Մեկնաբանություններ

Երբ պետությունը հանդուրժող է, քայքայվում են հանրության նյարդերը
Նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը բազմիցս դժգոհել է, որ մամուլը ձևացնում է, թե անհանգստացած է իր առողջությամբ, այնինչ պետք է լրջորեն մտածեր այն պահանջների մասին, որոնք հացադուլ հայտարարելու պատճառ են դարձել։ Հետն էլ միանշանակ ենթադրություն է անում, թե այսքան խորամանկ հնարքով լրագրողներն, իբր, ցանկանալով իշխանությունների աչքը մտնել, ջանում են ինչ գնով էլ լինի շեղել հասարակության ուշադրությունը «ակտուալ» հիմնախնդիրներից, ձեռքի հետ էլ փչացնում են քաղաքական գործչի հեղինակությունը՝ կասկածներ հայտնելով հացադուլի իրական լինելու մասին։
Ինքը՝ Ղուկասյանը, գրեթե երեքշաբաթյա հացադուլից հետո, իր իսկ պնդմամբ (և արտաքինից դատելով)՝ վատ չի զգում իրեն։ Ավելին, հայտարարում է, թե բժիշկները փորձում են խեղաթյուրել իր իսկական առողջական վիճակը՝ այն ավելի վատ ներկայացնելով, քան կա իրականում՝ հացադուլը դադարեցնել տալու նպատակով։
Տրամաբանական հարց է ծագում. պարոն Ղուկասյանը համարժեք վերաբերմունք է պահանջում իր քաղաքական պահանջների հանդեպ։ Նա կարծում է, որ դրա համար լիարժեք բարոյական իրավունք ունի, քանի որ հերոսական արարք է գործում։ Բայց չէ՞ որ հասարակությունը ևս, ընդ որում՝ պարտադիր կարգով, լիակատար բարոյական իրավունք ունի համոզվելու, որ իրեն կեղծիք չեն մատուցում։ Իսկ ինչպե՞ս կարելի է խուսափել կասկածներից ու ամբողջովին հավատալ թեկնածուի «խոսքին», եթե նրանք, ովքեր հացադուլի փորձ ունեն, միանշանակ հայտարարում են, որ այդքան երկար սնունդ չընդունող մարդը պարզապես չի կարող այդքան ակտիվ լինել, որքան մեր թեկնածուն։ Մանավանդ որ նա էլ հացադուլների գծով փորձ չունի։
Հետաքրքիր է նաև այն, որ բժիշկները, չափելով մեր թեկնածուի ճնշումը, հայտարարում են, թե այն 60-80 է։ Իսկ տառացիորեն մի քանի րոպե հետո նրա ընկերները «սիրողական» սարքի օգնությամբ իրենք են չափում և «մերկացնում» բժիշկների մեքենայությունները. պարզվում է՝ նրանց սարքը այլ թվեր է ցույց տալիս. Ղուկասյանի ճնշումը 80-110 է։
Նշենք, որ մենք նպատակ չենք դնում կասկածել Անդրեաս Ղուկասյանի ակցիային։ Բայց, թերևս, չենք պնդի, որ այն կատարվում է ժանրի բոլոր կանոններին համապատասխան։ Գուցե դա այնքան էլ կարևոր չէ։ Չէ՞ որ, ինչպես ինքը՝ պրն Ղուկասյանն է պնդում, շատ ավելի կարևոր են այն հարցերը, որոնք առաջադրում են իրենք՝ թեկնածուները։ Չէ՞ որ մենք այնքա՜ն հանդուրժող ենք։
Բայց բանը պրն Ղուկասյանը չէ և ոչ էլ հացադուլը։ Բանն այն է, որ հայրենական օրենսդրությունը ամեն մեկին իրավունք է տալիս դառնալ համազգային մասշտաբի աստղ։ 2013թ. ընտրությունների արդյունքներով մենք երկու աստղ ունեցանք՝ էպոսագետն ու Անդրեասը։ Ո՞վ կիմանար նրանց մասին, եթե չլինեին նախագահի ընտրությունները։ Իսկ հիմա նրանք հանրահայտ մարդիկ են, նրանց դեմքով ճանաչում է ողջ երկիրը։ Որքանո՞վ է սա տրամաբանական պետության համար։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...
Կարծիքների քանակը - 1
Կարծիքներ
Гукасян - самый безобидный из всей своры кандидатов. Голодает он там или не голодает.