Մեկնաբանություններ

«Քարոզչություն» օպերացիան
Նախընտրական քարոզարշավի տասներորդ օրն անցավ Գայդայի «Օպերացիա «Ы» և Շուրիկի մյուս արկածները» կատակերգական ֆիլմի ձևաչափով։ Նախագահի թեկնածուներն ինքնամոռաց կերպով ընտրողների ականջները տարան՝ պատմելով, թե ինչպես են տիեզերանավերն ակոսում մեծ թատրոնն ուղղակի և փոխաբերական իմաստներով։
Այսպես, նախագահի թեկնածու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաք, որտեղ խոստացել էր աշխատավարձերը բարձրացնել 50%-ով, ինչպես նաև ավելացնել ընտանիքի եկամուտներն ու կենսամակարդակը։ Նա նաև խոստացել է սեփական օրինակով ցույց տալ, թե ինչպես կարելի է նվազեցնել կոռուպցիան։ Հետո ավելի հետաքրքիր է։ Հովհաննիսյանը խոստացել է, որ հինգ տարվա ընթացքում այնպես կանի, որ չարենցավանցիների արտագաղթած բոլոր ազգականները վերադառնան հայրենիք։ «Մենք կունենանք ազատ Հայաստան, այլ ոչ թե հարկադրանքի Հայաստան»,- հայտարարել է նա։
Երևանցիները չեն ուզում աշխատել ամսական 130-140 հազար դրամով, թեև նման աշխատատեղեր մայրաքաղաքում բավական շատ կան։ Այս մասին նույն Չարենցավանում, արդեն մեկ ժամ առաջ, ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել էր նախագահի թեկնածու, պետության գործող ղեկավար Սերժ Սարգսյանը։ Ըստ նրա՝ նոր աշխատատեղերը Հայաստանում պետք է հաշվարկված լինեն միջինից բարձր որակավորում ունեցողների համար, որը կվճարվի համապատասխանաբար։
«Շատերը խոսում են աշխատատեղերի պակասի մասին: Սակայն փոքր աշխատավարձով բավական շատ աշխատատեղեր կան, որոնց պահանջարկը շատ չէ: Չգիտեմ՝ կա՞ն արդյոք նման աշխատատեղեր Չարենցավանում, բայց Երևանում դրանք բավականին շատ են: Սակայն մայրաքաղաքի բնակիչները չեն համաձայնում աշխատել առաջարկված աշխատավարձով՝ կարծելով, որ այն չի համապատասխանում իրենց ընտանիքների պահանջներին: Աշխատանքի վճարը բարձրացնելու հիմնական միջոցն աշխատողների որակավորումը բարձրացնելը և նոր որակի արտադրություն ստեղծելն է»,- ասել է նա:
Կարծում եմ, որ 130-140 հազար դրամով աշխատել չցանկացող երևանցիների մասին հայտարարությունը պետք է գլխի գցի նրանց, ովքեր շատ ավելի ցածր գումարի դիմաց են աշխատում, հրաժարվել իրենց աշխատատեղերից և պահանջել աշխատավարձի բարձրացում մինչև 130 հազար դրամը...
Ի դեպ, քանի որ խոսեցինք աշխատավարձի մասին, նշենք, որ այսօր նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն արդեն զրկվել է դրա որոշակի մասից։ Բանն այն է, որ «Голос России» ռադիոկայանը միակողմանի կարգով խզել է պայմանագիրը հայկական «Ռադիո Հայ» ռադիոկայանի հետ։ Պայմանագիրը խզելու պատճառը «Ռադիո Հայ» ՍՊԸ խորհրդի նախագահ, նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հայտարարած հացադուլն է։ Բայց պրն Ղուկասյանն այս առիթով չի վշտացել և երկրով մեկ հայտարարել է, որ փետրվարի 4-ին երկու ժամով տուն է գնալու, որ լոգանք ընդունի։ Անգամ լրագրողներից որևէ մեկին էլ հետն է հրավիրել, բայց ոչ թե ընդհանուր բաղնիք, այլ իր տուն, որտեղ վերջինը հնարավորություն կստանա հարցազրույց վերցնել իր ընտանիքի անդամներից, մինչև որ ինքն իր մարմինը կարգի կբերի։ Այստեղ կարելի կլիներ սմայլիկ դնել կամ էլ, ըստ Վիկտոր Պելևինի՝ վիզուալ դեզոդորանտ, որը սովորաբար դնում են այն ժամանակ, երբ օգտատիրոջը թվում է, թե իրենից վատ հոտ է գալիս, իսկ ինքն ուզում է երաշխավորված ձևով լավ բուրել...
Իսկ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարել է, թե «Բագրատյան-Հովհաննիսյան-Հայրիկյան» համատեղ հայտարարությանը կարող են միանալ Հայաստանի նախագահի բոլոր թեկնածուները, ինչպես նաև խոսել է միասնական թեկնածուի հնարավոր առաջադրման մասին... Դե ինչ, հետևենք իրադարձությունների զարգացմանը։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...
Կարծիքների քանակը - 1
Կարծիքներ
В городе рабочих мест по 140 тысяч драм много,но горожане работать не хотят.На селе земли много,воды и удобрений навалом,а крестьяне работать не хотят. Так кто же трудится не покладая рук в Армении ?Правильно.Наши родные олигархи.У них и квалификация высокая и докторские степени и почетные звания имеются.Они с удовольствием делают свою трудную и вредную работу за копейки,жалуясь лишь иногда ,что живут на пособие по многодетности.Так что дорогие армяне обращайтесь в ближайшее к вашему месту жительства бюро по трудоустройству и требуйте низкооплачиваемую и непрестижную работу рядового армянского олигарха.