Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Մեկնաբանություններ


05.02.2013

Վրաստանում սակարկություններ են սկսվել

Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ

Վաղը՝ փետրվարի 6-ին, Վրաստանի խորհրդարանում սկսվելու է Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումը, որոնցով նախատեսվում է վերանայել նախագահի լիազորությունները։ Խորհրդարանի մեծամասնության («Վրացական երազանք» կոալիցիա) նախաձեռնած նախագծով առաջարկվում է, մասնավորապես, նախագահին տրամադրել ցանկացած ժամանակ, այդ թվում և խորհրդարանական ընտրություններից հետո վեց ամսվա ընթացքում և նախագահական լիազորությունների ավարտից կես տարի առաջ, խորհրդարանը ցրելու իրավունք, ինչը գործող Սահմանադրության խմբագրությամբ արգելվում է։ Դրա հետ մեկտեղ, նախագահն իրավունք չի ունենա ցրել երկրի կառավարությունը՝ առանց խորհրդարանի համաձայնության, և պահպանել իր իսկ նշանակած նախարարների կաբինետը (անորոշ ժամանակով), եթե վերջինը հաստատված չլինի խորհրդարանի կողմից։

Հարկ է նշել, որ կայանալիք քննարկման վերաբերյալ խիստ կտրուկ հայտարարություններ են հնչում ինչպես քաղաքական փոքրամասնության, այնպես էլ մեծամասնության կողմից։ Մասնավորապես, «Միասնական ազգային շարժման» (ՄԱՇ) գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին հայտարարել է, թե խորհրդարանական մեծամասնությունը Սահմանադրությունում փոփոխություններ անելու համար չի կարողանա անհրաժեշտ քանակությամբ ձայներ ստանալ, դրա համար էլ կառավարությունը լուրջ ճնշումներ կգործադրի ՄԱՇ խմբակցության անդամների դեմ։

«Ուզում եմ նախազգուշացնել Վրաստանի կառավարությանը և անձամբ Բիձինա Իվանիշվիլուն. եթե առաջիկա օրերին խորհրդարանը հաստատի սահմանադրական փոփոխությունները, այսինքն՝ սահմանադրական մեծամասնութուն հավաքի, դա կնշանակի, որ Բիձինա Իվանիշվիլին չարաշահել է ծառայողական դիրքը և բռնի միջոցներով իր կողմն է գրավել, վախեցրել ու շանտաժի ենթարկել խորհրդարանի շատ ու շատ պատգամավորների։ Իսկ դա քրեորեն դատապարտելի արարք է»,- ասել է նա։ Բացի այդ, Մերաբիշվիլին Վրաստանի կառավարությանը կոչ է արել այլևս չսպառնալ ու շանտաժի չենթարկել ընդդիմությանը և զբաղվել երկրի զարգացմամբ, տնտեսական ճգնաժամի հաղթահարմամբ և նախընտրական խոստումների կատարմամբ։

«Երազանքն», իր հերթին, շանտաժի ու ճնշումների մասին խոսակցությունները կասեցնելու նպատակով, փետրվարի 4-ից ընդդիմադիր ճամբարի «գործընկերներին« հրավիրում է հրապարակային հեռուստաբանավեճերի, որպեսզի նրանք բացահայտորեն ցուցադրեն իրենց դիրքորոշումը՝ պաշտպանո՞ւմ են, թե՞ ոչ ծրագրված սահմանադրական փոփոխությունները նախագահի լիազորությունների հետ կապված։ Այս մասին տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները։

«Այդ պատասխանից կախված կլինի մեր վերաբերմունքը նրանցից յուրաքանչյուրի հանդեպ. ով «Այո» ասի, նրանց հետ համագործակցելու կամ այլ հարցերի շուրջ ընդդիմախոսելու իմաստ և հնարավորություն ենք տեսնում, ով ասի «Ոչ», նրանց հետ բանավիճելու և նրանց կարծիքները լսելու վրա մենք ժամանակ չենք կորցնի և ոչ մի այլ հարցի շուրջ»,- ասվում է «Երազանքի» հայտարարության մեջ։

«Ընտրությունը մերն է,- ասվում է հայտարարությունում։- Անգամ այն դեպքում, եթե Սաակաշվիլին թույլ չտա ճիշտ քայլ կատարել ոչ իր թիմին և ոչ էլ նրա առանձին ներկայացուցիչներին, և սահմանադրական փոփոխությունները չկարողանան բավականաչափ թվով ձայներ հավաքել, «Վրացական երազանքի» քաղաքական նպատակը, միևնույն է, ձեռք կբերվի։ Այդ դեպքում դեմոկրատական աշխարհը վերջնականապես կհամոզվի, որ հանձին Միխայիլ Սաակաշվիլու մենք գործ ունենք գլուխը կորցրած դիկտատորի, իշխանությանը սիրահարվածի հետ, իսկ հանձին ՄԱՇ-ի՝ այն մարդկանց հետ, որոնք կանգնած են քաղաքական ինքնաոչնչացման ճանապարհին, որոնք գնում են մեկ մարդու քմահաճույքների հետևից, կորցրել են ազատությունը, և որոնց խոսքը ծղոտի քաշից ավելի արժեք չունի թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս»։

Խորհրդարանական մեծամասնությունն իր հայտարարության մեջ նշել է նաև, որ Բիձինա Իվանիշվիլին, նախաձեռնելով «սահմանադրական փոփոխությունները, երկիրը փրկեց Միխայիլ Սաակաշվիլու «հերթական արկածախնդրությունից» նրանով, որ նրա հնարավոր ծրագրերը՝ առանց խորհրդարանի համաձայնության կառավարությունը փոխելու վերաբերյալ, նախապես հայտնի դարձան։

Թե ինչ կիմանա «դեմոկրատական աշխարհը»՝ ցույց կտա ժամանակը, իսկ ահա այն, որ «փրկիչ» Իվանիշվիլու կուսակցության հայտարարությունից վերջնագրի հոտ է գալիս՝ դա հաստատ։

Խորհրդարանական փոքրամասնությունը նույնպես գլուխը չկորցրեց և խորհրդարանական մեծամասնությանն իր պայմանները ներկայացրեց, որոնց դեպքում կպաշտպանի փոփոխությունների նախագիծը։

Հակապայմանը հնչեցրեց խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Բաքրաձեն։ Ըստ նրա՝ «Ազգային շարժումը» պատրաստ է աջակցել «Երազանքին», եթե այդ օրինագիծը դիտարկվի իրենց նախաձեռնած նախագծի հետ մեկ փաթեթում, որը վերաբերում է Սահմանադրության մեջ Վրաստանի արտաքին քաղաքական գծի անփոփոխության վերաբերյալ հոդված մտցնելուն։

«Մենք պատրաստ ենք մեծամասնությանը երաշխիքներ տալ և ցրել նրանց երկյուղները, թե նրանք կկորցնեն իրենց աթոռները, բայց միևնույն ժամանակ մենք պետք է հանենք վախը մեր բնակչության միջից, որը վերաբերում է մեր երկրի արտաքին քաղաքական գծին»,- ասել է խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Բաքրաձեն։ Իսկ ժողովրդի վախը կվերանա միայն այն դեպքում, եթե երկրի օրենսդրությամբ ամրագրվի ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը Վրաստանի անդամակցության, զավթված տարածքների ազատման և զավթված տարածքների չճանաչման քաղաքականության անփոփոխությունը, ինչպես նաև այն, որ Վրաստանը պետք է հրաժարվի «ԱՊՀ և այլ կազմակերպություններին անդամակցելուց, որոնցում գտնվելը սպառնալիք է ստեղծում նրա ինքնիշխանությանը»։

Ահա այսպիսի լուրջ կրքեր են բորբոքվել Վրաստանի քաղաքական ասպարեզում։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ դա կհանգեցնի այն բանին, որ երկու քաղաքական ուժերն էլ կկորցնեն իրենց էլեկտորալ ուժը, քանի որ ակնհայտ է քաղաքական սակարկությունը՝ այնքան խորթ ու անհրապույր հասարակության մեծամասնության համար, հասարակություն, որն ավելի ու ավելի շատ է նախապատվությունը տալիս սկզբունքային դիրքորոշումներին...

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...










Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Լրահոս


12.02.2013 / 19:46
ՀՐԱԶԵՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊԸ ԱՄՆ-ՈՒՄ. ՄԵԿ ԶՈՀ ՄԵԿ ՎԻՐԱՎՈՐ

ՀՐԱԶԵՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊԸ ԱՄՆ-ՈՒՄ. ՄԵԿ ԶՈՀ ՄԵԿ ՎԻՐԱՎՈՐ



12.02.2013 / 19:40
ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ



12.02.2013 / 17:21
ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՄԵՆԱ ՈՉ ՍԵՔՍՈՒԱԼ ՀԱՏԿԱՆԻՇԸ

ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՄԵՆԱ ՈՉ ՍԵՔՍՈՒԱԼ ՀԱՏԿԱՆԻՇԸ



12.02.2013 / 17:04
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ



12.02.2013 / 16:50
VICTORIA՛S SECRET-Ը ՊԱՏՄԵԼ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԿԱՆԱՆՑ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (VIDEO)

VICTORIA՛S SECRET-Ը ՊԱՏՄԵԼ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԿԱՆԱՆՑ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (VIDEO)



12.02.2013 / 16:43
ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



12.02.2013 / 16:43
ԴՈՒ ՈՐՊԵՍ ՄԱՐԴ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՍ. ՀԱՅՐԻԿՅԱՆԸ` ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ

ԴՈՒ ՈՐՊԵՍ ՄԱՐԴ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՍ. ՀԱՅՐԻԿՅԱՆԸ` ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ



12.02.2013 / 16:29
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ



12.02.2013 / 16:16
ԵՍ ԷԼ ՈՒՆԵՄ ՄԱԶԵՐՈՎ ՆԿԱՐՆԵՐ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ԵՍ ԷԼ ՈՒՆԵՄ ՄԱԶԵՐՈՎ ՆԿԱՐՆԵՐ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ



12.02.2013 / 16:01
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ



12.02.2013 / 15:39
ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ՍՈՒՐԲ ՊԵՏՐՈՍ ՏԱՃԱՐԸ ԿԱՅԾԱԿՆԱՀԱՐ Է ԵՂԵԼ

ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ՍՈՒՐԲ ՊԵՏՐՈՍ ՏԱՃԱՐԸ ԿԱՅԾԱԿՆԱՀԱՐ Է ԵՂԵԼ



12.02.2013 / 15:36
ՈՒՍԱՆՈՂԸ ԲՈՒՀՈՒՄ ՍՏՐԻՊՏԻԶ Է ՊԱՐԵԼ

ՈՒՍԱՆՈՂԸ ԲՈՒՀՈՒՄ ՍՏՐԻՊՏԻԶ Է ՊԱՐԵԼ



12.02.2013 / 15:30
ԻՆՉ Է ԱԿՆԱՐԿՈՒՄ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ՝ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԻՆ

ԻՆՉ Է ԱԿՆԱՐԿՈՒՄ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ՝ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԻՆ



12.02.2013 / 15:26
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ 4.756 ԱՆՁ ԿԱ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ 4.756 ԱՆՁ ԿԱ



12.02.2013 / 15:25
ԻՐԱԿԼԻ ԱԼԱՍԱՆԻԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ

ԻՐԱԿԼԻ ԱԼԱՍԱՆԻԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ



12.02.2013 / 15:08
ԿՀԸ-Ն ՓՈՐՁԱՐԿԵՑ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ԹԱՆԱՔԱՆՅՈՒԹԸ

ԿՀԸ-Ն ՓՈՐՁԱՐԿԵՑ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ԹԱՆԱՔԱՆՅՈՒԹԸ



12.02.2013 / 14:56
ԳՈՒՅՆԵՐԻ ՈՒ ՍԵՔՍԻ ԿԱՊԸ

ԳՈՒՅՆԵՐԻ ՈՒ ՍԵՔՍԻ ԿԱՊԸ



12.02.2013 / 14:42
ՎԼԱԴԻՄԻՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ԴԻՆ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ

ՎԼԱԴԻՄԻՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ԴԻՆ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ



12.02.2013 / 14:39
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է



12.02.2013 / 14:05
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԽԱՆԴՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ՎՐԱ ՉԵՆ ԿՐԱԿԵԼ. ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԽԱՆԴՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ՎՐԱ ՉԵՆ ԿՐԱԿԵԼ. ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ



12.02.2013 / 13:56
ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ ԵՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ ԵՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ



12.02.2013 / 13:41
ՂՐՂԶՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 24-ԱՄՅԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ

ՂՐՂԶՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 24-ԱՄՅԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ



12.02.2013 / 13:21
ԱԽԹԱԼԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

ԱԽԹԱԼԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ



12.02.2013 / 12:59
ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ԻՐ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՔՐԻ ԾԽՈՂՆԵՐԻՑ

ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ԻՐ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՔՐԻ ԾԽՈՂՆԵՐԻՑ



12.02.2013 / 12:51
«ԱԼ ՋԱԶԻՐԱ». ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԸ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ

«ԱԼ ՋԱԶԻՐԱ». ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԸ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ



12.02.2013 / 12:50
20-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՊԱՏՃԱՌՈՂԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է

20-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՊԱՏՃԱՌՈՂԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է



12.02.2013 / 12:39
ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԳՈՐԾՈՎ ԻՆՁ ԿՄԵՂԱԴՐԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ. ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ

ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԳՈՐԾՈՎ ԻՆՁ ԿՄԵՂԱԴՐԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ. ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ



12.02.2013 / 12:31
ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ԴԵ ՅՈՒՐԵ ՄԻԱՎՈՐՄԱՄԲ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ԴԵ ՅՈՒՐԵ ՄԻԱՎՈՐՄԱՄԲ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



12.02.2013 / 12:06
«ՕՊԵԼ ՎԵԿՏՐԱ»-Ն ԵՎ «ԿԱՄԱԶ»-Ը ԲԱԽՎԵԼ ԵՆ. 1 ԶՈՀ, 3 ՎԻՐԱՎՈՐ

«ՕՊԵԼ ՎԵԿՏՐԱ»-Ն ԵՎ «ԿԱՄԱԶ»-Ը ԲԱԽՎԵԼ ԵՆ. 1 ԶՈՀ, 3 ՎԻՐԱՎՈՐ



12.02.2013 / 12:03
ԻՆՉԻ՞Ն Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԸ ԿՆՈՋ ՀԵՏ ԾԱՆՈԹԱՆԱԼԻՍ

ԻՆՉԻ՞Ն Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԸ ԿՆՈՋ ՀԵՏ ԾԱՆՈԹԱՆԱԼԻՍ



12.02.2013 / 11:57
ԱՂԲՅՈՒՐ. ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՄԱՐՏԱԳԼԽԻԿԻ ՆԱԽԱՏԻՊ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ

ԱՂԲՅՈՒՐ. ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՄԱՐՏԱԳԼԽԻԿԻ ՆԱԽԱՏԻՊ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ



12.02.2013 / 11:56
ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ



12.02.2013 / 11:29
«ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

«ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ



12.02.2013 / 11:26
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՍԿԱՆԴԱԼ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՍԿԱՆԴԱԼ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ



12.02.2013 / 11:23
ԳԱԶԱՆԱԲԱՐՈ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԳՆ-Ի ԱՇԽԱՏԱԿՑԻ ՈՐԴԻՆԵՐԻՆ ԳԼԽԱՏԵԼ ԵՆ

ԳԱԶԱՆԱԲԱՐՈ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԳՆ-Ի ԱՇԽԱՏԱԿՑԻ ՈՐԴԻՆԵՐԻՆ ԳԼԽԱՏԵԼ ԵՆ



12.02.2013 / 11:21
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՓԱՆՋԻԿԻՁԵ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՓԱՆՋԻԿԻՁԵ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ



12.02.2013 / 11:05
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ



12.02.2013 / 10:54
ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՄԵԶԻ ԵՎ ԱՐՅԱՆ ՄԵՋ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ՈՐՈՇԱԿԻ ՇԵՂՈՒՄՆԵՐ

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՄԵԶԻ ԵՎ ԱՐՅԱՆ ՄԵՋ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ՈՐՈՇԱԿԻ ՇԵՂՈՒՄՆԵՐ



12.02.2013 / 10:49
ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ

ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ



12.02.2013 / 10:33
24-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՌԵՍՏՈՐԱՆ-ԲԱՐՈՒՄ ԾԵԾԿՌՏՈՒՔ Է ՍԱՐՔԵԼ ՊԱՐՈՒՀՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

24-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՌԵՍՏՈՐԱՆ-ԲԱՐՈՒՄ ԾԵԾԿՌՏՈՒՔ Է ՍԱՐՔԵԼ ՊԱՐՈՒՀՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ


Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2




Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am