Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


28.01.2013

Պտույտ Սերժ Սարգսյանի առանցքի շուրջ

Ժաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանում անհրաժեշտ է բարձրացնել ժողովրդի բարոյահոգեբանական ոգին։ Ըստ Հովհաննիսյանի՝ «երկուսը մեկում»-ը հնարավոր է միայն իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պայմանով։ Վերադարձի սխեման հետևյալն է. սկզբում ստեղծվում են պայմաններ, որպեսզի Հայաստան գան ոչ միայն Ցեղասպանությունից փրկված սփյուռքահայերի սերունդները, այլև վերադառնան նրանք, ովքեր երկրից հեռացել են ապրուստի հետևից։ Ցավոք, ինչպես տեսնում ենք, կրկին անուշադրության են մատնվել (ինչպես միշտ) նրանք, ովքեր այս ամբողջ տարիներին ոչ մի տեղ չեն գնացել... Բայց վերջինների ինչի՞ն է պետք, ըստ էության, իշխանությունը, եթե Հայրենիքը նրանց համար հարազատից էլ հարազատ է...

Ինչևէ, պրն Հովհաննիսյանը կարծում է, որ փոփոխությունները երկրում պետք է իրականացվեն ոչ թե խոսքով, այլ գործով։ Ի դեպ, հիշեցնենք, որ այս կոչի հեղինակային իրավունքները պատկանում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Բայց սա՝ հենց այնպես, խոսքի մեջ, եթե հանկարծ Հովհաննիսյանին մեղադրեն բանագողության մեջ։ Թեև հազիվ թե, հաշվի առնելով այն, թե ուր են այս «գործերը» հասցրել հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը...

Ինչ վերաբերում է նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին, ապա նա այսօր հայտարարություն է արել «իր և այն տղայի անունից» ձևաչափով։ Շնորհիվ պրն Բագրատյանի պարզվել է, որ Հայ ազգային կոնգրեսը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ակտիվորեն ներգրավված են քաղաքական գործընթացներին։

«Ես կարող եմ ասել, որ երկու քաղաքական ուժերն էլ ներքին կարգով ակտիվորեն (եթե ոչ ամբողջությամբ) ներգրավված են քաղաքական գործընթացներին։ Այսինքն՝ մասնակցությունից հրաժարվելը փաստերով չի հաստատվում»,- ասել է թեկնածուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ավելացնելով, որ միևնույն ժամանակ դժվարանում է պատասխանել, թե ով ում օգտին կքվեարկի։ Զարմանալի է, մի՞թե այս աշխարհում կա մի բան, որի մասին անգամ ինքը՝ Բագրատյանը չգիտի։

Միևնույն ժամանակ, այս բացը Բագրատյանը մի բան էլ ավելիով լրացրեց նախագահի մեկ այլ թեկնածուի, այն է՝ Սերժ Սարգսյանի հասցեին արված քննադատությամբ։ Այսպես, խոսելով Սերժ Սարգսյանի վերընտրվելու հնարավորությունների մասին՝ նա նշեց, որ Սարգսյանի հանդիպումները մարզերում ցույց են տվել, որ պետության ղեկավարն ընտրազանգված չունի։ Ընդհանուր առմամբ մարզերի բնակիչները խիստ բացասաբար են վերաբերվում իշխանություններին, ոչ մի դրական բան չեն կարող ասել գործող իշխանության մասին, շատերը նույնիսկ իրեն կոչ են անում ավելի շատ քննադատել իշխանություններին... որպեսզի ընտրակաշառքների մակարդակը բարձրանա։ Ի՜նչ հայտնություն։ Խորին խոնարհում... Ըստ էության՝ ափսոս, որ Բագրատյանի ընտրազանգվածի ակնկալիքը նրանից իսկի շնից մազ պոկելու մակարդակի էլ չի։

Այնուհետև Հրանտ Բագրատյանը հարկավոր համարեց նշել, որ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի որակը սարսափեցնում է։ «Երբ ես խոսում եմ արտասահմանում ապրող իմ ընկերների հետ, կատակում եմ. «...որ ձեր զարգացման ծրագիրը Սերժ Սարգսյանը գրի», դե, որպես անեծք։ Սերժ Սարգսյանը ծրագիր ունի, բայց սարսափելի որակի։ Չկա մի բան, որ նա չխոստանա կատարել, և ոչ ոք հնարավորություն չունի հարցնելու. «դու ասում էիր էս-էս, բայց արեցի՞ր»։ Չեմ կարծում, թե որևէ երկրի նախագահն ուզում է, որ իր ժողովուրդը վատ ապրի։ Պարզապես ցանկություն չկա ինչ-որ բան փոխելու, օլիգարխիան կմեծանա, զարգացում չի լինի»,- բացատրեց Բագրատյանը։

Ի դեպ, ամփոփելով նախընտրական քարոզչաշաբաթի արդյունքները՝ նա տրտնջաց, որ ոչ մի թեկնածու իրավունք չունի խոսել մեկ այլ թեկնածուի մասին։ «Միակ ոչ ընդդիմադիր թեկնածուն Սերժ Սարգսյանն է, և եթե, ասենք, ոմն Պողոս Պողոսյան իրեն հակադրեր ընդդիմությանը, ես նրան կքննադատեի։ Միայն մեր շտաբն ուրիշ անուններ չի տալիս, բացի Սերժ Սարգսյանից և իշխանությունից, իսկ մեր մասին մշտապես խոսում են, ես դա թայֆայականություն եմ համարում»։ Մեղմ ասած՝ ունիկալ հայտարարություն է...

Նախկին վարչապետն անդրադարձավ նաև նախագահական ընտրությունների շեմին անցկացվող սոցհարցումների թեմային՝ հայտարարելով, թե «հիացած» է, մասնավորապես, «Սոցիոմետր», «Գելապ» ընկերությունների սոցիոլոգներով։ Նրա խոսքով՝ սոցիոլոգիան Հայաստանում խիստ իքնատիպ է, իսկ տեղեկատվության փոխարեն նաև ապատեղեկատվություն է վաճառում։ «Իրականում կարծում եմ, որ մենք գործ ունենք քրեական հանցագործների հետ։ Պահանջում եմ հարցում ուղարկել և պարզել, թե ով է կանգնած այդ սոցիոլոգների հետևում»,- ասել է նա։

Եթե նախագահի թեկնածուներն այս նույն ոգով շարունակեն ժամանակ տրամադրել Սերժ Սարգսյանի անձին, ապա դա լավ բանի չի հանգեցնի այն իմաստով, որ գործող նախագահն ընտրողների անհամեմատ ավելի շատ ձայներ կհավաքի...

Նշենք, որ Սերժ Սարգսյանին անդրադարձել է նաև Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։ Պարզվել է, որ նա ավելի լավ է շախմատ խաղում, քան պետության ղեկավար Սերժ Սարգսյանը, և կարծում է, որ կկարողանա հաղթել նրան։ Ինչի առիթով էլ շնորհավորում ենք նրան։ Ի դեպ, Արամ Հարությունյանը կարծում է, որ իր առաջադրմամբ և թեկնածությունը հանելու հայտարարությամբ Սերժ Սարգսյանին մատ է արել։ Հարությունյանն անգամ նշել է, որ թեկնածուներից մեկին խոստացել են երկրորդ տեղը, մյուսին՝ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը և այլն, և այլն։ Իսկ, ահա, նրան ընդհանրապես ոչինչ չեն խոստացել, որովհետև վստահ են. Հարությունյանը կմերժի։ Եվ վերջապես, փետրվարի 8-ին թեկնածությունը հանելու պատրաստակամություն հայտնած Արամ Հարությունյանը հայտարարել է, որ ընտրությունների օրը համընկնում է իր ծննդյան օրվան. նա չի գնալու քվեարկության։ Եվ կոչ է անում ընտրողներին բոյկոտել այն։ Դե, եթե բանն այդպես է, գուցե իսկապե՞ս արժե բոյկոտել ընտրությունները։

Ավելացնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես են եկել նաև համատեղ հայտարարությամբ՝ առաջարկելով հրապարակել երկրից բացակայող քաղաքացիների ցուցակը և կոչ են արել պայքարել երկրի իրավիճակը փոխելու համար։ Միևնույն ժամանակ, «եռյակը» կոչ է արել մասնակցել ընտրություններին. «Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին մասնակցել փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին»,- նշվում է հայտարարությամն մեջ։

Ինչ վերաբերում է նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա քարոզարշավին, ապա նրա փոխարեն «աշխատեցին», ընդ որում՝ փառահեղ, իր իսկ ընդդիմախոսները։

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 1

Կարծիքներ

  • Гегам16:56 | 29.01.2013
    Уже столько написано о наших горе-кандидатах в президенты,что и добавить нечего.Горе тебе Земля Армянская,если даже президентом никто из нормальных граждан не хочет стать.Всем ведь ясно ,что эти шуты гороховые - кандидаты хреновые,глумятся,издеваются над народом,заранее зная, что нет у них шансов на победу.Ведь не имеют ни поддержки в народе, ни программы,ни команды ,даже денег у них нет.Вот чего у них хватает,так это самовлюблённости, наглости, авантюризма и желания похавать за чужой счёт.За чужой-то есть за счёт дядюшки Сержа,который наверное и оплатил этим скоморохам кандидатский залог .Ностальгия о прошедшей сытой жизни движет ими и желание напомнить недругам своим,мол жив я и не только жив,но и мечу в президенты.А вечерами наши ряженые Нарциссы наверное становятся у зеркала в позу Бонапарта и любуясь собой, приговаривают :"Ай да Я,ай да сукин сын!"Одного только не учли эти комедианты-блюдолизы - бить в ладони,танцевать и радоваться их груповым пляскам некому. Народ занят выживанием,зарабатыванием куска хлеба и мало кому интересны их плагиат,тупые призывы и затасканные лозунги.

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...


Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Լրահոս


30.04.2013 / 17:30
ՄԻՊ-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՈՒՋԱՆ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՈՂՈՔԻՆ

ՄԻՊ-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՈՒՋԱՆ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՈՂՈՔԻՆ



30.04.2013 / 17:24
 ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ



30.04.2013 / 17:06
 ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ՈՒ ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ ՉԷԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻՆ

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ՈՒ ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ ՉԷԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻՆ



30.04.2013 / 16:45
ԶԻՆՅԱԼՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ԼԻԲԻԱՅԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ

ԶԻՆՅԱԼՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ԼԻԲԻԱՅԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ



30.04.2013 / 16:37
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՌԱՋԱՐԿՈՎ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԿԱՐՎԵՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՌԱՋԱՐԿՈՎ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԿԱՐՎԵՆ



30.04.2013 / 16:31
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ «ԳԱԶ-3110»–Ը ՇՐՋՎԵԼ Է. 23-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ «ԳԱԶ-3110»–Ը ՇՐՋՎԵԼ Է. 23-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է



30.04.2013 / 16:18
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ



30.04.2013 / 16:12
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆ ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆ ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ



30.04.2013 / 15:58
 ՆԱԽԱԳԱՀԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

ՆԱԽԱԳԱՀԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ



30.04.2013 / 15:50
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՈՉ ԹԵ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ, ԱՅԼ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՈՉ ԹԵ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ, ԱՅԼ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ



30.04.2013 / 15:47
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԸ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ. ՆՐԱՆՔ ՈՉ ԹԵ ՀԱՄԱԿԱՐԳ ԿԱՅԱՑՆՈՂ ԵՆ, ԱՅԼ ՔԱՆԴՈՂ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԸ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ. ՆՐԱՆՔ ՈՉ ԹԵ ՀԱՄԱԿԱՐԳ ԿԱՅԱՑՆՈՂ ԵՆ, ԱՅԼ ՔԱՆԴՈՂ



30.04.2013 / 15:44
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է



30.04.2013 / 15:30
ՆՅԱՐԴԱԲԱՆՆԵՐԸ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԹԱՄԵՐԼԱՆ ՑԱՐՆԱԵՎԻ ԳԼԽՈՒՂԵՂԸ

ՆՅԱՐԴԱԲԱՆՆԵՐԸ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԹԱՄԵՐԼԱՆ ՑԱՐՆԱԵՎԻ ԳԼԽՈՒՂԵՂԸ



30.04.2013 / 15:26
ՀԱԼԵՊՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ ԿԱՆ

ՀԱԼԵՊՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ ԿԱՆ



30.04.2013 / 15:08
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է ԵՐԳԵՀՈՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է ԵՐԳԵՀՈՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ



30.04.2013 / 15:03
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՀԱՅԱՑՔ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՀԱՅԱՑՔ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ



30.04.2013 / 13:59
ԵԱՀԿ-Ն ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ

ԵԱՀԿ-Ն ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ



30.04.2013 / 13:53
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ. ՄԵՏԱՂԻ ՋԱՐԴՈՆՆԵՐՈՎ ՓԱԿԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ. ՄԵՏԱՂԻ ՋԱՐԴՈՆՆԵՐՈՎ ՓԱԿԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ



30.04.2013 / 13:44
ՎԻԼԵՄ ԱԼԵՔՍԱՆԴՐԸ ԴԱՐՁԱՎ123 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՏՂԱՄԱՐԴ ՄԻԱՊԵՏԸ (FOTO)

ՎԻԼԵՄ ԱԼԵՔՍԱՆԴՐԸ ԴԱՐՁԱՎ123 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՏՂԱՄԱՐԴ ՄԻԱՊԵՏԸ (FOTO)



30.04.2013 / 13:35
ԴԱՄԱՍԿՈՍԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՈՒԺԳԻՆ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

ԴԱՄԱՍԿՈՍԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՈՒԺԳԻՆ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ



30.04.2013 / 13:32
ԴԱՏԱՐԱՆՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է ՃԱՆԱՉԵԼ ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄԸ

ԴԱՏԱՐԱՆՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է ՃԱՆԱՉԵԼ ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄԸ



30.04.2013 / 13:25
ԲԱԼՈՏԵԼԻՆ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԸՆԿԵՐՈՒՀՈՒՆ ՔՆԵԼ «ՌԵԱԼԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ

ԲԱԼՈՏԵԼԻՆ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԸՆԿԵՐՈՒՀՈՒՆ ՔՆԵԼ «ՌԵԱԼԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ



30.04.2013 / 13:24
«ԲԱՐԵՎ ԵՐԵՎԱՆ»-Ը ԿԸՀ-ԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՑ ՀԱՆԵԼ ՀՀԿ-ԻՆ

«ԲԱՐԵՎ ԵՐԵՎԱՆ»-Ը ԿԸՀ-ԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՑ ՀԱՆԵԼ ՀՀԿ-ԻՆ



30.04.2013 / 13:22
ԿԱՅԱՑԵԼ Է «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

ԿԱՅԱՑԵԼ Է «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ



30.04.2013 / 13:04
ԿԱՆԱՆՑ ԱՎԱԶԱԿԱԽՈՒՄԲՆ ԱՌԵՎԱՆԳԵԼ Է ՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ 4 ՕՐ ԲՌՆԱԲԱՐԵԼ

ԿԱՆԱՆՑ ԱՎԱԶԱԿԱԽՈՒՄԲՆ ԱՌԵՎԱՆԳԵԼ Է ՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ 4 ՕՐ ԲՌՆԱԲԱՐԵԼ



30.04.2013 / 12:55
ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ



30.04.2013 / 12:50
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ



30.04.2013 / 12:35
25-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է ԴԵՂՈՐԱՅՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԻՑ

25-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է ԴԵՂՈՐԱՅՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԻՑ



30.04.2013 / 12:27
«ԲՈՐՈՒՍԻԱ»-Ի ԴԵՄ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ ՌՈՆԱԼԴՈՒՆ ԴԻՄԵԼ Է ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ

«ԲՈՐՈՒՍԻԱ»-Ի ԴԵՄ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ ՌՈՆԱԼԴՈՒՆ ԴԻՄԵԼ Է ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ



30.04.2013 / 12:21
ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԿԵՂԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇԵԼ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԿԵՂԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇԵԼ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ



30.04.2013 / 12:00
ԻՎԱՆԻՇՎԻԼԻՆ ԲԱԶՄԻՑՍ ՓՈՐՁԵԼ Է ՀԱՇՏԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

ԻՎԱՆԻՇՎԻԼԻՆ ԲԱԶՄԻՑՍ ՓՈՐՁԵԼ Է ՀԱՇՏԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ



30.04.2013 / 11:46
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՅՑԸ

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՅՑԸ



30.04.2013 / 11:44
ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՇԵՆ ՋԱԶԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՇԵՆ ՋԱԶԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ



30.04.2013 / 11:31
ԿԻՎԻՆ ԿԱՐՈՂ Է ԵՐԿԱՐԵՑՆԵԼ ԿՅԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՈՒԺԵԼ ՄԻ ՇԱՐՔ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԻՎԻՆ ԿԱՐՈՂ Է ԵՐԿԱՐԵՑՆԵԼ ԿՅԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՈՒԺԵԼ ՄԻ ՇԱՐՔ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ



30.04.2013 / 11:22
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԻՏԱԼԱՑԻ ԼՐԱԳՐՈՂ Է ԱՆՀԵՏԱՑԵԼ

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԻՏԱԼԱՑԻ ԼՐԱԳՐՈՂ Է ԱՆՀԵՏԱՑԵԼ



30.04.2013 / 11:19
ՔԵՅԹ ՄԻԴԵԼԹՈՆԸ ԾՆՆԴԱԲԵՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅՐԱԿԱՆ ՏՈՒՆ

ՔԵՅԹ ՄԻԴԵԼԹՈՆԸ ԾՆՆԴԱԲԵՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅՐԱԿԱՆ ՏՈՒՆ



30.04.2013 / 11:01
ՊԱՐԱԳՎԱՅԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ

ՊԱՐԱԳՎԱՅԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ



30.04.2013 / 10:57
ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԳԱՀԸ ԿՀԱՆՁՆԻ ԻՐ ԱՎԱԳ ՈՐԴՈՒՆ

ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԳԱՀԸ ԿՀԱՆՁՆԻ ԻՐ ԱՎԱԳ ՈՐԴՈՒՆ



30.04.2013 / 10:56
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ «ՁԳՈՒՄ ԵՆ» ԵՐԿԱՐ ՄԱԶԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՆԱՅՔ

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ «ՁԳՈՒՄ ԵՆ» ԵՐԿԱՐ ՄԱԶԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՆԱՅՔ



30.04.2013 / 10:44
ՕԲԱՄԱՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԸ ԽՈՍԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ

ՕԲԱՄԱՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԸ ԽՈՍԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ


Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2


ювелирные украшения, цепочки
eleganceshop.ru
лодочные моторы ямаха всегда
fiberboat-motors.ru
Лодки надувные Адмирал
Смотреть Бесплатно и без Регистрации. Сериал Адмирал в Хорошем Качестве
torgsyn.ru
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am