Մեկնաբանություններ

Բիձինա Իվանիշվիլին՝ ցանկալի էտալոն. խեր կա՞ դրանից
Բիձինա Իվանիշվիլու հաջողությունը, որը հաղթանակ տարավ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում, բավական հետաքրքիր էֆեկտ է ունեցել Հայաստանի վրա։ Շատերի մեջ ցանկություն է առաջացել անհապաղ նմանություն անցկացնել վրացու և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև։ Սակայն գտնվեցին նաև այնպիսիները, որոնք անալոգիաներ անցկացնելիս ընկան անուրջների գիրկը (https://7or.am/am/news/view/41676/)։
Այս թեմային մենք արդեն մի անգամ անդրադարձել ենք և եկել այն եզրակացության, որ, նախ՝ Իվանիշվիլու և Ծառուկյանի միջև ոչ մի նմանություն լինել չի կարող, քանի որ նրանց կապիտալների ծագումնաբանությունն է տարբեր (Հայաստանում ծառուկյանական կարողությունը գողացված է, և ցանկացած պահի Ծառուկյանը կարող է պատասխանատվության կանչվել, որին կհաջորդի երկարաժամկետ պատժի կրումը Կոլիմայում, այնինչ Վրաստանում Իվանիշվիլին մաքուր է. նրա ունեցվածքը լեգիտիմ է), երկրորդ՝ հսկայական տարբերություն է նկատվում Հայաստանի և Վրաստանի քաղաքական իրականությունում (Վրաստանում չկա կենտրոնացված կոռուպցիա), երրորդ՝ կա անկախության գործոնը քաղաքականության մեջ, որն Իվանիշվիլին լիարժեքորեն վայելում է Վրաստանում, այնինչ Ծառուկյանը Հայաստանում զանազան ուժերի և գործոնների, այդ թվում և իր պատանդն է։ Էլ չենք խոսում այն մասին, որ Ծառուկյանը կոռումպացված քաղաքական համակարգի և օլիգարխիական տնտեսության արդյունքն է (ի տարբերություն Իվանիշվիլու), որ Ծառուկյանի նպատակը Հայաստանը բացառապես իր շահերի իրագործման միասնական մեխանիզմի վերածելն է և այլն, և այլն։
Բայց Ծառուկյանին «իվանիշվիացնելու» մեջ հետաքրքիրը, համենայնդեպս՝ մեզ համար, այլ բան է։ Ասել է թե՝ ո՞ւմ է դա պետք։ Որևէ բան կտա՞ սա Ծառուկյանին, եթե անգամ ողջ Հայաստանը վաղը նրան համարի Իվանիշվիլու պատճենը։ Մի՞թե ԲՀԿ-ում և այն սպասարկող լրատվամիջոցներում դեռ չեն հասունացել մինչև այն տարիքը, երբ արդեն սկսում են հասկանալ, որ «հալվա» գոռալով բերանդ չի քաղցրանում։ Դժվա՞ր է հասկանալ, որ հայերը, չնայած իրենց անհամարձակությանը հրապարակավ կարծիք հայտնելիս, Ծառուկյանին երբեք Իվանիշվիլի չեն համարի, այսինքն՝ չեն համարի, որ նա գանձագող չէ, կոռուպցիոներ չէ, պետությանն ու հասարակությանն էլ մեծ վնաս չի հասցրել։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS
Ուղարկել մեկնաբանություն