈՎԱՅԻՆ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳ



31.08.2012 / 17:38
ՊԻՊԱ ՄԻԴԼԹՈՆԸ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ Է ՀՐԱՏԱՐԱԿԵԼ

ՊԻՊԱ ՄԻԴԼԹՈՆԸ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ Է ՀՐԱՏԱՐԱԿԵԼ



31.08.2012 / 17:15
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅ ԵՎ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅ ԵՎ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ



31.08.2012 / 17:14
«ՋԱԶԶՎԵ» ԵՎ «ԲԱՐԲՐԻ ԼԻՄԻԹԵԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՇՏՎԵՑԻՆ

«ՋԱԶԶՎԵ» ԵՎ «ԲԱՐԲՐԻ ԼԻՄԻԹԵԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՇՏՎԵՑԻՆ



31.08.2012 / 17:02
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀՆՉԱԾ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ՀՈԳԻ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀՆՉԱԾ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ՀՈԳԻ



31.08.2012 / 16:59
ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԸ ՀԻՇԵԼ ԱՆԳԱՄ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ

ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԸ ՀԻՇԵԼ ԱՆԳԱՄ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ



31.08.2012 / 16:58
ԱԼԻԵՎՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՐ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԻՐԱՎԱԳԵՏ

ԱԼԻԵՎՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՐ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԻՐԱՎԱԳԵՏ



31.08.2012 / 16:56
ԿԻԵՎԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱԷԺԱՆ ՔԱՂԱՔԸ

ԿԻԵՎԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱԷԺԱՆ ՔԱՂԱՔԸ



31.08.2012 / 16:21
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍԻՐԻԱՀԱՅ ԱՌԱՋԻՆ ԵՐԵԽԱՅԻՆ

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍԻՐԻԱՀԱՅ ԱՌԱՋԻՆ ԵՐԵԽԱՅԻՆ



31.08.2012 / 16:21
ՍԱՖԱՐՈՎԻՆ ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԻՐ ՄԵՂՔԻ ԲԱԺԻՆՆ ՈՒՆԻ. «ՀԱՅԱԶՆ ՄԻՈՒԹՅԱՆ»

ՍԱՖԱՐՈՎԻՆ ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԻՐ ՄԵՂՔԻ ԲԱԺԻՆՆ ՈՒՆԻ. «ՀԱՅԱԶՆ ՄԻՈՒԹՅԱՆ»



31.08.2012 / 15:58
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Է. ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Է. ՇԱՐՄԱԶԱՆՈՎ



31.08.2012 / 15:37
ԱՆԻՏԱ ՑՈՅԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է «ԻՆՁ ՄՆԱՑԵԼ Է ԱՊՐԵԼՈՒ 54 ԺԱՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՆԻՏԱ ՑՈՅԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է «ԻՆՁ ՄՆԱՑԵԼ Է ԱՊՐԵԼՈՒ 54 ԺԱՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ



31.08.2012 / 15:36
ՀՆԴԻԿ ՔՈՒՅՐԵՐԸ ՏԱՌԱՊՈՒՄ ԵՆ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ

ՀՆԴԻԿ ՔՈՒՅՐԵՐԸ ՏԱՌԱՊՈՒՄ ԵՆ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ



31.08.2012 / 15:20
ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ. Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ. Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆ



31.08.2012 / 15:18
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻՆ

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻՆ



31.08.2012 / 15:12
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԱՆՀԵՏԵՎԱՆՔ ՄՆԱՆ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԱՆՀԵՏԵՎԱՆՔ ՄՆԱՆ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ



31.08.2012 / 14:54
ՍԱՐՍԱՓԵԼԻ ԴԵՊՔ ՏԱՎՈՒՇՈՒՄ. 24-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԲՌՆԱԲԱՐԵԼ Է 12-ԱՄՅԱ ԱՂՋՆԱԿԻՆ

ՍԱՐՍԱՓԵԼԻ ԴԵՊՔ ՏԱՎՈՒՇՈՒՄ. 24-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԲՌՆԱԲԱՐԵԼ Է 12-ԱՄՅԱ ԱՂՋՆԱԿԻՆ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է







Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am