Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


15.01.2013

Ժողովրդին երկրորդ նախագահի հերթական հայտնության առիթով

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր վերջապես հայտարարել է ինքնաբացարկի մասին։ Նա դա արել է քողածածկույթի ներքո, հունվարի 4-ից հետո, որպեսզի այնպիսի տպավորություն չթողնի, որը համանման լինի Լևոն Տեր-Պետրոսյանի ու Գագիկ Ծառուկյանի թողած տպավորությանը։ Քոչարյանն ինքնաբացարկի մասին ծանուցեց իր սիրելի «Մեդիամաքս» գործակալության միջոցով, դա արեց հակիրճ, կոնկրետ ձևով։ Բայց, ինչպես միշտ, չասաց գլխավորը։ Իսկ Քոչարյանի գլխում եղած գլխավորի մասին կխոսենք ստորև, այժմ տեսնենք, թե ինչ է ասում երկրորդ նախագահը։

Նա ասում է (քար նետելով նախագահ Սարգսյանի բոստանը), որ քաղաքական իրավիճակն այնքան անհետաքրքիր է դարձել, որ ասելու բան էլ չկա, իսկ հարցազրույց տալիս է միայն նրա համար, որ մի ժամանակ խոստացել էր։ Եվ թվարկում է, ինչպես միշտ, երեք հանգամանք, որոնց պատճառով այսօր չի կարող վերադառնալ մեծ քաղաքականություն։ Երեք կետերում տառացիորեն հետևյալն է ասվում.

«Առաջինը` իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա: Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին որպես հաջորդողի, և վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է:

Երկրորդը` չէի ցանկանում մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ և, վստահ եմ, երկրի համար վնասակար ձևաչափի կազմավորմանը: 

Եվ երրորդը: Քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առևտրի: Իսկ դա ամենևին էլ այն չէ, ինչի համար ես կուզենայի ծախսել ժամանակս, գիտելիքներս ու փորձս»:

Այնուհետև Քոչարյանն ասում է, թե դրանք, իհարկե, հիմնական գործոնները չեն, բայց էմոցիոնալ և էթիկական տեսակետներից դրանք բավական էական են։ Իսկ երբ նրան հարցնում են հիմնական գործոնների մասին, խոսում է արտագաղթի, տնտեսության, ժողովրդագրության և այլնի մասին, այսինքն՝ խոսում է բացարձակապես այլ բաներից, խուսափում պատասխանից։ Հիմնական գործոններից ինքներս էլ մի կերպ գլուխ կհանենք, իսկ հիմա մի քանի նկատառում հայտնենք ժողովրդին Ռոբերտ Քոչարյանի հերթական հայտնության վերաբերյալ։

Առաջին.  եթե Քոչարյանն իսկապես չի ողջունում երկու ղարաբաղցիների և վաղեմի գործընկերների միջև իշխանության համար պայքարը, ապա ինչո՞ւ էր ժամանակին խթանում ԲՀԿ «ընդդիմադիր լինելը», ինչո՞ւ բանը հասցրեց տեղեկատվական պատերազմների ու տուրուդմփոցի, ինչո՞ւ սադրեց ԲՀԿ-ին ու նրա առաջնորդին բացահայտ դիմակայելու գործող նախագահին, իսկ ինքը մնաց ստվերում։ Հետևաբար, երկու ղարաբաղցիների միջև իշխանության համար պայքարը Քոչարյանը ողջունում է, բայց պայմանով միայն, որ այդ դրամայի ստվերային ռեժիսորն է լինելու, քանի որ հասկանում է, որ ամեն մի պայքարում պարտության հնարավորություն կա, դրա համար էլ ուրիշի գլուխներն է մատաղ անում՝ արդարացիորեն կարծելով, որ իր գլուխը վտանգի ենթարկել չարժե (իրենն ավելի թանկ է)։ Ինչ վերաբերում է «դժվար ընտրությանը», ապա Քոչարյանը շատերին կանգնեցրել էր ոչ միայն դժվար ընտրության, այլև, մեղմ ասած, բավական դժվար ու անելանելի, քաք դրության մեջ։ Անձամբ գիտեմ շատերին, որոնք պատրաստ էին անգամ հեռանալ երկրից, միայն թե չմասնակցեին ՀՀԿ ու ԲՀԿ պայքարին։ Հենց Քոչարյանը թույլ չտվեց ԲՀԿ-ին մտնել ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ՝ մայիսյան ընտրություններից հետո, քանի որ ավելին էր ուզում՝ գոնե վարչապետի պաշտոնն իր համար։ Ցանկալին չստանալով՝ նա շարունակեց խթանել «մարտական գործողությունները», որոնք հիանալի մարմնավորում գտան 7or.am և zham.am պորտալներում։ Քոչարյանը, հավանաբար, ավելի հեռուն կգնար և նախագահական ընտրություններից դասական «ռոբինհուդյան» դրամա կկազմակերպեր՝ «ազնիվ, ստեղծարար կուսակցության գլխավորությամբ ընդդեմ հարստահարիչ տիրակալի ազնիվ ժողովրդի պայքարի» ժանրում, եթե նրան նախագահ Սարգսյանի դեմ պայքարի գծով իր իսկ գործընկերները չասեին. «Ստոպ, հոպա՛ր։ Ավելի հեռուն ու ավելի խորը մենք չենք գնա՛...»։

Երկրորդ. Քոչարյանը խոսում է քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքի՝ Հայաստանում մանրածախ քաղաքական առևտրի փոխակերպվելու մասին և լրիվ մոռանում է, որ հենց ինքն է արմատավորել մանրածախ առևտրի սկզբունքները ՀՀ քաղաքական իրականությունում՝ որպես քաղաքական գործունեության բազային սկզբունք, ինքն է ՀՀ քաղաքական իրականությունում արմատավորել քաղաքական գործընթացի կառավարման արևելաասիական մեթոդները։ Քոչարյանը մոռացել է, որ հենց ինքն է ժամանակին մի ամբողջ մարզ կապալով տվել գեներալ Մանվելին՝ լոյալության դիմաց, նա է սկսել կաշառել (Ալեքսան Հարությունյանի տիպի իր միջակ գորշ կարդինալների խորհրդով) քաղաքական ընդդիմախոսներին, ստեղծել արհեստածին քաղաքական կուսակցություններ և այլ կազմավորումներ, նա է խրախուսել այդ ամենը, անգամ ամենազզվելին ու ամենանողկալին, ինչը, նրա կարծիքով, կնպաստեր քաղաքական գործընթացի վերահսկմանը. վերջապես, հենց նրա օրոք է Հայաստանում սաղմնավորվել այնպիսի զզվելի ու գարշելի բան, ինչպիսին է ընտրակաշառքը։ (Իհարկե, շատ բաներ Քոչարյանը հասկացավ այն ժամանակ, երբ արդեն ուշ էր հասկանալու համար. օրինակ, նա չգիտեր, որ սկզբունքորեն անհնար է ձեռնասուն գեներալ Մանվելի տիպի մարդկանց, որ դա կարող են անել միայն դրանց ստեղծողները, իսկ երբ 2008թ. փետրվարին հասկացավ, արդեն ուշ էր)։

Ինչ վերաբերում է արտագաղթին ու տնտեսության ցավալի վիճակին, ապա Քոչարյանին, չգիտես ինչու, թվում է, որ եթե ինքը իշխանության գլխին լիներ, իրավիճակն այլ կլիներ։ Դա, իհարկե, մոլորություն է։ Ժամանակին այդ նույն «Մեդիամաքսին» Քոչարյանը դժգոհել էր, թե կառավարությունը ոչինչ չի անում «բնակարանների պահանջարկի առաջացման» համար (!?)։ Այս հարցում նա մասամբ իրավացի է. կառավարությունը և անձամբ նախագահ Սարգսյանն ի վիճակի չեն բնակարանի պահանջարկ ստեղծել, ինչպես դա անում էր Ռոբերտ Քոչարյանը, այն է՝ ստիպել խոշոր չինովնիկներին ու գործարարներին բնակարաններ գնել իր հովանու ներքո կառուցված տներում։

Դե, իսկ իր գլխավոր մտադրության մասին Ռոբերտ Քոչարյանը չասաց։ Մե՛նք ասենք. Ռոբերտ Քոչարյանը հինգ տարով հետաձգել է պետության գլխավոր պաշտոնի համար իր պայքարը, նրա նշանակետը 2018 թվականն է։ Եվ 2013թ. փետրվարի 19-ից նա կսկսի հանուն արդար գործի իր պայքարը։ Մնում է միայն բոլոր նրանց, ովքեր Քոչարյանի պատճառով տուժել և քաղաքական գործչի կերպարն ու վարկանիշն են կորցրել, ցանկանալ, որ ձեռնպահ մնան երկրորդ նախագահի հետ երկրորդ անգամ համագործակցելուց։ Մի անգամ նրանք արդեն ծառայել են նրան ու փորձանքի եկել՝ մինչև քաղաքական սնանկացման աստիճանի։ Երկրորդ անգամ բանը փոքր-ինչ այլ սնանկացմամբ կավարտվի... 

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 3

Կարծիքներ

  • Миро12:09 | 17.01.2013
    Непонятно одно-- почему вдруг КРС решил возобновить деление армян на карабахцев-апаранцев- кяварцев и т.д., когда всем понятно, что в Армении это по-определению никогда не было актуальным и не работало. Искусственные раздувания страстей вокруг места рождения или происхождения были использованы известно кем и известно с какими далеко идущими целями. Так, что, если КРС себя считает политиком с неисчерпанным ресурсом---это был явный ляп. Просто возникает вопрос ---этот ”ляп” был сморожен опрометчиво или специально? Будем надеяться, что КРС просто оговорился.
  • Тигран Мазманян01:48 | 16.01.2013
    Гегам, речь шла о Родине, а давать карты в руке мрази разделяющей армян Роберт Седракович не намерен..скоро оно усохнут, шаловливые эти ручонки.... https://www.int.armradio.info/rus/index.php?part=3&id=82894 Pастекающиеся мыслью по полену бегом курят статью 8.1 Конст.РА
  • Гегам20:24 | 15.01.2013
    Странное чувство возникло у меня от заявления господина второго президента. Одной из главных причин самоотвода он назвал желание избежать борьбы за власть между двумя карабахцами ,как-будто речь шла о выходе в финал и распределении медалей в чемпионате Нагорного Карабаха по вольной борьбе между двумя воспитанниками из одного спортивного общества и более опытный и маститый спортсмен уступил золотую медаль более юному и подающему большие надежды, довольствовавшись серебром.Уважаемый господин второй президент,решается судьба Армении,судьба армянского народа и если у Вас было видение новой Армении,Вас волновало будущее Ваших и наших детей,если Вы видели себя в роли государсвенного лидера,способного поднять страну с коленей,Вы бы никогда не упомянули в своем интервью о двух карабахцах.Вы бы говорили об армянах и только армянах.Рад за Ваше трезвое и продуманное решение о самоотводе.

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...








Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Լրահոս


13.03.2013 / 23:16
ՀՌՈՄԻ ՆՈՐ ՊԱՊ Է ԸՆՏՐՎԵԼ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍԻ ԱՐՔԻԵՊԻՍԿՈՊՈՍ ԽՈՐԽԵ ՄԱՐԻՈ ԲԵՐԳՈԼՅՈՆ

ՀՌՈՄԻ ՆՈՐ ՊԱՊ Է ԸՆՏՐՎԵԼ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍԻ ԱՐՔԻԵՊԻՍԿՈՊՈՍ ԽՈՐԽԵ ՄԱՐԻՈ ԲԵՐԳՈԼՅՈՆ



13.03.2013 / 21:21
ԿԱՐԴԻՆԱԼՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՀՌՈՄԻ ՆՈՐ ՊԱՊ ԸՆՏՐԵԼ

ԿԱՐԴԻՆԱԼՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՀՌՈՄԻ ՆՈՐ ՊԱՊ ԸՆՏՐԵԼ



13.03.2013 / 17:23
ԱՆՆԱ ՍԵՄԵՆՈՎԻՉԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՂՆԻՔՈՒՄ (VIDEO)

ԱՆՆԱ ՍԵՄԵՆՈՎԻՉԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՂՆԻՔՈՒՄ (VIDEO)



13.03.2013 / 17:16
ՇԱԿԻՐԱՅԻ ԵՎ ՊԻԿԵԻ ՆՈՐԱԾԻՆ ՈՐԴԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԲԵՐԵԼ «ԲԱՐՍԵԼՈՆԱ»-ԻՆ

ՇԱԿԻՐԱՅԻ ԵՎ ՊԻԿԵԻ ՆՈՐԱԾԻՆ ՈՐԴԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԲԵՐԵԼ «ԲԱՐՍԵԼՈՆԱ»-ԻՆ



13.03.2013 / 17:06
«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ԱՐԳԵԼՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է 11 ԱՆՁ

«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ԱՐԳԵԼՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է 11 ԱՆՁ



13.03.2013 / 16:34
ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ



13.03.2013 / 16:26
ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ԵՄ ԱՇԽԱՏԱԿԻՑ Է ՍՊԱՆՎԵԼ

ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ԵՄ ԱՇԽԱՏԱԿԻՑ Է ՍՊԱՆՎԵԼ



13.03.2013 / 16:14
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՐՏԻ 13-ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՐՏԻ 13-ԻՆ



13.03.2013 / 15:53
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՄՈՏ ԾԱՂԿԵՊՍԱԿՆԵՐ ԵՆ ԴՐՎԵԼ

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՄՈՏ ԾԱՂԿԵՊՍԱԿՆԵՐ ԵՆ ԴՐՎԵԼ



13.03.2013 / 15:49
«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԲԵՅՐՈՒԹԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ԿՊԱՀԱՆՋԻ

«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԲԵՅՐՈՒԹԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ԿՊԱՀԱՆՋԻ



13.03.2013 / 15:45
ԵԱՀԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԲԱՔՎՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ

ԵԱՀԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԲԱՔՎՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ



13.03.2013 / 15:36
ԻՄ ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ԿԻՆՍ Է, ԻՍԿ ԵՐԿՐՈՐԴԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԳՈՐԲԱՉՈՎԸ ԳԻՐՔ Է ՀՐԱՏԱՐԱԿԵԼ

ԻՄ ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ԿԻՆՍ Է, ԻՍԿ ԵՐԿՐՈՐԴԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԳՈՐԲԱՉՈՎԸ ԳԻՐՔ Է ՀՐԱՏԱՐԱԿԵԼ



13.03.2013 / 15:26
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ



13.03.2013 / 15:06
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԴԱՇԻՆՔԸ ԿԱ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԼԻՆԵԼ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԴԱՇԻՆՔԸ ԿԱ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԼԻՆԵԼ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ



13.03.2013 / 14:58
ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ԱՃՈՒՐԴՈՒՄ ՎԱՃԱՌԵԼ Է ԻՐ ԱՎԱՆԱԿԻՆ (VIDEO)

ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ԱՃՈՒՐԴՈՒՄ ՎԱՃԱՌԵԼ Է ԻՐ ԱՎԱՆԱԿԻՆ (VIDEO)



13.03.2013 / 14:51
ՍԻՔՍՏԻՆՅԱՆ ԿԱՊԵԼԼԱՅԻՑ ԿՐԿԻՆ ՍԵՎ ԾՈՒԽ Է ԲԱՐՁՐԱՑԵԼ

ՍԻՔՍՏԻՆՅԱՆ ԿԱՊԵԼԼԱՅԻՑ ԿՐԿԻՆ ՍԵՎ ԾՈՒԽ Է ԲԱՐՁՐԱՑԵԼ



13.03.2013 / 14:46
«ԱՐԹԻԿ» ՔԿՀ-ՈՒՄ «ՄԱԼԱԽ»-Ը ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ

«ԱՐԹԻԿ» ՔԿՀ-ՈՒՄ «ՄԱԼԱԽ»-Ը ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ



13.03.2013 / 14:35
ՔԵԹՐԻՆ ԷՇԹՈՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻՆ

ՔԵԹՐԻՆ ԷՇԹՈՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻՆ



13.03.2013 / 14:28
ԼԵԴԻ ԳԱԳԱՆ ՈՍԿԵ ՍԱՅԼԱԿՈՎ Է ՏԵՂԱՇԱՐԺՎՈՒՄ (FOTO)

ԼԵԴԻ ԳԱԳԱՆ ՈՍԿԵ ՍԱՅԼԱԿՈՎ Է ՏԵՂԱՇԱՐԺՎՈՒՄ (FOTO)



13.03.2013 / 14:22
ՄԵՐԿ ՔՆԵԼՆ ԱԶԱՏՈՒՄ Է ՄԻ ՇԱՐՔ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ

ՄԵՐԿ ՔՆԵԼՆ ԱԶԱՏՈՒՄ Է ՄԻ ՇԱՐՔ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ



13.03.2013 / 13:50
ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ



13.03.2013 / 13:36
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ԲԵՐՈՂ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ Է ՀԱՆԳԵՑՆՈՒՄ. ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ԲԵՐՈՂ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ Է ՀԱՆԳԵՑՆՈՒՄ. ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ



13.03.2013 / 13:00
ՉԱՎԵՍԻՆ ԹՈՒՆԱՎՈՐԵԼՈՒ ՎԱՐԿԱԾԻ ԱՌԹԻՎ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿՍԿՍՎԻ

ՉԱՎԵՍԻՆ ԹՈՒՆԱՎՈՐԵԼՈՒ ՎԱՐԿԱԾԻ ԱՌԹԻՎ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿՍԿՍՎԻ



13.03.2013 / 12:55
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆԻՍՅԱՆԻ ՀԱՑԱԴՈՒԼԸ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ. Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆԻՍՅԱՆԻ ՀԱՑԱԴՈՒԼԸ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ. Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ



13.03.2013 / 12:48
ԲԱՔՎԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿԻ ԹՇՎԱՌ ՎԻՃԱԿԸ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ

ԲԱՔՎԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿԻ ԹՇՎԱՌ ՎԻՃԱԿԸ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ



13.03.2013 / 12:38
 ԻՎԱՆԻՇՎԻԼԻԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ

ԻՎԱՆԻՇՎԻԼԻԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ



13.03.2013 / 12:31
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ԲԵԼԳԻԱ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ԲԵԼԳԻԱ



13.03.2013 / 12:15
«ՎԱՆԱ ԾՈՎՈՒՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԸ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՆԱԵՎ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

«ՎԱՆԱ ԾՈՎՈՒՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԸ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՆԱԵՎ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ



13.03.2013 / 12:11
ՀԱԿ ՈՒ ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

ՀԱԿ ՈՒ ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ



13.03.2013 / 11:56
ՑՈՒՅՑ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ

ՑՈՒՅՑ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ



13.03.2013 / 11:47
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՄԻՊ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՄԻՊ



13.03.2013 / 11:39
ԱԲՈՎՅԱՆՈՒՄ 27-ԱՄՅԱ ՄԱՅՐԸ ՍՊԱՆԵԼ Է ԻՐ ՆՈՐԱԾԻՆ ՈՐԴՈՒՆ

ԱԲՈՎՅԱՆՈՒՄ 27-ԱՄՅԱ ՄԱՅՐԸ ՍՊԱՆԵԼ Է ԻՐ ՆՈՐԱԾԻՆ ՈՐԴՈՒՆ



13.03.2013 / 11:27
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ԳԵՐՄԱՆԻԱ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆ

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ԳԵՐՄԱՆԻԱ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆ



13.03.2013 / 11:25
ԴԵՂՁԸ ԼԱՎԱՑՆՈՒՄ Է ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕԳՆՈՒՄ Է ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԴԵՊՐԵՍԻԱՆ

ԴԵՂՁԸ ԼԱՎԱՑՆՈՒՄ Է ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕԳՆՈՒՄ Է ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԴԵՊՐԵՍԻԱՆ



13.03.2013 / 11:19
FEMEN-Ի ԱԿՏԻՎԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ՄԵՐԿԱՑԵԼ ԵՆ ԿԱՐԴԻՆԱԼՆԵՐԻ ԱՌԱՋ (VIDEO)

FEMEN-Ի ԱԿՏԻՎԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ՄԵՐԿԱՑԵԼ ԵՆ ԿԱՐԴԻՆԱԼՆԵՐԻ ԱՌԱՋ (VIDEO)



13.03.2013 / 11:11
ՄԱՀԱՑԵԼ Է ԼԵԳԵՆԴԱՐ «YES» ԽՄԲԻ ԿԻԹԱՌԱՀԱՐ ՓԻԹԵՐ ԲԵՆՔՍԸ (VIDEO)

ՄԱՀԱՑԵԼ Է ԼԵԳԵՆԴԱՐ «YES» ԽՄԲԻ ԿԻԹԱՌԱՀԱՐ ՓԻԹԵՐ ԲԵՆՔՍԸ (VIDEO)



13.03.2013 / 10:57
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒ ԻՐ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒ ԻՐ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



13.03.2013 / 10:40
ՄԱՀԱՑԵԼ Է ՀԻՏԼԵՐԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԱԾ ԽՄԲԻ ՎԵՐՋԻՆ ԱՆԴԱՄԸ

ՄԱՀԱՑԵԼ Է ՀԻՏԼԵՐԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԱԾ ԽՄԲԻ ՎԵՐՋԻՆ ԱՆԴԱՄԸ



13.03.2013 / 10:36
ՊԱՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ

ՊԱՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ



13.03.2013 / 10:32
ՓԱԿ Է ՄԻԱՅՆ ՍԵԼԻՄԻ ԼԵՌՆԱՆՑՔԸ

ՓԱԿ Է ՄԻԱՅՆ ՍԵԼԻՄԻ ԼԵՌՆԱՆՑՔԸ


Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2




Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am