Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


01.02.2013

Ինչո՞ւ էր Իսրայելը ռմբահարում սիրիական տարածքը

Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ

Իսրայելի ուղղակի և անուղղակի մասնակցությունը սիրիական պատերազմին այսօր լրացուցիչ ապացույցների կարիք չունի. դրանց թվում են սիրիական ընդդիմության և զինված խմբավորումների հետ Իսրայելի կապերը և Սիրիայի հետ հարաբերությունները խզելու հաշվին պաղեստինցի շատ առաջնորդների կողմնորոշվածությունը դեպի «սիրիական ընդդիմություն»:

Չորեքշաբթի օրը սիրիական ռազմական հետազոտական կենտրոնին իսրայելական օդուժի հասցրած օդային հարվածով վարչապետ Նեթանյահուն ջղաձիգ փորձեր է անում լուծելու թե՛ սեփական նախընտրական, թե՛ Իսրայելի ներքաղաքական խնդիրները: Դա նաև փորձ է փոխհատուցելու այն կորուստները, որ սիրիական բանակը մշտապես հասցնում է ահաբեկչական խմբավորումներին, այդ թվում «Ջաբհաթ Ան Նասրային», չհաշված գրոհայինների շարքերում միմյանց փոխադարձաբար ոչնչացնելու դեպքերը: Նեթանյահուն վախենում է հայտնվել սկանդալի կենտրում, որը կապված է 100 մլն ԱՄՆ դոլարի հափշտակման հետ: Այդ գումարն ի սկզբանե հատկացվել էր Պաղեստինի ինքնավարության կարիքների համար, ինչի մասին սաուդյան մամուլին պատմել է արևմտյան բարձրաստիճան մի դիվանագետ, որի անունը չի հրապարակվում: Հորդանանի ջիհադական սալաֆիների առաջնորդն այսօր հայտարարել է, որ «Ջաբհաթ Ան Նասրայի» և Սիրիայի ազատ բանակի (ՍԱԲ) գրոհայինների միջև բախումների մասին տեղեկություններ ունի: Նրա կարծիքով՝ փոխադարձ ատելության պատճառ է դարձել այն հանգամանքը, որ «ջաբհաթականները» հրաժարվել են միանալ ՍԱԲ-ին, ինչի համար նրանց առաջարկվել էր զենք և գումար:

Հատկանշական է, որ իսրայելցի բարձրաստիճան մի զինվորական վերջերս հայտարարել էր, թե սիրիական հրամանատարությունն առայժմ միասնական է մնում, Ասադը երկիրը չի լքում, նրա հենարաններն են ամուր իշխանությունը, տնտեսական հնարավորությունները և ռազմական հզորությունը:

«Կոալիցիա, որին սարսափեցնում է սիրիական ռեժիմի անսասանությունը»,– այսպես է բնութագրել պաղեստինյան մամուլը Կատարը, Իսրայելը և Թուրքիան: Այս երկրների քաղաքական վերնախավի ներկայացուցիչների ոչ պաշտոնական հանդիպումները ԶԼՄ-ները կապում են Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Ավելի վաղ հաղորդվել էր եռյակի լոնդոնյան և ստամբուլյան հանդիպումների մասին: Կատարցի, իսրայելցի և թուրք բարձրաստիճան պաշտոնյաները և զինվորականները, որոնց շարքերում նկատվել է Իսրայելի վարչապետի մերձավորներից մեկը, այս անգամ հանդիպել էին հունվարի 20-ին Թել Ավիվում: Իսկ մի քանի օր առաջ հանդիպել էին տարատեսակ գործակալներ և զինվորականներ, որոնք տեղեկություններ են փոխանակել սիրիական կարևոր օբյեկտների մասին: Տվյալները նրանք ստացել են Սիրիայի դեմ պատերազմող գրոհայիններից և ՍԱԲ-ից:

Ինչպես հաղորդում են իրազեկ աղբյուրները, կողմերը քննարկել են Սիրիայում գրոհայինների և ահաբեկիչների ձախողումները, ինչը ստիպել է Կատարին և Թուրքիային պահանջել, որ Իսրայելն անհապաղ ռազմական միջամտություն կատարի: Դրա դիմաց հրեաներին խոստացվել էին մի շարք զիջումներ՝ Պաղեստինի և Գոլանի բարձունքների հարցը, սիրիական բանակի մասնատումը և դրա վերածումը սահմանապահ ստորաբաժանումների, որոնք կտեղակայվեն Իսրայելի սահմանի մոտ: Հրեաներին նաև խոստացել են Սիրիան և Իրաքը բաժանել հատվածների, որոնք լոյալ կլինեն Իսրայելի նկատմամբ: Մասնավորապես, կատարական կողմը խոստացել էր նետել պաղեստինցիներին անվերջ պատերազմի անդունդը և թույլ չտալ պետություն ձևավորել պաղեստինցիների համար (https://www.manar.com/page-4315-ar.html)։

Արաբական մամուլը նշում է, որ իսրայելական օդային հարվածից օրեր առաջ իսրայելական ԶԼՄ-ների թեման հանկարծ դարձել էր Սիրիայի և Իսրայելի միջև հավանական պատերազմը, ինչպես նաև Սիրիայի քիմիական զենքի շուրջ մտավախությունը, թե այն կարող է հայտնվել «Հեզբոլլահի» կամ այլ խմբավորումների ձեռքում: Բարձրացված աղմուկը հանդարտվեց նույն հանկարծակիությամբ, ինչ հանկարծակիությամբ որ բարձրացել էր։ Վկայակոչելով իսրայելական ԶԼՄ-ներին՝ արաբական մամուլը հիշատակում է վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որը հանկարծ դադարեցրել էր նախընտրական արշավը արտակարգ նիստ հրավիրելու նպատակով, որի օրակարգում էր Սիրիայի քիմիական զենքի հարցը: Արհեստականորեն իրադրությունը շիկացնելու Նեթանյահուի որոշումը քննադատել էին իսրայելցի որոշ քաղաքական գործիչներ, քանի որ տեսանելի սպառնալիքներ Սիրիայի կողմից չեն եղել: Իսրայելում վստահ են, որ տեղի ԶԼՄ-ներն այդ ճանապարհով սպասարկել են Նեթանյահուի նախընտրական շահերը, բացի այդ, նրա հրավիրած արտակարգ նիստն ավարտվել էր մի քանի րոպեների ընթացքում: Իսրայելի ներքին քաղաքական դաշտում ուժերի հարաբերակցության վրա ներազդելու ցանկությունը սիրիական քիմիական զենքի և «Հեզբոլլահի» շուրջ նման իրարանցման պատճառ էր դարձել: Սաուդյան «Ալ Վաթան» թերթը նույնպես ձեռնպահ չի մնացել քիմիական զենքի և միջուկային մարտագլխիկներով հրթիռների մասին հիշատակելուց, որոնք, իբր, «Հեզբոլլահին» են փոխանցել սիրիական բարձրաստիճան զինվորականները 2012թ. սկզբին՝ 40 օրվա ընթացքում։

Լիբանանի ընդդիմադիր «Մարտի 14-ի կոալիցիայի» պաշտոնական կայքն իսրայելական օդային հարվածը բնութագրում է որպես դավադիր պայմանավորվածություն Սիրիայի և լիբանանյան «Հեզբոլլահ» շիական շարժման միջև: Ի հաստատումն այդ պնդումների՝ մեջբերվում են ներկայում հակասիրիական հայացքներ ունեցող, իսկ նախկինում սիրիական բանակի նախկին գնդապետ Ահմադ Ռիհալի խոսքերը: Ըստ նախկին գնդապետի, սիրիական իշխանություններն ուր որ է կհայտարարեն ալավիական կանտոնի մասին, որին կմիացվեն լիբանանյան մի շարք շրջաններ: Այնուհետև նա հավելում է, որ Իսրայելը վախենում է Լիբանանի տարածք քիմիական զենքի տեղափոխումից, քանի որ դա կարող է հանգեցնել Լիբանանում քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությանը՝ ի վնաս Իսրայելի շահերի: Իսկ երբ Ռիհալը փորձել է պարզել ճշմարտությունը տեղի ունեցածի մասին, «Սիրիայի ազատ բանակից մեր գործընկերները հայտնել են, որ շրջանը շրջափակված է և ոչ մեկին մոտ չեն թողնում»: Ասում են, որ օդային հարվածի էին ենթարկվել Ջամրա շրջանում գտնվող օբյեկտները, սակայն դա դեռ չի ապացուցվել: Իր կողմից գնդապետը հավելել է, որ նման գործողությունների համար սիրիական ռեժիմը նախկինում օգտագործում էր հատուկջոկատայիններին և «Հեզբոլլահի» գրոհայիններին: Վերջում նա մեղադրել էր Արևմուտքին, քանի որ նրանք չեն ցանկանում օգնել ապստամբներին՝ ցանկանալով հարցը լուծել քաղաքական ճանապարհով: Ըստ  Ռիհալի, այդ որոշումը լինելու է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածության արդյունք՝ Ֆրանսիայի և Գերմանիայի աջակցությամբ:

Ավելորդ չի լինի հիշեցնել, որ «Մարտի 14-ի կոալիցիայի» վերլուծաբանները անցած տարի արդեն «մշակել» էին գործողությունների ծրագիր, որոնց, նրանց կարծիքով, կդիմի «Հեզբոլլահն» այս տարվա հունիսին նախանշված խորհրդարանական ընտրություններում ձախողվելու դեպքում: Հնչեցված տարբերակների շարքում հիշատակվում էր Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև պատերազմը՝ որպես քաղաքական խայտառակությունից խուսափելու միջոց: Սակայն ճշմարտությունն այն է, որ ներկայում Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունները նպաստավոր չեն հենց «Մարտի 14-ի կոալիցիայի» համար, որը կորցնում է իր համախոհներին և ոչ մի կերպ չի կարողանում հանդարտեցնել տարաձայնությունները հենց իր ներսում: Ի դեպ, լիբանանյան բանակի հրամանատարությունն այսօր հայտարարել է, որ Տրիպոլի քաղաքի զինվորական պարեկախումը հայտնաբերել էր քիմիական նյութով լցոնված պայթուցիկ:

Վերը նշվածը հանգեցնում է տրամաբանական այն եզրակացությանը, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և «Հեզբոլլահ» շիական շարժումը ներկայում նշանակալի առավելություն ունեն իրենց հակառակորդների նկատմամբ և այդ պատճառով շահագրգռված չեն նոր միջադեպերի ծագմամբ, առավել ևս՝ քիմիական զենքի շուրջ իրարանցման ֆոնին: Որքան ամուր են վերջինների դիրքերը, այնքան շատ են գայթակղվում Իսրայելը, Կատարը և Թուրքիան իրավիճակն իրենց օգտին շտկելու ցանկությամբ: Բոլոր փաստերը հաստատում են հենց այս տեսակետը:

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 4

Կարծիքներ

  • Bumt3722:38 | 19.02.2013
    Аммону. Неужели вы совершенно не знаете истории? Израиль разгромил в войнах в48г, 56г, 67г, 73г, в,82г, немало "полноценных государств". Да и партизанам досталось в 82г ,в 2006, в 2009, в,2013г. А вообще-то вы правы. Полноценное государство в исламском мире не было и нет.Нет ни одного государства в исламском мире, где сами бы изобретали бы разрабатывали самые передовые технологии. Купит, украсть ещё могут, какое-нибудь старьё.
  • Ольга23:12 | 03.02.2013
    Израиль справится! Вот Европа.......................
  • mko01:32 | 03.02.2013
    Угроза израилю-это угроза всему христианскому миру. Везде, где шариат захватывет власть, он убивает и изгоняет наших христианских братьев (ирак египет и далее). Израиль делает то, что должны мы делать:уничтожать исламскую силу. Защитим израиль-защитим себя!
  • Аммон04:10 | 02.02.2013
    Израилю безопаснее иметь дело с партизанами, чем с полноценными государствами. Бывшее единое государство, разделенные на враждующие и конкурирующие удельные княжества без четких границ, всегда будут значительно слабее, чем любая госмашина. Князьки будут заискивать перед сильным Израилем ради дешевой поддержки против своих окрестных конкурентов.Они легче подкупаемы, управляемы и легко запугать, а в случае тотального неподчинения легко уничтожить. Их социальная база будет слаба и никакого ответного существенного протеста не вызовет. Военные угрозы Израилю скатятся с авиаэскадрилий и танковых частей с артиллерией светских арабских государрств до самодельных неуправляемых "касамов", выстрелов из-за бугра и какой-либо мины на дороге.

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...


Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Լրահոս


30.04.2013 / 17:30
ՄԻՊ-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՈՒՋԱՆ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՈՂՈՔԻՆ

ՄԻՊ-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՈՒՋԱՆ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՈՂՈՔԻՆ



30.04.2013 / 17:24
 ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ



30.04.2013 / 17:06
 ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ՈՒ ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ ՉԷԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻՆ

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ՈՒ ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ ՉԷԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻՆ



30.04.2013 / 16:45
ԶԻՆՅԱԼՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ԼԻԲԻԱՅԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ

ԶԻՆՅԱԼՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ԼԻԲԻԱՅԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ



30.04.2013 / 16:37
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՌԱՋԱՐԿՈՎ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԿԱՐՎԵՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՌԱՋԱՐԿՈՎ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԿԱՐՎԵՆ



30.04.2013 / 16:31
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ «ԳԱԶ-3110»–Ը ՇՐՋՎԵԼ Է. 23-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ «ԳԱԶ-3110»–Ը ՇՐՋՎԵԼ Է. 23-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է



30.04.2013 / 16:18
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ



30.04.2013 / 16:12
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆ ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆ ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ



30.04.2013 / 15:58
 ՆԱԽԱԳԱՀԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

ՆԱԽԱԳԱՀԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ



30.04.2013 / 15:50
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՈՉ ԹԵ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ, ԱՅԼ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՈՉ ԹԵ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ, ԱՅԼ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ



30.04.2013 / 15:47
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԸ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ. ՆՐԱՆՔ ՈՉ ԹԵ ՀԱՄԱԿԱՐԳ ԿԱՅԱՑՆՈՂ ԵՆ, ԱՅԼ ՔԱՆԴՈՂ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԸ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ. ՆՐԱՆՔ ՈՉ ԹԵ ՀԱՄԱԿԱՐԳ ԿԱՅԱՑՆՈՂ ԵՆ, ԱՅԼ ՔԱՆԴՈՂ



30.04.2013 / 15:44
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է



30.04.2013 / 15:30
ՆՅԱՐԴԱԲԱՆՆԵՐԸ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԹԱՄԵՐԼԱՆ ՑԱՐՆԱԵՎԻ ԳԼԽՈՒՂԵՂԸ

ՆՅԱՐԴԱԲԱՆՆԵՐԸ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԹԱՄԵՐԼԱՆ ՑԱՐՆԱԵՎԻ ԳԼԽՈՒՂԵՂԸ



30.04.2013 / 15:26
ՀԱԼԵՊՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ ԿԱՆ

ՀԱԼԵՊՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ ԿԱՆ



30.04.2013 / 15:08
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է ԵՐԳԵՀՈՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է ԵՐԳԵՀՈՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ



30.04.2013 / 15:03
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՀԱՅԱՑՔ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՀԱՅԱՑՔ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ



30.04.2013 / 13:59
ԵԱՀԿ-Ն ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ

ԵԱՀԿ-Ն ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ



30.04.2013 / 13:53
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ. ՄԵՏԱՂԻ ՋԱՐԴՈՆՆԵՐՈՎ ՓԱԿԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ. ՄԵՏԱՂԻ ՋԱՐԴՈՆՆԵՐՈՎ ՓԱԿԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ



30.04.2013 / 13:44
ՎԻԼԵՄ ԱԼԵՔՍԱՆԴՐԸ ԴԱՐՁԱՎ123 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՏՂԱՄԱՐԴ ՄԻԱՊԵՏԸ (FOTO)

ՎԻԼԵՄ ԱԼԵՔՍԱՆԴՐԸ ԴԱՐՁԱՎ123 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՏՂԱՄԱՐԴ ՄԻԱՊԵՏԸ (FOTO)



30.04.2013 / 13:35
ԴԱՄԱՍԿՈՍԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՈՒԺԳԻՆ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

ԴԱՄԱՍԿՈՍԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՈՒԺԳԻՆ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ



30.04.2013 / 13:32
ԴԱՏԱՐԱՆՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է ՃԱՆԱՉԵԼ ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄԸ

ԴԱՏԱՐԱՆՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է ՃԱՆԱՉԵԼ ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄԸ



30.04.2013 / 13:25
ԲԱԼՈՏԵԼԻՆ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԸՆԿԵՐՈՒՀՈՒՆ ՔՆԵԼ «ՌԵԱԼԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ

ԲԱԼՈՏԵԼԻՆ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԸՆԿԵՐՈՒՀՈՒՆ ՔՆԵԼ «ՌԵԱԼԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ



30.04.2013 / 13:24
«ԲԱՐԵՎ ԵՐԵՎԱՆ»-Ը ԿԸՀ-ԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՑ ՀԱՆԵԼ ՀՀԿ-ԻՆ

«ԲԱՐԵՎ ԵՐԵՎԱՆ»-Ը ԿԸՀ-ԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՑ ՀԱՆԵԼ ՀՀԿ-ԻՆ



30.04.2013 / 13:22
ԿԱՅԱՑԵԼ Է «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

ԿԱՅԱՑԵԼ Է «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ



30.04.2013 / 13:04
ԿԱՆԱՆՑ ԱՎԱԶԱԿԱԽՈՒՄԲՆ ԱՌԵՎԱՆԳԵԼ Է ՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ 4 ՕՐ ԲՌՆԱԲԱՐԵԼ

ԿԱՆԱՆՑ ԱՎԱԶԱԿԱԽՈՒՄԲՆ ԱՌԵՎԱՆԳԵԼ Է ՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ 4 ՕՐ ԲՌՆԱԲԱՐԵԼ



30.04.2013 / 12:55
ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ



30.04.2013 / 12:50
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ



30.04.2013 / 12:35
25-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է ԴԵՂՈՐԱՅՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԻՑ

25-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է ԴԵՂՈՐԱՅՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԻՑ



30.04.2013 / 12:27
«ԲՈՐՈՒՍԻԱ»-Ի ԴԵՄ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ ՌՈՆԱԼԴՈՒՆ ԴԻՄԵԼ Է ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ

«ԲՈՐՈՒՍԻԱ»-Ի ԴԵՄ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ ՌՈՆԱԼԴՈՒՆ ԴԻՄԵԼ Է ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ



30.04.2013 / 12:21
ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԿԵՂԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇԵԼ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԿԵՂԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇԵԼ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ



30.04.2013 / 12:00
ԻՎԱՆԻՇՎԻԼԻՆ ԲԱԶՄԻՑՍ ՓՈՐՁԵԼ Է ՀԱՇՏԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

ԻՎԱՆԻՇՎԻԼԻՆ ԲԱԶՄԻՑՍ ՓՈՐՁԵԼ Է ՀԱՇՏԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ



30.04.2013 / 11:46
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՅՑԸ

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՅՑԸ



30.04.2013 / 11:44
ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՇԵՆ ՋԱԶԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՇԵՆ ՋԱԶԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ



30.04.2013 / 11:31
ԿԻՎԻՆ ԿԱՐՈՂ Է ԵՐԿԱՐԵՑՆԵԼ ԿՅԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՈՒԺԵԼ ՄԻ ՇԱՐՔ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԻՎԻՆ ԿԱՐՈՂ Է ԵՐԿԱՐԵՑՆԵԼ ԿՅԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՈՒԺԵԼ ՄԻ ՇԱՐՔ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ



30.04.2013 / 11:22
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԻՏԱԼԱՑԻ ԼՐԱԳՐՈՂ Է ԱՆՀԵՏԱՑԵԼ

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԻՏԱԼԱՑԻ ԼՐԱԳՐՈՂ Է ԱՆՀԵՏԱՑԵԼ



30.04.2013 / 11:19
ՔԵՅԹ ՄԻԴԵԼԹՈՆԸ ԾՆՆԴԱԲԵՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅՐԱԿԱՆ ՏՈՒՆ

ՔԵՅԹ ՄԻԴԵԼԹՈՆԸ ԾՆՆԴԱԲԵՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅՐԱԿԱՆ ՏՈՒՆ



30.04.2013 / 11:01
ՊԱՐԱԳՎԱՅԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ

ՊԱՐԱԳՎԱՅԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ



30.04.2013 / 10:57
ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԳԱՀԸ ԿՀԱՆՁՆԻ ԻՐ ԱՎԱԳ ՈՐԴՈՒՆ

ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԳԱՀԸ ԿՀԱՆՁՆԻ ԻՐ ԱՎԱԳ ՈՐԴՈՒՆ



30.04.2013 / 10:56
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ «ՁԳՈՒՄ ԵՆ» ԵՐԿԱՐ ՄԱԶԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՆԱՅՔ

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ «ՁԳՈՒՄ ԵՆ» ԵՐԿԱՐ ՄԱԶԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՆԱՅՔ



30.04.2013 / 10:44
ՕԲԱՄԱՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԸ ԽՈՍԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ

ՕԲԱՄԱՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԸ ԽՈՍԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ


Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2


Информационный поиск патентной документации. Поиск патента по номеру .
patent-rf.ru
Купить автоматизированное складское оборудование. Складское оборудование купить дешево .
isservice.ru
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am