Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


02.02.2013

Ո՞վ եք դուք, պրն Հայրիկյան

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Պարույր Հայրիկյանի հետ կապված իրավիճակը նոր ուրվագծեր է ստանում։ Երեկ պրն Հայրիկյանը համարյա հստակ մատնանշեց, թե ով է կանգնած իր դեմ կատարված մահափորձի հետևում։ Ըստ Հայրիկյանի՝ դա ռուսական հատուկ ծառայությունների ձեռքի գործն է։ Պրն Հայրիկյանն իր կարծիքը պատճառաբանեց նրանով, թե ինքն, իբր, պայքարել է ընդդեմ ռուսական իմպերիալիզմի, և վերջինի ծառայողները, հասկանալով, որ Պարույր Հայրիկյանն իմպերիալիզմին սպառնալիք է ներկայացնում, քանի որ վաղուց արդեն հնդկական կինոյի Ջիմին է դարձել, որոշել են վերացնել իրեն, որովհետև Ջիմիի և հնդկական կինոյի ցանկացած այլ տղայի դեմ կռվելը վեր է ՌԴ ԶՈւ ԳՇ Գլխավոր հետախուզական վարչության և ԱՄՆ ԿՀՎ, էլ չեմ ասում ավելի մանր կազմակերպությունների ուժերից։ Պետք է ասեմ, որ նման վերլուծություն կատարելու և պատճառահետևանքային կապերը վերհանելու համար արտակարգ խելք է պետք։ Եվ պրն Հայրիկյանն ունի այն։ Իսկ որքա՞ն խելք է պետք՝ հասկանալու համար, որ անհնար է չսպանել մարդուն 20 սմ հեռավորությունից, եթե իսկապես մտադրությունը սպանությունն է, այլ ոչ թե մի ուրիշ բան։ Անգամ հինգ տարեկան տղան չի վրիպի 20 սմ-ից, անպայման գլխին կխփի ու գործը կվերջացնի։ Ավելին, 20 սմ-ից մարդուն պարսատիկով էլ կսպանես, եթե գանգին կպնես, և դա նույնպես դժվար չէ ցանկացած ցածրդասարանցու համար։ Ուրեմն, ինչպե՞ս են վրիպել ԳՀՎ դիվերսանտները 20 սմ-ից։ Մի՞թե Ռուսաստանում իսկապես գործերն այնքան անկյալ վիճակում են, որ անգամ չեն կարողանում լուծել չզինված ու չպահպանվող մարդու հարցերը։

Իսկ երեկ REGNUM լրատվական գործակալությունը հավասարակշռված նյութում արևմտյան հետք է գտնում Հայրիկյանի դեմ մահափորձի մեջ (https://regnum.ru/news/polit/1620429.html)։ Իսկապես, ռացիոնալ տեսակետից սա ճշմարտանման վարկած է։ Քանի որ իրավիճակի ապակայունացումն ընտրությունների նախօրեին բոլորովին ձեռնտու չէ միայն Սերժ Սարգսյանին և Ռուսաստանին։ Գործող նախագահը փաստորեն շահում էր ընտրություններն առանց պայքարի, ռուսական կողմին նրա թեթև հաղթանակը ձեռք էր տալիս, ուրեմն ինչո՞ւ նրանք պետք է սրեին իրավիճակը և հետաձգեին ընտրությունները։ Իսկ ո՞ւմ են պետք սրացումն ու հետաձգումը։ Անխտիր բոլոր մյուս թեկնածուներին և նրանց օտարերկյա հովանավորներին, ինչպես նաև քաղաքական այն ուժերին, որոնք հայտնի պատճառներով ձեռնպահ են մնում ընտրություններին մասնակցելուց։

Բոլորովին վերջերս Հայաստանում Նորին մեծության դեսպան, Նորին գերազանցություն տիկին Լիչը հրապարակավ վրդովմունք էր հայտնել, թե ընտրարշավը պատշաճ մակարդակով չի անցնում։ Պատշաճ մակարդակ ասելով տիկին դեսպանը, հավանաբար, նկատի ուներ այն, որ կուզենար տեսնել տուրուդմփոց, մարոդյորություն և այլն, թեև նա իր դժգոհությունը փաստարկում էր նրանով, թե, իբր, խորհրդարանական երեք խմբակցություններից ոչ մեկը թեկնածու չի առաջադրել և ուրիշ մեկին էլ չի սատարել։ Արևմտյան դիվանագետների պրիմիտիվիզմն ապշեցնում է. նրանք այնքան չեն կարողանում ձևակերպել իրենց մտքերը և քողարկել դրանց զազրելի էությունը, որ անգամ երեխային է հասկանալի, որ Նորին մեծության դեսպանի գլխացավը միայն նրանից է, որ 2013թ. ընտրությունների արդյունքներով Հայաստանը կունենա բացարձակապես լեգիտիմ նախագահ։ Իսկ դա այն է, ինչը ոչ մի կերպ չի մտնում արևմտյան ընկերակցության ծրագրերի մեջ՝ հատկապես հաշվի առնելով ղարաբաղյան չկարգավորված հիմնախնդիրը, Իրանի հարցի և տարածաշրջան զորք մտցնելու հաշվով ամերիկյան պլանները և այլն։

Եվ ի՞նչ է հետևելու պրն Հայրիկյանի քերծվածքներին։ Կարծում եմ, եթե դա տեղական ուժերի ձեռքի գործը չէ, ապա «Ա»-ին հետևելու է «Բ»-ն, հետո էլ՝ «Գ»-ն և այսպես շարունակ՝ ըստ այբուբենի։ Ընտրությունների հետաձգումն արդեն կարելի է կատարված փաստ համարել։ Այնուհետև պետք է սպասել, որ մի երկու շաբաթ հետո հացադուլավոր թեկնածուի հեմոռոյը համը կհանի, հետո ինչ-որ բան կմոգոնի էպոսագետը։ Այնուհետև արդեն էստաֆետը կընդունի Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ Զարուհի Փոստանջյանը կկարողանա օգտակար շատ բան անել։ «Պարույր Հայրիկյան օպերացիայի» կազմակերպիչների համար գլխավորը ընտրական գործընթացի ձգձգումն է, ընտրությունների հետաձգումը և անվերջ նոր ընտրությունների նշանակումն ու դրանով իսկ այնպիսի իրավական կոլիզիաների հասնելը, որոնք անպայման հարցականի տակ կդնեն ոչ միայն Սերժ Սարգսյանի՝ որպես հաղթանակած թեկնածուի, այլև հենց ընտրությունների ու առհասարակ նախագահության ինստիտուտի լեգիտիմությունը։ Ամեն բան շատ պարզ է. եթե Արևմուտքին չհաջողվեց ռեալ երկրորդ համար հանել Սարգսյանի դեմ, որը կարողանար գոնե «մարտի 1»-ի ռիմեյքն իրականացնել, ապա այդ նույն Արևմուտքը նման էֆեկտի հասնելու է այլ միջոցներով։

Բայցևայնպես, այսօր չի կարելի նախապատվությունը տալ պրն Հայրիկյանի դեմ մահափորձի ամենահավանական երկու վարկածներից ոչ մեկին։ Երկու վարկածն էլ (մահափորձի իմիտացիա նախագահ Սարգսյանի նախկին զինակիցների կամ արևմտյան երկրների կողմից) ռացիոնալ են և ճշմարտանման։ Այնպես որ, սպասենք դրամայի հանգուցալուծմանը, թեև ափսոս, որ այն այդքան էլ շուտ չի լինելու։

Իսկ պրն Հայրիկյանին, որը հավատով ու անձնվիրաբար ծառայել է հայ ժողովրդին (ըստ իրեն), հանուն նրա նստել խորհրդային ճամբարներում, տեղեկացնում ենք, որ նա մի պտուտակ է ուրիշի խաղում՝ ուղղված Հայաստանի պետության ու ժողովրդի դեմ։ Եվ եթե իսկապես նա իր ժողովրդի հավատարիմ ծառան է, եթե իսկապես չի ստում, որ իր ողջ կյանքի ուղին անկաշառ է անցել, ապա վաղը չէ մյուս օրը նա պետք է հայտարարի ընտրարշավին իր մասնակցությունը շարունակելու մասին՝ դրանով իսկ խանգարելով մահափորձը և ընտրությունների խափանումը կազմակերպողների ծրագրերին։ Իսկ եթե նա հայտարարի ընտրությունների հետաձգման մասին, ապա դա կլինի նրա վերջը, նրա ինքնամերկացումը. նա դրանով կհաստատի, որ ողջ կյանքն ընդամենը խամաճիկ է եղել ուրիշներին ծառայելով և լուծել է բացառապես անձնական հարցեր։ Հակառակը ոչ ոք չի կարողանա ապացուցել. իր լավագույն ժամանակներում նա առավելագույնը 5% է հավաքել, և արդարանալ, թե ընտրությունների հետաձգմամբ իբր հույս ունի ևս 45% հավաքել՝ իրական չէ։ Դեռ երբեք տասներորդ համարին չի հաջողվել հինգերորդը դառնալ, իսկ երկրորդ ու առաջին տեղերի մասին խոսելը խելագարության նշան է։ Փոխարենը տասներորդ ու բոլոր հաջորդ համարներին միշտ հաջողվել են ստորություններն ու գարշելիությունները, որոնց ականատեսն էլ լինելու ենք տեսանելի ապագայում՝ ազգի ու պետության այնպիսի «սպասավորների», իսկ իրականում՝ այնպիսի հակազգային ու հակապետական տարրերի մասնակցությամբ, ինչպիսին է Պարույր Հայրիկյանը։

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 6

Կարծիքներ

  • Tigran22:29 | 04.02.2013
    Որ Հայրիկյանը ինքնասիրահարվածության բարդույթ ունի-գիտեի,բայց որ կգբ-ի մարդն էր...Շաատ վառ երեվակայություն ունեք:ԿԳԲ-ն իր հովանավորյալներին իշխանության բերեց,արխային...Իսկ ընտրություննեևը հետաձգելու դիմումով նա պարտավոր է հանդես գալ:Հակառակ դեպքում նորընտիր նախագահի լեգիտիմությունը-միջազգային հարթակում-զրոյից բարձր չի լինի:ՀԳ-Հայրիկյանի համախոհը երբեք չեմ եղել և նրան ընտրելու մտադրություն չունեմ...
  • Гегам13:32 | 04.02.2013
    Все ищут и никак не могут найти логики в словах г-на Айрикяна,обвинившего в покушении несуществующую службу КГБ несуществующей страны СССР.А вот если немного покопаться в прошлом господина Айрикяна, то ответ вырисовывается сам собой.С началом перестройки в КГБ СССР поняли ,что развал СССР неминуем и Айрикяна,как самого заслуженного "диссидента",начали готовить на роль президента независимой Армении,прекрасно зная такие черты его характера как эгоизм и властолюбие.Для этого его срочно, якобы за организацию пресс-конференции в Москве по поводу событий в Сумгаите арестовали по обвинению в разжигании национальной вражды. В июле он был "депортирован" в Аддис-Абебу(!) в сопровождении 8 офицеров КГБ. Вернулся в Армению и был избран членом Верховного Совета Армянской ССР.Итак, в феврале 1988 г. Паруйр Айрикян обвинил власти СССР в организации погромов армянского населения в Сумгаите, был лишён гражданства , выслан за пределы СССР и стал последним диссидентом, высланным из СССР, и единственным, которого то же коммунистическое правительство приняло обратно и оправдало. В изгнании Паруйр Айрикян был "признан" лидером национально-демократических движений в СССР и в 1989 году в Париже был избран, а в 1990-м в Праге переизбран председателем международной организации "Демократия и независимость". В Армению Айрикян вернулся в ноябре 1990 года. С ноября 1989 г. (по другим данным - с 1990 г.) по март 1991 г. П.Айрикян - член правления Армянского общенационального движения (АОД). Того же АОД откуда был и Левон Тер-Петросян.В период с 1990 по 1999 гг. П.Айрикян - депутат Верховного совета (в дальнейшем - парламента) Армении. Член постоянной комиссии по по вопросам утверждения государственной независимости и национальной политики, а позже - постоянной комиссии по внешним сношениям. Секретарь депутатской группы "Свободные парламентарии". В 1991 году Паруйр Айрикян принял участие в первых президентских выборах Армении,но занял в них второе место.Первое место было отведено другому кандидату-Левону Тер-Петросяну.В КГБ поменялись планы и к этому времени уже не было ни времени ни желания заняться своим протеже.Так КГБ СССР "кинуло" Айрикяна и лишило его мечты его детства.Мечты стать Президентом всех армян.Кстати, о связях Паруйра Айрикяна с КГБ говорил в своем выступлении перед Сенатом США и бывший генерал Олег Калугин ,который сбежал в Америку.С тех пор Айрикян и поклялся мстить этой ненавистной организации,давно почившей в бозе.И он мстит и мстит КГБ, обвиняя в связях с КГБ всех кого не лень: Андраника Маргаряна, Роберта Кочаряна, большинство армянских олигархов,и т.д и т.п.А мне на ум приходит один анекдот про то, как дряхлый беззубый дедушка мирно обедающий в избушке с бабушкой вдруг ни стого ни с чего бьёт свою старушку по голове деревянной ложкой,а на её вопрос:"За что?", отвечает:"Как вспомню,что пятьдесят лет назад взял тебя замуж,а ты оказалась не девушкой, не могу успокоиться.."
  • Тарон08:53 | 04.02.2013
    Во-первых, слава Господу, что он жив и пожелаем Айрикяну скорого выздоровления. Если бы с ним случилось бы что-нибудь, мягко говоря, посерьезней, то напрашивается вполне реальный сценарий отнюдь не в розоеых тонах. Во-вторых, мне кажется, что Айрикяна нельзя сравнивать с командой Тер-Петросяна. Он страну не разваливал, экономику не обезглавливал, веру армян в будущее не разрушал последовательно и бесповоротно как это делал Левон со товарищи, людей из страны не выпроваживал, говоря, что нас в Армении так много, и будет нормально если 800 тыс покинут Армению как Вазген Манукян, не говорил. Но самое важное, что он и ничего другого не делал тоже, кроме того, что громко время от времени заявлял, что все мы ему должны за то, что он ”пробудил” в нас здоровый национализм. В общем, Айрикян всегда был в меру беззубым. Дай Бог, чтобы в этой ситуации он повел себя правильно и трезво. И понял, что, что когда человеку уже идет 7-ой десяток он начинает приобретать, то, что 40-му не дано---мудрость. Так пожелаем же Айрикяну здоровья и мудрости, а все остальное приложится.
  • Сергей лининаканский11:17 | 03.02.2013
    Все мы помним и знаем кем были в начале 90 ых все эти айрикяны,тер петросяны,стамболцяны,манукяны и т.дКто не знает,напомню,Они все(почти все)В порванных спортивных старых штанах подпирали стены от безделия,ждали что бы кто нибудь угостил их чашкой кофе.Сейчас они катаются на джипах,в дорогих костюмах,а простой народ выживает как может.Именно они виноваты в бедственном положении страны ,а не Серж Саркисян.Да,выборы -большая политика,на кавказе столкнулись интересы великих держав,история повторяется.Дашнаки уже показали свою политическую близорукость в начале 20 века.Неужели не понятно,Многим нужна Армения без армян,нужна территория,а не население.Политика великих держав,да и Росси,(вспомните слова НиколаяII), в конце 19 нач 20вв показала безразличие этих государств к армянам.Народ впервые выбирает НЕЗАВИСИМОГО президента.Многие боятся именно этого,включая местных алигархов и всяких приспособленцев.УВАЖАЕМЫЙ СЕРЖ АЗАТОВИЧ Желаю Вам удачи и пора уже не бояться олигархов,если что ,мы Вам поможем.
  • зограб09:42 | 03.02.2013
    паруйр айрикян это не тот человек который может стать президентом,и он это потвердил фальшивым покушением на себя. мало того Армения-это не полестина,а состоявшися государство со своими плюсами и минусами.Такой человек как айрикян не может не только быть президентом,но и пренимать участиев политическом арене строны.он косвенно причастен в убийстве мирных жителей во время подрыва метро в москве.
  • шел мимо22:44 | 02.02.2013
    ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի բաց նամակը Պարույր Հայրիկյանին. Հարգելի պարոն Հայրիկյան, կիսում եմ մեր ժողովրդի մտահոգությունը Ձեր առողջության կապակցությամբ: Ձեր անձի նկատմամբ կատարված ոտնձգությունը ևս մի ապացույց է, որ մեր պետությունն ի վիճակի չի ապահովել ընտրությունների համար անհրաժեշտ քաղաքական պայմաններ: Դուք եք կանգնած եղել մեր երկրի անկախության և ազատության նորագույն գաղափարախոսության ակունքներում, և Ձեր ավանդն է ներդրված երկրի անկախության կերտման գործում: Ձեր դեմ կատարված ոճրագործությունն օբյեկտիվորեն Ձեզ է վերապահել նաև մեր երկրում ազատ և արդար ընտրությունների իրավունքը հաստատելու առաքելությունը: Բնական է, որ քանի դեռ Ձեր դեմ կատարված հանցագործությունը բացահայտված չի, պահպանվելու է վտանգը Ձեր, ՀՀ նախագահի մյուս թեկնածուների և ողջ ժողովրդի համար: Դա նշանակում է, որ անհաղթահարելի խոչընդոտներն ակնհայտորեն չեն կարող վերացվել անգամ երկու շաբաթվա ընթացքում, քանի որ ընտրական գործընթացին շարունակում է մասնակցել այս վիճակի ընդհանուր պատասխանատու՝ ժողովրդի կամքը ճնշող կուսակցության թեկնածուն: Ես կոչ եմ անում Ձեզ դիմել սահմանադրական դատարան նոր ընտրություններ նշանակելու պահանջով: Այդ դեպքում ես հնարավորություն եմ տեսնում ինձ համար, հետևելով Ձեր հորդորին, դուրս գալ հացադուլից և մինչև նոր ընտրությունները ընկած ժամանակահատվածում միասնական պայքար սկսել՝ չթույլատրելու համար, որ ընտրակաշառք բաժանող և հակասահմանադրական գործունեություն իրականացնող կուսակցությունները մասնակցեն նոր նշանակված ընտրություններին: Համոզված եմ, որ սա է հանրության համար իր քաղաքական ապագան ազատ ընտրելու հնարավորությունը ապահովող ճանապարհը: может заинтересует

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...


Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Լրահոս


30.04.2013 / 15:58
 ՆԱԽԱԳԱՀԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

ՆԱԽԱԳԱՀԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ



30.04.2013 / 15:50
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՈՉ ԹԵ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ, ԱՅԼ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՈՉ ԹԵ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ, ԱՅԼ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ



30.04.2013 / 15:47
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԸ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ. ՆՐԱՆՔ ՈՉ ԹԵ ՀԱՄԱԿԱՐԳ ԿԱՅԱՑՆՈՂ ԵՆ, ԱՅԼ ՔԱՆԴՈՂ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԸ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ. ՆՐԱՆՔ ՈՉ ԹԵ ՀԱՄԱԿԱՐԳ ԿԱՅԱՑՆՈՂ ԵՆ, ԱՅԼ ՔԱՆԴՈՂ



30.04.2013 / 15:44
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է



30.04.2013 / 15:30
ՆՅԱՐԴԱԲԱՆՆԵՐԸ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԹԱՄԵՐԼԱՆ ՑԱՐՆԱԵՎԻ ԳԼԽՈՒՂԵՂԸ

ՆՅԱՐԴԱԲԱՆՆԵՐԸ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԹԱՄԵՐԼԱՆ ՑԱՐՆԱԵՎԻ ԳԼԽՈՒՂԵՂԸ



30.04.2013 / 15:26
ՀԱԼԵՊՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ ԿԱՆ

ՀԱԼԵՊՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ ԿԱՆ



30.04.2013 / 15:08
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է ԵՐԳԵՀՈՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է ԵՐԳԵՀՈՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ



30.04.2013 / 15:03
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՀԱՅԱՑՔ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՀԱՅԱՑՔ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ



30.04.2013 / 13:59
ԵԱՀԿ-Ն ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ

ԵԱՀԿ-Ն ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ



30.04.2013 / 13:53
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ. ՄԵՏԱՂԻ ՋԱՐԴՈՆՆԵՐՈՎ ՓԱԿԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ. ՄԵՏԱՂԻ ՋԱՐԴՈՆՆԵՐՈՎ ՓԱԿԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ



30.04.2013 / 13:44
ՎԻԼԵՄ ԱԼԵՔՍԱՆԴՐԸ ԴԱՐՁԱՎ123 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՏՂԱՄԱՐԴ ՄԻԱՊԵՏԸ (FOTO)

ՎԻԼԵՄ ԱԼԵՔՍԱՆԴՐԸ ԴԱՐՁԱՎ123 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՏՂԱՄԱՐԴ ՄԻԱՊԵՏԸ (FOTO)



30.04.2013 / 13:35
ԴԱՄԱՍԿՈՍԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՈՒԺԳԻՆ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

ԴԱՄԱՍԿՈՍԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՈՒԺԳԻՆ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ



30.04.2013 / 13:32
ԴԱՏԱՐԱՆՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է ՃԱՆԱՉԵԼ ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄԸ

ԴԱՏԱՐԱՆՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է ՃԱՆԱՉԵԼ ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄԸ



30.04.2013 / 13:25
ԲԱԼՈՏԵԼԻՆ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԸՆԿԵՐՈՒՀՈՒՆ ՔՆԵԼ «ՌԵԱԼԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ

ԲԱԼՈՏԵԼԻՆ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԸՆԿԵՐՈՒՀՈՒՆ ՔՆԵԼ «ՌԵԱԼԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ



30.04.2013 / 13:24
«ԲԱՐԵՎ ԵՐԵՎԱՆ»-Ը ԿԸՀ-ԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՑ ՀԱՆԵԼ ՀՀԿ-ԻՆ

«ԲԱՐԵՎ ԵՐԵՎԱՆ»-Ը ԿԸՀ-ԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՑ ՀԱՆԵԼ ՀՀԿ-ԻՆ



30.04.2013 / 13:22
ԿԱՅԱՑԵԼ Է «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

ԿԱՅԱՑԵԼ Է «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ



30.04.2013 / 13:04
ԿԱՆԱՆՑ ԱՎԱԶԱԿԱԽՈՒՄԲՆ ԱՌԵՎԱՆԳԵԼ Է ՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ 4 ՕՐ ԲՌՆԱԲԱՐԵԼ

ԿԱՆԱՆՑ ԱՎԱԶԱԿԱԽՈՒՄԲՆ ԱՌԵՎԱՆԳԵԼ Է ՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ 4 ՕՐ ԲՌՆԱԲԱՐԵԼ



30.04.2013 / 12:55
ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ



30.04.2013 / 12:50
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ



30.04.2013 / 12:35
25-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է ԴԵՂՈՐԱՅՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԻՑ

25-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է ԴԵՂՈՐԱՅՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԻՑ



30.04.2013 / 12:27
«ԲՈՐՈՒՍԻԱ»-Ի ԴԵՄ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ ՌՈՆԱԼԴՈՒՆ ԴԻՄԵԼ Է ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ

«ԲՈՐՈՒՍԻԱ»-Ի ԴԵՄ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ ՌՈՆԱԼԴՈՒՆ ԴԻՄԵԼ Է ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ



30.04.2013 / 12:21
ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԿԵՂԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇԵԼ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԿԵՂԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇԵԼ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ



30.04.2013 / 12:00
ԻՎԱՆԻՇՎԻԼԻՆ ԲԱԶՄԻՑՍ ՓՈՐՁԵԼ Է ՀԱՇՏԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

ԻՎԱՆԻՇՎԻԼԻՆ ԲԱԶՄԻՑՍ ՓՈՐՁԵԼ Է ՀԱՇՏԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ



30.04.2013 / 11:46
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՅՑԸ

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՅՑԸ



30.04.2013 / 11:44
ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՇԵՆ ՋԱԶԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՇԵՆ ՋԱԶԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ



30.04.2013 / 11:31
ԿԻՎԻՆ ԿԱՐՈՂ Է ԵՐԿԱՐԵՑՆԵԼ ԿՅԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՈՒԺԵԼ ՄԻ ՇԱՐՔ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԻՎԻՆ ԿԱՐՈՂ Է ԵՐԿԱՐԵՑՆԵԼ ԿՅԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՈՒԺԵԼ ՄԻ ՇԱՐՔ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ



30.04.2013 / 11:22
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԻՏԱԼԱՑԻ ԼՐԱԳՐՈՂ Է ԱՆՀԵՏԱՑԵԼ

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԻՏԱԼԱՑԻ ԼՐԱԳՐՈՂ Է ԱՆՀԵՏԱՑԵԼ



30.04.2013 / 11:19
ՔԵՅԹ ՄԻԴԵԼԹՈՆԸ ԾՆՆԴԱԲԵՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅՐԱԿԱՆ ՏՈՒՆ

ՔԵՅԹ ՄԻԴԵԼԹՈՆԸ ԾՆՆԴԱԲԵՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅՐԱԿԱՆ ՏՈՒՆ



30.04.2013 / 11:01
ՊԱՐԱԳՎԱՅԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ

ՊԱՐԱԳՎԱՅԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ



30.04.2013 / 10:57
ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԳԱՀԸ ԿՀԱՆՁՆԻ ԻՐ ԱՎԱԳ ՈՐԴՈՒՆ

ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԳԱՀԸ ԿՀԱՆՁՆԻ ԻՐ ԱՎԱԳ ՈՐԴՈՒՆ



30.04.2013 / 10:56
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ «ՁԳՈՒՄ ԵՆ» ԵՐԿԱՐ ՄԱԶԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՆԱՅՔ

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ «ՁԳՈՒՄ ԵՆ» ԵՐԿԱՐ ՄԱԶԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՆԱՅՔ



30.04.2013 / 10:44
ՕԲԱՄԱՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԸ ԽՈՍԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ

ՕԲԱՄԱՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԸ ԽՈՍԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ



30.04.2013 / 10:42
ՑՈՒԿԵՐԲԵՐԳԸ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԴՈԼԱՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԿՍՏԱՆԱ

ՑՈՒԿԵՐԲԵՐԳԸ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԴՈԼԱՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԿՍՏԱՆԱ



30.04.2013 / 10:28
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ ԳՈՐԾԻՑ ՀԱՆԵՑԻՆ, «ՄՈՍԿՎԻՉԿԱ»-Ն ԷԼ ՓԱԿԵՑԻՆ

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ ԳՈՐԾԻՑ ՀԱՆԵՑԻՆ, «ՄՈՍԿՎԻՉԿԱ»-Ն ԷԼ ՓԱԿԵՑԻՆ



30.04.2013 / 10:21
ՍՊԻՏԱԿ-ՎԱՆԱՁՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ «ՕՊԵԼ»-Ը ՇՐՋՎԵԼ Է. ԿԱՆ ԶՈՀԵՐ

ՍՊԻՏԱԿ-ՎԱՆԱՁՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ «ՕՊԵԼ»-Ը ՇՐՋՎԵԼ Է. ԿԱՆ ԶՈՀԵՐ



30.04.2013 / 10:03
ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ 4 ԱՄՍԱԿԱՆ ԵՐԵԽԱՅԻՆ 5 ՕՐ ՔԱՂՑԱԾ ԷԻՆ ՊԱՀԵԼ

ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ 4 ԱՄՍԱԿԱՆ ԵՐԵԽԱՅԻՆ 5 ՕՐ ՔԱՂՑԱԾ ԷԻՆ ՊԱՀԵԼ



30.04.2013 / 10:02
ՄՈՍԿՎԱՅԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՅԱԶԳԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ

ՄՈՍԿՎԱՅԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՅԱԶԳԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ



30.04.2013 / 10:00
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ



29.04.2013 / 20:37
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ



29.04.2013 / 17:37
ՄԱՀԱՑԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ

ՄԱՀԱՑԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ


Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2


Кровля в наличии
Кровельные, изоляционные и отделочные материалы Контакты дистрибьюторов
tdst.ru
тут
Один из немногих, качественных интернет магазинов
sextouch.ru
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am