Մեկնաբանություններ

Ո՞ւմ համար է լավ հացադուլ անել Հայաստանում
Ասում են՝ հացադուլը բժշկման ամենաարմատական մեթոդներից է։ Խորհրդային հոգեբուժության մեջ, ի դեպ, անգամ բժշկական քաղցի մեթոդիկա գոյություն ուներ, որը հատուկ մշակվել էր դեպրեսիաներից դուրս գալու համար։ Որոշ հոգեբուժական հիմնարկներում, օրինակ, ընկճախտով տառապող մարդիկ 2-3 շաբաթ բժիշկների հսկողության տակ քաղցած էին մնում և հետո լրիվ բուժվում էին։
Ինչպես հայտնի է, Հայաստանի՝ ընկճախտով տառապող նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանն ընտրել է սույն արմատական մեթոդը և հոգեբուժարանի տեղ դրել գիտությունների ակադեմիայի դիմացի տարածքը։
Մեզ այսպես կարծելու հիմք են տալիս երկու անհեթեթ պահանջներ, որոնք նա ներկայացրել է ԿԸՀ։ Առաջինը՝ անվավեր հայտարարել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը։ Երկրորդը՝ դադարեցնել Հայաստանում միջազգային դիտորդների առաքելությունը։ Կարծում եմ՝ մեկնաբանելու բան այստեղ չկա, քանի որ անհեթեթությունը մեկնաբանման ենթակա չէ...
Ինչևէ, մենք չգիտենք՝ 17-օրյա հացադուլն ընկճախտից ազատե՞ց նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանին, բայց այն, որ այսօր նա վատացել է՝ փաստ է։ Այնքան է վատացել, որ ստիպված շտապօգնություն են կանչել...
Ի դեպ, հարկ է նշել, որ սույն փաստը շատ է ոգևորել գրչի ծառաներին, և վերջիններն ամենայն լրջությամբ սկսել են զանազան հանրագիտարաններ նայել՝ պարզելու համար, թե որքան կարող է դիմանալ մարդն առանց սննդի։ Չնայած նրանց այդպես էլ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ, այնուամենայնիվ, շատերը միակարծիք են այն հարցում, թե ում համար է լավ հացադուլ անել Հայաստանում։ Այնքա՛ն լավ, որ նրան, այսինքն՝ Ղուկասյանին, պատրաստվում է միանալ նախագահի մյուս թեկնածուն՝ Արամ Հարությունյանը, որն այսօր հայտարարել է, թե վաղը, ժամը 17։00-ին Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ 24-ժամյա հացադուլ է անելու, որից հետո՝ փետրվարի 8-ին, ժամը 17։00-ին հանելու է իր թեկնածությունը։
Ի դեպ, հայտնի է դարձել, որ Ղուկասյանի համար ստեղծվելու են հացադուլի «հարմարավետ» պայմաններ, այն առումով, որ առողջապահության նախարար Դումանյանի կարգադրությամբ այսօրվանից «շտապօգնության» բուժանձնակազմը նրա առողջական վիճակի շուրջօրյա բուժհսկողություն է իրականացնելու։
Մինչ Անդրեաս Ղուկասյանն ինքն իր համար նախագահական ընտրություններին մասնակցելու անհաղթահարելի խոչընդոտներ է ստեղծում (իմա՝ սարքում), մյուս թեկնածուները շարունակում են իրենց քարոզարշավը։
Այսպես, նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը հայտարարել է, թե համոզված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանն իրենց թեկնածությունները դրել են իշխանության հետ պայմանավորվածությամբ։ Այնուհետև նա հավաստիացրել է, որ անպայման հաղթելու է, քանի որ իր ծրագիրն արժանի է վստահության։ Վերջինը նույնպես որոշել է միավորել բոլոր նախագահներին և այդ կերպ երկիրը ոտքի կանգնեցնել։ Եվ այնուամենայնիվ, լավ է, որ էպոսագետի ֆանտազիաներին, մասնավորապես, երեքգլխանի վիշապի մասին, վիճակված չէ իրականություն դառնալ։
Իսկ այդ ընթացքում քարոզարշավի շրջանակներում Արմավիրի մարզում գտնվող նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Քարակերտ գյուղ, որտեղ մինչև ընտրողների հետ հանդիպելը ծանոթացավ միջնակարգ դպրոցի հիմնանորոգված շենքի պայմաններին։ «Շնորհիվ նման յուրաքանչյուր հանդիպման ես զգում եմ հայրենակիցներիս աջակցությունը, ես թանկ եմ գնահատում դա, քանի որ դա օգնում է ինձ աշխատանքում»,- ողջունելով տեղի բնակիչներին՝ ասել է Սերժ Սարգսյանը։ Հույս ունենք, որ երբևէ «հայրենակիցները» կկարողանան նույնն ասել նաև նախագահին...
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...
Կարծիքների քանակը - 2
Կարծիքներ
Одно может утешить Андриаса Гукасяна,это то,что его соперники выше по улице Баграмяна и напротив также лечат свои депресси,только обжираясь народным добром, и если ,не дай бог,он умрёт от истощения, то им уготована более ужасная судьба-их когда нибудь разорвёт от жадности на мелкие кусочки.
Жаль, конечно молодого человека. Заблудился в поисках правды или споткнулся в результате птоисков политических авантюристов? Как знать?